Աշխարհիկ ճարա–յան մեջ կազմավորվում է պլաստիկ արտահայտիչ ճակատով, նա– խասրահից ճառագայթվող կորակազմ աս– տիճաններով, բազմատիպ հատակագծե– րով և ձեերով, սենյակների անֆիլադնե– րով ազնվական մենատան տիպը: Բարոկ– կոյի սկզբունքները ներազդեցին XVII– XVIII դդ. ի–ի քաղաքաշինությանը: Հռո– մում ստեղծվեցին բազմազան դիտակե– տերով, տպավորիչ հեռանկարներով և կոմպովիցիոն շեշտերով մի շարք փոխկա– պակցված փողոցներ և հրապարակներ: Միասնական քաղաքաշինական ան– սամբլներին օրգանապես ներդաշնակվում էին մոնումենտալ քանդակներ, շատրվան– ներ, օբելիսկներ: XVIII դ, կեսից ճարտա– րապետության մեջ արդեն առկա էին որոշ կլասիցիստական դրսևորումներ: Բարոկ– կոյի քանդակագործության ծաղկումը կապված էր Լ. Բեռնինիի ստեղծագործու– թյանը: Կերպարվեստում (XVII –XVIII դդ.) բարոկկոյի, ռեալիստական, կլասիցիս– տական միտումները մերթ ընդ մերթ հա– կադրվելով իրար, հաճախ նաև միահյուս– վում էին միևնույն գեղ. երևույթում: XVI դ. վերշից սկզբնավորվում է ակադեմիզմի արվեստը, որի ֆորմալ–վերացական սկըզ– բունքները ձևակերպեցին Կառաչչի եղ– բայրները: Ակադեմիզմին XVII դ. սկզբնե– րին հակադրվեց Կարավաջոյի ստեղծա– գործությունը, որի ազդեցությունը մեծա– պես կրեցին իտալ. նկարիչները: Նա նպաստեց նաև ռեալիզմի կազմավորմա– նը XVII դ. եվրոպական գեղ. բազմաթիվ դպրոցներում: Բարոկկոյի մոնումենտալ գեղանկարչության խոշորագույն վար– պետներն էին Պ. դա Կորտոնան, Ա. Պոց– ցոն, Լ. Ջորդանոն: Կերպարվեստում զգա– լի տեղ էր գրավում կենցաղային նկարը, որին բնորոշ էր պոետիկ ոգևորությունը և դրամատիկ սրությունը (Դ. Ֆետտիի, Բ. Ստրոցցիի, Զ. Կրեսպիի աշխատանք– ները): XVIII դ. հատուկ տեղ է գրավում Վենետիկի գեղանկարչությունը (Զ. Բ. Տիեպոլոյի որմնանկարչությունը, Զ. Բ. Հռոմ. Մոնտորիոյի Ս. Պետրոսի տաճարր (Տեմպիեատո դի Բրամանտե, 1502, ճարտ. Դ. Բրամանտե) Պիացետտայի ժանրային կոմպոզիցիա– ները, Զ. Ա. Կանալետտոյի և Բ. Բելլոտո– յի վեդուտա կոչվող քաղաքային փաստա– ցի–ճշգրիտ տեսարանների պատկերումը, Ֆ. Դվարդիի մտերմիկ մոտիվներով բնա– նկարները): Նեապոլյան վարպետնե– րի գործերում («Պոզիլիպոյի դպրոց») ուժեղանում են պլեներիզմի գծերը: 1860- ական թվականներից Տոսկանայի գեղա– նկարչության մեջ ձևավորվում է ռեա– լիստական ուղղությունը (Տ. Սինիորինիի, Զ. Ֆատտորիի բնանկարները, դիմանկար– ները՝ անվանված մակկիյայոլի), Ջ. դե Նիտտիսի և քանդակագործ Մ. Ռոսսոյի ստեղծագործության մեջ զգացվում է իմ– պրեսիոնիզմի ազդեցությունը: XIX^ վեր– շին, ազգային–ազատագրական պայքարի արդյունքների առաշացրած հիասթափու– թյունը արտացոլում էվերիզմ ուղղությու– նը: 1890-ական թթ. մի շարք նկարիչներ ստեղծագործում էին դիվիզիոնիզմի տեխ– նիկայով (Ջ. Մեգանտինի): XIX դ. 2-րդ կեսին, XX դ. սկզբին քաղաքների կենտ– րոնները կառուցապատվում էին հավակ– նոտ, էկլեկտիկ կառույցներով (Զ. Մեն– գոնի, Ջ. Սակկոնի, Դ. Կալդերինի): ճարտ. «մոդեռն» ոճին բնորոշ էին ար– տասովոր կոմպոզիցիաները, սեթևեթ դեկորը (ճարտարապետներ՝ է. Բազիլե, Ռ. դ’ Առոնկո): 1914-ին Ա. Սանտ–էլիան ձևակերպեց ֆուտուրիստական ճարտ. սկզբունքները, որոնք, ընդհանուր առ– մամբ լինելով ուտոպիստական, պարու– նակում էին նաև որոշակի ռացիոնալ քա– ղաքաշինական գաղափարներ: 1922– 1943-ին, ֆաշիստական դիկտատուրայի օրոք ճարտարապետությունը ենթարկվում էր պատմական կեղծ ոճավորման, ծանրա– շունչ հանդիսականության, որոնք բնորոշ էին իտալ. նեոկլասիցիզմին (է. դել Դեբ– բիո, Մ.Պիաչենտինի): 1920–30-ական թթ. պաշտոնական միտումների դեմ պայքա– րելով կազմավորվեց «ռացիոնալ ճարտ.» ուղղությունը (Ձ.. Միկելուչչի, Զ. Տեռանա– յի): 1950–60-ական թթ. Ի–ի ճարտարա– պետությունը ստեղծագործական վերելք էր ապրում: ժամանակակից շինարարա– կան նյութերի կիրառումով, կառուցված– քային տարածական լուծումներով, ֆունկ– ցիոնալ նպատակահարմարության նուրբ զգացողությամբ և գեղագիտական արտա– հայտչականությամբ են աչքի ընկնում իտալ. ճարտարապետների կառույցները (Տերմինիի կայարանը Հռոմում, 1950, ճարտ. խումբ է. Մոնտուորիի ղեկավարու– թյամբ, Մպորտի փոքր պալատը՝ Պալաց– ցետտոն Հռոմում, 1957, Պիրելլի ֆիրմայի շենքը Միլանում, 1956–60, ճարտարա– պետ՝ Զ. Պոնտի, ինժեներ՝ Պ. Լ. Ներվի, համահեղինակների հետ ևն): ԲՊՌ ճարտ. խմբի ներկայացուցիչները ձգտում են ժա– մանակակից ձևերին համադրել ազգային ավանդույթները (Տոռե Վելասկի երկնա– քերը Միլանում, 1956–58), որպես կանոն նոր կառույցները ներդաշնակվում են պատմական կառուցապատմանը: Մասնա– վոր մենատներ կառուցելիս հաճախ կի– րառվում են ճարտ. օրգանական սկզբունք– ները: XX դ. սկզբին «Փարիզյան դպրոցի» իտալ. նկարիչները (Ա. Մոդիլիանի և ուրիշներ) ստեղծում էին հարթապատկե– րային դիմանկարներ և կանացի մերկ մար– Մ ա զ ա չ չ ո. Բրանկաչչի մատուռի (Սանտա– Մարիա դել Կարմինն եկեղեցի, Ֆլորենցիա) որմնանկարի հատված, 1427–28 միններ («նյու»), որոնցում ճկուն ուրվա– գծերի արտահայտչականությունը, ձգված համամասնությունները և զուսպ, էմոցիո– նալ գունային համադրումները արտա– հայտում էին սուբյեկտիվ աշխարհընկա– լումը: 1910-ական թթ. ֆուտուրիզմի ներ– կայացուցիչները ձգտում էին արվեստում վերացականորեն արտահայտել ինդուս– տրիալ դարաշրշանի դինամիզմը (Ու. Բոչ– չոնի, Կ. Կառա, Ջ. Սևերինի և ուրիշներ): «Մետաֆիզիկական գեղանկարչության» մեշ արտահայտվեցին նեոկլասիկական միտումները (Զ. Մորանդի, Ֆ. Կազորատի, Ջ. դե Կիրիկո): էտրուսկների և հունա– կան արխաիկ արվեստի ավանդույթներով էր պայմանավորվում դեկորատիվ ոճա– վորման սկզբունքը (Մ. Կամպիլյի, Մ. Մա– րինի): Ֆաշիզմի գաղափարախոսությունն էր արտահայտում «Նովեչենտո» նկարիչ– ների խմբի (Մ. Սիրոնի և ուրիշներ) մո– նումենտալ որմնանկարչությունը: 1920– 1930-ական թթ. պաշտոնական ֆաշիստա– կան ուղղությանը հակադրվում էին «ստեղ– ծագործական ազատություն» քարոզող նկարիչների խմբավորումները («Հռոմեա– կան դպրոց», «Կոռենտե» ևն): 1940-ական թթ. ծաղկում է պատերազմի տարիներին ամրապնդված առաշադեմ ռեալիստական ուղղությունը (Ռ. Գուաւոուզո, Գ. Սուկկի, Ա. Պիցցինատո, Կ, Լևի, Զ. Մելոնի, Ռ. Վես– պինիանի, Ջ. Զիգաինի, քանդակագործու– թյան մեշ՝ Ջ. Մանցու, է. Դրեկո և ուրիշ– ներ): Ռեալիստական արվեստը զարգա– նում է պետության կողմից աշակցվող մո– դեռնիստական տարբեր ուղղությունների (վերացական արվեստ, «պոպ–արտ») դեմ մղած պայքարի պայմաններում: Վերա– ցական արվեստի ներկայացուցիչներն են Ռ. Բիրոլլին, է. Մոռլոտտին, Մ. Ռեշանին, Ա. Բուռին, քանդակագործներ՝ Ա. Վիա– նին, Պ. Կոնսագռին և ուրիշներ: XIV. Երաժշտությունը Ի–ի երաժշտական մշակույթը էական դեր է խաղացել համաշխարհային երա– ժըշտական արվեստի զարգացման գոր– ծում: Իտալ. ժող. երաժշտությանը հա– տուկ է մեղեդիների երգայնությունը, կրա– կոտ ռիթմը: ժող. պարերին բնորոշ է 6/8, 12/8 չափը և արագ տեմպը, պարերից են՝ սալտարելլո, լոմբարդա, ֆուրլանա կամ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/438
Արտաքին տեսք