Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բըռնումներից, պատմական աղբյուրների գիտ. քննության սկզբնավորումը, իրա– դարձությունների ռեալիստական վերլու– ծումը: Քննադատական մեթոդի հիմնա– դիրն է Լորենցո Վալլան: Հումանիստա– կան պատմագրության սկզբունքները զար– գացրել են XVI դ. խոշոր պատմաբաններ Նիկոլո Մաքիավելլին (որը առաջինը նշեց արտաքին քաղ. պատմության կապը երկրի ներքին քաղաքականության հետ) և Ֆրան– չեսկո Դվիչարդինին (որը ցույց է տվել Ի–ի տնտ. և քաղ. ճգնաժամը XVI դ. սկզբին): Ի–ի միավորումից հետո պատմագիտու– թյունը նոր զարգացում է ապրում: XIX դ. 60–70-ական թթ. առաջացան հայրենա– կան պատմությունն ուսումնասիրող բազ– մաթիվ ընկերություններ, ընդհանուր և մասնագիտական պատմական ամսագրեր, սկսեցին հրապարակել փաստագրական նյութեր: XIX դ. վերջին և XX դ. սկզբին հանդես եկան համաշխարհային հռչակի հասած իտալ. պատմաբաններ Դ. Պայսը (անտիկ մշակույթի պատմաբան), Ֆերե– րոն (Հին Հռոմի պատմության ուսումնա– սիրող), Լ. Կաետանին (արաբ, ժողովուրդ– ների պատմության մասնագետ): XX դ. սկզբին պատմագրության մեջ լայն տա– րածում է գտնում այսպես կոչված տնտե– սա–իրավաբանական ուղղությունը, որի ներկայացուցիչները փորձում էին սինթե– զել պատմական, իրավաբանական և տնտ. գիտությունները: Նույն ժամանակ սկսում է ձեավորվել էթիկա–քաղաքական ուղղու– թյունը, որի հիմնադիրն է Բ. Կրոչեն: Այս ուղղությունը (համաձայն որի, պատմա– բանի խնդիրն էր մարդկության հոգևոր և կրոնական կյանքի ուսումնասիրությու– նը, այսինքն՝ էթիկա–քաղաքական պատ– մության մշակումը) ուժեղ ազդեցություն է ունեցել ոչ միայն իտալ., այլև համաշ– խարհային բուրժ. պատմագրության զար– գացման վրա: Իմպերիալիզմի դարաշըր– ջանում Ի–ում երևան են գալիս ծայրահեղ հետադիմական աշխատություններ՝ գըր– ված նացիոնալիզմի և շովինիզմի ոգով: Ֆաշիզմի տիրապետության շրջանում (1922–43) իտալ. մտավորականության որոշ մասը կանգնել է ֆաշիզմին աջակցե– լու ուղու վրա: Ա. Դրամշիի և Պ. Տոլյատիի աշխատու– թյուններով հիմք է դրվում մարքսիստա– կան պատմագրությանը Ի–ում: Ֆաշիզմի ջախջախումից և երկրորդ համաշխարհա– յին պատերազմից հետո գիտ. ուսումնա– սիրության հատուկ առարկա է դառնում բանվորական և սոցիալիստական շարժ– ման պատմությունը, առավել մանրամասն ուսումնասիրվում են միջնադարյան տնտ. պատմությունը, Վերածնության խնդիր– ները, Ռիսորջիմենւոոն, ֆաշիստական և հակաֆաշիստական շարժումը ևն: Դիմա– դրության շարժման հարցերն են մշակում մարքսիստ քաղ. գործիչներ և գիտնական– ներ Լ. Լոնգոն, Ռ. Բատալյան և ուրիշներ: Ի. պատմությունն ուսումնասիրող կարե– վոր կենտրոններ են Միջին դարերի պատ– մության իտալ. ինստ–ը (հիմն. 1883), Ռիսորջիմենտոյի պատմության ինստ–ը (հիմն. 1906), Անտիկ պատմության իտալ. ինստ–ը (հիմն. 1930), Նոր և նորագույն պատմության իտալ. ինստ–ը (հիմն. 1934), Դրամշիի ինստ–ը (հիմն. 1949) ևն: Տնտեսագիտությունը: Ի–ի տնտեսա– գիտությունը սկզբնավորվել է դեռևս միջ– նադարում, երբ ականավոր մտածողներ Ն. Մաքիավելլին, P. Տելեզիոն և Թ. Կամ– պանելլան իրենց աշխատություններում դրեցին հասարակության և էկոնոմիկայի զարգացման օրենքների ուսումնասիրման հիմքը: XV–XVII դդ. ձևավորվում է մեր– կանտիլիստների իտալ. դպրոցը (տես Մերկանտիւիզմ), որի ներկայացուցիչները (Ա. Աեռա, Զ. Մոնտանարի և ուրիշներ) մեծ նշանակություն էին տալիս շրջանա– ռության ոլորտի զարգացմանը: XVIII դ. վերջի–XIX դ. սկզբի լուսավորիչները (Ջ. Վիկո, Ա. Ջենովեզի, Լ. Մուրատորի և ուրիշներ) իրենց աշխատություններում զարգացնում էին ֆրանս. հանրագիտակ– ների՝ Ի–ի հասարակական–քաղ. պայման– ներում կիրառելի գաղափարները: Ի–ի տնտեսագիտության առաջընթացի համար ակնառու էր նեապոլիտանական համալ– սարանին առընթեր 1754-ին ստեղծված քաղաքատնտեսության ամբիոնի (առա– ջինը Եվրոպայում) դերը, որը միավորեց իտալ. տնտեսագետներին և սոցիոլոգնե– րին: XIX դ. 2-րդ կեսին մեծանում է ար– տասահմանյան, հատկապես անգլ. և ֆրանս. տնտեսագետների գաղափարա– կան ազդեցությունը, սկսում են գերիշխել տնտ. լիբերալիզմի և պոզիտիվիզմի կոն– ցեպցիաները, 70–80-ական թթ. տարած– վում է Կ. Մարքսի տնտեսագիտական ուսմունքը (առաջնեկը՝ Ա. Լաբրիոլն էր): Կապիտալիստական հարաբերություննե– րի քննադատությամբ հանդես են գալիս Ի–ում մանրբուրժուական սոցիալիզմի ջա– տագովներ Զ. Թոմանյոզին, Ջ. Մաձինին, Կ. Պիզականեն և ուրիշներ: XIX դ. վեր– ջին տնտեսագիտության զարգացման կա– րևոր խթան էին Վ. Պարետոյի աշխատու– թյունները: Նա առաջիններից է, որ սկսեց տնտ. պրոցեսների և երևույթների վեր– լուծման մաթեմատիկական մեթոդների մշակումը: XIX դ. վերջին և XX դ. սկզցին Ի–ում ծավալվում են տնտեսության մեջ պետության ակտիվ միջամտությունը հիմ– նավորող տեսությունները (դիրիժիզմ): Երկրում ֆաշիստական դիկտատուրայի հաստատմամբ պետության սոցիալ–տըն– տեսական պաշտոնական դոկտրինա դար– ձան կորպորատիվ տեսությունները: Երկ– րորդ համաշխարհային պատերազմից հետո տնտեսագիտության մեջ կարևորա– գույն ուղղություններից էր մարքսիստա– կան տնտեսագիտական միտքը (Պ. Տոլ– յաւոի, Լ. Լոնգո, Ռ. Դրիեկո, Ջ. Ամենդոլա և ուրիշներ): Տնտ. գիտահետազոտական գործունեու– թյամբ Ի–ում զբաղվում են պետ. (Հետա– զոտությունների ազգային կենտրոն, Վի– ճակագրության կենտրոնական ինստ. ևն) ու մասնավոր (Ուսումնասիրության և հե– տազոտությունների բյուրո, Հարավի ար– դյունաբերության զարգացման ասոցիա– ցիա ևն) հիմնարկները, նաև համալսա– րանների տնտեսագիտական ֆակուլտետ– ները, Իտալական բանկի, Ազգային առև– տրական բանկի հետազոտման կենտրոն– ները, պետ. այլ միավորումներ: Իրավագիտությունը: Մկսած VI դարից իտալ. իրավաբանների ուսումնասիրու– թյան առարկան Հուստինիանոսի կոդի– ֆիկացիան էր: Միջազգային իրավունքի բնագավառում նշանավոր երկը Կոսիո– դորի կազմած դիվանագիտական փաստա– թղթերի ժողովածուն էր (VI դ.), ուր մեկ– նաբանվել են իրավունքի առանձին նոր– մեր: X դ. Պավիայում ստեղծվել է լանգո– բարդյան իրավունքի դասավանդման (Բո– նիֆիլի, Լանֆրանկ, Վալկաուզ, Վիլհելմ, Ուգո), XI դ.՝ իրավաբանների ռավենյան, ապա բոլոնյան (գլոսատորների) դպրոցը: Դլոսատորները մեծ դեր խաղացին Եվրո– պայում հռոմ. իրավունքի ռեցեպցիայի և իրավագիտության զարգացման գործում: Հետագայում հռոմ. իրավունքի մեկնա– բանմամբ զբաղվում էին լեգիստները: Միջնադարում զարգացման բարձր աստի– ճանի էր հասել նաև եկեղեցական, կանո– նական իրավունքը: Առավել հայտնին Դրացիանի կազմած կանոնական իրավուն– քի ժողովածուն էր (1151): Դրացիանի հետ– նորդներից (կանոնիկներ կամ դեկրետա– կաններ) Դուրանտիսը կազմել է իրավա– բանական յուրօրինակ հանրագիտարան (1275): Ի–ում իրավագիտական մտքի զար– գացմանը նպաստել է Թովմա Աքվինացին: Քրեական իրավունքի մասին պահպանված առաջին նշանավոր գործը Ալբերտո Դան– դինոյի գիրքն է (XIII դ.): Վերածննդի շրջա– նում իրավագիտական միտքն անդրադար– ձել է անտիկ իրավունքին: XV–XVI դդ. Ի–ում ձևավորվել է իրավաբանների այս– պես կոչված բանասիրական դպրոցը (Բու– դեուս, Ա. Ալցիատ, Կույացի), որն ի տար– բերություն գլոսատորների և պոստգլոսա– տորների, զբաղվում էր հռոմ. իրավունքի անմիջական ուսումնասիրությամբ՝ Հռո– մի պատմության ու մշակույթի ուսումնա– սիրությանը զուգահեռ: Ի–ի պետության և իրավունքի գիտության զարգացմանը խթանել են Ն. Մաքիավելլին, Ֆ. Դվիչ– չարդինին, ապա նաև Կամպանելլան: XVIII դ. սկսած ֆեոդալական կարգերի քննադատությամբ հանդես են եկել իտալ. ւուսավորիչները: Համընդհանուր ճանաչ– ման էր արժանացել Հ. Ֆիլանջերիի «Օրենսդրության գիտություն» աշխատու– թյունը: Չ. Բեկարն իր աշխատություննե– րում առաջարկում էր քրեական իրավուն– քի դեմոկրատական սկզբունքներ: Մի– ջազգային իրավունքի ասպարեզում XIX դ. հռչակվեց այդ դպրոցի հիմնադիր Պ. Ման– չինին, որը զգալիորեն նպաստեց միջազ– գային մասնավոր իրավունքի զարգաց– մանը: 70-ական թթ. հիմնադրվեց քրեա– կան իրավունքի մարդաբանական դպրո– ցը՝ Չ. Լոմբրոզոյի գլխավորությամբ: XIX–XX դդ. բուրժ. իրավագիտության բո– լոր ոլորտներում դրսևորվում էր ձևական– մեթոդաբանական շրջանակներից դուրս գալու ձգտումը: Պետ. իրավունքի, այսպես կոչված, իրավաբանական դպրոցը (գըլ– խավոր ներկայացուցիչ՝ Վ. Օռլանդո) բա– րելավվեց ինստիւոուցիոնալիզմի օգնու– թյամբ: Իրավունքի փիլիսոփայության բնագավառում անցում էր կատարվում նեոկանտականությունից նոր հեգելակա– նություն (Զ. Դել Վեկիոն), որը ֆաշիզմի օրոք հանդես է գալիս տարբեր ձևերով: Այդ շրջանում տարածվել է նաև կորպո– րատիվիզմը: Երկրորդ համաշխարհային պատերազ– մից հետո Ի–ում տարածվեց բնական