Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Լամբերւոը: Լ. օ–ի համաձայն ճառագայ– թող կամ ցրող մակերևույթի պայծառու– թյունը բոլոր ուղղություններով միատե– սակ է: Միևնույն ժամանակ, ըստ այդ օրենքի, մակերևույթի (օ մակերեսով) նորմալի հետ փ անկյուն կազմող ուղղու– թյամբ՜ լույսի ուժը՝ 1Փ= Bcrcos<p= I0COS<P. որտեղ B-ն միավոր մակերեսով մակերե– վույթի պայծառությունն է, իսկ I^Ba-ն՝ լույսի ուժը նորմալ ուղղությամբ (փ=0): Լ. օ–ից հետևում է, որ դիֆուզ–լուսարձա– կող մակերևույթից առաքված լույսի ուժը առավելագույնն է նորմաւ ուղղությամբ և հավասար է զրոյի մակերևույթը շոշա– փող ուղղությամբ: Թեև Լ. օ. ճիշտ է միայն բացարձակ սև մարմնի համար, սակայն գործնականում այդ օրենքին ենթարկվում են նաև փայլատ մակերևույթները և պըղ– տոր միջավայրերը (կաթնապակին, ամ– պերը ևն): ԼԱՄԲ ԼԻԱՆ ԷՐ (Lamblia intestinalis), մըա– րակավորների դասի մակաբույծ նախա– կենդանիներ: Առաջինը նկարագրել է Դ. Լամբլը (1859): Տանձաձև են, երկարու– թյունը 10–20 մկմ է, ունեն օվալաձև 2 կորիզ, 4 զույգ մւորակ: Մեջքային մասն ուռուցիկ է, փորայինը՝ հարթ: Մարդու (հատկապես երեխաների) աղիքների մա– կաբույծ են, հազվադեպ լինում են լեղա– ծորանում և լեղապարկում, առաշացնում չամբւիոզ: Աղիքների ստորին հատվածնե– րում Լ. ցիստավորվում են, դուրս գալիս արտաքին միջավայր և վարակում մարդ– կանց: Լ–ի մյուս տեսակները հանդիպում են տարբեր կաթնասունների (մկներ, ճա– գարներ) աղիքներում:

ԼԱՄԲԼԻՈձ, մակաբուծական հիվանդու– թյուն, որի հարուցիչները աղիքային Լամբ– չիա միաբջիջ նախակենդանիներն են: Հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ, առավելապես երեխաները: Վարակվում են լամբլիաների ցիստերով աղտոտված սննդամթերք կամ շուր օգտագործելիս: Ախտանշաններն են՝ սրտխառնոցը, ախոր– ժակի անկումը, որովայնի ցավերը, լույծը, փորկապությունը: Բ ու ժ ու մ ը՝ հակաճիճվային դեղամի– ջոցներ:

ԼԱՄԲՐՈՆ (ասուրա–բաբել. և խեթ.՝ Իլ– լուբրա), բերդ և քաղաք Լեռնային Կիլի– կիայում (այժմյան Նամրուն գյուղի տե– ղում): Գտնվում է Տարսոնից 38 կմ հս–արմ., Տավրոս լեռնաշղթայի Գուգլակ և Այդոս կիրճերը տանող լեռնահովտի կենտրոնում: Լ–ի արլ. կողմում հոսում է Լաննոս գետակը: Լ–ի բերդը անառիկ էր, կառուցված քարաբլրի վրա, որի արմ. նեղ սանդուղքը տանում էր դեպի բերդի Լամբրոնի բնրդը Լամբրոնի բնրդի աշտարակները առաշին դուռը: Պահպանվել են իրար հաշորդող 5 մուտքերի ավերակները: Միջ– նաբերդը քարաբլրի հս–ում է՝ խրամով անջատված բուն բերդից: Գործածվում էր շարժական կամուրջ: Այստեղ է եղել Լ–ի բերդակալի բնակարանը: Պարիսպների մեծ մասը քանդված է: Նշմարվում են Ակևռա վանքի ավերակները: Մկևռան Կի– լիկիայի հայոց մշակույթի կարևոր կենտ– րոններից էր, ուր ստեղծվել են ձեռագրեր, բարձրարվեստ մանրանկարներ, կատար– վել թարգմանություններ: Նրանց մի մասը պահվում է Մեսրոպ Մաշտոցի անվ. Մա– տենադարանում: XI–XIV դդ. Լ. եղել է հայ իշխանանիստ բերդավան: 1071-ին Օշին Գանձակեցին իր աներ Աբլղարիպ Արծրունուց ստացավ Լ., նորոգեց և կա– ռուցեց նոր շենքեր: Նրանով սկսվում է Լ–ի Օշինյան իշխանությունը: XIV դ. սկըզ– բին Լ. արդեն քաղաք էր և ուներ հոծ բնակչություն: Լ–ի իշխանները միշտ հո– վանավորել են մշակույթը, գիտությունը, գրչությունը և արվեստը: Ուսումնասիրող– ների կարծիքով Լ. միջնադարյան Կիլի– կիայի գեղարվեստական արծաթագործու– թյան կենտրոններից էր: Օշինյան իշխան– ները սկզբում շուրջ մեկ դար (1071 – 1170) կախման մեջ էին Բյուգանդական կայսրությունից: Անջատվելով Բյուզան– դիայից՝ փորձել են վարել անկախ քաղա– քականություն, չմիանալ Կիլիկիայի հայկ. իշխանությանը: Այդ միտումով նրանք բարեկամական հարաբերություններ էին հաստատել սելջուկ–թուրքերի հետ: Սա– կայն Լևոն Բ Տարսոնում կալանավորեց Լ–ի իշխանական տան անդամներին և առանց պատերազմի գրավելով Լ.՝ այն միացրեց արքունի տիրույթներին: XIII դ. Լ–ի իշխանական տան և Սսի արքունիքի միջև ամուսնական կապեր հաստատվե– ցին: Մինչև XVIII դ. կեսը Լ–ի բերդի ղռան վրա պահպանվել է Կիլիկիայի Հայկա– կան թագավորության զինանշանը՝ զույգ առյուծներով, խաչով և հայերեն տառերով, որը նման է Կիլիկիայի հայկական պետու– թյան թագավորներ Լևոն Բ–ի, Հեթում Բ–ի և Լևոն Գ–ի դրամների վրա եղած զի– նանշաններին: Լ–ում է ծնվել XII դ. նշանավոր գործիչ Ներսես Լամքրոնացին (1153–1198): Գրկ. Langlois V., Voyage clans la Cilicie, P., 1861. ԼԱՍ՚Ե (Lame) Գաբրիել (22.7.1795, Թուր – 1.5.1870, Փարիզ), ֆրանսիացի մաթեմա– տիկոս, մեխանիկ, ինժեներ: Փարիզի ԳԱ ակադեմիկոս (1843): Ավարտել է Պոլի– տեխնիկական դպրոցը (1818) և Լեռնային ինժեներների դպրոցը (1820): 1820–32-ին աշխատել է Պետերբուրգի հաղորդակցու– թյան ճանապարհների ինժեներների ինստ–ում և ղեկավարել է ճանապարհաշի– նական աշխատանքներ: Եղել է Պոլիտեխ– նիկական դպրոցի (1832–63-ին) և Փա– րիզի համալսարանի (1848–63-ին) պրո– ֆեսոր: Հետազոտությունները վերաբե– րում են մաթ. ֆիզիկայի և առաձգականու– թյան տեսության (տես Լամեի հաաոա– աոմւներ) հարցերին: Մշակել է կոյւագիծ կոորդինատների ընդհանուր տեսությունը և կառուցել ֆունկցիաների հատուկ դաս՝ Լամեի ֆունկցիաներ:

ԼԱՄԵԻ ՀԱՍՏԱՏՈՒՆՆԵՐ, դեֆորմացվող իզոտրոպ պինդ մարմնի որևէ կետում առաձգական լարման և դեֆորմացիայի բաղադրիչները կապող մեծություններ: Կոչվում են ֆրանսիացի մաթեմատիկոս Գ. Լամեի անվամբ: Լ. հ–ով լարման և դեֆորմացիայի բաղադրիչների կապը գրվում է ax= 2|iexx+X(eXx+£yy+£zz), txy= |l£xy տեսքով, որտեղ OT-ն և X-և լարման նորմալ և շոշափող բաղադրիչ– ներն են, e-ը՝ դեֆորմացիայի բաղադրիչ– ները, X-ն և |ւ–ն՝ Լ. հ.: Առաձգականու– թյան մոդուլների և v Պուասոնի գործակցի E հետ Լ. հ. կապված են յւ= հ*= » Ev X==(l + v)(l-2v) առնչություններով, որ– տեղ E-ն երկայնական առաձգականության մոդուլն է, G-ն՝ սահքի մոդուլը:

ԼԱՄԵՏՐԻ (Lamettrie, La Mettrie) ժյու– լիեն Օֆրե դը (1709–1751), ֆրանսիա– կան մատերիալիստ փիլիսոփա: Ուսում– նասիրել է աստվածաբանություն, ֆիզի– կա, բժշկություն: «Հոգու բնական պատ– մություն» (1745), «Մարդ–մեքենա» (1747), «էպիկուրի համակարգը» (1751) երկերում Լ. Ֆրանսիայում առաջինն է տվել մեխա– նիստական մատերիալիզմի հետևողական շարադրանքը: Ըստ նրա գոյություն ունի լոկ մատերիական սուբստանցը: Մարդ– կային օրգանիզմը Լ. համարել է ինքնա– լար մեքենա՝ նման ժամացույցի մեխա– նիզմին: Նրա ուսմունքում առկա են էվո– լյուցիոն գաղափարներ: Բարոյագիտու– թյան մեջ հարել է հեդոնիզմին: Հասարա– կության զարգացումը բացատրել է նշա– նավոր մարդկանց գործունեությամբ և լուսավորության հաջողություններով: Լ–ի Փիլիսոփայությունը նպաստել է Դ. Գիդ– րոյի, Պ. Հոլբախի և Կ. Հելվեցիուսի հա– յացքների ձևավորմանը: ԼԱՍ&ԿԵՐՏ, Լ ա մ ս կ և ր, գյուղ Արև– մըւռյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վան–Տոսպ գավառում, Սղգահ գյուղից հյուսիս: 1909-ին ուներ 50 ընտանիք հայ բնակիչ: Գյուղում կար եկեղեցի (Ս. Հով– հաննես) և վարժարան: Բնակիչները բըռ– նությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին,