Ուրարտուն: Ըստ Մովսես Իարենացու, Ասորեստանի գրավման ժամանակ մա րերին օգնել է Հայոց թագավոր Պարույր Սկայորդին: Մ. թ. ա. 553-ին մարերի դեմ ապստամբել են պարսիկները, որոնց ղե կավարել է Կյուրոս II Մեծը՝ պարսկ. Աքեմենյան տոհմից: Նա հաղթել է մարե րին և հիմնել Սքեմենյանների պետու թյունը (մ. թ. ա. 550–330): Մ. թ. ա. 500– 449-ին տեղի ունեցան հույն–պարսկ. պա տերազմները, որոնց նպատակն էր տիրել արլ–րց արմ. ձգվող առևտրական ճանա պարհներին: Մ. թ. ա. 330-ին Աւեքսանղո Մակեդոնացին խորտակեց Աքեմենյան պե տությունը: Նրա մահից հետո Ի. մտավ Սեչևկյանների պետության կազմի մեջ: Մ. թ. ա. մոտ 248/47–ին ապարն ցեղի առաջնորդ Արշակը հիմնեց Պարթևական թագավորությունը (մ. թ. ա. մոտ 248/ /47–մ. թ. 226) (տես Սրշակունիներ պ ա ր– թ և): Մ. թ. ա. II դ. կեսին այն իր մեջ ընդգրկում էր ամբողջ Իրանական բարձ րավանդակը: Պաշտոնական լեզուներն էին հունարենն ու պահլավերենը: Տիրա պետող կրոնը եղել է զրադաշտականու թյունը: Մ. թ. ա. I դ. Պարթևստանի և Հռոմի միջև պայքար էր գնում Արևելքում տիրապետող դիրք գրավելու համար: Մ. թ. ա. 53-ին Հայոց թագավոր Սրտա վազդ Բ Հռոմի դեմ դաշինք կնքեց պարթե– վաց թագավոր Որոդես //–ի (մ. թ. ա. 56– 37) հետ: Մ. թ. ա. 50–40-ական թթ. հայ– պարթևական զորքերը արշավեցին Ասո– րիք, Փյունիկիա և Պաղեստին: Մ. թ. 54– 64-ին պարտության մատնեցին հռոմ. զոր քերին, և Հայաստանի թագավոր ճանաչվեց պարթևաց արքա Վաղարշ I-ի եղբայր Տրդատ Ա: 224-ին Ի–ի Ֆարս նահանգում ապստամբություն բռնկեց պարթևների դեմ, և քրմապետ Սասանի թոռ Արտաշիր I հիմնեց Սասանյանների պետությունը (գոյատևեց մինչև VII դ.): Հայ Արշակունի թագավորները պայքարել են Սասանյան ների դեմ՝ նրանց համարելով դինաստիա կան հակառակորդներ: Սասանյանները իրենց հերթին ձգտել են նվաճել Հայաս տանը: 387-ին Ի. և Հռոմեական կայսրու թյունը Հայաստանը բաժանեցին միմ յանց միջև: 428-ին Սասանյանները իրենց տիրապետության տակ գտնվող մասում վերացրին հայկ. պետականությունը: III–IV դդ. ի–ում սկզբնավորվեցին ֆեո դալական հարաբերությունները: Այդ շըր– ջանում ձևավորվեցին զրադաշտականու թյան հիմնական դրույթները և «Ավեստա– յի> կանոնները: III դ. կեսին ծավալվեց մանիքեությունը, V դ. վերջին՝ մազդակ յան շարժումը: Սասանյանների պետությունն իր ծաղկ ման գագաթնակետին հասավ VI դ.: Ի. բաժանված էր վարչական 4 միավորի՝ քուստակների: Հայաստանի՝ Ի–ին անցած արլ. մասը, իբրև մարզպանություն, մըտ– նում էր Հյուսիսային քուստակի մեջ: Հա յաստանի նկատմամբ Ի–ի ձուլման քաղա քականությունը հանգեցրեց ապստամբու թյունների [տես Վարդանանց պատերազմ, Վահանանց պատերազմ 481–484, Վար դան Մամիկոնյան (Կարմիր)]:tVItդ. պարսկա–բյուզանդական պատերազմնե րի հետևանքով Հայաստանը 591-ին երկ րորդ անգամ բաժանվեց Ի–ի և Բյուզան դիայի միջև: 637-ին արաբ, զորքերը Կադիսի տակ ջախջախեցին Սասանյաններին, իսկ 642-ին Նահավանդի ճակատամարտում վերջնական հարված հասցրին նրանց: Ի. դարձավ Արաբական խալիֆայության նա հանգներից մեկը: Ի–ում տարածվեց Իս լամը, արաբ, տիրապետության դեմ բռնկե ցին մի շարք ապստամբություններ (խու– րամյան շարժում, Բաբեկի ապստամբու թյուն ևն): IX–X դդ. Ի–ում առաջացան ինքնուրույն իշխանություններ (Թահիր– յանների, Սաֆարյանների, Սա մանյ ան ների, Բուվայհիների): X դ. 2-րդ կեսին Ի–ի հս–արլ. շրջաններում ստեղծվեց Ղազ– նևիների իշխանությունը: XI դ. սկզբին Ի. արշավեցին թուրք, օղուզները, 1040– 1045-ին՝ նրանց հաջորդները՝ սելջուկնե րը, որոնք իրենց ենթարկեցին Ի.: XII դ. Ի. գտնվել է խորեզմշահերի տիրապետու թյան տակ: XIII դ. Ի. նվաճեցին մոնղոլ ները, 1380–93-ին՝ Լենկթեմուրը: Լենկ– թեմուրի տերության անկումից հետո Ի. ընկավ թուրքմ. Կարա–Կոյունլու և Ակ–Կո– յունլու ցեղերի տիրապետության տակ: XV դ. սկզբին Ի–ում մեծ ազդեցություն ձեռք բերեցին Սեֆյանները, որոնք XV դ. վերջին պայքար սկսեցին թուրքմ. իշխա նությունների դեմ: Սեֆյանների առաջ նորդ Իսմայիլը (տես Իսմայիչ I) ջախջա խեց Ակ–Կոյունլուներին և 1502-ին հիմնեց Աեֆյանների պետությունը (1502–1722): 1507–08-ին Սեֆյանները գրավեցին Հա յաստանը (տես Սեֆյանների տիրապետու թյուն Հայաստանում), Քրդստանը և Մի– ջագետքը: 1514-ից երկարատև պատե րազմներ սկսվեցին Սեֆյանների պետու թյան և Օսմանյան կայսրության միջև (տես Թուրք–իրանական պատերազմներ XVI– XVIII դարերի): Սեֆյանների պետությունն իր զարգացման գագաթնակետին հասավ շահ Սբբաս /-ի ժամանակ (1587–1629): Նա մի շարք բարեփոխումների միջոցով ամրապնդեց կենտրոնական իշխանու թյունը, դիվանագիտական կապեր հաս տատեց եվրոպական երկրների հետ: Ի–ի որոշ շրջաններում առևտուրը և արհեստ ները զարգացնելու նպատակով Աբբաս I բազմահազար հայերի բռնի գաղթեցրեց ի.: XVII դ. վերջից սկսվեց Ի–ի տնտ. և քաղ. թուլացումը: XVII դ. վերջին, XVIII դ. սկզբին ապստամբություններ բռնկեցին Ի–ի տիրապետության դեմ (Հայաստա նում՝ Ղարաբաղում և Սյունիքում, որոնք ժամանակավորապես ազատագրվեցին Ի՜Ի լծից): 1722-ին աֆղանները գրավեցին Սպահանը և վերացրին Սեֆյանների պետությունը: Աֆղանական տիրապետու թյան դեմ շարժումը ղեկավարեց Աֆշար ցեղի առաջնորդ Նադիրը (տես Նադիր շահ), որը 1730-ական թթ. Ի. ազատագրեց աֆղաններից: 1736-ին Նադիրը հռչակ վեց շահ (1736–47): Նա վտարեց Ի. ներ խուժած թուրքերին, նվաճեց Աֆղանստա– նը, արշավեց Հնդկաստան, գրավեց Դե լին: Նադիր շահի սպանությունից հետո նրա ստեղծած կայսրությունը քայքայվեց: Երկրում ծայր առան միջֆեոդալական կռիվներ: 1796-ին շահ հռչակվեց Ադա– Մահմեդ խան Ղաշարը (1796–97), որը հիմք դրեց Ղաջարական դինաստիային (1796–1925): XVIII դ. վերջից Ի. ներգրավ վեց եվրոպական երկրների քաղ. ոլորտը և դարձավ նրանց գաղութային էքսպան սիայի առարկա: Անիրավահավասար պայմանագրեր կնքվեցին Մեծ Բրիտանիա յի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և այլ երկրների հետ: XIX դ. սկզբին ռուս–պարս–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/444
Արտաքին տեսք