Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

փաստորեն պարտավորվեց մասնակցել ԱՄՆ–ի բոլոր գործողություններին Մեր– ձավոր Արևելքում: 1952-ին Ի–ի և ԳՖՀ–ի միշև կնքված պայմանագրով Ի. ԳՖՀ–ից ստացավ (մինչև 1966-ը) 822 մլն դոլլար այսպես կոչված ռազմատուգանք և 1,7 մլրդ դոլլար փոխհատուցում՝ 1939–45-ի համաշխարհային պատերազմում հրեա– ներին պատճառած վնասի դիմաց: 1956-ին Ի. Անգլիայի և Ֆրանսիայի հետ ագրեսիա սանձագերծեց Եգիպտոսի դեմ (տես Մևգ– in-ֆրանս–իսրայկական ագրեսիա Եգիպ– տոսի դեմ): 1957-ին միացավ Էյզենհաուե– րի դոկտրինային և 1958-ին աջակցություն ցույց տվեց Լիբանանի և Հորդանանի դեմ անզլո–ամերիկյան ինտերվենցիային: 60- ական թթ. սկզբից Ի. շարունակում էր ագրեսիվ քաղաքականություն վարել: Հա– ճախակի կրկնվող պրովոկացիոն գործո– ղությունները (Հորդանան գետի շրերի մի մասի արտաուղղում, սահմանային ռազմ, միշադեպեր ևն) խիստ սրեցին արաբա–իսրայելական հարաբերություն– ները: 1967-ի հունիսի 2-ին առավել հետա– դեմ և ծայրահեղ ուժերի մասնակցությամբ ստեղծվեց ազգային միասնության կառա– վարություն, որն արաբ, երկրների դեմ պատերազմ սանձազերծելու միջոցով ձգտում էր իրագործել «Մեծ Իսրայել» ստեղծելու սիոնիստական ծրագիրը: 1967-ի հունիսի 5-ին Ի. նոր պատերազմ սկսեց արաբ, երկրների (Եգիպտոս, Սի– րիա, Հորդանան) դեմ (տես Իսրայեչի ագրեսիան ընդդեմ արաբական երկրների 7967): ՍՍՀՄ–ի, սոցիալիստական մյուս երկրների և ՄԱԿ–ի Անվտանգության խոր– հըրդի գործուն միջամտությունը Ի–ին ստի– պեց դադարեցնել ռազմ, գործողություն– ները (հունիսի 10), սակայն նա հրաժար– վեց հեռացնել իր զորքերը գրաված տե– րիտորիաներից: 1967-ի նոյեմբ. 22-ին Անվտանգության խորհուրդը բանաձև ըն– դունեց Մերձավոր Արևելքում ճգնաժամի քաղ. կարգավորման վերաբերյալ: Ի. հրա– ժարվեց բանաձևը կատարելուց և շարու– նակեց իր ագրեսիվ գործողությունները արաբ, երկրների նկատմամբ: 1968-ին աջ «սոցիալիստների», սիոնիստական կու– սակցությունների և բուրժ. ՌԱՖԻ կուսակ– ցության միավորումից ստեղծվեց Ի–ի բան– վորական կուսակցությունը (ՄԱԻ): 1969-ին իշխանության գլուխ կանգնեց ծայրահեղ հետադիմականների կառավարությունը՝ Գ. Մեիրի գլխավորությամբ: Այդ կառա– վարությունը ձեռնամուխ եղավ գրաված տերիտորիաների յուրացմանն ու բնական հարստությունների շահագործմանը: Ի–ի կառավարող շրջանների քաղաքա– կանությունը 1973-ի հոկտեմբերին հան– գեցրեց արաբա–իսրայելական նոր պա– տերազմի, որի հետևանքով Ի. մարդկա– յին ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ կրեց: Արաբ, պետությունների աճած մար– տունակությունն ու Ի–ի միջազգային մե– կուսացումը Ի–ի կառավարությանը ստի– պեցին մասնակցել (1973-ի դեկտեմբեր) ժնևի հաշտարար կոնֆերանսին: 1974-ի հունվարին և 1975-ի սեպտեմբերին Եգիպ– տոսի, իսկ 1974-ի մայիսին Սիրիայի հետ Ի. կնքեց զորքերի տարանջատման և նը– րանց միջև բուֆերային գոտիներ ստեղծե– լու համաձայնագրեր: Սակայն դեպքերի զարգացումը ցույց է տալիս, որ Ի–ի կառա– վարությունը չի հրաժարվել ագրեսիվ քա– ղաքականությունից: Նա շարունակում է խափանել ժնևի կոնֆերանսի աշխատանք– ները, փորձում է պառակտել արաբ, պե– տությունների միասնական ճակատը և մասնակի համաձայնություններով ամրա– պնդել ստատուս–քվոն, ոտնահարել Պա– ղեստինի արաբ, ժողովրդի օրինական իրավունքները: Ի–ի տարածքում հայեր բնակվում են Հայֆայում (շուրջ 300 հոգի) և Երուսաղե– մում (աես ԵրուսաղեԱ, Հայերը Եր ու– ս ա ղ և մ ու մ մասը): VI. Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները Իսրայելի բանվորական կ ու ս ա կ ց ու թ յ ու ն (ՄԱԻ), ստեղծվել է 1968-ին, երեք աջ սոցիալիստական կու– սակցությունների միավորումով: Միաց– յալ բանվորական կուսակ– ց ու թ յ ու ն (ՄԱՊԱՄ), հիմնվել է 1948-ին, սիոնիստական «սոցիալիստական» կու– սակցություն է: ՄԱԻ–ն և ՄԱՊԱՄ–ը ստեղ– ծել են սիոնիստական «բանվորական» կուսակցությունների բլոկ կնեսետում: Խ և ր ու տ, ստեղծվել է 1948-ին, ծայրա– հեղ աջ սիոնիստական բուրժ. կուսակցու– թյուն է: Լիբերալ կուսակցու– թ յ ու ն (ԼԿ), ստեղծվել է 1971-ին, խոշոր և միջին բուրժուազիայի կուսակցությունն է: Խերուտը և ԼԿ–ն ստեղծել են Գախալ պառլամենտական բլոկը: Պետական ց ու ց ա կ (ՊՑ), ստեղծվել է 1968-ին, աջ բուրժ. կուսակցություն է: Ազատ կենտ– րոն (ԱԿ), 1966-ին Խերուտից հեռացած խումբ: Մ և ծ Իսրայելի համար շ ա ր ժ ու մ (ՄԻՀՇ), ստեղծվել է 1967-ին: Գալախը, ՊՑ–ն, ԱԿ–ն և ՄԻՀՇ–ն ստեղծել են Լիկուդ բլոկը: Ա զ գային կրոնա– կան կ ու ս ա կ ց ու թ յ ու ն, ստեղծվել է 1956-ին: Անկախ լիբերալ կու– ս ա կ ց ու թ յ ու ն, հիմնվել է 1965-ին: Քաղաքացիական իրավ ու ն ք– Տեսարան Հայֆայից ների համար շարժ ու մ, ստեղծ– վել է 1973-ին: Գ ու շ է մ ու ն ի մ, ստեղծ– վել է 1975-ին: Փոփոխ ու թյ ուննե– րի համար դեմոկրատական շ ա ր ժ ու մ, ստեղծվել է 1976-ին: Իսրայելի կոմունիստական կ ու ս ա կ ց ու թ յ ու ն (ԻԿԿ), ստեղծ– վել է 1919-ին: Աշխատանքի համընդհա– նուր ֆեդերացիա, հիմնվել է 1920-ին, երկրի միակ արհմիութենական միավորումն է, ունի մոտ 1 մլն անդամ: VII. Տնտեսա–աշխարհագրական ակ– նարկ Ի. ռազմականացված տնտեսությամբ ագրարային–ինդուստրիալ երկիր է: Ար– դյունաբերությունը զարգանում է ռազմա– տնտեսական պոտենցիալի հզորացման ուղղությամբ, հիմնականում օտարերկրյա կապիտալի հաշվին: 1970-ին երկրի բյու– ջեի 40% –ը հատկացվել է ռազմ, ծախ– սերին: Կապիտալի ներմուծումը 1948– 1970-ին կազմեւ է 12 մլրդ դոլլար (1967– 1970-ին՝ ավելի քան 4 մլրդ): Ռազմ, ար– դյունաբերության համալիրը ֆինանսա– վորվում է «Կուր» կոնցեռնի, «Բանկ Դիս– կոնտ» և այլ ֆինանսական ընկերություն– ների կողմից: Գործում են նաև օտարերկ– րյա մոնոպոլիստական հզոր միավո– րումներ («Պալիստայն էկոնոմիկ կոր– պորեյշն», «Ամերիկան Իսրայել կորպո– րեյշն» ևն): Գյուղատնտեսությունը: Մշակվող հո– ղատարածությունների մեծ մասը սիոնիս– տական գաղութարարների և պետության սեփականությունն է: Հողօգտագործման հիմնական ձևը խմբակային վարձակալու– թյունն է, կան նաև ֆերմերային տնտեսու– թյուններ: Հողային ֆոնդի (ներառյալ նաև զավթած շրջանները) միայն 21,2%-ն է մշակվում (1970/71): Մշակում են ցիտրու– սային կուլտուրաներ, ցորեն, գարի, սոր– գո, եգիպտացորեն, շաքարի ճակնդեղ, գետնընկույզ, բամբակ, վուշ, ծխախոտ, բանջարեղեն, կարտոֆիլ: Զբաղվում են նաև անասնաբուծությամբ, թռչնաբուծու– թյամբ և ձկնորսությամբ: Արդյունաբերությունը: Ի–ի արդյունա– բերությանը բնորոշ են տնայնագործական և արհեստագործական տիպի մանր ձեռ– նարկությունները: Միաժամանակ տեղի է ունենում արտադրության համակենտրո– նացում: Ձեռնարկությունների մեծ մասը պատկանում է մասնավոր կապիտալին: 1967-ից արագ տեմպերով զարգանում է էլեկտրատեխնիկական, քիմ., մեքենաշի– նական, ավիացիոն, կարի, ռետինի ար– դյունաբերությունը : Արդյունաբերությունն ու էներգետիկան զգալի չափով հիմնված են ներմուծվող հումքի վրա: Արդ. ձեռնար– կությունների մոտ 60%-ը կենտրոնացած է Թել–Ավիվում և Հայֆայում: 1974-ին ար– տադրվել է 9156 մլն կվտ–ժ էլեկտրաէներ– գիա: Լեռնահանքային արդյունաբերու– թյունը թույլ է զարգացած: Արդյունահա– նում են կալիումական և կերակրի աղ, բրոմ, քվարցային ավազներ, կավեր, ֆոս– ֆորիտներ, տորֆ, նավթ, երկաթի և պղնձի հանքանյութ ևն: Արդյունաբերու– թյան հիմնական կենտրոններն են Թել– Ավիվը, Հայֆան: Թել–Ավիվի և Դիմոնի մոտ գործում են 2 ատոմային ռեակտոր: