Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Պարմի հակաֆաշիստ բանվորները բարիկադ– ների վրա (1922-ի օգոստոս) Ամերիկյան զորքերի աւիհանումը Սալեռնո– յում (1943) իսկ 1957-ին՝ Եվրոպական անտ. համա– գործակցության («ընդհանուր շուկա») պայմանագիրը: Միևնույն ժամանակ, 1950-ական թթ. կեսից, ակտիվացրեց առև– տրական հարաբերությունները ՍՍՀՄ–ի և մյուս սոցիալիստական երկրների հեա: 1960-ական թթ. ուժեղացավ իտալ. քաղա– քականության որոշ կետեր վերանայելու ձգտումը: Զարգանում էին հարաբերու– թյունները Ի–ի և ՍՍՀՄ–ի միշև, ամենից առաշ տնտ. բնագավառում: 1972-ի հոկ– տեմբերին, պրեմիեր մինիստր Զ. Անդրեո– տիի Մոսկվա կատարած այցի ժամանակ, ստորագրվեց կոնսուլտացիաների մասին սովետա–իտալական արձանագրություն: Ի–ի ներքաղաքական կյանքի հիմնական հարցը 1970-ական թթ. դարձավ կոմկու– սակցության հետ կառավարական մեծա– մասնության հարաբերության խնդիրը: Քրիստոնեա–դեմոկրատական կուսակցու– թյան (ՔԴԿ) ձախ թևը, ինչպես նաև իտալ. սոցիալիստական կուսակցության ղեկա– վարության մեծամասնությունը հակված են կոմկուսակցության հետ համագործակ– ցելու տակտիկային: 1972-ի մայիսի ար– տահերթ պառլամենտական ընտրություն– ներում աշ ուժերին չհաշողվեց բարելավել իրենց դիրքերը, ձախ կուսակցություննե– րն ստացան 40% ձայն (ԻԿԿ՝ 27,2%): Կառավարության մեջ մտան ՔԴԿ, ս–դ. և լիբերալ կուսակցությունների ներկայա– ցուցիչները: 1972–76-ին, հետադիմու– թյան և նեոֆաշիզմի դեմ, սոցիալական բարեփոխումների և դեմոկրատական վե– րափոխումների համար պայքարում, տե– ղի ունեցավ Ի–ի ձախ և դեմոկրատական ուժերի միասնության ամրապնդում: VI. Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները, հասարակական կազ– մակերպությունները Քրիստոնե ա–դ եմոկ ր ատ ա– կան կուսակցություն (ՔԴԿ), հիմնվել է 1943-ին: Ունի մոտ 1,8 մլն անդամ (1976), արտահայտում է հիմնա– կանում մոնոպոլիստական կապիտալի շահերը: Իտալական կոմունիս– տական կուսակցություն (ԻԿԿ), հիմնվել է 1921-ի հունվ. 21-ին, ունի մոտ 1,8 մլն անդամ (1976): Իտալական սոցիալիստական կուսակ– ց ու թ յ ու ն (ԻՍԿ), հիմնվել է 1892-ին, ունի մոտ 665 հզ. անդամ (1976): 1969-ին կուսակցությունը պառակտվեց, աշ սո– ցիալ–ռեֆորմիստական խմբակցությունը դուրս եկավ կուսակցությունից և ստեղծեց ունիտար սոցիալիստական կուսակցու– թյունը, որը 1971-ին ընդունեց ս–դ. կ ու– սակցություն անունը, ունի 300 հզ. անդամ: Հանրապետական կ ու– ս ա կ ց ու թ յ ու ն, հիմնվել է 1832-ին, ունի 120 հզ. անդամ (1976): Լիբերալ կ ու ս ա կ ց ու թ յ ու ն, կազմակերպչո– րեն ձևավորվել է XX դ. սկզբներին, ար– տահայտում է միշին բուրժուազիայի և կալվածատերերի շահերը: Իտալա– կան սոցիալական շարժ ու մ: Նեոֆաշիստական կուսակցություն է, հիմ– նըվել է 1947-ին, ունի 400 հզ. անդամ (1976): Իտալիայի աշխատանքի համը, նդհանուր կոնֆեդերա– ցիա (ԻԱՀԿ), հիմնվել է 1944-ին, ունի ավելի քան 4 մլն անդամ (1976): Աշխա– տավորների արհմի ու թյ ուն– ների իտալական կոնֆեդե– րացիա (ԱԱԻԿ), հիմնվել է 1950-ին, գտնվում է ՔԴԿ–ի ազդեցության տակ, ունի ավելի քան 2,8 մլն անդամ (1976): Աշխատանքի իտալական միու– թ յ ու ն (ԱԻՄ), հիմնվել է 1950-ին, ունի ավելի քան 1 մլն անդամ: Կ ո մ ու ն ի ս– տական երիտասարդ ու թյան իտալական ֆեդերացիա, հիմ– նըվել է 1921-ին, ունի 130 հզ. անդամ (1973): Սոցիալիստական երի– տասարդ ու թյան իտալական ֆեդերացիա, ունի 550 հզ. անդամ (1972): Իտալական կանանց մ ի ու թ յ ու ն, հիմնվել է 1945-ին, ունի մոտ 1 մլն անդամ (1972): Իտալական պարտիզանների ազգային ասոցիացիա, հիմնվել է 1947-ին, ունի 300 հզ. անդամ (1972): Իտալիա– ՍՍՀՄ ը ն կ և ր ու թ յ ու ն, ստեղծվել է 1945-ին, ունի մոտ 80 հզ. անդամ (1972): Իտալական աշխատավորնե– րի քրիստոնեական ասո– ցիացիա, կիսաարհմիութենական կա– թոլիկական կազմակերպություն է, ստեղծ– վել է Վատիկանի կողմից 1945-ին, ունի 550 հզ. անդամ (1972-ի նոյեմբեր): VII. Տնտեսա–աշխարհագրական ակ– նարկ Ի. ինդուստրիալ–ագրարային երկիր է: Արդ. արտադրանքի արժեքը 4 անգամ գերազանցում է գյուղատնտ. արտադրան– քի արժեքին: Ի–ի տեսակարար կշիռը կա– պիտալիստական աշխարհի արդ. արտա– դրանքում 1975-ին կազմել է 3,3% և գրա– վել է VI տեղը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արագորեն աճել է արդյունաբերությունը, ուժեղացել կապի– տալիստական կենտրոնացման և համա– կենտրոնացման պրոցեսը: Տնտեսության մեշ տիրապետում է մոնոպոլիստական խոշոր կապիտալը: Քիմ. արդյունաբերու– թյան 1/2-ից ավելին պատկանում է «Մոն– տէդիսոն» մոնոպոլիստական խմբին, ավ– տոմոբիլաշինության ավելի քան 5/6-ը կապված է «ՖԻԱՏ» կոնցեռնի գործունեու– թյան հետ: Մեծ է պետական սեվւականու– թյան տեսակարար կշիռը Ի–ի էկոնոմի– կայում: Պետական միավորումներ կան նավթագազային արդյունաբերության, մե– տալուրգիայի և մեքենաշինության մեշ: էկոնոմիկայում միշին հաշվով կապիտալ ներդրումների 35–37 %-ը պատկանում է պետությանը: Կան նաև բազմաթիվ մանր ֆիրմաներ և ձեռնարկություններ: Զգալի տեղ է գրավում օտարերկրյա կապիտա– լը, որը ներդրվում է հատկապես նավ– թարդյունահանության, նավթավերամշա– կության, քիմ., մեքենաշինության և մե– տալուրգիայի ճյուղերում: Մոնոպոլիստա– կան կապիտալը թավւանցել է նաև գյու– ղատնտեսության մեշ: Ար դյունաբերությունը: Առաշատար ճյուղը ծանր արդյունաբերությունն է, հատկապես մեքենաշինությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո լայն զարգացում ստացավ մետալուրգիան, էլեկտրաէներգետիկ, քիմ. և նավթաքի– միական արդյունաբերությունը, հաստո– ցաշինությունը, ավտոմոբիլաշինությունը և տրակտորաշինությունը (արտադրանքի 1/3-ը արտահանվում է), պլաստմասսա– ների, քիմ. մանրաթելերի (արտահանվում է ավելի քան 2/3-ը) արտադրությունը: Ի. տալիս է սնդիկի համաշխարհային ար– դյունահանության 1/4-ը (2-րդ տեղը Իս– պանիայից հետո), պիրիտների զգալի մասը (3-րդ տեղը կապիտալիստական աշ– խարհում): Արդյունահանվում են նաև բոք՝ սիտներ, ծծումբ, մանգան, կերակրի աղ, մարմար, գրանիտ: էներգետիկ տնտեսու– թյան հիմքը նավթավերամշակման արդյու– նաբերությունն է՝ հիմնականում ներմուծ– վող նավթի բազայի վրա (տեղական հում– քը բավարարում է ընդհանուր կարիքնե– րի 1,2%-ը): էլեկտրահաղորդման գծերով Ի. կապված է Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Հարավսլավիայի հետ: Մետալուրգիան հենվում է ներմուծվող հումքի և վառելիքի բազայի վրա: Ներմուծվում է երկաթի հանքանյութի 90%-ը, մետաղի շարդոնի ավելի քան 75%–ը, մանգանի հանքանյու– թի մոտ 70%–ը, քարածխի (կոքսային) 100%-ը: էլեկտրամետալուրգիական կա– րևոր ձեռնարկությունները տեղաբաշխ– ված են Ալպերի նախալեռներում և հո– վիտներում (Դոմոդոսոլա, Բոլցանո, Բրե– շա): Մետալուրգիական 4 խոշոր կոմբի– նատները գտնվում են Կոռնիլյանո (Մեծ Ջենովա), Բանիոլի (Մեծ Նեապոլ), Պի– ոմբինո և Տարանտո քաղաքներում: Մև մետալուրգիայի մեծ մասը գտնվում է պետական «Ֆինսիդեր» ընկերության վե– րահսկողության տակ: Մեքենաշինության առաշատար ճյուղը տրանսպորտային մեքենաշինությունն է, հատկապես ավտո– մոբիլաշինությունը՝ կենտրոնացած 5 խո–