Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/473

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դաշտի դեր է կատարում նյութի ցանկա– ցած գրգռված աաոմի անխուսափելի ինք– նակամ (սպոնտան) սկզբնավորող ճա– ռագայթումը: Բազմազան են Լ–ների կոնստրուկտիվ իրագործումները: Դրանք կախված են Լ–ի տեսակից և նշանակումից, մղման եղա– նակից են: Այսպես, պինդ մարմնի Լ–ում ճառագայթող բյուրեղը և մղման լամպը (սովորաբար իմպուլսային բռնկման մա– տիտաձե լամպ է) համատեղվում են լավ անդրադարձնող ներքին մակերեսով գլա– նաձև կամ էլիպսաձև գլխիկում: Սնման աղբյուրի կոնդենսատորային մարտկոցը պարբերաբար պարպվում է մղման լամպի միջով՝ առաջացնելով վերջինիս պայծառ բռնկում ե, իբրև հետևանք, բյուրեղի մեջ շրջված վիճակի ստեղծում: Լ–ի ճառագայթ– ման հաճախակի իմպուլսներ ստանալու համար անհրաժեշտ է լինում սառեցնել բյուրեղը, այդ դեպքում բյուրեղը շրջա– փակող թափանցիկ շապիկի միջով ջրի հարկադրական հոսք է մղվում: Լ–ի արձակած լույսն իր հատկություննե– րով որակապես տարբեր է սովորական ջերմային լուսատուների ճառագայթումից, այն նեղ ուղղորդված է և տարածական ու ժամանակային իմաստով կոհերենտ՝ փնջի կտրվածքի տարբեր կետերում, ինչպես և տարբեր կտրվածքների նման կետերում ալիքի տատանման փուլերի տարբերու– թյունը հաստատուն է: Լ–ները դասակար– գում են ըստ կիրառվող ակտիվ նյութի, շրջված վիճակի ստեղծման (մղման) եղա– նակի, աշխատանքի ռեժիմի (իմպուլսա– յին կամ անընդհատ), ռեզոնատորի կա– ռուցվածքի ևն: Ըստ ամենատարածված դասակարգման (կիրառվող նյութի տեսա– կի) տարբերում են՝ պինդ մարմնի Լ. (առավել լայն տարածում են ստացել սուտակյա և իտրիում–ալյումինիում–նռնա– քարե բյուրեղներով, ինչպես նաև նեոդի– մով ակտիվացրած ապակիով աշխատող Լ–ները), գազային Լ. (հելիում–նեո– նային, արգոն–իոնային, ածխաթթու գա– զային ևն), կիսահաղորդչային Լ. (գալիում–արսենիդային, կադմիում– ծծմբային են), հ և ղ ու կ Լ. (մետաղաօր– գանական միացություններով՝ խելատնե– րով ու ներկիչներով): Պինդ մարմնի Լ–ներն ունեն ցածր օ. գ. գ. (մինչև մի քանի տոկոս), սակայն կարող են գրգռել գերկարճ տևողության ու շատ մեծ հզորու– թյան (մինչև 1012 վւո) իմպուլսներ: Դագա– յին Լ–ները տալիս են առավել մեներանգ և կոհերենտ անընդհատ կամ իմպուլսա– յին ճառագայթում, ընդ որում, ածխաթթու գազով աշխատող Լ–ի ինֆրակարմիր ճա– ռագայթման համար ստացված են մի քանի տասնյակ կվա միջին հզորություններ: Կի– սահաղորդչային Լ–ների առավելությունը բարձր օ. գ. գ–ն է (սկզբունքորեն մինչև 100%), սակայն ճառագայթումը լայնա– շերտ է և տարամիտող: Հեղուկ Լ–ների ակնհայտ առավելությունը ցանկացած ծա– վալի ակտիվ միջավայրով լցվելու հնարա– վորությունն է: Բացի այդ, հեղուկ Լ–ի հիման վրա հեշտ է ստեղծել հաճախային լայն տիրույթում վերալարվող Լ.: Սակայն հեղուկ Լ–ին դեռևս հատուկ է քիմ. անկա– յունությունը և ակտիվ նյութի բեկման ցուցչի անիզոտրոպությունը: Ըստ շրջված վիճակի ստեղծման (մղման) եղանակի տարբերում են 1. օ պ տ ի կ ա– կան մղումով Լ., որում օգտագործ– վում է սովորական լուսատուի էներգիան, այդ եղանակը սակավ արդյունավետ է նեղ կլանման շերտ ունեցող գազային Լ–ի դեպքում (ցածր օ. գ. գ.), սակայն ձեռնտու է լայն կլանման շերտով բյուրեղ– ներում, ապակիներում և հեղուկներում: 2. Դազապարպման Լ–ների խում– բը ամենաընդարձակն է, քանի որ էլեկ– տրական պարպման ստացումը և դրա կա– ռավարումը դյուրին է. ամենահայտնի ներկայացուցիչը հելիումի և ազոտի խառ– նուրդով ածխաթթու գազի Լ. է, որում ստացվում է մինչև 10 կվա հզորություն՝ 20 % –ի հասնող օ. գ. գ–ի դեպքում: 3. Դ ա– զադինամիկ Լ. հնարավորություն է տալիս խուսափելու սնման մեծածավալ աղբյուրներից, քանի որ շրջված վիճակը ստեղծվում է գազի արագ ընդարձակման շնորհիվ: Հեռանկարային է գազային Լ–ի համատեղումը ռեակտիվ շարժիչի հետ. այդ ձևով ստացվում են ռեկորդային (մի քանի տասնյակ կվա) հզորություններ: 4. Քիմիական Լ–ում մղումն ապահովվում է քիմ. ռեակցիայի ընթացքում արտադըր– ված էներգիայով: Քիմ. մղման օրինակ է ջրածնի կամ դեյտերիումի ռեակցիան ֆտորի հետ: Քիմ. Լ–ներից է նաև այն գա– զային Լ., որում շրջված վիճակը ստեղծ– վում է ֆոտոդիսոցման ռեակցիայի օգնու– թյամբ (օրինակ, CF3I մոլեկուլի ֆոտո– դիսոցումով Լ.): Լ–ները ներկայումս լայնորեն կիրառ– վում են կապում, օպտիկական լոկացիա– յում (տես Լազերային կապ), գեոդեզիա– յում, հոչոգրաֆիայում, երկրաբանության (լազերային հեռաչափ, սեյսմոգրաֆ) և նավագնացության մեջ (լազերային գիրոս– կոպներ): Կարևոր նշանակություն ունի օդերևութաբանության մեջ մթնոլորտի վե– րին շերտերի վիճակի վերլուծումը (զոն– դումը) լազերային ճառագայթի օգնու– թյամբ: Մշակվել են ցանկացած փոքր քա– նակի նյութ վերլուծող լազերային սպեկ– տրոսկոպներ: Շատ փոքր տեղամասի վրա լազերային ճառագայթի կիզակետու– մը, ինչպես նաև չափազանց կարճ (մինչև 10~12 վրկ) ժամանակում էներգիայի մեծ խտություն ստեղծելու հնարավորությունը անփոխարինելի է դարձնում Լ. նյութերի հետազոտության, վակուումային եռակըց– ման, արդ. շինվածքների տեսակավոր– ման, ջերմային մշակման, անցքերի գայ– լիկոնման և այլ խնդիրներում: Իբրև կո– հերենտ լույսի աղբյուր Լ. սկիզբ է դրել հաշվողական տեխնիկայի նոր ուղղու– թյան՝ օպտիկական հաշվիչ մեքենաների (ՕՀՄ) զարգացմանը: Հեռանկարային է Լ–ների օգտագործումը կենսաբանության և բժշկության մեջ: Լազերային տեխնիկա– յի և քվանտային էլեկտրոնիկայի արագ զարգացումը Լ–ների կիրառման նորանոր ոլորտներ և հեռանկարներ է բացում: Գրկ. KBaHTOBaH ajieKTpoHHKa. MaJieHbKaa amjHicjioiieflHfl, M., 1969. Ռ. Ղազարյան

ԼԱԶԵՐԱՅԻՆ ԿԱՊ, օպտիկական կապ, օպտիկական տիրույթի էլեկտրա– մագնիսական տատանումներով իրագործ– վող կապ: Ռադիո– և հաղորդալարային կապի գոյություն ունեցող համակարգերի համեմատությամբ Լ. կ. օժտված է երկու հիմնական առավելություններով՝ լուսա– յին տիրույթի հաճախային հարստությամբ (հավասար տեխ. հնարավորությունների դեպքում Լ. կ. թույլ է տալիս տասնյակ հզ. անգամ մեծացնել հեռախոսակապի կանալների և հեռուստածրագրերի թիվը) և հաղորդման տարածական նեղ ուղղորդ– վածությամբ (այս հանգամանքը հնարա– վորություն է ընձեռում վւոքր հզորություն– ներով հեռավոր կապ իրագործել): Բաց գծերով (մթնոլորտային) Լ. կ–ի ամենա– լուրջ թերությունը օդերևութաբանական պայմաններից ունեցած կախումն է. մա– ռախուղը, ձյունը կամ պարզ եղանակի դեպքում օդի շերտերի անկանոն հոսանք– ները (տուրբուլենտությունը) զգալիորեն նվազեցնում են Լ. կ–ի հուսալիությունը: Այդ հանգամանքը խթանել է փակ կանալ– ներով (լուսատարային) Լ. կ–ի հնարավո– րությունների ուսումնասիրությունը: Առա– վել հեռանկարային է ապակե մանրաթե– լային Լ. կ., քանի որ այդպիսի կանալը (բազմաջիղ ճկուն կաբելի տեսքով) զերծ է ինչպես մթնոլորտի, այնպես էլ արտա– քին էլեկտրամագնիսական դաշտերի ազ– դեցությունից: Մթնոլորտային Լ, կ–ի իրա– գործման փորձերն սկսվել են 1962-ին (ԱՄՆ): Առաջին փորձնա–շահագործական հեռախոսային (բազմականալ) գծերը գոր– ծարկվել են 1967–68-ին, Մոսկվայում և Հայաստանում (Երևան–Բյուրական տե– ղամասում): Դրանցում օգտագործվել է անընդհատ գործողության հեւիում–նեո– նային ղազեր: Գրկ. IIpaTT B.K., JIa3epHi>ie cncTeMM cbh3h, nep. c amvi., M.f 1972; Ռ. Ղազարյան ԼԱձԵՐԵՆ, տես ճաներեն՝. ԼԱ&ԻԿԱ, Լազական թագավո– րա թ յ ու ն [հայ մատենագրության մեջ՝ «Ղազիւիկե» (Եգերաց թագա– վոր ու թ յ ու ն), վրացերեն՝ էգրիսի], պետություն այժմյան ՎՍՍՀ արևմտյան մասում, II–VI դդ.: Ընդգրկել է ճորոխի գետաբերանից հս. ընկած շրջանը: IV դ. էազերի թագավորությունը, իր իշխանու– թյանն է ենթարկել Արևմտյան Վրաստանի ցեղերին (մեգրելներ, սվաններ, ափշիլ– ներ, աբազգներ): Լ–ի նշանավոր քաղաք– ներն էին մայրաքաղաք Արքեոպոլիսը (այժմ Նոքալաքևի), Հռոդոպոլիսը (այժմ Վարդցիխե), Վաշնարին, Պետրան (այժմ Ցիխիսձիրի), Ապսարը (այժմ Դոնիո)՝ բոլորը ՎԱՍՀ–ում: IV–VI դդ. Լ–ում ձևա– վորվել են ֆեոդալական հարաբերություն– ներ, 523-ին պաշտոնական կրոն է դարձել ավելի վաղ տարածված քրիստոնեությու– նը: Սկզբնական շրջանի բյուգանդական եկեղեցու գերիշխանությունը հետագա դա– րերում փոխարինվել է վրաց. եկեղեցու գերիշխանությամբ, որի միջոցով Լ–ում տարածվել է վրաց. գիրն ու գրականությու– նը, վրաց. վաղ ֆեոդալական մշակույթը: Լ–ի տերիտորիան պատերազմի ռազմա– բեմ էր Բյուզանդիայի և Իրանի միջև: 562-ի պայմանագրով Լ. կախման մեջ է մնացել Բյուզանդիայից, վերացել է թա– գավորական իշխանությունը, VII դ. մտել է Աբխազական թագավորության մեջ: Գրկ. Me JIHKHfflBHJIHT» A.,K HCTOpHH flpeBHen rpy3HH, T6., 1959. Ս. Երեմ յան