իրավունքի վերածնված տեսությունը (Ս. Պասսարել, Պալիերի են): 1945-ին, Ֆ. Դրամատիկի նախաձեռնությամբ Ի–ում ստեղծվեց սոցիալական պաշտպանության հետազոտման կենտրոն: «Նոր սոցիալա– կան պաշտպանության» տեսությունը տա– րածվեց ոչ միայն Ի–ում, այլե նրա սահ– մաններից դուրս: Իտալ. որոշ իրավաբան– ներ իրավունքի հարցերն ուսումնասիրում են մարքսիզմի տեսանկյունից (Ա. Դրամ– շի, Պ. Տոլյատի, Լ. Լոնգո և ուրիշներ): Ի–ում իրավունքի կենտրոններն են՝ Հռոմ. իրավունքի ինստ–ը, Հանրային իրավուն– քի և քաղ. դոկտրինաների ինստ–ը, Իտալ. իրավունքի պատմության ինստ–ը (բոլորը՝ Հռոմում), Իրավաբանական ինստ–ը (Թու– րին), Իրավունքի պատմության և հռոմ. իրավունքի ինստ–ը Միլանում և ուրիշ ինստ–ներ, ինչպես նաև բազմաթիվ իրա– վաբանական ամսագրեր: Դիտական հիմնարկները: Հետազոտությունների ազգային խորհուր– դը (ստեղծվել է 1923-ին) կազմակերպում ու ղեկավարում է բնական և տեխ. գիտու– թյունների բոլոր բնագավառների (բա– ցառությամբ ատոմային էներգիայի պրոբ– լեմների) գիտահետազոտական աշխա– տանքները: Նրան են ենթարկվում 70 ինստ. ու լաբորատորիա և 108 հետազո– տական կենտրոն: Ատոմային էներգիայի բնագավառում տարվող հետազոտություն– ները գլխավորում է Ատոմային էներգիա– յի ազգային կոմիտեն (հիմնված 1960-ին): Համալսարաններին կից գործում են բազ– մաթիվ ԴՀԻ–ներ: Հիմնարար հետազոտու– թյուններ վարող խոշորագույն կենտրոնն է Միջուկային ֆիզիկայի ազգային ինստ–ը: Դյուղատնտ. գիտությունների բնագավա– ռի հետազոտությունները տարվում են 22 ինստ–ում: Առողջապահության մինիս– տրությունը վերահսկում է կենսաքիմիա– յի, դեղաբանության, կենսաբանության, մանրէաբանության և պ արա գիտաբանու– թյան, հիգիենայի և այլ լաբորատորիա– ների աշխատանքները: Ֆիրմաներին կից կա մոտ 700 գիտահետազոտական հիմ– նարկ: Առավել խոշոր ֆիրմաները («ԻՐԻ» պետ. միավորումը) 1963-ին Հռոմում ըս– տեղծեցին փորձարարական մետաղա– գործական, ծովային տեխնիկայի ուսում– նասիրման կենտրոններ, հեռահաղոր– դակցման հետազոտական կենտրոն և լաբորատորիա: Դազի և նավթի հիմնա– րար և կիրառական հետազոտությունները վարում է «ԷՆԻ» պետ. նավթագազային միավորումը: Զգալի աշխատանքներ են տարվում «ՖԻԱՏ» և «Սնիա–Վիսկոզա» ընկերությունների գիտական հիմնարկ– ներում: Առավել նշանակալի է Դեի Լին– չեի ազգային ակադեմիան (1603): Ի–ում գործում են նաև մի քանի միջազգային հետազոտական կենտրոններ: XI. Մամուլը, ռադիոն, հեռուստատե– սությունը 1972-ին Ի–ում լույս են տեսել 81 օրա– թերթ և 74 շաբաթաթերթ: Ամենաազդե– ցիկ բուրժ. թերթերն են՝ «Կոռիերե դելա սերա» («Corriere della sera»), 1876-ից, Միլան, «Մտամպա» («Stampa»), 1866-ից, Թուրին, «Մեսաջերո» («Messaggero»), 1878-ից, Հռոմ, «Ջիոռրնո» («Giorno»), 1956-ից, Միլան, «Նացիոնե» («Nazione»), 1859-ից, Ֆլորենցիա: Կոմկուսը հրատա– րակում է «Ունիտա» («Unita») թերթը, 1924-ից, 2 հրատարակությամբ (Հռոմ, Միլան), «Ռինաշիտա» («Rinascita»), 1944-ից, «Կրիտիկա մարքսիստա» («Cri- tica Marxista») հանդեսները: Հռոմում են հրատարակվում «Ավանտի» («Avanti»), օրգան Իտալիայի սոցիալիստական կու– սակցության, 1896-ից, «Պոպոլո» («Popo- 1օ»), 1944-ից, «Պաեզե սերա» («Paese sera»), 1949-ից, թերթերը: Ռադիոհաղոր– դումներն սկսվել են 1924-ին, հեռուստա– հաղորդումները՝ 1954-ին: Ունի ռադիո և հեռուստատեսային 4 կենտրոն (Հռոմ, Միլան, Նեապոլ և Թուրին): Հաղորդում– ները տրվում են 22 լեզվով: Ռադիո և հեռուստատեսային հաղորդումները տնօ– րինում է «Ռադիո է տելեվիզիոնե իտա– լիանա» («PAN–TB») ընկերությունը՝ պե– տության վերահսկողությամբ: XII. Գրականությունը Ի–ի վաղ շրջանի բանահյուսությունը չի պահպանվել: Միջնադարյան գրականու– թյունն սկսվում է Հռոմեական կայսրու– թյան անկումից (476) հետո և մինչե XII դ. շարունակվում լատիներենով (կրոնական ձոներգ, լեգենդ և ժամանակագրու– թյուն): Քաղաքների արագ զարգացումը XII դ. վերջին և XIII դ. սկզբին նպաս– տում է ազգային բարբառներով գրական հուշարձանների երևան գալուն (պատմո– ղական–կրոնական պոեզիա, աշխարհիկ և կրոնական քնարերգություն): Միասնական գրական լեզուն ստեղծողը Դանտե Ալիգիերին է, «… միջնադարի վերջի և նոր ժամանակի առաջին բանաս– տեղծը» (Ֆ. Էնգելս): Իտալական Վերա– ծննդի (XIV–XVI դդ.) գրականությանը հատուկ են հումանիստական աշխարհա– յացքը, հակադասայնությունը, ազատա– խոհ կենսասիրությունը, մարդկային ան– հատի հնարավորությունների վերաբեր– յալ բարձր պատկերացումը, անտիկ աշ– խարհով հափշտակվելը (Ֆ. Պեւորարկւս, Զ. Բոկաչչո): XV դ. Վերածննդի գաղա– փարները զարգացրին հումանիստ–գիտ– նականները՝ լատիներենով գրող բանա– սերները, փիլիսոփա–գրողները: XVI դ. վերջնականապես հաստատվեց միասնա– կան գրական լեզու: Դարավերջին սկսված տնտ. ու քաղ. անկումը, ֆեոդալական ու կաթոլիկական ռեակցիան ազդեցին գրա– կանության բովանդակության վրա: Այս դարի գրական ներկայացուցիչներն են Լ. Արիոստոն (կենցաղային կատակեր– գության հիմնադիրը), դրամատուրգ Ն. Մաքիավելլին, Պ. Արետինոն, Ջ. Բրու– նոն (փիլիսոփա), Տ. Տասսոն, Բ. Դվարի– նին, արձակագիրներ Բ. Կաստիլիոնեն, Բ. Չելլինին, Ա. Ֆիրենցուոլան, Մ. Բան– դելլոն: Քնարերգության մեջ իշխում էին Պետրարկայի էպիգոնները, որոնց գլխա– վորում էր Պ. Բեմբոն: XVII դ. հակառե– ֆորմացիան և ֆեոդալական ռեակցիան, իսպանացիների տիրապետությունը իտալ. հողերի զգալի մասում՝ լճացում առաջաց– րին հոգևոր կյանքում և ճգնաժամ՝ գրա– կանության մեջ: Ջ. Մարինոյի («Ադոնիս», 1623, պոեմ) և նրա հետևորդների բարոկ– կո պոեզիայի համար հատկանշական են սեթևեթանքն ու ձևական նորույթի ձգտու– մը: Մարինոյի անվան հետ կապված այս հոսանքի՝ մարինիզմի դեմ պայքարել են Դ. Կյաբրերան և Ա. Տասսոնին: XVII դ. արձակից առանձնանում է իտալական հե– քիաթների ժողովածուն («Հեքիաթ հե– քիաթների մասին» կամ «Պենտամերոն», 1634–36)՝ Ջ. Բազիլեի մշակմամբ: Ար– կադիա գրական ակադեմիան (XVII դ. վերջին), որը հանդես եկավ մարինիզմի դեմ, XVIII դ. նպաստեց ինչպես կլասիցիզ– մի (Պ. 6ա. Մարտելլոյի և Շ. Մաֆֆեիի ողբերգությունները), այնպես էլ ռոկոկո նրբակիրթ պոեզիայի (Պ. Ռոլլի) զարգաց– մանը: Երկու ուղղությունները միահյուս– վում էին քնարերգու և դրամատուրգ Պ. Մետաստազիոյի ստեղծագործություն– ներում: Այդ շրջանի նշանավոր գրողներից են Կ. Դոլդոնին, Կ. Դոցցին: Ռիսորջիմեն– տո շրջանի (XVIII դ. վերջ – 1870) գրա– կանությունն աչքի է ընկնում քաղաքա– ցիականությամբ և հայրենասիրությամբ: 1848–49-ի հեղափոխությունից հետո հատ– կանշական են գարիբալդիական բանաս– տեղծներ Ա. Ալեարդիի, Լ. Մերկանտինիի, վիպագիրներ Ի. Նևոյի, Ռ. Ջովանիոլիի ստեղծագործությունները: 1870-ից հետո արձակում առաջատար հոսանքը դարձավ վերիզմը, որն արտացոլում էր ժամանա– կակից սոցիալական իրականությունը, «փոքր մարդկանց» առօրյան: Ջ. Վեր գան նովելներում, վեպերում և դրամաներում կարեկցանքով էր պատկերում ձկնորսնե– րին ու գյուղացիներին, ծաղրում հոգևո– րականությանն ու գյուղական հարուստ– ներին: Վերիստներից աչքի են ընկնում նաև քննադատ ու վիպագիր Լ. Կապուա– նան և հոգեբանական վեպերի հեղինակ Դրացիա Դելեդան: XIX դ. վերջին Ի–ի գրականության մեջ առաջացան նեոռո– մանտիկ և սիմվոլիստական ուղղություն– ները (Ա. Ֆոգացարո, Ջ. Պասկոլի): Դեկա– դանսի և նիցշեականության առավել բնո– րոշ դրսևորումն են Դ. ղ’Աննունցիոյի ստեղծագործությունները, որը դարձավ իտալ. իմպերիալիզմի երգիչը և հետագա– յում հանգեց ֆաշիզմին: 1909-ին առաջա– ցավ ֆուտուրիստների (տես Ֆուաուրիզմ) հոսանքը (Ֆ. Տ. Մարինետտի): Ավանդա– կան բարոյականության ճգնաժամը և «փոքր մարդկանց» ողբերգությունը առա– վել սրությամբ ցույց տվեց Լ. Պիրանդել– լոն: Ի–ի մասնակցությունը (1915–18) առա– ջին համաշխարհային պատերազմին և բանվորական շարժման վերելքի ու ֆա– շիստական վտանգի մեծացման հետագա տարիները հանգեցրին ուժերի խիստ սահ– մանազատման գրականության մեջ: Ֆա– շիստական դիկտատուրայի 20 տարինե– րին գրողների մեծ մասը հեռացավ սո– ցիալական թեմատիկայից, ռեալիստա– կան ավանդույթներից, գնաց դեպի «մա– քուր արվեստը» (Մ. Բոնտեմպելլի, Ռ. Բա– քելլի): 1920–30-ական թթ. պոեզիայում իշխում էր հերմետիզմը, որի հիմնական մոտիվներն էին մենակությունը, աշխարհի ողբերգական զգացողությունը և անելա– նելի հուսահատությունը (Դ. Ունգարետաի, է. Մոնտալե, Ու. Սաբա): Իրականության քննադատական պատկերման ձգտումն այդ տարիներին մարմնավորվեց Կ. Ալվարոյի, Ա. Մորավիայի ստեղծագործության մեջ: Ռեալիստական ավանդույթներն ապրում
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/435
Արտաքին տեսք