Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1920)՝ «Ազգային անցքեր» (1873–1912) պաամավիպաշարի և իր ժամանակի հա– սարակությունը քննադաաող վեպերի հե– ղինակ: 1914–18-ի առաշին համաշխարհային պատերազմից հետո Ի–ում մասսայական դարձան «ձախ հոսանքները»՝ «ուլտրաիզ– մը», սյուրռեալիզմը են: Այսպես կոչված, մաքուր պոեզիան ներկայացնում էին Պ. Սալինասը (1891 կամ 1892–1951), Խ. Գիլյենը (ծն. 1893) և ուրիշներ: 20-ական թթ. սկզբներին գրականություն մուտք գործեց իսպանական ժող. մեծ բանաստեղծ ու դրամատուրգ Ֆ. Գարսիա Լորկան (1898–1936): Միապետության անկումից (1931) հետո և 1936–39-ի ազգային–հեղափոխական պատերազմի տարիներին նկատվեց սո– ցիալական վեպի ու պոեզիայի վերելք: Հանրապետության պարտությունից (1939) հետո իսպանական գրականությունը ճըգ– նաժամ ապրեց: Շատ գրողներ տարագըր– վեցին: 50-ական թթ. սկզբից ընդդիմությունը ֆրանկոյականությանը ավելի ու. ավելի շատ գրողների է ընդգրկում: Կյանքից արվեստի ինքնամեկուսացում քարոզող պոեզիայի և կրոնական պոեզիային փո– խարինելու է գալիս սոցիալական պոե– զիան, որի սկիզբը դրեց Դ. Ալոնսոյի (ծն. 1898) «Ցասման զավակները» (1944) ժողովածուն: Արձակում XIX դ. քննադա– տական ռեալիզմի ավանդույթները զար– գացնում են Ի». Ա. Սունսունեզին (ծն. 1901) և Կ. Սելան (ծն. 1916): Մեծ թվով երիտասարդ արձակագիրներ միավորվե– ցին «Փախուստ դեպի իրականություն» U «Օբյեկտիվ վկայություն» լոզունգների ներ– քո: «Տխրության դրախտում» (1955), «Կըղ– զի» (1961), «Հատուկ նշաններ» (1967) և այլ վեպերի հեղինակ Խ. Գոյտիսոլոն (ծն. 1931), «Մեռած որդիներ» (1958) վեպը և «Չարչիներ» (1960–69) եռերգու– թյունը հրատարակած Ա. Մ. Մատուտեն ՃԳՂՀ՝), W. Լացես յալիՆասը (Օ՜Ա. 1925), խ. Լոպես Պաչեկոն (ծն. 1930), Մ. Դելիբեսը (ծն. 1920), Լ. Գոյտիսոլո– Գայը (ծն. 1935) և ուրիշներ համակրան– քով են պատկերում ժողովրդի կյանքը: Բասկական գրական ու թյու– ն ը՝ բասկ ժողովրդի գրականությունը՝ բասկերենով: Պահպանվել են ժող. էպի– կական պոեմների և ժող. երգերի պատա– ռիկներ (XV–XVII U XIX դդ. գրառում– ներ): XVII դ. գրել են գլխավորապես կրո– նական թեմաներով: Աշխարհիկ հեղինակ Ա. Օյենարտը (1592–1667) 1657-ին հրա– տարակել է բասկական առածների ժողո– վածու և «գիտական պոեզիայի» ոգով գրված բանաստեղծություններ: XVIII դ. գրականության մեջ լայն տարածում են գտել լուսավորական գաղափարները: XIX^ կեսերին զարգացել է ռոմանտիկ ուղղությունը ՝ բանաստեղծներ Ի». Մ. Իպա– րագիրեն (1820–81, որի «Դեռնիկայի կաղնին» բանաստեղծությունը դարձավ բասկերի հիմնը), է. Մ. դե Ասկուեն (1813– 1873) և ուրիշներ: Ռոմանտիկ արձակում հայտնի են Ա. Չաոն, Խ. Վ. Արակիսաայ– նը են: 1880-ական թթ. բասկական գրա– կանության մեջ սկսվեց նոր վերելք: XX դ. առանձնապես հայտնի են ժող. բանաս– տեղծներ է. դե ուրկիագան (1909–37) և Խ.Մ. Ագիրեն (1896–1933): Գալիսիական գրականու– թյունը՝ Պիրենեյան թերակղզու հս–արմ–ում ապրող գալիսիական ազգ. փոքրամասնության գրականությունը, զարգանում է պորտուգալերենի գալիսիա– կան բարբառով: Արդեն VIII – XI դդ. գո– յություն է ունեցել ժող. հարուստ պոեզիա՝ մասամբ ներկայացված XV դ. «Կանսիո– նեյրուշ» («երգարաններ») ժողովածունե– րում: XV դ. վերջերից մինչե XIX դ. սկզբները գալիսիական գրականությունը պահպան– վել է առավելապես բանավոր վիճակում: Գալիսիական գրավոր գրականության զարգացմանը նպաստել են ռոմանտիկ բանաստեղծներ Ֆ. Անիոն–ի–Պասը (1812– 1878), Խ. Պինտոսը (1811–76), Անտոնիո (1822–92) և Ֆրանսիսկո (1827–97) դե լա Իգլեսիա եղբայրները: XIX դ. գրակա– նության խոշորագույն ներկայացուցիչ– ներն են բանաստեղծուհի Ռ. Կաստրոն (1837–85), բանաստեղծներ Մ. Կուրրոս էնրիկեսը (1851 –1908), է. Պոնդալը (1835–1917): 1880-ին Մ. Վալյադարեսը (1821 –1903) ստեղծեց առաշին վեպը («Մաժինան կամ ապօրինի դուստրը»): Կենցաղագրական արձակը իշխում է նաե XX դ.: 1939-ին ֆրանկիզմի հաղթանակից հետո բազմաթիվ խոշոր գրողներ տարագրվե– ցին: Գալիսիական բարբառով գրքերի հրատարակությունը փաստորեն արգել– վեց: Այն վերսկսվեց 1950-ին: Կատալոնական գրականու– թ յ ու ն ը՝ կատալոներենով և նրա բար– բառներով գրականությունր Կատալոնիա– յում ու Վալենսիայում, Բալեարյան կղզի– ներում (Իսպանիա) և Ֆրանսիայի հվ– արմ–ում: IX–XIII դդ. զարգացել է ժող. բանավոր պոեզիան: XII դ. վերշերից սկսվել է գրավոր (կրոնական) գրականու– թյունը: Ռայմոնդ Լուլիի (1232/35–1315) «Գիրք Բլանկեռնի մասին» (մոա 1284) վեպը այդ ժանրի առաշին Փորձն է կա– տալոներենով: XV դ. սկզբներից կատալոնական գրա– կանության մեջ ձեավորվում են Վերա– ծննդի գաղափարները: Իտալական պոե– զիայի ազդեցությամբ են գրում Ա. Ֆեբրերը (XV դ. 1-ին կես), Զ. Ֆոգասոտը, Ջ. դե Մանտ–Զորդին (մահ. մոտ 1449), խոշորա– գույն բանաստեղծ, կատալոնական գրա– կան լեզվի հիմնադիր Ա. Մարկը (1397– 1459): Ռեալիզմով և երգիծական ուղղվա– ծությամբ աչքի է ընկնում վալենսիական բանաստեղծներ Զ. Ռոյսի (մահ. 1500), Զ. Գազուլի (մահ. մոտ 1508) և ուրիշների ստեղծագործությունը: Զ. Մարտուրելը և Ջ. դե Գալբան ստեղծում են «Տիրանա Սպիտակը» (1490) Վերածննդի ասպետա– կան վեպը: XV դ. վերշից կատալոնական գրականության մեջ սկսվում է երկարատև անկում: Միայն XVIII դ. վերջերին լուսա– վորիչներ Ա. դե Կամպանի (1742–1813), Մասդեուի (1744–1817) և ուրիշների գոր– ծունեության ազդեցությամբ, իսկ ավելի ուշ՝ իսպանական հեղաՓոխական իրա– դարձությունների ներգործությամբ սկսվեց կատալոնական գրականության վերա– ծնունդը: Արձակում ռոմանտիկական պատմավեպին փոխարինեց կենցաղա– գրությունը (է. Վիլանովա, 1840–1905, Ա. Կարետ): Սոցիալ–քննադատական ռեա– լիստական վեպերով հանդես եկան Զ. Պին–ի–Սոլերը (1842–1927), Ն. Օլիերը (1846–1930): Ռեալիստական դրամա ըս– տեղծեցին կատալոնական խոշորագույն դրամատուրգ Ա. Գիմերան (1847–1924) և ուրիշներ: Ի–ում ֆաշիզմի հաղթանակից հետո կա– տալոնական գրականությունը արգելվեց: Կատալոներենով գրված գրքերը վերստին հրատարակվեցին 50-ական թթ. վերշե– րից: Արդի գրականության մեջ կա երկու ուղղություն՝ «նեոմոդեռնիստական» (Մ. դե Պեդրոլո, ծն. 1918, Բ. Բոնետ, ծն. 1926) և ռեալիստական (Ս. էսպրիու, ծն. 1913, Զ. Սարսանեդես, Զ. Սերդա, ծն. 1920, Մ. Արիման, Դ. Ֆերրատեր, ծն. 1922, Ֆ. Վալվերդու, ծն. 1935,Ռայմոն, ծն. 1940, Զ. Մ. էսպինաս, ծն. 1927, Բ. Պորսել, ծն. 1937, է. Տորրես): XIII. ճարտարապետությունը և կերպ– արվեստը Ի–ի տարածքում հայտնաբերվել են հին քարի դարի ժայռապատկերներ (Ալտա– միրայի քարանձավում և այլուր), մեգա– լիթյան շինվածքներ, կելտա–իբերական, հին հռոմեական, վեստգոթյան ժամանա– կաշրջանների մշակույթի նմուշներ (կա– ռույցներ, քանդակներ, ոսկերչական իրեր ևն): Բազմաթիվ են մավրիտանական ար– վեստի և ճարտ. հուշարձանները: Բուն իսպանական արվեստը (աստուրիական մանրանկարներ, քանդակազարդ սալեր ևն) կազմավորվել է VIII–IX դդ.,Ռեկոն– քիստայի սկզբնական ժամանակաշրջա– նում. «աստուրիական» ոճով կառուցվել են եկեղեցիներ (Սան–Միգել դե Լինյո, IX դ., Օվիեդո): XI –XII դդ. քաղաքները ենթարկվել են պաշտպանական ամրա– ցումների (Ավիլա, Տոլեդո), ռոմանական ոճով ստեղծվել են վեհաշուք, խստակեր– պար տաճարներ (Սանտյագո–ոե–Կոմաոս– աելայում, Ավիլայում, Սալամանկայում, Սամոռայում), հաճախ՝ զարդարուն աշտա– րակներով (սիմբորիո), քանդակներով, մավրիտանական ոճի դեկորատիվ տար– րերով: Ի–ի ռոմանական, գոթական (զար– գացել է XIII դարից) ոճերի կրոնական թեմաներով քանդակագործությունը, որմ– նանկարչությունը, մանրանկարչությունը ներթափանցված են ֆոլկլորային թեմանե– րով, կենսական դիտողականությամբ: Մեծ կատարելության էր հասել փորագրու– թյունը (փայտի, քարի), իսպանա–մավրի– տանական խեցեգործությունը (XIV– XV դդ.): XV դարի կեսից գեղանկարչու– թյունը (Խակոմարտ, Պ. Բեռուգետե, Ալ– ֆոնսո դե Կորդովա), քանդակագործու– թյունը (Խ. Սիլոե, Պ. Միլյան) սկսել են հեռանալ միջնադարյան կանոններից, ստեղծվել են ճշմարիտ, խոսուն կերպար– ներ: XI–XVI դդ. Ի–ի, հատկապես հվ–ի ճարտ–յանը բնորոշ էր մուդեխար (mude- jar) ընդհանրացված ոճը, որին հատուկ էր գոթիկայի (հետագայում՝ Վերածննդի) կոմպոզիցիոն միջոցների և մավրիտանա– կան արվեստի տարրերի միահյուսումը: Վերածննդի իդեալների կործանումը խորապես վերապրող մարդու հուզաշխար– հը բացառիկ ուժով է մարմնավորվել Էլ