Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կական պատերազմների հետևանքով Ի–ի Անդրկովկասյան տիրույթները, այդ թը– վում՝ Արևելյան Հայաստանը, միացվեցին Ռուսաստանին: Եվրոպական երկրների ագրեսիվ քաղաքականության և Ի–ի տնտ. և քաղ. թուլության հետևանքով Ի. վերած վեց այդ երկրների սպառման շուկայի: Երկրի ծանր վիճակը առաջացրեց տարե րային շարժումներ, որոնք հանգեցրին Բարիների ապստամբությանը (տես Բա՜ բիների ապստամբություններ 1848–52): XIX դ. 2-րդ կեսին մեծ վեզիր Միրզա Թա– ղի–խան Ամիր Նիզամիի բարեփոխումների հետևանքով որոշ դրական տեղաշարժեր կատարվեցին երկրի տնտեսության և մշա կույթի մեշ: 1856–57-ին Հերաթի համար մղված անգլո–իրանական պատերազմը անհաջողությամբ ավարտվեց Ի–ի համար: Ի. աստիճանաբար դարձավ եվրոպական երկրների կիսագաղութ: Մեծ Բրիտանիան և ցարական Ռուսաստանը ստացան հեռա գրական, ճանապարհային և այլ կոնցե սիաներ: 1909-ին հիմնվեց Անգլո–պարս– կական նավթային ընկերությունը (ԱՊՆԸ): Երկրի տարբեր մասերում շարժումներ առաջացան օտարերկրյա տիրապետու թյան դեմ: XIX դ. վերջին աճեց ազգային ինքնագիտակցությունը, ծնունդ առան բուրժ. ազգայնական գաղափարներ: Երկ րի տնտ. և քաղ. ծանր վիճակը, ֆեոդա լական շահագործումը, եվրոպական տե րությունների գաղութային քաղաքակա նությունը հանգեցրին 1905–11-ի իրա նական հեղափոխությանը, որի ընթաց քում ստեղծվեց Ի–ի առաջին մեջլիսը (տես Իրանական հեղափոխություն 1905–11): Ի–ում սկզբնավորվեց բուրժ. դեմոկրատա կան և ազգային–ազատագրական շարժու մը: Առաջին համաշխարհային պատերազ մի սկզբին Ի. իրեն չեզոք հայտարարեց, սակայն շուտով դարձավ ռազմ, գործողու թյունների թատերաբեմ: 1914-ի նոյեմբե րին թուրք, զորքերը ներխուժեցին Ատըր– պատական, իսկ անգլ. զորքերը՝ հվ–արմ–ի նավթային շրջանները: 1915-ին ռուս, զոր քերը գրավեցին Թավրիզը: Ի–ի օկուպա ցումն առաջ բերեց հակաիմպերիալիստա– կան շարժում: Հոկտեմբերյան սոցիալիս տական մեծ հեղափոխության ազդեցու թյամբ Ի–ում ծավալվեց ազգային–ազատա գրական շարժում (1917–21): Սովետական կառավարությունը Ի–ից դուրս բերեց ռուս, զորքերը և հրաժարվեց ցարական Ռու սաստանի հետ Ի–ի կնքած անիրավահա վասար պայմանագրերից: 1919-ին Անգ– լիան Ի–ին պարտադրեց ստրկացուցիչ պայմանագիր, որով երկիրը փաստորեն դարձավ Անգլիայի պրոտեկտորատ: 1920-ին Թավրիգում ապստամբություն բռնկվեց, որը ղեկավարում էր դեմոկրա տական կուսակցությունը՝ Շեյխ Մոհա– մադ Ւփաբանիի գլխավորությամբ: 1920-ին Գիլանում հռչակվեց հանրապետություն, 1920-ի հունիսին ստեղծվեց Ի–ի կոմու նիստական կուսակցությունը (ԻԿԿ): 1921-ին Թեհրանում Ռեզա խանի ղեկա վարությամբ պետ. հեղաշրջում կատար վեց: Ստեղծվեց Մեիդ Զիա էդ Դինի կառա վարությունը, որը սերտ կապերի մեջ էր անգլ. իմպերիալիստների հետ: 1921-ի փետր. 26-ին կնքվեց սովետա–իրանա– կան պայմանագիր, որը կարևոր նշանա կություն ունեցավ Ի–ի հետագա քաղ. զար գացման համար: 1923-ին Ի–ի պրեմիեր մինիստր դարձած Ռեզա խանի ճնշման տակ մեջլիսը 1925-ի հոկտ. 31-ին որո շում կայացրեց Ղաջարական դինաս տիան տապալելու մասին: 1925-ի դեկտ. 12-ին Ի–ի շահ հռչակվեց Ռեզա խանը՝ Ռեզա–շահ Փահլավի անվամբ (1925–41): Մի շարք միջոցառումներ անցկացվեցին, որոնք նպաստեցին բուրժ. հարաբերու թյունների զարգացմանը (1927–28-ի դա տական ռեֆորմները, 1928-ին կապիտուլ յացիաների ռեժիմի վերացումը, 1929-ի Քաղաքացիական օրենսդրությունը ևն): 1930-ական թթ. դրական փոփոխություն ներ կատարվեցին կենցաղի ու մշակույթի մեջ: Միաժամանակ հետապնդվում էր բան վորական, գյուղացիական և դեմոկրատա կան շարժումը: Մեծ չափեր ընդունեց պա– նիրանիզմի մեծապետական պրոպագան դան: Այս ամենը ֆաշիստ. Գերմանիային հնարավորություն տվեց թավւանցել Ի.: 1941-ին սովետական կառավարությունը երեք անգամ նախազգուշացրեց Ի–ին, որ ֆաշիստական գործակալների գործունեու թյունը ուղղակիորեն հակասում է 1921-ի սովետա–իրանական պայմանագրին: 1941-ի օգոստոսին ՄՍՀՄ–ը հարկադրված էր ժամանակավորապես զորքեր մտցնել Ի.: Միաժամանակ անգլ. զորքերը մտան Ի–ի հվ. շրջանները: Ռեզա–շահը հրաժարա կան տվեց հօգուտ որդու՝ Մոհամմադ Ռեզա Փակավիի: 1942-ի հունվ. 29-ին ՄՍՀՄ–ի, Մեծ Բրիտանիայի և Ի–ի միջև կնքվեց դաշինքի վերաբերյալ պայմանա գիր: ՍՍՀՄ–ը և Մեծ Բրիտանիան պարտա վորվեցին հարգել Ի–ի տերիտորիալ ամ բողջականությունը, սուվերենությունն ու անկախությունը, պաշտպանել Ի. որևէ տերության հարձակման դեպքում: 1943-ի սեպտ. 9-ին ի. պատերազմ հայտարարեց Գերմանիային, թեև չմասնակցեց ռազմ, գործողություններին: Երկրորդ համաշ խարհային պատերազմից հետո ուժեղա ցավ դեմոկրատական շարժումը, աճեց 1941-ին ստեղծված Ի–ի ժողովրդական կու սակցության (ԻԺԿ) ազդեցությունը: 1946-ին պրեմիեր մինիստր դարձած Ղա վամ Էս–Սալթանեի կառավարությունը վա րում էր պրոիմպերիալիստական քաղա քականություն: Դեմոկրատական շարժումը ջախջախելու նպատակով 1949-ի փետր. 4-ին պրովոկացիոն անհաջող մահափորձ կատարվեց շահի դեմ, որից հետո ԻԺԿ հայտարարվեց օրենքից դուրս: 1951-ի մարտի 15-ին մեջլիսը օրենք ընդու նեց նավթարդյունաբերության ազգայ– նացման մասին: Մեծ Բրիտանիան և ԱՄՆ–ը ճնշում գործադրեցին այդ որոշումը վերացնելու համար, սակայն Մ. Մոսադ– դեղի (Մոսադդիկ) կառավարությունը խը– զեց դիվանագիտական հարաբերություն ները Մեծ Բրիտանիայի հետ: 1953-ի պետ. հեղաշրջման հետևանքով կառավարու թյան գլուխ կանգնեց գեն. Զահևդին, որը վերականգնեց դիվանագիտական հարա բերությունները Անգլիայի հեա: 1954-ին հարավ–իրանական նավթի շահագործումը տրվեց Միջազգային նավթային կոնսոր– ցիումին (ՄՆԿ): 1955-ին Ի. մտավ Բաղ դադի ագրեսիվ պակտի մեջ: ՄՍՀՄ–ի հեա կնքվեցին մի շարք պայմանագրեր, որոնք դրական ազդեցություն ունեցան Ի–ի տնտ. զարգացման համար: 1960-ական թթ. կա տարվեցին առաջադիմական տեղաշարժեր (սկսեց իրագործվել հողային ռեֆորմ, ազ գայնացվեցին բնական հարստությունները ևն): Այս բարեփոխումները պաշտոնապես ստացան «սպիտակ հեղափոխություն» անունը, թեև դրանք բուրժ. վերափոխում ներ էին և չվերացրին հասարակական– քաղաքական հակասությունները: Երկրի ինդուստրացմանը նպաստեց ՍՍՀՄ–ի և սոցիալիստական մյուս երկրների հետ տնտ. համագործակցությունը: ՍՍՀՄ օգ նությամբ Սպահանում կառուցվեցին Ի–ի առաջին մետալուրգիական գործարանը և արդ. այլ օբյեկտներ: 1972-ի հոկտեմ բերին Մոսկվայում կէքվեց տնտ. և տեխ. համագործակցության պայմանագիր ՄՍՀՄ–ի և Ի–ի միջև՝ 15 տարվա ժամկետով: 1973-ի փետրվարին ընդունվեց Ի–ի տնտ. զարգացման հնգամյա պլան: 1976-ին նշվեց Ի–ի պետության 2500-ամ– յակը: Հ՝ Եգան յան,


VI. Քաղաքական կուսակցությունները U արհմիությունները Իրանի ազգային վերածնըն– դի կուսակցություն (ԻԱՎԿ), ըս– տեղծվել է 1975-ի ապրիլին: Մինչ այդ գործող մյուս բոլոր լեգալ քաղ. կուսակ ցությունները և խմբավորումները մտել են ԻԱՎԿ մեջ: Իրանի ժողովրդա կան կուսակցություն (ԹՌԻԴԵ), ստեղծվել է 1941-ին: 1949-ին հայտարար վել է օրենքից դուրս և գործում է ընդհա տակում: Ի–ի արհմիությունները ստեղծվել են կա ռավարության նախաձեռնությամբ և գոր ծում են նրա հսկողության ներքո: ՍՍՀ Մ–ի հետ կուլտուրական կապերի իրանական ընկե– ր ու թ յ ու ն, ստեղծվել է 1943-ին:


VII. Տնտեսա–աշխարհագրական ակ նարկ Մինչև երկրորդ համաշխարհային պա տերազմը Ի. ագրարային երկիր էր: Գյու ղատնտեսության մեջ տիրապետում էին ֆեոդալական և կիսաֆեոդալական հա րաբերությունները: Արդյունահանվում էր միայն նավթ, որը տնօրինում էր օտարերկրյա կապիտալը: 1960-ական թթ. անցկացվեց հողային ռեֆորմ, վերացվեց խոշոր ֆեոդալական հողատիրությունը՝ գյուղացիների մեծ մասը (մոտ 2,5 մլն ընտանիք) վարձակալից դարձավ մանր հողատեր: Յոթնամյա և հնգամյա պլան ների միջոցով տնտեսության զարգացումը սկսել է ընթանալ ինդուստրացման ուղիով: Կառուցվել են ծանր արդյունա բերության խոշոր ձեռնարկություններ, ըս– տեղծվել էներգետիկայի միասնական սիս տեմ: Տնտեսության մեջ շարունակում է մեծ դեր խաղալ նավթարդյունաբերությու նը: Նախկին ագրարային երկիրը դարձել է ագրարային–ինդուստրիալ երկիր: Մե ծանում է պետ. սեկտորի դերը: Աճել է ազգային եկամուտը: Երկրի տնտեսու թյան զարգացման համար կարևոր նշա նակություն ունեցավ տնա. և տեխ. համա գործակցությունը սոցիալիստական երկըր– ների, հատկապես՝ ՍՍՀՄ–ի հետ: Գյուղատնտեսությունը Ի–ի տնտեսության կարևոր ճյուղն է: Երկրում