լիս), աղմուկ ականջներում և հավասարա– կշռության խանգարումներ: Տարածուն թարախային Լ–ի դեպքում վերոհիշյալ երևույթներն առավել արտահայտված են: Ախտահարված ականջի հավասարակշռու– թյան և լսողության ֆունկցիան լրիվ ընկ– նում է: Շճային Լ–ի դեպքում նկատվում է հավասարակշռության ֆունկցիայի ընկ– ճում կամ գրգռում, լսողության տարբեր աստիճանի թուլացում, ակնաշարժ: Սահ– մանափակ Լ. ի հայտ է գալիս պարբերա– բար, նոպայաձև: Առաջանում է ակնա– շարժ, գլխապտույտ: Բուժումը, հիվանդի անհապաղ հոսպիտալացում, խիստ ան– կողնային ռեժիմ, անտիբիոտիկներ: Ծանր դեպքերում՝ վիրահատություն:
ԼԱԲԻՐԻՆԹՈՍ (հուն. XaPupivodg), 1. բազ– մաթիվ, խճճված միջանցքներով բարդ կառույց: Հույն հեղինակները (Հերոդո– տոս, Դիոդորոս, Պլինիոս, Ստրաբոն և ուրիշներ) հիշատակում են մի քանի Լ.: Գոթական ոճի տաճարների «Լա– բիրինթոս» տիպի հատակներ. ա. Ռեյմսի տաճարի, բ. Շարտրի տաճարի Կրետե կղզու Լ. (նույնացվում է Կնոսոսի հռչակավոր պալատին), ըստ ավանդա– զրույցի, Մինոս թագավորի հրամանով Մինոտավրոս հրեշի համար կառուցել է Դեդալոսը: Եգիպտոսի Լ. (Ֆայումի մոտ), որն ուներ շուրջ 2 հզ. սենյակ, հավանորեն կառուցվել է Ամենեմհետ III փարավոնի Ժամանակ (մ. թ. ա. XIX դ.): Սամոս կղզու Լ. մ. թ. ա. VI դ. կառուցել է Պոլիկրատոս միապետը: Իտալիկյան Լ. (Կլուզիում քա– ղաքի մոտ) ենթադրում են, որ եղել է Ետրուրիայի Պորսենոս թագավորի (մ. թ. ա. VI դ.) դամբարանը: 2. Գունավոր քա– րերից ձևավոր շարված հատակ: Բնորոշ է գոթական ոճի հասուն շրջանին (XIII– XIV դդ.), հատկապես Ֆրանսիայի մի քա– նի տաճարներին (Շարտր, Ռեյմս, Ամիեն, Աենտ–Օմեր ևն): Լ–ներ չեն պահպանվել, հայտնի են XVIII դ. հետազոտողների գծանկարներից (մասամբ պահպանվել է Շարտրի տաճարի Լ.): Փոխաբերական առումով Լ. նշանակում է խառնակ, անե– լանեւի վիճակ: Գրկ. Eilmann R., Labyrinthos, Athen, 1931.
ԼԱԲՈՐԱՏՈՐ–ԲՐԻԴԱԴԱՅԻՆ ՄԵԹՈԴ, ուսումնական պրոցեսի կազմակերպման ձև դպրոցում՝ հիմնված սովորողների ուսումնա–լաբորատոր առաջադրանքների ինքնուրույն և բրիգադային կատարման վրա: Ամերիկյան Դաւթոն–սքւանի տարա– տեսակ: 1930–32-ին Լ–բ. մ. լայնորեն տարածվել է սովետական դպրոցում: Լ–բ. մ–ի կողմնակիցները ճիշտ չեն ըմբռնել գիտելիքների յուրացման պրոցեսը, ան– տեսել են ուսուցչի դերը, աշխատանքը հսկելու կարևորությունը, հակասել ուսուց– ման դաս–դասարան համակարգին: ՀԿ(բ)Պ Կենտկոմի 1932-ի օգոստ. 25-ի «Տարրական և միջնակարգ դպրոցների ուսումնական ծրագրերի և կարգի մասին» որոշման համաձայն, որպես ուսուցման ընդհանուր մեթոդ, չի կիրառվում:
ԼԱԲՐԱ, հայաբնակ գյուղ Աբխազական ԻՍՍՀ Օչամչիրայի շրջանում, շրջկենտրո– նից 15 կմ հյուսիս–արևմուտք: Կոլտնտե– սությունն զբաղվում է ծխախոտի, թեյի, ցիտրուսային կուլտուրաների, եգիպտա– ցորենի, դափնու մշակությամբ, այգեգոր– ծությամբ, անասնապահությամբ, մեղվա– բուծությամբ, թռչնաբուծությամբ, շերա– մապահությամբ: Ունի հայկ. միջնակարգ և տարրական դպրոցներ, գրադարան, կինոթատրոն, բուժկայան: Հայերը եկել են Օրդուի և Չարշամբայի շրջաններից, 1906-ին:
ԼԱԲՐԱԴՈՐ (labrador, < պորտուգ. Iav- rador – հողագործ), թերակղզի Հյուսի– սային Ամերիկայի հյուսիս–արևելքում (Կա– նադայում): Տարածությունը 1,6 մլն կմ2 է: Կազմված է մինչքեմբրյան ապարներից, Կանադական վահանի մասն է: Ունի բլրա– յին մակերևույթ, պահպանվել են անթրո– պոգենի սառցապատման հետքեր: Գերա– կշռում են 200–800 մ բարձրությունները, առավելագույնը՝ 1676 մ (Աերկ լեռ): Կան երկաթի, նիկելի և պղնձի հանքավայրեր: Կլիման մերձարկտիկական է և բարե– խառն: Տարածքի մեծ մասում գերակշռում է բազմամյա սառածությունը: Գետերը սահանքավոր են: Շատ են լճերն ու ճա– հիճները: Բուսածածկույթում տիրապետում են անտւսռատունդրան և նոսր անտառնե– րը, հվ–ում՝ տայգան սաղարթավոր ծա– ռատեսակների հետ: Կենդանիներից տա– րածված են կզաքիսը, աղվեսը, լուսանը, մշկամուկը: Արդյունահանում են երկաթ: Կա մորթիների և ձկան արդյունագործու– թյուն: Նշանավոր քաղաքներն են Շե– ֆեբվիլը, Սեթ Իա, Ֆորտ Շիմոն, Լաբրա– դոր Սիթին:
ԼԱԲՐԱԴՈՐ (Կանադայի Լաբրադոր թե– րակղզու անվանումից), միներալ պլագիոկ– լազների խմբից: Լ. ալբիտի և անորթիտի (50–70%) իզոմորֆ խառնուրդն է: Բյու– րեղագիտական համակարգը տրիկլինա– յին է: Կարծրությունը՝ 6, խտությունը՝ 2680–2720 կգ/մ3: Գույնը՝ անգույն, սպի– տակ, մոխրավուն, երբեմն գեղեցիկ կապ– տականաչ երանգներով: Լ. հիմքային շատ ապարների՝ գաբբրոների, բազալտնե– րի, դիաբազների գլխավոր ապար կազմող միներալներից է: Ամբողջապես Լ–ից կազ– մըված ապարը կոչվում է չաբրադորիա:
ԼԱԲՐԱԴՈՐԻՏ, ապար գաբբրոների խըմ– բից: Հիմնականում կազմված է Լաբրադո– րից, պիրոքսենների և հանքային մինե– րալների չնչին (5–7%) մասնակցությամբ: Լ–ի որոշ տարատեսակներում լաբրադորի հատիկները պարունակում են իլմենիտ և դրա համար ունեն սև երանգ: Հաճախ լաբրադորի բյուրեղները ունենում են մի քանի սանտիմետր մեծություն և լավ փայ– լում են: Այդպիսի բյուրեղներով Լ–ները շատ գեդեցիկ են և օգտագործվում են արձանների պատվանդանների, շենքերի երեսպատման համար: Լ–ի խոշոր հանքա– վայրեր հայտնի են ՄՍՀՄ–ում (Ուկրաինա, ուրալ), Կանադայում և ԱՄՆ–ում:
ԼԱԲՐԻՈԼԱ (Labriola) Անտոնիո (2.7.1843, Կասսինո –2.2.1904, Հռոմ), իտալացի փիլիսոփա, մարքսիզմի տեսաբան և պրո– Ա. Լաբրիոլա պագանդիստ: Ավարտել է Նեապոլի հա– մալսարանը: 1874-ից՝ գործնական փի– լիսոփայության և մանկավարժության պրո– ֆեսոր Հռոմի համալսարանում: 1890- ական թթ. սկզբներին ծանոթանալով Կ. Մարքսի աշխատություններին՝ ձախ հեգելականությունից և հերբարթականու– թյունից անցել է մարքսիզմին: Նամակա– գրական կապ է ունեցել Ֆ. էնգելսի հետ: Մասնակցել է իտալ. և միջազգային բան– վորական շարժումներին: Քննարկել է պատմական մատերիալիզմի պրոբլեմնե– րը, զարգացրել դասակարգերի, պատմու– թյան մեջ ժողովրդի ու անհատի դերի, պետության, հեղափոխության և այլ հարցեր: Լ–ի հայացքներում կան որոշ հակասություններ ու սխալներ: Նա թե– րագնահատել է պրոլետարիատի դիկտա– տուրայի ուսմունքը, բանվոր դասակարգի և նրա դաշնակիցների հետ պրոլետարիա– տի կուսակցության փոխհարաբերության նշանակությունը, ճիշտ չի ըմբռնել ազ– գային հարցը: ԼԱԳ (< հոլանդերեն log), նավի արագու– թյունը և անցած ճանապարհը որոշող սարք: Ս՜նՕ կիրառություն ուսի շրի նկատ– մամբ նավի հարաբերական արագությու– նը որոշող հիդրավլիկ Լ., որի գործողու– թյան սկզբունքը հիմնվում է ջրի ստատիկ ճնշման և նավի իրանը շրջհոսող ջրի ճընշ– ման տարբերության չափման վրա:
ԼԱԳԱՇ, հին շումերական վաղ ստրկատի– րական պետություն (ժամանակակից Իրա– քի տարածքում): Սկզբնաղբյուրներում հիշվում է մ. թ. ա. XXVI դ. մինչև Սելևկյան– ների ժամանակաշրջանը (մ. թ. ա. II դ.): Վերելք է ապրել Ուր–Նանշեի հիմնած դի– նաստիայի ժամանակ (մ. թ. ա. XXVI – XXIV դդ.): Կառուցվել են ջրանցքներ, ստեղծվել է ոռոգման ցանց: Մ. թ. ա. XXIV դ. Աքքադի թագավոր Մարգոն Հինը գրավել է Լ.: Նոր վերելք է ապրել Գուդեա– յի ժամանակ (մ. թ. ա. XXII դ.): Նրա օրոք Լ–ի ազդեցությունը տարածվել է Շումերի զգալի մասում: Մ. թ. ա XXI դ. Լ. վերջնա– կանապես կորցրել է իր տնտ. և քաղ. նշանակությունը: 1877-ից Լ–ի տարածքում կատարվել են հնագիտական պեղումներ (է. դը Սարզեկ, Գ. Քրոս, Ա. դը ժենույակ, Ա. Պառո): Գտնվեւ են էաննաթումի աղյուսը՝ ռազմ, տեսարաններ պատկերող բարձրաքան– դակներով, Լուգալանդայի, Օւրուինիմգի–