Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նեությունը Ի–ում: XIV դ. հիմնադրվել է Բոլոնյան դպրոցի Իսպանական կոլեգիա: Ի–ում զգալի ազդեցություն են թողել իրա– վունքի մահմեդական դպրոցները: Նույն շրջանում հիմնադրվել են քաղ. U միջազ– գային իրավունքի դպրոցները, որոնք բարձր զարգացման են հասել XV– XVII դդ.: Վերածննդի շրջանում հանրա– ճանաչ են եղել ցիվիլիստ Անաոնիո դե Նեբրիխան, քաղ. իրավունքի հիմնադիր Պասկուալ դե Դագենիոսը, Ալոնսո Դիաս դե Մոնաալվոն (իրավունքի օրենսգրքի հրատարակիչը), Պեդրո դե Ռիբադենեյրը (Մաքիավելու դեմ ուղղված բանավիճա– կան տրակտատի հեղինակը) են: Իրա– վագիտության ոլորտում զգալի ազդեցու– թյուն է թողել ինկվիզիցիան, իսկ հետա– գայում՝ բնական իրավունքի դպրոցը: XIX դ., թելադրված բուրժ. հարաբերու– թյունների զարգացմամբ, Ի–ում երևան եկան քաղաքացիական, առևտրական, բնակարանային իրավունքին նվիրված մի շարք աշխատություններ: Առավել հայտնին ցիվիլիստ Խ. Սալի «Ընչական իրավունք» դասական աշխատությունն էր: Նույն շըր– ջանում զարգանում էին կոնստիտուցիոնա– լիստական ազատամտական և արմատա– կան դպրոցները (աչքի ընկնող ներկայա– ցուցիչը՝ Ֆրանսիսկո դե Ասիս Պաչեկո): Քաղ. իրավունքի իսպանական դպրոցի կղերա–միապետական հետադիմական ուղ– ղության ներկայացուցիչն էր Դ. Կորտեսը: Ֆրանկոյական Ի–ում նրա աշխատություն– ները կանոնացվեցին: XIX դ. ընդունվեցին իրավունքի մի շարք ճյուղերի օրենսգրքեր: Հեղինակություն էին վայելում գերմանացի նվազ հայտնի իրավաբան Ֆ. Կրաուզեի աշխատությունները, որի քաղ. և իրավա– կան հայացքները պրոպագանդում էր ազատամտական մտավորականությունը: XIX դ. վերջին, XX դ. սկզբին տարածվել է ավանդապահականների (Վասկես դե Մելյա, Ռամիրո դե Մաեստու) գաղափա– րախոսությունը: 20–30-ական թթ. տա– րածվել է ֆաշիստական և կղերական՝ տոտալ պետության մասին գաղափարա– խոսությունը: Ֆրանկոյական ռեժիմի օրոք իրավագիտությունն ընդունել է բացահայտ ֆաշիստական բնույթ: 50-ական թթ. հե– տաքրքրություն է դրսևորվել ավանդական քաղաքացիական իրավունքի, համեմա– տական–իրավական հետազոտությունների ևնի նկատմամբ: Ի–ում իրավունքի ուսում– նասիրության գիտական կենտրոններն են՝ բարոյական ու քաղ. գիտությունների, Իրավագիտության ու օրենսդրության թա– գավորական ակադեմիաները, իրավա– բանների պատրաստման ուսումնական կենտրոնները, Ի–ի համալսարանների իրավաբանական ֆակուլտետները: Ի–ում հրատարակվում են մի շարք իրավագի– տական պարբերականներ: Ի–ում գիտական հետազոտությունները կազմակերպում և կոորդինացնում է Դի– տական հետազոտությունների բարձրա– գույն խորհուրդը (հիմնվել է 1939-ին): Թե– մատիկայով մոտ գիտական հիմնարկներն ու ինստ–ները միավորվում են պատրոնա– տի մեջ: Առավել հայտնի են՝ Խ. դե Ակոս– տայի անվ. կենդանաբանական, Խ. Ֆե– ռանի անվ. միկրոբիոլոգիայի, Խ. Իգուանի անվ. մաթեմատիկայի, Ա. Ալոնսո Բար– բայի անվ. քիմիայի, Ա. դե Սանտա–Կրուսի անվ. ֆիզիկայի, Լ. Տոռես Կեվեդոյի անվ. գիտական սարքերի ինստ–ները: Դիտա– կան հետազոտությունները ֆինանսավո– րում են պետությունը և առանձին ֆիրմա– ներ: Ի–ում կան մի քանի ակադեմիաներ՝ Իսպանական թագավորական (հիմնվել է 1713-ին), Բժշկագիտության թագավորա– կան ազգային (հիմնվել է 1732-ին), Գի– տությունների և արվեստների թագավո– րական (հիմնվել է 1764-ին), Դեղագոր– ծության թագավորական (հիմնվել է 1932-ին) և այլ ակադեմիաներ: Կան մի շարք գիտական ընկերություններ: XI. Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը Ի–ում լույս են տեսնում ավելի քան 200 թերթ, 3 հզ. հանդես և այլ պարբերական հրատարակություններ: Խոշորագույն օրա– թերթերն են. «Ա, Բե, Սե» («ABC», Մադ– րիդ՝ 1905-ից և Սևիլիա՝ 1929-ից), «Արրի– բա» («Arriba», 1935-ից), «Վանգուարդիա» («Vanguardia», Բսյրսելոն՝ 1881-ից), «Իա» («Ya», 1935-ից), «Մադրիդ» («Madrid», 1939-ից), «Մարկա» («Marca», 1938-ից), «Սոլիդարիդադ նասիոնալ» («Solidaridad Nacional», 1936-ից), «Կուադերնոս պա– րա էլ դիալոգո» («Cuadernos para el Dialogo», Մադրիդ, 1963-ից): ԻԿԿ–ի օր– գաններն են. «Մունդո, օբրերո» («Mundo obrero») թերթը, 1931-ից, «Նուեստրա բան– դերա» («Nuestra Bandera») հանդեսը: Մադ– րիդում գործում է Իսպանիայի հատուկ ինֆորմացիոն գործակալությունը (ԷՖԷ, հիմնվել է 1939-ին): Ի–ում ռադիոհաղոր– դումներն սկսվել են 1919-ին: Ունի պետ. ռադիո՝ Ի–ի ազգային ռադիոն. Մադրիդում և նահանգային խոշոր քաղաքներում գոր– ծում է 15 ռադիոկայան: Հաղորդումները տրվում են 3 ծրագրով (21 լեզվով): Հեռուս– տահաղորդումներն սկւվել են 1956-ին: XII. Դրականությունը Դրականությունը Ի–ում զարգանում է իսպաներեն կամ «կաստիլերեն» (իսպա– նական) և ազգային փոքրամասնություն– ների լեզուներով՝ բասկերեն (բասկական), կատալոներեն (կատալոնական) և պոր– տուգալերենի գալիսիական բարբառով (գալիսական): Իսպանական գրականու– թյունը ձևավորվել է միջին դարերում՝ ժող. ստեղծագործության հիման վրա, ինչպես նաև անտիկ և արաբ, մշակույթի ազդեցու– թյամբ: Ռեկոնքիստայի շրջանում զարգա– ցել են ժող. քնարերգությունը և հերոսա– կան էպոսը («Երգ իմ Սիդի մասին»): Ի–ի միջնադարյան գրականության մեջ առանձնահատուկ տեղ է գրավել կղերա– ասպետական գրականությունը: Իսպանե– րենով «գիտական» գրականության հիմ– նադիրը եղել է «Աստվածամոր հրաշքնե– րը» ժողովածուի և վարքագրությունների հեղինակ, բանաստեղծ Դ. դե Բերսեոն (XII դ. վերջ – 1246-ից հետո): Մասսա– յականություն են վայելել «Դիրք Ապոլլոնի մասին» (XIII դ.), «Դիրք Ալեքսանդրի մասին» (XIII դ.), «Սիֆար ասպետը» (մոտ 1300) արկածային–խրատական, անստո– րագիր վեպերը: Արձակի զարգացման մեջ կարևոր դեր են խաղացել Ալֆոնս X-ի (1221–84) ղեկավարությամբ կազմված «Առաջին համընդհանուր ժամանակագրու– թյունը» և այլ աշխատություններ: X^V դ. գրականության համար բնորոշ են հումա– նիզմի մոտիվները: XV դ. առանձնահա– տուկ տարածում գտան ժող. ռոմանսներն ու երգիծական պոեզիան: XV դ. վերջերին, XVI դ. սկզբին իսպանական գրականու– թյունը թևակոխեց Վերածնության շրջա– նը: Վաղ Վերածննդի խոշորագույն ստեղ– ծագործությունը Ֆ. դե Ռոխասի (մոտ 1465–1541) «Կալիստոյի և Մելիբեի տրա– գիկոմեդիան» է, որը հայտնի է «Սելեստի– նա» անունով: Պոեզիայում հաստատվում է «իտալական դպրոցը»: Մեծ մասսայակա– նություն է ունեցել ասպետական վեպը: Վերածնունդը էպիկական պոեզիայում ներ– կայացված է Ա. դե էրսիլիայի (1533–94), Լոպե դե վեգա Կարպիոյի (1562–1635) և ուրիշների պոեմներով, իսկ քնարական պոեզիայում՝ «սևիլյան» (Ֆ. դե էռերա, 1534–97), «սալամանյան» (Լ. դե Լեոն, 1527–91) դպրոցներով: XVI դ. զարգա– նում է «միստիկների» պոեզիան (Խ. դե լա Կրուս, 1542–91, Տերեսա դե Խեսուս, 1515–82): Այդ շրջանի արձակի համար բնորոշ են հովվերգական վեպերը, «մավ– րիտանական» վիպակները՝ նվիրված «ան– հավատներին», երգիծական–խաբեբայա– պատում վեպերը, որոնք մեծ ազդեցություն գործեցին եվրոպական ռեալիզմի ձևավոր– ման վրա: Իսպանական Վերածննդի գրա– կանության գաղափարական ու գեղար– վեստական գագաթնակետը եղավ Մ. դե Սերվանտեսի (1547–1616) «Դոն Կիխոտ» (1605–15) վեպը, որը վիթխարի ազդե– ցություն գործեց եվրոպական մշակույթի վրա: XVI դ. ստեղծվեց Վերածննդի դրա– ման, որի մեծագույն նվաճումները կապ– ված են Լոպե Ֆ. դե վեգա Կարպիոյի ստեղծագործության հետ: Որպես Վերածննդի հումանիզմի հակազ– դեցություն, նրա իդեալների ճգնաժամի գիտակցում, XVII դ. առաջացավ բ ա ր ո կ– կ ո գրականությունը (Պ. Կալդերոն, 1600–81 և ուրիշներ): XVII դ. 2-րդ կեսին իսպանական գրականության մեջ իշխում են ֆեոդալական–կաթոլիկական գաղա– փարները: XVIII դ. լուսավորական գրա– կանության մեջ զարգանում են կլասիցիս– աական և ռեալիստական ուղղությունները (Ի. դե Լուսան, 1704–54, Բ. Խ. Ֆեյխոո, 1676–1764, Ն. Ֆեռնանդես դե Մորատին, 1737–80, Տ. դե Իրիարտե, 1750–91, Ֆ. Մ. Սամանիեգո, 1745–1801, Լ. Ֆեռնանդես դե Մորատին, 1760–1828, Դ. Մ. դե Խո– վելյանոս, 1744–1811): XIX դ. սկզբնե– րին, 1808–14-ի Իսպանական հեղափո– խության պայմաններում գրականության մեջ տիրապետող ուղղություն դարձավ հե– դափոխական–հայրենասիրական կլասի– ցիզմը (բանաստեղծներ Մ. Խ. Կինտանա, 1772–1857, Խ. Ն. Դալիեգոս, 1774–1853, Ա. Լիստա, 1775–1848): Ֆ. Մարտինես դե լա Ռոսայի (1787–1862) դրամաներում նկատվում է անցում ռոմանտիզմին: Ի–ի գրականության մեջ ռեալիստական ուղղությունն ամրապնդվեց XIX դ. կեսե– րին: Զարգացան,այսպես կոչված, մարզայ– նական վեպն ու նովելը (Ֆեռնան Կաբա– լիերո, 1796–1877, Ա. դե Տրուևա, 1819– 1889, Խ. Մ. դե Պերեդա, 1833–1906): Իս– պանական գրականության մեջ քննադա– տական ռեալիզմի խոշորագույն ներկա– յացուցիչը Բ. Պերես Դալդոսն է (1843–