Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/472

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Ա. Ն. Լազարյան Հովհ. Ա. Լազարյան կաւովացու, Մխիթար Այրիվանեցու, Վար– դան Բարձրբերդցու, Ստեփանոս Օրբել– յանցի պատմությունները, Ա. Մխիթար– յանցի «Անուշաաւն ի գերեվարս» (1860) պատմավեպը ևն: 1863–66-ին տպարանը վարձակալել է Ա. Մամոնտովը: Այդ տա– րիների կարևորագույն տպագրություննե– րից են Ռ. Պատկանյանի «Բանաստեղծու– թյուններ»՝ը (1864), «Լազարյան ինստի– տուտի հանդիսավոր ժողովում կարդաց– ված ճառերն ու հաշվետվությունը» ռուս, ժողովածուն, Մ. Շահազիյլի «Լևոնի վիշ– տը» (1865): Լ. ճ. տ–ում են հրատարակվել «Հյուսիսափայլ», «ճռաքաղ» և «Համբա– վաբեր Ռուսիո» պարբերականները: 1866-ին տպարանը գնել է Ա. Մամոնտովը: Հ. Դավթյան ԼԱձԱՐՏԱՆՆԵՐ (Ղազարյաններ, Աղա– զարյաններ, Եղիազարյաններ, Լազարև– ներ), հայ ազնվականական տոհմՌուսաս– տանում: Ծագումով՝ Նախիջևանի գավառի Դաշտ գյուղից: Տոհմին իր անունը տված Ղազարի որդի խոջա Մանուկը 1605-ին գաղթել է Սպահան, իսկ 1656-ին՝ հաստատ– վել Նոր Ջուղայի Դաշտ թաղամասում: Լ. կարևոր դեր են խաղացել Նոր Ջուղայի հայոց կյանքում: Մանուկի որդի Աղա– գարը կառուցել է կուսանոց և մի շարք շի– նություններ Ս. Լուսավորիչ եկեղեցում: Լինելով մեծահարուստ վաճառականներ՝ Լ. կապեր են ունեցել Ռու– սաստաևի հետ և խոշոր դեր խաղացել Պարսկաստանի տնտ. կյանքում: Ռուսաս– տանում Լ–ի նախահայր և տոհմի հիմ– նադիր Ա. Նազարյանը 1747-ին իր եղբայր– ներ ու գործընկերներ Հարությունի և Մանուկի հետ հաստատվել է Աստրախա– նում, իսկ 1749-ին՝ տեղափոխվել Մոսկվա: Ռուսաստանում Լ. գնել են կալվածներ, գործարաններ, աղահանքեր, կառուցել Կիզելի, Պոլազնինոյի գործարանները ևն, դարձել Ռուսաստանի մեծահարուստ կալվածատեր–արդյունաբերողներից: 1774- ին, Եկատերինա II-ի հրամանագրով Լ–ին շնորհվել է ռուս, ժառանգական ազ– նըվականի տիտղոս: Մոտ կանգնած լինե– լով ռուս, արքունիքին՝ Լ. սատարել են հայ–ռուսական բարեկամական կապերի ամրապնդմանը, Ռուսաստանի օգնությամբ Հայաստանը ազատագրելու գործին: Առանձնակի ուշադրության են արժանի Հ. Ա. Նազարյանի և Ի». Հ. Նազարյանի ծրագրերը: Լ. կարևոր դեր են խաղացել նաև պարսկահայերի գաղթի կազմակերպ– ման և իրագործման խնդրում, որով նպաս– տել են Արևելյան Հայաստանը հայ ազ– գահավաքման կենտրոն դարձնելուն (տես Լազարյան Ե. Հ.): Մեծ է եղել Լ–ի դերը Ա. Լազարյան Մ. Ա. Լազարյան նաև հայ մշակույթի և լուսավորության զարգացման գործում: 1815-ին հիմնադրել են Լազարյան ճեմարանը, այնուհետև՝ ճեմարանին առընթեր տպարանը, (1829), հայկ. և ռուս, դպրոցներ ևն: 1871-ին խաչատուրի և Եղիազւսրի մահ– վամբ հանգավ Լ–ի արական ճյուղը: Կայ– սերական 1873-ի հատուկ հրամանագրով Լ–ի ազգանունը փոխանցվեց Խ. Լա զար յա– նի դուստր Եղիսաբեթի ամուսնուն՝ իշխան Սեմյոն Դավթի Աբամելիքին, որով և Աբամելիքները սկսեցին անվանվել Աբա– մելիք–Լազարյաններ: Սակայն Ս. Ս. Աբա– մելիք–Լազարյանի (1851 –1916) մահ– վամբ հանգավ նաև Աբամելիք–Լազարյան– ների տոհմը: Գրկ. Մսերյանց Մ., Հիշատակարան կե– նաց և գործոց մեծանուն պայազատաց Լազար– յան տոհմի, Մ., 1856: Թադևոսյան Ե., Պատմություն Լազարյան տոհմի և Լազարյան ճեմարանի, Վնն., 1953: Վ. Դիչոյան ԼԱ&ԱՐ ՆԱՃԱՐՏԱՆԳԱԼՈՒՍՏ ԿՅՈՒԼ ՊԵՆԿ6ԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, հիմնվել է 1954-ին, Հալեպում, ամերիկահայ բա– րերար Լ. Նաճարյանի նվիրատվությամբ: Մինչև 1960-ը նախակրթարան էր, այնու– հետև՝ երկրորդական վարժարան՝ 12-ամյա ուսուցմամբ: Ունի 3 բաժանմունք, մանկապարտեզ, նախակրթարան, երկ– րորդական վարժարան (բոլորն էլ երկ– սեռ); Շրջանավարտները բակալորիայի (պհսական) քննություններից հետո կա– րող են ընդունվել սիրիական բուհերը: Վարժարանը ենթարկվում է ՀԲԸՄ–ին, որը ֆինանսավորում է նրան: Ունի գրա– դարան, ընթերցասրահ, քիմիայի լաբո– րատորիա, թատերախումբ: Հրատարա– կում է «Բարձունք» գրական պարբերա– գիրքը (1958-ից): Առաջին ուս. տարում ուներ 83 աշակերտ, 10 ուսուցիչ, 1976– 1977 ուս. տարում՝ 1500 աշակերտ, ավելի քան՝ 100 աշխատող: Վարժարանը սերտ կապ ունի Սովետական Հայաստանի հետ, որտեղից ստանում է դասագրքեր, գրքեր, պարբերականներ:

ԼԱՃԵՐ (հայկ. Ղագիւք, ճենք, Ծանք, Ծանարք, հուն Xa£ol, վրաց. ճաներ), քարթվելական ընտանիքի ժողովուրդ: Հնում՝ քարթվելական ցեղերից, Սև ծովի հվ–արլ. ափի ու մասամբ ճորոխի ներքին հոսանքի ավազանի՝ Լագիկայի բնիկները: Հիմնականում (50 հզ. մարդ) ապրում են Լազիստանում (այժմ Թուրքիա), մասամբ՝ Աջարական ԻԱՍՀ–ում: Խոսում են քարթ– վելական ընտանիքի մեգրելա–ճանական կամ զանական լեզվի լա զա կան (ճանա– կան) բարբառով: Բյուգանդական գերիշ– խանության ժամանակ Լ–ի լեզուն մեծա– Հ. Հ. Լազարյան Ի*. Տ. Լազարյան պես ազդվել է հունարենից, իսկ հետագա– յում՝ թուրքերենից: Թուրք, տիրապետու– թյան օրոք Լ. հարկադրված ընդունել են մահմեդականություն, սակայն պահպա– նել են իրենց լեզուն և մշակույթը: Տես նաև Լազիկա: Ս. Երեմ յան

ԼԱԶԵՐ, սարք, որում իրագործվում է օպտիկական տիրույթի մեներանգ էլեկ– տրամագնիսական ալիքների գրգռում՝ ստիպողական ճառագայթման հետևան– քով: «Լազեր» բառը կազմված է անգլերեն «Light Amplification by Stimulated Emis– sion of Radiation» (լույսի ուժեղացում ստիպողական ճառագայթման հետևան– քով) արտահայտության բառերի սկզբնա– տառերից: Հայրենական գրականության մեջ ընդունված է նաև օպտիկական քվանտային գեներատոր (ՕՔԴ) անվանումը: Լ–ի աշխատանքի հիմ– քում ընկած է ստիպողական ճառագայթ– ման տեսությունը, ըստ որի՝ արտաքին էլեկտրամագնիսական ալիքների ազդե– ցությամբ նյութի գրգռված ատոմներն ու մոլեկուլները ճառագայթում են նույն հա– ճախականության, փուլի, բևեռացման ու նույն տարածական ուղղության ալիք, ինչ որ արտաքին ալիքներինն է: Ցանկա– ցած ատոմ էներգիան կլանում կամ ճա– ռագայթում է որոշակի ընդհատ բաժին– ներով՝ քվանաներով: Սովորական պայ– մաններում գրգռված (էներգետիկ վերին մակարդակ բարձրացած) ատոմների թիվն անհամեմատ ավելի փոքր է, քան չգրգըռ– վածներինը (հիմնական էներգետիկ մա– կարդակում գտնվողներինը) և կախված է միայն ջերմաստիճանից: Այդպիսի նյու– թի միջոցով անցնելիս արտաքին ճառա– գայթման էներգիան ծախսվում է նյութի ատոմները գրգռելու վրա (եթե արտա– քին դաշտի v հաճախականության և գըր– գըռված ատոմի վերին E^ ու ստորին Eu էներգետիկ մակարդակների համար իրա– գործվում է E^–Eu= hv պայմանը, որ– տեղ հ–ը Պլանկի հաստատունն է), ուստի նրա ինտենսիվությունը թուլանում է: Սա– կայն, եթե որևէ նյութի մեջ արհեստակա– նորեն այնպիսի վիճակ ստեղծվի, որ վե– րին մակարդակներում ատոմների թիվն ավելի մեծ դառնա, քան որևէ ստորինում (շրջված կամ ինվերս վիճակ), ապա այդ– պիսի նյութով անցնելիս արտաքին էլեկ– տրամագնիսական դաշտը ուժեղանում է: Տեղադրելով այդ ակտիվ նյութը զուգա– հեռ հայելիների միջև և ապահովելով այնպիսի ուժեղացում, որը հավասարա– կշռում է ճառագայթման կորուստները նյութի մեջ, ստանում են Լ.: «Արտաքին»