Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ֆորլանա, տարանտելլա, երգերից՝ բար– կարոլլա, տոսկանական ռիսպետտո, լա– մենտո: Քնարականությամբ առանձնա– նում են նեապոլիտանական երգերը: Իտալ. երաժշտության ձևավորման վրա որոշակի ազդեցություն է ունեցել ^ին Տռոմի երաժշտական արվեստը: VI – VII դդ. հռոմ. եկեղեցին, ընտրելով և մշակելով տեղական քրիստոնեական օրհ– ներգերը, համակարգել և կանոնավորել է եկեղեցական մեղեդիները՝ ստեղծելով գրիգորյան խորալը՝ Արևմտյան Եվրոպա– յի պաշտամունքային երաժշտության հիմ– քը: X դ. վերջին գործել է արդի նոտա– գրության ստեղծող Դվիդո դ՝Արեցցոն: XIV դ. Ֆլորենցիայում կազմավորվել է Արս Նովա (Նոր արվեստ) ուղղու– թյունը, որը աշխարհիկ 2 և 3-ձայ– նանի քնարական (մադրիգալ, բալլատա) և ժանրային (կաչչա) երգերի, գործիքային երաժշտության ծաղկման սկիզբը դրեց: XIII–XIV դդ. տարածում են գտել լաուդա– ները (հոգևոր–խրատական բնույթի միա– ձայն և բազմաձայն գովերգեր): Վերա– ծննդի դարաշրջանում զարգացել է աշ– խարհիկ երաժշտությունը, ուժեղացել է ժուի երաժշտության ազդեցությունը, նշա– նակալի հաջողության է հասել երաժշտա– տեսական միտքը (հարմոնիայի տեսու– թյան հիմնադիր, կոմպոզիտոր և տեսա– բան Զ. Ցառլինո), ստեղծվել են առաջին երաժշտական ակադեմիաները և կոնսեր– վատորիաները: XVI դ. ստեղծվել են պո– լիֆոնիկ երաժշտ. հռոմեական (ղեկ՝. Պաւեստրինա) և վենետիկյան դպրոցները: XVI–XVII դդ. սահմանագծում սկզբնա– վորվել են վոկալ գործիքային երաժշտ. նոր տեսակներ՝ օպերա, օրատորիա, կան– ւոաա, կանցոն: Վենետիկի օպերային դպրոցի հիմնադիրն էր Կ. Մոնտեվերդին, խոշոր կոմպոզիտորներից էին Ֆ. Կավաւ– ւին, Մ. Ա. Չեսաին: XVII–XVIII դդ. սահ– մանագծում, Նեապոլում, Ա. Սկարւաա– ւոիի ղեկավարությամբ մշակվել է օպերա– սերիա ժանրը, կատարելության է հասել բեչկանտոն: XVIII դ. Նեապոլում և Վենե– տիկում ձևավորվել է օպերա–բուֆ ժանրը (ժ. Պերգուեզի, Ն. Պիչչինի, Ջ. ՊաիզեԱՈ, Դ. Չիմարոզա, P. Դալուպպի): XVIII դ. բացվել են նոր օպերային թատրոններ՝ «Սան–Կարլո» (Նեապոլ, 1737), «Լա Սկա– լ ա> (Միլան, 1778), «Ֆենիչե» (Վենետիկ, 1792) ևն: XVI–XVIII դդ. բարձր զարգաց– ման է հասել լյուտնային (Վ. Դալիլեյի), երգեհոնային (Զ. Ֆրեսկոբաչդի), կլավի– րային (Դ. Սկարչատտի) երաժշտ.: Ա. Կո– րեւփի, Ա. Վիվաւդիի, Զ. Տարտինիի գըլ– խավորությամբ սկզբնավորվել են նոր ցիկլային ձևեր՝ կոնցերտ, սոնատ: Սիմֆո– նիայի ստեղծողներից է Զ. Սամարտինին: XV դարից զարգացել է աղեղնավոր նվա– գարանների պատրաստման արվեստը (Ամատի և Գվաոների ընտանիքների վար– պետներ, Ա. Ստրաղիվարիուս): 1709– 1711-ին Բ. Քրիստոֆորին ստեղծել է դաշ– նամուրը: XVIII–XIX դդ. սահմանագծում ստեղծագործել են Ն. Պագանինին, Մ. Կէե– մենտին: XIX դ. օպերային արվեստը բար– ձըր զարգացման հասցրին Ջ. Ռոսսինին, Վ. Բեչւինին, Դ. Դոնիցետտին: Օպերա– յին ռեալիզմի գլուխգործոց են Ջ. Վեր– դիի «Աիդա»-ն, «Օթելլո»-ն: XIX դ. վեր– ջին ձևավորվել է նոր ուղղություն4 վերիզմը (Պ.Մասկանյի, Ռ. Լեոնկավալլո, Ու. Ջոր– դանո, Ջ.Պուչչինի): XIX–XX դդ. նշանա– վոր կատարողներից են՝ երգչուհիներ Ա. Պատտին, Ա. Բարբին, Ա. Դալլի–Կուրչին, Ռ. Տեբալդին, Մ. Ֆրենին, երգիչներ Մ. Բատիստինին, Տ. Դալ Մոնտեն, Բ. Զիլին, է. Կառուզոն, Տիտա Ռուֆֆոն, Տ. Գոբբին, Մ. Դել Մոնակոն, Ֆ. Կորելլին և ուրիշ– ներ: XX դ. համաշխարհային երաժշտական մշակույթի զարգացման ասպարեզում մեծ դեր է խաղացել դիրիժոր Ա. Տոսկանինին: Մի շարք արդի կոմպոզիտորների (Լ. Նո– նո, Լ. Դալլապիկկոլա, Լ. Բերիո) երկե– րին բնորոշ է բովանդակության և ձևի ներքին հակասությունը: ժամանակակից իտալ. կոմպոզիտորներից են Ռ. Վլադը, Ջ. Ֆ. Դեղինին, Ի. Մոնտեմեցցին, Դ. Պետրասսին, երաժիշտ–կատարողներից՝ դիրիժորներ Պ. Արջենտոն, Վ. դե Մաբա– տան, Վ. Ֆեռերոն, Կ. Ցեկկին: Բազմաթիվ քաղաքներում գործում են օպերային մըշ– տական թատերախմբեր, որոնցից համաշ– խարհային համբավ ունեն «Լա–Մկալա»-ն (Միլան), «Սան–Կարլո»-ն (Նեապոլ), «Ֆե– նիչե»-ն (Վենետիկ), հռոմեական օպերան: Ի–ում անց են կացվում բազմազան երա– ժըշտական փառատոներ և մրցույթներ, գործում են երաժշտական ընկերություն– ներ և ուսումնական հաստատություններ (14 կոնսերվատորիա, երաժշտական լի– ցեյներ, դպրոցներ ևն), գիտ. ինստ–ներ: XV. Թատրոնը Իտալ. թատերարվեստը սկզբնավորվել է հնագույն շրջանում և ակունքներով կապ– ված է հողագործական ծիսակատարու– թյուններին ու ժող. խաղերին: Կաթոլի– կական եկեղեցին V–VI դդ. վերջնականա– պես ոչնչացրել է անտիկ թատերական մշակույթի մնացուկները (տես Հոոմ հին): Պայքարելով ժող. թատրոնի դեմ՝ եկեղեցին թատերարվեստի միջոցները օգ– տագործել է կրոնական բովանդակությամբ ներկայացումների համար (ւիթարգիա– կան դրամա, միստերիա): Ի–ի նոր թատե– րարվեստի զարգացումն սկսվել է Վերա– ծննդի դարաշրջանում: XV–XVI դդ. սահ– մանագծում ծնունդ է առել, այսպես կոչված, գիտական կատակերգությունը (Լ. Արիոս– տո, Ն. Մաքիավելլի, Պ. Արետինո, ՏԼ. Բրու– նո, Բիբիենա): Իտալ. թատրոնի բնո– րոշ ժանրը ««սարսափների ողբերգու– թյունն» էր (Ս. Սպերոնի, Լ. Դոլչե և ուրիշ– ներ): Պալատական թատրոնների խաղա– ցանկում մեծ տեղ է գրավել ոճավորված հովվերգությունը (Տ. Տասսո, Բ. Դվարի– նի): Իտալ. տեսաբանների սահմա– նած նորմերը նպաստել են կլասիցիզմի գեղագիտության ձևավորմանը Ֆրանսիա– յում (XVI–XVII դդ.): Ազգային թատրոնի զարգացման նոր փուլը պայմանավորված է դրամատուրգ Կ. Դոլդոնիի բարեփոխում– ներով, որն ստեղծել է անհատականաց– ված բնավորություններով կենցաղային կատակերգություն, հրաժարվել ավանդա– կան դիմակներից և իմպրովիզացիայից: Դոլդոնիի հակառակորդներից էր Կ. Գոց– ցին: XVIII դ. է գործել Վ. Աւֆիերին: Հեղափոխական–ռոմանտիկական դրա– մատուրգիան նախապայմաններ է ստեղ– ծել դերասանական արվեստի իտալ. դըպ– րոցի զարգացման համար, հիմնադիրն էր դերասան Դ. Մոդենան, հետևորդնե– րը՝ Ա. Ռի<սաորին, Է.Ռոսսին, Թ. Սաչ– վինին: Դերասանական արվեստում նա– տուրալիզմի խոշոր ներկայացուցիչը է. Ցակկոնին էր: Թ. Մալվինիի ավան դույթները շարունակել է է. Դուզեն: Ֆա– շիզմի օրոք թատրոնը խոր ճգնաժամ է ապ– րել: Նեապոլի բարբառային թատրոնը կազմակերպել է է. Դե Ֆիւիպւկոն: ժամանակակից իտալ. առաջադեմ թատ– րոնում գոյություն ունեն նաև հետադիմա– կան միտումներ, այսպես, Դ. Ֆաբրիի և ուրիշների մի շարք պիեսներ հանդիսա– տեսին ներշնչում են չարին չընդդիմանա– լու գաղափարներ, հնազանդություն տի– րող կարգերին: Ֆորմալիստական բնույթ ունեն, այսպես կոչված, աբսուրդի թատ– րոնին ձգտող մի շարք ռեժիսորների և դրամատուրգների որոնումները: 1960- ական թթ. վերջերից գործում են, այսպես կոչված, քաղ. թատրոններ, որոնք հան– դես են գալիս կրոնի, բուրժ. բյուրոկրա– տիայի և նեոֆաշիզմի դեմ, սակայն դրան– ցից մի քանիսը թեքվում է դեպի անար– խիզմ: Ի–ի նշանավոր դերասաններից են՝ Զ. Ալբերտացցին, Մ. Բենասին, Ա. Մ. Դուառներին, Ա. Պրոկլեմերը, Լ. Բրինիո– նեն, Պ. Մտոպպան և ուրիշներ: 1962-ին, Միլանում կազմակերպվել է Մշակույթի կենտրոն (ղեկավար՝ դրամատուրգ և քննադատ Կ. Տերրոն): XVI. Կինոն Իտալ. առաջին ֆիլմը նկարահանվել է 1896-ին: 1905–06-ին Թուրինում, Տռո– մում, Միլանում ստեղծվել են ոչ մեծ կինո– ֆիրմաներ: Իտալական կինոն վերելք է ապրել 1912–13-ին (կեղծ–պատմական և գրական սյուժեներով ֆիլմեր): 1913-ին նկարահանվել են մեծ ճանաչում գտած ֆիլմ–«հսկաներ» («Պոմպեյի վերջին օրե– րը», ռեժիսոր՝ Լ. Մաջի, հատկապես՝ «Կաբիրիա», ռեժիսոր Ջ. Պաստրոնե), ինչպես և կատակերգական՝ ֆիլմեր ու սալոնային մելոդրամներ: Վերիզմի ազ– դեցությամբ 1914–15-ին թողարկվել է իտալ. ժողովրդի ընչազուրկ կյանքը պատ– կերող մի քանի կինոնկար: Ֆաշիստական կարգերի հաստատումից հետո կինոն ճըգ– նաժամ է ապրել: 1930-ական թթ. սկզբին որոշ աշխուժություն է բերել հնչուն կինոն: 1937-ին Տռոմում կառուցվել է կինոստու– դիաների համալիր և ստեղծվել կինո– ինստիտուտ՝ Փորձարարական կինոկենտ– րոն: Ի. ֆաշիզմից ազատագրվելուց հե– տո ծնունդ է առել նեոռեալիզմը: Լավա– գույն նեոռեալիստակւսն ֆիլմերից են՝ Ռ. Դոսսելինիի «Հռոմը՝ բաց քաղաք» (1945), Լ. Վիսկոնտիի «Ողբերգական որս» (1947), Վ. Դե Միկայի «հեծանիվ գո– ղացողները» (1948), «Ումբերտո Դ.» (1951), Պ. Ջերմիի «խույսի ճանապարհը» (1950), է. Դե Ֆիլիպպոյի «Նեապոլը՝ միլիոնա– տերերի քաղաք» (1950), Ջ. Դե Մանտիսի «Տռոմը ժամը 11-ին» (1952) ևն: Մակայն առաջադեմ միտումները, սոցիալական բո– ղոքը կինոյում, իրականության նկատ– մամբ պատմական ու քննադատական մո– տեցումը հետապնդվել են քրիստոնեա– դեմոկրատական կառավարության ու Վա– տիկանի գրաքննության կողմից, նեոռեա– լիստական ֆիլմերը համարվել են վնա– սակար և հակաազգային: Այդ և նեոռեա–