Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Տրանսպորտը: Երկաթուղիների երկա– րությունը 994 կմ է, ավտոխճուղիներինը՝ 4,2 հզ. կմ (1974): Գործում են էյլաթ– Հայֆա, Հայֆա–Թել–Ավիվ, էյլաթ–Աշկե– լոն նավթամուղները: Զարգացած է ծովա– յին տրանսպորտը: Գլխավոր Նավահան– գիստներն են Հայֆան, Աշդոդը, էյլաթը: Արտաքին առևտուրը: Ի–ին բնորոշ է արտաքին առևտրի բացասական հաշվե– կշիռը: Արտահանում է նիստավորված ալ– մաստ, տեքստիլ արտադրանք, մրգեր (հիմնականում ցիտրուսներ), մրգի պա– հածոներ, ներմուծում՝ մեքենաներ և սար– քավորումներ, չմշակված ալմաստ, սև մետաղի գլանվածք, հում նավթ, քիմ. ապրանքներ, հացահատիկ: Առևտրական գործընկերներն են ԱՄՆ–ը, ԳՖՀ–ն, Մեծ Բրիտանիան, Նիդերլանդիան, Բելգիան, Ֆրանսիան, Իտալիան: Դրամական միա– վորը իսրայելական ֆունտն է, 7 ֆունտը հավասար է 1 դոլլարի (1974, նոյեմբեր): VIII. Լուսավորությունը Պարտադիր տարրական կրթության մա– սին օրենք է ընդունվել 1949-ին: 1968-ին անգրագետ էր հրեաների 10,4%-ը, արաբ– ների՝ 42,8%–ը: Հրեա բնակչության ուսու– ցումն ու դաստիարակությունը ազգայ– նական և կրոնական բնույթ ունի, ենթարկ– վում է սիոնիզմի գաղափարախոսությանը: Պարտադիր զինվորական դասընթացներ են անցնում պատանիները (3 տարի) և աղջիկները (2 տարի): 3–5 տարեկան երեխաների համար գործում են մանկա– պարտեզներ (պետական և մասնավոր): Տարրական դպրոցը 6-ամյա է (1969-ից): Պետ. աշխարհիկ դպրոցների կողքին գոր– ծում են մեծ թվով պետ. կրոնական (28% սովորող) և մասնավոր կրոնական (6,5% սովորող) դպրոցներ: Աստվածաշնչի և Թորայի ուսուցումը բոլոր դպրոցներում պարտադիր է: Արաբական դպրոցներում III դասարանից դասավանդվում է եբրա– յերեն: Միջնակարգ դպրոցը 6-ամյա է, ունի 2 աստիճան. II աստիճանն ունի 2 Vs.՝cwJxkiV*vri՝:aTi Ն. բ՚սագիաաէյաՆ՜. Ցար– րակաե դպրոցի հիմքի վրա գործում են 4-ամյա միջնակարգ պրոֆտեխնիկական, իսկ միջնակարգ դպրոցի հիմքի վրա՝ գյուղատնտեսական դպրոցներ: իյոշորագույն բուհերն են. Հրեական համալսարանը (Երուսաղեմ, հիմնադրվել է 1918-ին, պաշտոնապես բացվել 1925-ին), Թել–Ավիվի համալսարանը (հիմնադրվել է 1953-ին), տեխնոլոգիական իևստիտուտը (հիմնադրվել է 1912-ին) Հայֆայում: Գրա– դարաններից հայտնի են. Հրեական ազ– գային և համալսարանական գրադարան– ները Երուսաղեմում (հիմն. 1884-ին), հա– մալսարանական գրադարանը՝ Թել–Ավի– վում (հիմն. 1954-ին): Գլխավոր թանգա– րաններն են. Ի–ի Ազգային թանգարանը Երուսաղեմում (հիմն. 1965-ին), Հաարեց թանգարանը՝ Թել–Ավիվում (հիմն. 1958-ին): IX. Դիտական հիմնարկները Գիտական հիմնարկները ղեկավարում է Գիտական հետազոտությունների ազ– գային խորհուրդը: Գիտությունների ակա– դեմիան հիմնվել է 1959-ին: Իտշոր գիտա– կան կենտրոններից են Վեյցմանի անվ. գիտահետազոտական ինստ–ը (հիմնվել է 1934-ին, Ռեխովոտ), որը հետազոտու– թյուններ է կատարում բժշկության, մա– թեմատիկայի, ֆիզիկայի, Էլեկտրոնիկա– յի և այլ բնագավառներում (Ատոմային Էներգիայի օգտագործման պետ. հանձնա– ժողովի հետ կազմել է ռադիոկենսաբա– նության մեջ ռադիոիզոտոպների կիրառ– ման ուսումնասիրության կենտրոն), Նե– գևյան գիտահետազոտական ինստ–ը (հիմ– նըվել է 1956-ին) ուսումնասիրում է Նեգև անապատի հանքային պաշարները: Գի– տահետազոտական տարբեր աշխատանք– ներ են տարվում նաև Երկրաբանական, նավթի և գեոֆիզիկայի (հիմնվել է 1957-ին, իյոլեն), Գյուղատնտեսական (հիմնվել Է 1959-ին, Ռեխովոտ) ինստ–ներում, Տեխ– նոլոգիական ինստ–ին կից հետազոտա– կան հիմնարկում (Հայֆա), Կենտրոնա– կան ֆիզիկական լաբորատորիայում (հիմ– նըվել է 1950-ին, Երուսաղեմ), Կենսաբա– նության գիտահետազոտական ինստ–ում: X. Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը Ի–ում հրատարակվում են ավելի քան 400 թերթ և հանդես: Առավել տարածված– ներն են՝ «Հաարեց» (1918-ից, եբրայերեն), «Ալ–Գամիշմար» (1943-ից, եբրայերեն), «Գացոֆե» (1938-ից, եբրայերեն), «Զերու– զալեմ պոստ» («Jerusalem Post», 1932-ից, անգլ.), «Եդիոտ ախրոնոտ» (1939-ից, եբրայերեն), «Մաարիվ» (1948-ից, եբրա– յերեն), ԻԿԿ ԿԿ օրգաններ՝ «Ադ–Դարբ» (1969-ից, ամսագիր, արաբերեն), «Զու Գադերեխ» (1965-ից, շաբաթաթերթ, եբ– րայերեն), «Ալ–Իթթիհադ» (1944-ից, եռօր– յա թերթ, արաբերեն): «Շիդուրեյ Իսրա– յել» կառավարական ռադիոկայանը հիմ– նըվել է 1968-ին, մինչ այդ գործել է «Կոլ Իսրայել» ռադիոկայանը: Հաղորդումները տրվում են 11 լեզվով: Հեռուստակենտրո– նը ստեղծվել է 1968-ին (եբրայերեն և արաբերեն): XI. Գրականությունը և արվեստը Իսրայելական գրականությունը հիմնա– կանում ստեղծվում է եբրայերեն: «Եբրա– յական գրողննրի միություն»-ը (հիմնվել է 1940-ական թթ.) իր շարքերում չի ընդու– նում իդիշ և արաբ, լեզուներով գրողներին: Շատ գրողներ գտնվում են սիոսիստական գաղափարների ազդեցության տակ: Ի–ի պետության ստեղծումից շատ առաջ Պա– ղեստին ներգաղթած որոշ գրողներ 1948-ից հետո էլ շարունակել են հանդես գալ նոր ստեղծագործություններով (Շ. Ագնոն, 1888–1970, նոբելյան մրցանակ, 1966, Ա. Շլյոնսկի, ծն. 1900 ևն): 50-ական թթ. գրականություն մտան Պաղեստինում մե– ծացած մի խումբ գրողներ (Ե. Մար, 1921 – 1968, Ե. Ամիհայ, ծն. 1924, Տ. Ռիվներ, ծն. 1924, Ի. Հենդել, ծն. 1925), որոնք գրում են Ի–ի զանազան սոցիալական խնդիրների, երիտասարդության դաստիա– րակության, Հս. Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից գաղթած հրեաների դեմ եղած խտրականության մասին: Ս. Իզխարի (ծն. 1916) որոշ գործերում բողոք է արտահայտ– ված արաբների նկատմամբ գործադրվող ռասիստական վերաբերմունքի դեմ: 60-ական թթ. ուժեղանում է արմ. մոդեռ– նիստական գրականության և Էկզիստեն– ցիոնալիզմի փիլիսոփայության ազդեցու– թյունը: Գրականության հիմնական թե– ման դառնում են մենությունն ու հուսա– հատությունը, օտարացումը և փախուստն իրականությունից (Բ. Թամուզ, ծն. 1919, Ն. Զախ, ծն. 1930, Դալիա Ռավիկովիչ, ծն. 1936): Ի–ի գրականության մեջ հատուկ տեղ է գրավում հրեա–արաբական հարաբերու– թյունների խնդիրը, որը առաջադիմական դիրքերից լուսաբանում են գրողներ Մ. Ավի–Շաուլը (ծն. 1898), Ա. Պեննը (1906–72) և ուրիշներ: Ազգայնամոլական ռեակցիային, հակակոմունիզմին և հա– կասովետիզմին, որի գլխավոր արտա– հայտիչներից են գրականության մեջ Ց. Գրինբերգը (ծն. 1894), Ի. Ռատոշը (ծն. 1909), Մ. Շամիրը (ծն. 1921), կյանքի վերջին տարիներին նաև Ն. Ալտերմանը (1910–70), հակադրվում են Ա. Կենանի, Դ. Բեն–Ամոցի և ուրիշների ստեղծագոր– ծությունները: Գրականություն է ստեղծ– վել նաև իդիշ լեզվով (Ի. Զրուբավել, Մ. Ման, Ի. Պապերնիկով ևն): Արաբերե– նով գրականությունը ներկայացված է Թաուֆիք Զիյյադայի (ծն. 1926), Ի»անն Աբու Խանի (ծն. 1928), էմիլ Հաբիբիի (1921) և ուրիշների ստեղծագործությամբ: Ի–ի շինարարությունը չի բավարարում ներգաղթից առաջացած բնակարանային սուր կարիքը: 1950-ական թվականներից զարգանում են Թել–Ավիվ, Հայֆա, Ռեխո– վոտ քաղաքները, կառուցվում են նորերը: Բնակելի կառուցապատման հարկայնու– թյունը 1–2 է, քաղաքներում՝ 6–9: Հիմ– նական շինանյութերը քարը, աղյուսը և երկաթբետոնն են: ժամանակակից կա– ռույցներից են՝ Ֆ. Մանի համերգային դահլիճը (1957), Բեյլինսոն հոսպիտալը (1950–58), Հաարեց–թանգարանը (1958– 1960-ական թթ.), 36-հարկանի «Շալոմա» գրասենյակային և առևտրի շենքը Թել– Ավիվում, հյուրանոցային համալիրը (1968–69) Բետ–Ցամ քաղաքում: Ի–ի ճարտ. զարգանում է ժամանակակից մի– ջազգային ճարտ. ուղղությունների հու– նով: Ի–ի կերպարվեստի ընդհանուր նկարա– գիրը խայտաբղետ է: Տարբեր երկրներից եկած հրեա–վերաբնակները իրենց հետ բերել են կերպարվեստի բազմազան դըպ– րոցների և ուղղությունների ավանդույթ– ները: Ռեալիստական միտումներով է առաջնորդվում «Բեցալել» դպրոցը (հիմ– նադրել է քանդակագործ Բ. Շացը 1906–ին, Երուսաղեմում): Սակայն տիրապետող են ամեն տեսակ մոդեռնիստական հոսանք– ները (գեղանկարիչներ Ց. Մեիրովիչ, Մ. Ցանկո, Ի. Զարիցկի և ուրիշներ): Ի–ի երաժշտական մշակույթը ձևավոր– վում է Պաղեստինի հրեաների և արաբնե– րի ազգային երաժշտական մշակույթի, ինչպես և հրեա–վերաբնակների բերած երաժշտական ավանդույթների հիման վրա: 1950-ական թթ. սկզբից զարգանում է կոմպոզիտորական դպրոցը, կատարո– ղական արվեստը: Հիմնադրվել են Իսրա– յելյան ֆիլհարմոնիան (1948), «Ինբալ» երաժշտական թատրոնը (1950-ական թթ.), ստեղծվել են սիմֆոնիկ, կամերային և այլ նվագախմբեր: Մի շարք քաղաքներում գոյություն ունեն երաժշտական ընկերու– թյուններ (կամերային երաժշտության, երգչախմբային ևն): Ուսումնական հաս– տատություններից են՝ Հրեական կոնսեր– վատորիան («Մուլամիֆ կոնսերվատո–