տատության իրավունք՝ 5-ամյա ուսուց– մամբ: 1841-ին ճեմարանին կից բացվել է հոգեոր բաժին՝ հայ եկեղեցու սպասա– վորներ և հոգեոր դպրոցների ուսուցիչ– ներ պատրաստելու նպատակով: 1848-ի կանոնադրությամբ Լ. ճ. դասվել է պետ. 1-ին աստիճանի դպրոցների՝ լիցեյների կարգը, 8-ամյա ուսուցմամբ՝ գիմնազիա– կան 6 և լիցեյական 2 դասարաններով: Վերջին 2 դասարաններում ավանդվել են արեելյան լեզուներ: Նոր կանոնադրու– թյամբ ճեմարանն ընդունել է շեշտված արևելագիտական բնույթ: Պատրաստվել են թարգմանիչներ, դիվանագիտության բնագավառի աշխատողներ, արևելյան լե– զուների դասատուներ: 1851-ին բացվել է նախապատրաստական բաժին, որտեղ երեխաները պատրաստվում էին ընդուն– վել ճեմարանի գիմնազիական բաժին: Ուս. ծրագրի մեջ մտնող մեկ պարտադիր արևելյան լեզվից բացի, հայերը, ինչպես նաև վրացիները և Կովկասի այլ ազգու– թյունների պատկանող սաները,սովորել են նաև իրենց մայրենի լեզուն: Թեև ուսուց– ման լեզուն եղել է ռուսերենը և մեծ տեղ է հատկացվել արևելագիտական առարկա– ներին, այնուամենայնիվ Լ. ճ. իր գոյու– թյան ընթացքում պահպանել է իր հայկ. դիմագիծը՝ հայերեն դասավանդվել են հայագիտական առարկաները, ուսուցչա– կան–դասա խոս ական կազմի և սաների մեծ մասը եղել են հայեր, ղեկավարու– թյունը (տնօրինություն և հոգաբարձու– թյուն) հիմնականում գտնվել է հայերի ձեռքում: 1844-ին Լ. ճ–ում սովորել է 105 սան, որից 73-ը՝ հայ, 30-ը՝ ռուս, 2-ը՝ այ– լազգի: 1872-ի նոր կանոնւսդրությամբ Լ. ճ. փաստորեն կազմվել է երկու ուս. հաստատություններից՝ դասական գիմնա– զիայից և եռամյա ուսուցմամբ մասնագի– տական դասարաններից (արևելյան լե– զուների ֆակուլտետ), որ ստեղծվել էին լիցեյական դասարանների հիման վրա: Մասնագիտական դասարանների ստեղ– ծումով արևելագիտությունը Լ. ճ–ում զար– գացման նոր փուլ է թևակոխել: Արևելյան լեզուների ֆակուլտետը իր ուս. մակար– դակով համապատասխանել է բարձրա– գույն ուս. հաստատություններին: Լ. ճ. պատրաստել է ուս. ձեռնարկներ, մենա– գրություններ, արևելյան լեզվաբանության, Արևելքի և Անդրկովկասի պատմության, մշակույթի վերաբերյալ տարբեր հետազո– տություններ: Տարբեր ժամանակներում ճեմարանում դասավանդել են Հ. Ալամդա– րյանը, ՄԿարնեցին (առաջին ռեկտորը), Մ. Նալբանդյանը, Մ. Սալլանթյանը, Ս. Տիգրանյանը, Ս. Շահազիզը, Ն. Ռիբկի– նը, Վ. Գասպարյանը, Մ. Սադաթյանը, Ի. Սիլինիչը, Տոր–Նեվ Լանգեն, Ֆ. Կորշը, Վ. Միլլերը և ուրիշներ, որոնց մի մասը ճեմարանի նախկին սաներ էին: Այստեղ են սովորել բանաստեղծներ Ռ. Պատկան– յանը, Դ. Դոդոխյանը, Հ. Հովհաննիսյանը, Վ. Տերյանը, մանկավարժներ Գ. Աբով– յանը, Ս. Մանդինյանը, Ա. Բահաթրյանը, նկարիչներ Վ. Սուրենյանցը, Ե. Թադևոս– յանը, Հ. Պատկանյանը, դերասաններ, թատերագիրներ, թատերական գործիչներ Ս. Տիգրանյանը, Ռ. Սիմոնովը, է. Տեր– Գրիգորյանը, Գ. Պեարոսյանը, Գ. Չու– բարը, Ն. Ասլանյանը, հեղափոխական գործիչ Ա. Մյասնիկյանը, գիտնականներ ու գրականագետներ Ց. խանզադյանը, Պ. Մակինցյանը, Մ. Բարխուղարյանը, Կ. Մելիք–Օհանջանյանը: Լ. ճ–ում են սո– վորել նաև ռուս, մշակույթի ներկայացու– ցիչներ Լ. Տոլստոյը, Ի. Տուրգենևը, Կ. Ստանիսլավսկին, Ա. Գլինկան, Ցոլ. Վե– սելովսկին և ուրիշներ: ճեմարանը իրա– վամբ մեծարվել է «Մայր դպրանոց», «Սերմնարան հայոց դպրոցաց»ևն: Լ. ճ–ի շնորհիվ հայ դպրոցները, հայ կրթական գործիչները հաղորդակցվել են ռուս, և եվրոպական առաջավոր մտքին: ճեմա– րանի շուրջը համախմբված հայ մտավորա– կանների (Ս. Նազարյան, Մ. Նալբանդյան ևն) նախաձեռնությամբ ու ջանքերով է դրվել Մոսկվայի հայ մամուլի հիմքը: Ուներ տպարան (տես Լազարյան ճեմա– րանի տւցարան), որը լույս է ընծայել 13 լեզուներով գրականություն: ճեմարանի գրադարանի հավաքածուն (1836-ին՝ 8 հզ., 1913-ին՝ 40 հզ. գիրք) հետագայում դար– ձել է Երևանի Ալ. Մյասնիկյանի անվ. հանրապետական գրադարանի հիմնարար ֆոնդերից ւքեկը: Լ. ճ. ուներ նաև իր թատ– րոնը (տես Լազարյան ճեմարանի թատ– րոն): ՌՍՖՍՀ ԺԿՍ–ի 1919 մարտի 4-ի դեկ– րետով Արևելյան լեզուների Լազարյան ինստ–ը վերածվել է Հայկական, այ– նուհետև՝ Առաջավոր Ասիայի ինստ–ի, 1920-ին՝ Արևելյան կենդանի լեզուների կենտրոնական ինստ–ի, 1921-ին՝ Մոսկ– վայի արևելագիտության ինստ–ի: ՀԿԳԿ–ի 1921-ի հոկտեմբերի որոշմամբ Լ. ճ–ի շենքում ստեղծվել է Խորհրդային Հայաստանի կուլտուրայի տուն և ճեմա– րանի նյութական ու մշակութային արժեք– ներով հանձնվել Հայաստանի բանվորա– գյուղացիական իշխանւււթյանը: Այժմ Լ. ճ–ի շենքում են տեղավորված ՍՍՀՄ Մի– նիստրների խորհրդին կից Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի մշտական ներկայացուցչությունը և ՍՍՀՄ ԳԱ Ասիա– յի ժողովուրդների պատմության ինստ–ը: Գրկ. Դիլոյան Վ. Ա., Լազարյանների հսաարակական–քաղտքական գործունեու– թյան պատմությունից (XVIII դ. երկրորդ կես), Ե., 1966: Իգնաայան Ա. ՞՚տ., Լա– զարյան ճեմարան, Ե., 1969: 3n«OBl>eB A., HcTopHHecKHfi o^epK JIa3apeBCKoro HHCTHTyTa BOCTOHHMX 5I3bIKOB, M., 1863; Ea3HflHI{ A. Ո., JIa3apeBCKH0 hhcthtyt boctohhmx H3M- KOB B HCTOpHH OTeqeCTBeHHOTO BOCTOKOBefleHHfl, M., 1973. Ա. Իգնաայան ԼԱձԱՐՏԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ԹԱՏՐՈՆ, 1858-ի դեկտեմբերին Լազարյան ճեմարանի և Մոսկվայի համալսարանի հայ, ինչպես և ռուս ու վրացի ուսանողների մասնակցու– թյամբ կազմակերպվել է հայկական թատ– րոն: Հիմնադիրներից էին Վ. Շահխաթուն– յանը, Մ. Տեր–Գրիգորյանը, Մ. Մանդին– յանը, Ա. Քիշմիշյանը, Հ. Գուրգենբեկյա– նը, Ն. Ալադաթյանը, Գ. Երիցփոխյանը, Մ. Շահազիզը, Գ. Քուչարյանը, Ն. Փու– ղինյանը, Մ. Բուրջալյանը: ճեմարանում սովորելու տարիներին նրա թատերական կյանքին ակտիվորեն մասնակցել է Կ. Մ. Ալեքսեևը (Կ. Ս. Ստանիսլավսկին): Ներ– կայացումները տեղի էին ունենում ճեմա– րանի դահլիճում, Սեկրետարյովի թատ– րոնում, ինչպես և մասնավոր տներում: Ուսանողական թատրոնը բացվել է 1859-ի հունվ. 27-ին, Մ. Ստեվւանյանի առանձնա– տան դահլիճում: Ներկայացվել են Ս. Վա - նանղեցու «Արիստակես» («Ներսես Մեծ») ողբերգությունը և Ն. Ալադաթյանի «Վայ իմ կորած հիսուն ոսկին» կատակերգու– թյունը; Թատրոնի գոյության միայն առա– ջին տասնամյակում (1859–68) խաղացված շուրջ երեսուն պիեսների գերակշռող մա– սի հեղինակները Լազարյան ճեմարանի ուսանողներ էին: Բեմադրվել են Ս. Շա– հազիզի «Կովարար–Կիրակոս», Մ. Տեր– Գրիգորյանի «ժլատ», Ն. Փուղինյանի «Դալալ Ղաղո», Ա. Քիշմիշյանի «Քաղքի ադաթը փոխվիլ է», Դ. Երիցփոխյանի «Հնարագետ կինը», Դ. Քուչարյանի «Ահա ազգասերները» կենցաղային կատակեր– գությունները, Մ. Պատկանյանի «Միջի մարդ կամ մոցիքուլ», Դ. Սունդուկյանի «Գիշերվան սաբրը խեր է» վոդևիլները, Ս. Հեքիմյանի «Սամել կամ Կրոնք և տի– րասիրություն», Խ. Գալֆայանի «Արշակ Երկրորդ» պատմական ողբերգություննե– րը: Հայ ուսանողները մասնակցել են նաև ռուսերեն ներկայացումներին: XIX դ. 80-ական թթ. սկսած նրանք ակտիվորեն մասնակցել են Պ. Ադամյանի, Գ. Պետրոս– յանի, Հ. Աբելյանի, Ա. Վրույրի, Օ. Սե– վումյանի և այլոց հյուրախաղերի կազմա– կերպմանը: Լազարյան ճեմարանը 1921-ից վերածվեց Խորհրդային Հայաստանի կուլ– տուրայի տան, ուր շուրջ քառորդ դար գործեց Հայկական պետական դրամատի– կական ստուդիան (տես նաև Թատերա– կան ստուդիաներ): Գրկ. Թերզիբաշյան Վ., Հայ դրա– մատուրգիայի պատմություն, գիրք 1, Ե., 1959: Բ. Հարությունյան, ԼԱձԱՐՏԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ՏՊԱՐԱՆ, հիմ– նադրվել է 1829-ին, Մոսկվայում, Լազար– յան ճեմարանին կից: Ուներ 13 լեզվով տառատեսակ: 1830-ին տպագրվել են «Կարգադրութիւնք կայսերական հովանա– վորութեամբ պաշտպանեալ Հայկական ճեմարանին», Ներսես Շնորհալու «Հաւա– տով խոստովանիմ»-ը (12 լեզվով), Շուշիի բողոքականների 2 աշխարհաբար գրքույկ– ներ: Հետագայում տպագրվել են քերակա– նական, ճարտասանական և այլ ձեռնարկ– ներ, նաև՝ «Նկարագիր գաղթականութեան հայոց ի Պարսկաստանէ ի Ռուսաստան» (1832), Ռասինի «Գոթողիւս»-ն (1834), Ա. Խուդաբաշյանի երկհատոր հայ–ռու– սերեն բառարանը (1838), «Թարգմանու– թիւնք… ի ժուկովսկիոյ, Պուշկինէ, Լեր– մոնտովայ, Բարատինսկիոյ, Գնեդիչէ» (1843), Մ. էմինի «Ընտիր հւստուածք» (1848): Ռուսաց լեզվով տպագրություն– ներից նշանավոր են եռահատոր «Հայ ժո– ղովրդի պատմության տեսության վերա– բերյալ փաստաթղթերի ժողովածու»-ն (1833–38), Սաադիի «Գուլիստան»-ը (1858), Մովսես խորենացու «Հայոց պատ– մություն»^ (1858) ևն: Գրական հայագի– տական հրատարակություններով աչքի է ընկել հատկապես իր գործունեության վերջին շրջանում: Լույս են տեսել գուսան Աբգար Ադամի երգերը (1855), Մ. Մսեր– յանցի «Հիշատակարան կենաց և գործոց մեծանուն պայագատաց Լազարյան տոհ– մի» (1856), Ս. Նազտրյանցի «Հանդես նոր հայախոսության» (1857) գործերը: 1859–63-ին տպարանը վարձակալել է Մ. էմինը և հրատարակել Մովսես Կաղան–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/471
Արտաքին տեսք