Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/484

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րումը (Լանդաուի մարում): 1950-ին Վ. Լ. Գինզբուրգի հեա կառուցել է գերհաղոր– դականության տեսությունը: Ներմուծել է կոմբինացված զույգության հասկացու– թյունը, ստեղծել երկբաղադրիչ նեյտրի– նոյի, ֆերմի–հեղուկի տեսությունը (1956– 1958): Մի շարք աշխատանքներ ունի նաե տիեզերական ճառագայթների և միջու– կային ֆիզիկայի բնագավառում: 1940– 1965-ին Ե. Մ. Լիֆշիցի հետ հրապարակել է տեսական ֆիզիկայի ֆունդամենտալ դասընթացը (լենինյան մրցանակ, 1962): Ստեղծել է ֆիզիկոս–տեսաբանների դըպ– րոց: Եղել է աշխարհի մի շարք երկրների (ԱՄՆ, Դանիա, Մեծ Բրիտանիա Ան) ԴԱ անդամ: Արժանացել է նոբելյան (1962) և ՍՍՀՄ պետ. (1946, 1949, 1953) մրցանակների: Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով: Երկ. Co6p. TpyflOB, t. 1–2, M., 1969. Գրկ. Բ և ս ա ր տ բ Մ., էշեր Լանդաուի կյանքից, Ե., 1976: A6phkocob A. A., AicafleMHK JI. JI. JlaH^ay, M., 1965.

ԼԱՆԴՇԱՖՏ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ, աշ– խարհագրական թաղանթի տերիտորիալ բաժանման կատեգորիա, աշխարհագրա– կան հիմնական հասկացություն, լանդ– շաֆտ տգիտության ուսումնասիրության օբյեկտ: Աշխարհագրական թաղանթի բնական զարգացման ընթացքում առաջա– ցած համասեռ տեղամաս է, որը այլ տե– ղամասերից որակապես տարբերվում է ներքին կառուցվածքով, տարածքային փոքր միավորներով, երևույթների սեզո– նային ռիթմի յուրօրինակությամբ ևն: Լ. ա–ի առաշին գիտական բնորոշումը պատկանում է ռուս աշխարհագրագետ– ներին, որոնք այն դիտում են որպես բնական բաղադրամասերի (ռելիեֆի, կլիմայի, հողաբուսական ծածկույթի ևն) ներդաշնակ համակցում՝ առանձնացված բնական սահմաններով: Լ. ա. կազմված է տարբեր բնույթի աշխարհագրական համալիրներից (տեղանք, բնատեղա– Svui, ֆացյւա Ն.Ն); ՋսփզացմաՆ արտա– քին գործոններն են արեգակնային ռա– դիացիան (նրա հետ կապված մթնոլորտի շրջանառությունը), երկրակեղևի տեկտո– նական շարժումները, մարդու տնտ. գոր– ծունեությունը: Աշխարհագրական լանդ– շաֆտները միմյանցից մեկուսացած չեն, գտնվում են փոխադարձ կապի մեջ, որն արտահայտվում է բաղադրամասերի և ձևաբանական միավորների նյութերի և էներգիայի փոխանակությամբ, մթնոլոր– տի ու ջրի շրջանառությամբ և օրգ. աշ– խարհի կենսագործունեությամբ: Արտա– սահմանյան աշխարհագրական գրակա– նության մեջ Լ. ա. օգտագործվում է տար– բեր իմաստով: Այն հիմնականում դիտ– վում է որպես երկրի մակերևույթի արտա– քին բնորոշ գծերի ամբողջություն՝ որն ընդգրկում է նաև մարդու գործունեության տարբեր դրսևորումները: ԼԱՆ ԴՇԱՖՏԱ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ֆիզիկական աշխարհագրության ճյուղ, ուսումնասիրում է բնաաարածքային համալիրները՝ որ– պես Երկրի աշխարհագրական թաղանթի կառուցվածքային մասեր: Լ–յան կորիզը աշխարհագրական լանդշաֆտի մասին ուս– մունքն է՝ Երկրի ֆիգիկաաշխարհագրա– կան դիֆերենցման հիմնական աստի– ճանը: Ուսումնասիրում է լանդշաֆտների առաջացման, կառուցվածքի ու դինամիկա– յի հարցերը, նրանց զարգացման օրենք– ները և մարդկային հասարակության տնտ. գործունեության հետևանքով վերափո– խումը: Լ–յան խնդիրներից է՝ լանդշաֆտ– ների բաղադրիչ մասերի՝ երկրահամա– կարգերի ցածր մակարդակի (տեղանքի, լանդշաֆտային բնասահմանի, բնավայ– րի, ֆացիաների) ու դրանց փոխադարձ տեղադրության, փոխներգործության, տարածական կառուցվածքային տիպերի ու ժամանակի ընթացքում դրանց վերա– փոխման (լանդշաֆտի մորֆոլոգիա) ուսումնասիրությունը: Լ–յանն է վերաբե– րում նաև զոնաների, մարզերի, նահանգ– ների և այլ բարձր կարգի տեղական երկ– րահամակարգերի ուսումնասիրությունը: Լ. Երկրի ֆիզիկա աշխարհագրական շըր– ջանացման տեսական հիմքն է: Նրա փաս– տացի նյութերի գլխավոր աղբյուրը դաշ– տային հետազոտություններն են, որոնց հաջորդում է լանդշաֆտների քարտեզա– գրումը: Լ–յան սահմաններում ձևավոր– վել են նոր ուղղություններ, լանդշաֆտ– ների երկրաքիմիա, լանդշաֆտների երկ– ր աֆիզիկա, ագրոլանդշաֆտագիտություն ևն: Լ–յան հիմնադիրներն են Լ. Ս. Բեր– գը, Դ. Ն. Վիսոցկին, Դ. Ֆ. Մորոզովը և Վ. Վ. Դոկուչաևի դպրոցի այլ ներկա– յացուցիչներ, արտասահմանում՝ գերմա– նացի աշխարհագրագետ Զ. Պասսարգեն: Տես նաև Լանդշաֆա աշխարհագրական: Գրկ. HcaqeHKO A. ., Ochobm Jianjir macjjTOBefleHHH h H3HKO-reorpairaeCKoe pafio- HupoBaHiie, M*, 1965; HeetJ) 3*» TeopeTH- qecKne ochobbi jiaHflinact)TOBefleHHH, nep. c HeM., M., 1974; A p m a h « JI., Hayna o Jiaup,- mattrre, M., 1975.

ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐԻ ԵՐԿՐԱՔԻՄԻԱ, գիտա– կան ուղղություն աշխարհագրության և երկրաքիմիայի սահմաններում: Ուսում– նասիրում է քիմ. տարրերի ու միացու– թյունների շրջանառության, միգրացիայի ս կուտակման օրինաչափությունները լանդշաֆտներում: Օգտագործում է երկ– րաքիմիայի և լանդշաֆտագիտության ուսումնասիրությունների մեթոդները: Նը– պատակն է՝ լանդշաֆտի բաղադրամասե– րում քիմ. տարրերի քանակի, շարժման տեմպերի ու ձևերի բացահայտումը և քարտեզագրումը: Նվաճումներն օգտա– գործվում են գյուղատնտեսության, հան– քավայրերի որոնման և առողջապահու– թյան բնագավառներում: Լ. ե. գիտական հասկացությունն ու նրա հետազոտման մեթոդների առաջինը տվել է սովետական գիտնական P. P. Պոլինովը:

ԼԱՆԴՍԲԵՐԳ Գրիգորի Սամուիլովիչ [10(22).1.1890, Վոլոգդա –2.2.1957, Մոսկ– վա], սովետական ֆիզիկոս, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1946): Ավարտել է (1913) Մոսկվայի համալսարանը և 1913 –15, 1923–45, 1947–51-ին դասավանդել է նույն համալսարանում (1923-ից՝ պրոֆե– սոր): 1934-ից աշխատել է ՍՍՀՄ ԳԱ ֆի– զիկայի ինստ–ում: Աշխատանքները վերա– բերում են օպտիկային ու սպեկտրոսկո– պիային: 1926-ին առաջինն է հետազոտել լույսի մոլեկուլային ցրումը բյուրեղնե– րում: 1928-ին Լ. Ի. Մանդելշտամի հետ հայտնագործել է չույսի կոմբինացիոն ցրման երևույթը (Չ. Ռամանից և Կ. Ս. Կրիշնանից անկախ), իսկ 1931-ին՝ լույսի ընտրական ցրման երևույթը: Օրգ. մոլե– կուլների հայրենական սպեկտրոսկո– պիայի հիմնադիրն է: Մշակել է մետաղ– ների ու համաձուլվածքների, ինչպես նաև օրգ. բարդ խառնուրդների սպեկտրային վերլուծության մեթոդները (ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1941): Օպտիկայի հայտնի դասընթացի հեղինակն է, ֆիզիկայի տար– րական դասագրքի (1–3 հ.) խմբագիրը: Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով: Երկ. Օպտիկա, Ե., 1973 (Ֆիզիկայի ընդհա– նուր դասընթաց, հ. 3):

ԼԱՆԴՍՏԻՆԳ (< դան. և շվեդ. Lands- ting), 1. պառլամենտի անվանում Ալան– դյան կղզիներում: 2. Մարզային ինքնա– վարության ներկայացուցչական մարմին– ներ Շվեդիայում: 3. Մինչև 1953-ը պառլա– մենտի Վերին պալատի անվանումը Դա– նիայում:

ԼԱՆԴՏԱԳ (գերմ. Landthag < land – երկիր և tag – ժողով), 1. դասային ներ– կայացուցչական մարմիններ միջնադար– յան գերմանական պետություններում: 2. Իշխանության տեղական մարմիններ գերմ. որոշ իշխանություններում՝ XVI– XVII դդ., XIX դ. սկզբից՝ տեղական հար– ցեր լուծող դասային ներկայացուցչական ժողովներ: 3. Ներկայացուցչական մար– մին Հյուսիս–Գերմանական միությունում մինչև 1871-ը: 4. Ներկայացուցչական մար– միններ մի շարք պետություններում (ԳՖՀ–ում երկրների բարձրագույն ներ– կայացուցչական մարմիններ, Բրեմեն և Համբուրգ քաղաքների մունիցիպալ մար– միններ ևն): 5. Ընտրովի ներկայացուց– չական մարմին Լիվոնիայում՝ 1419– 1516-ին, հետագայում ազնվականական ժողովներ՝ Կուռլանդիայում, էստլանդիա– յում և Լիֆլանդիայում:

ԼԱՆԹԱՆ (< հուն. Xavddvco – թաքնվում եմ, լատ. Lanthanium), La, պարբերական համակարգի III խմբի քիմիական տարր: Լանթան}ւղների սկզբնատարրն է, կար– գահամարը՝ 57, ատոմական զանգվածը՝ 138, 9055, ատոմի արտաքին էլեկտրոնա– յին թաղանթի կառուցվածքը՝ 5d6s2: Ունի երկու կայուն իզոտոպ՝ 139La (99,911%) և 138La (0,089%): Հայտնաբերել է շվեդ քիմիկոս Կ. Գ. Մոսանդերը (1839): Ցըր– ված տարր է, պարունակությունը երկրա– կեղևում՝ 2,9 • 10~3% (ըստ զանգվածի): Հայտնի են Լ–ի a- և թ– ձևափոխություն– ները: a- Լ. սպիտակ–արծաթափայլ մե– տաղ է, հալ. ջերմաստիճանը՝ 920°C, եռ– մանը՝ 3470°C, խտությունը՝ 6170 կգ/մ3: a- Լ. սառեցնելիս (4,9° K-ում) դառնում է գերհաղորդիչ (|3- Լ.՝ 5,85° K-ում): Քի– միապես ակտիվ տարր է, միացություննե– րում՝ եռարժեք: Տաքացնելիս այրվում է կուրացնող փայլով: Օքսիդը՝ La2C>3, ջրի հետ փոխազդելիս առաջացնում է հիդրօք– սիդ՝ La(OH)3: Տաքացնելիս միանում է ջրածնին, թթվածնին, քլորին, ազոտին և այլ տարրերի: Ստացվում է LaCla-ի հա– լույթի էլեկտրոլիզով և այլ եղանակներով: Կիրառվում է չժանգոտվող և ջերմակայուն պողպատներ, թուջ, մանգանի և ալյու– մինի համաձուլվածքներ ստանալու հա– մար: Օքսիդը մտնում է բարձրորակ օպտի– կական ապակիների բաղադրության մեջ: