ԼԱՆԹԱՆԻԴՆԵՐ, լանթանոիդներ (< ւանթւսն և հուն. el6oq – կերպար, տեսակ), լանթանից հետո 58-ից մինչև 71 կարգահամարով 14 քիմիական տար– րերից կազմված ընտանիք, որոնք տեղա– բաշխված են պարբերական համակարգի VI պարբերության մեջ: Լ., հատկություն– ներով նրանց նման սկանդիումը, իւռրիու– մը ու լանթանը առաջացնում են հազ– վագյուտ հողային տարրե– ր ի խումբը (ՀՀՏ): Այդ անվանումը բա– ցատրվում է նրանով, որ բոլոր այդ տար– րերը բնության մեջ հազվադեպ են հան– դիպում և տալիս են դժվարահալ ու ջրում անլուծելի օքսիդներ՝ հին տերմինաբա– նությամբ՝ «հողեր»: Հազվագյուտ հողա– յին տարրերը մտնում են պարբերական համակարգի III խմբի կողմնակի ենթա– խմբում: Քիմ. հատկություններով Լ. նման են իրար: Դա բացատրվում է նրանց ատոմ– ների էլե կարոն այ ին թաղանթների կա– ռուցվածքով: Միջուկի լիցքի մեծացման հետ արտաքին էլեկտրոնային երկու թա– ղանթների կառուցվածքը չի փոփոխվում, քանի որ կատարվում է արտաքին 3-րդ թաղանթի էլեկտրոններով 4f մակար– դակի լրացում: Մակարդակում առավե– լագույնը կարող են լինել 14 էլեկտրոն, որով որոշվում է Լ–ի ընտանիքի տարրերի թիվը: Լ. բաժանվում են երկու ենթա– խմբի. ցերիումային (ներառնում է ցերիումը՝ Ce, պրազեոդիմը՝ Pr, նեո– դիմը՝ Nd, պրոմեթիումը՝ Pm, սամարիու– մը՝ Տա, եվրոպիումը՝ Eu) և ի տ ր ի ու– մ ա յ ի ն (ներառնում է գադոլինիումը՝ Gd, տերբիումը՝ Tb, դիսպրոզիումը՝ Dy, հոլմիումը՝ Ho, էրբիումը՝ Er, թուլիումը՝ Tm, իտերբիումը՝ Yb, լյուտեցիումը՝ Լս): Դրանց ֆիզիկա–քիմիական հատկություն– ների, ստացման ու կիրառման մասին տես առանձին տարրերին նվիրված հոդված– ներում: Գրկ. Cepe6peHHHKOB B. B., Xh- mhh peflK03eMejibHwx ajieMenroB, t. 1–2, Tomck, 1959–61.
ԼԱՆԺԵՎԵՆ (Langevin) Պոլ (23.1.1872–^ 19.12.1946, Փարիզ), ֆրանսիացի ֆիզի– կոս և հասարակական գործիչ, Փարիզի ԴԱ անդամ (1934), ՄՄՀՄ ԴԱ պատվավոր անդամ (1929), Լոնդոնի թագավորական ընկերության անդամ: Ավարտել է ֆիզի– կայի և քիմիայի դպրոցը (1891), այնու– հետև՝ Փարիզի Նորմալ դպրոցը (1897): Աշխատել է Փարիզի համալսարանում և Քոլեժ դը Ֆրանսում (1909-ից՝ պրոֆե– սոր): Դառնալով ֆիզիկայի և քիմիայի դպրոցի դիրեկտորը (1925)՝ վերակառու– ցել է այն բարձրագույն ուս. հաստատու– թյան (1926): Աշխատանքները վերաբե– րում են գազերի իոնացմանը, պարամագ– նիսականության ու դիամագնիսականու– թյան տեսությանը և ձայնագիտությանը: Հայտնագործել է (1902) ծանր իոնների գոյությունը, պարգել, որ մթնոլորտում հանդիպում են երկու տեսակ իոններ՝ սովորական և ծանր ու տվել այդ երևույթի բացատրությունը: Մշակել է պարա– և դիամագնիսականության էլեկտրոնային տեսությունը, ինչպես նաև առաջարկել մագնիսականության հիմնական օրենք– ների տեսությունը: Լ–ի զարգացրած վիճա– կագրական մեթոդը լայն կիրառություն է գտել: Նա մշակել է պիեզոքվարցի օգնու– թյամբ գերկարճ առաձգական ալիքների ստացման մեթոդները, որոնք կիրառվեյ են ստորջրյա ազդանշանման, ուլտրաձայ– նային էխոլոտի համար: Մասնակցել է Ամստերդամի հակաֆաշիստական կոմի– տեի (1932), Ֆրանսիայում ժող. ճակատի կազմակերպմանը (1935), 20 տարի աշխա– տել է մարդու իրավունքների լիգայում: 1944-ին ընդունվել է Ֆրանսիայի կոմկուսի շարքերը: 1946-ին ընտրվել է «Ֆրանսիա– ՄՄՀՄ» ընկերության նախագահ:
ԼԱՆՈԼԻՆ < լատ. lana – բուրդ և ole– um – յուղ), կենդանական մոմ. ստացվում է ոչխարի բուրդը լվանալիս: Մածուցիկ գորշ–դեղնավուն յուղ է: Մնացած մոմերից տարբերվում է ստերինների (մասնավո– րապես խոլէսթերինի) մեծ պարունակու– թյամբ: Լ. լավ ներծծվում է մաշկի մեջ և օժտված է փափկացնող հատկությամբ: Կիրառվում է կոսմետիկայում, բժշկու– թյան մեջ՝ որպես հիմնական նյութ տար– բեր քսուքներ պատրաստելու, ինչպես նաև մաշկը փափկացնելու համար:
ԼԱՆՉԺՈՈՒ, Դաոլան, քաղաք Հյու– սիս–Արևմտյան Չինաստանում, Դանսու նահանգի վարչական կենտրոնը: 1,5 մլն բն. (1970): ԼԱՆձԱձԱՏ (մինչև 1967-ը՝ Զովաշեն), գյուղ Հայկական ՄԱՀ Արտաշաւոի շրջա– նում, Ազատ գետի աջ ափին, շրջկենտրո– նից 12 կմ հյուսիս–արևելք: Կոլտնտեսու– թյունն զբաղվում է հացահատիկի մշակու– թյամբ, պտղաբուծությամբ, խաղողագոր– ծությամբ, անասնապահությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան: Ազատ գետի վրա՝ Լ–ի մոտ է Զովաշենի ՀԷԿ–ը և Ազատի ջրամբարը: ԼԱՆձԱՂԲՅՈհՐ (մինչև 1950-ը՝ Քյուզա– ջըղ), գյուղ Հայկական ՄԱՀ Կամոյի շրջա– նում, շրջկենտրոնից 10 կմ հարավ: Կաթ– նաանասնապահական սովետական տ ըն– տես ությունն զբաղվում է նաև հացահա– տիկի, կարտոֆիլի, ծխախոտի մշակու– թյամբ, բանջարաբուծությամբ: Ունի միջ– նակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կենցաղսպասարկման տաղավար, բուժ– կայան: Հիմնադրել են Ալաշկերտից և Բայազետից եկածները, 1828-ին: Դյուղի մոտ, բարձրադիր բլրի լանջին, գտնվում է Իլկավանք կամ Պառավի վանք կոչվող փոքր խաչաձև եկեղեցին (գմբեթի տրա– մագիծը 2,05 մ է): Պահպանվել են գմբեթը և գմբեթակիր կամարներն իրենց հենա– րաններով: Դմբեթատակ քառակուսուց դեպի գմբեթ անցումն իրականացված է երկաստիճան տրոմպների միջոցով: Քանդված խաչաթևերի պատերը ուշ միջ– նադարում փոխարինվել են ճեղքված բա– զալտից շարված պատերով, և հուշարձանը դրսից ստացել է ուղղանկյուն ուրվագիծ: Հարդարանքից ոչինչ չի պահպանվել: ճարտ. ձևերով Իլկավանքը առնչվում է VII դ. հայկ. նույնատիպ հուշարձաններին: Գրկ. Մնացականյան Ս. Ի»., Հայկա– կան ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Ե,, 1960: Մ. Հասրաթյան, Մ. Քոչոզյան
ԼԱՆՋԱՆԻՍՏ (մինչև 1968-ը՝ Ղադրլու), գյուղ Հայկական ՄԱՀ Արարատի շրջա– նում, շրջկենտրոնից 22 կմ հարավ–արև– ելք: Միավորված է Զովաշենի ոչխարա– բուծական սովետական տնտեսության հետ:
ԼԱՆՋԱՊԱՆԱԿ, զրահի մաս՝ կուրծքը ն որովայնը պաշտպանելու համար: Մկըզ– բում պատրաստվել է խոշոր եղջերավոր կենդանու կաշվից, բրոնզե վահանիկնե– րով, ուռուցիկ կոճակներով և գնդագլուխ մեխերով երեսպատված կաշվե հյուսված– քից կամ խիտ գործվածքից, հետագայում՝ նաև մետաղյա թիթեղներից և օղակներից: Հայկական լեռնաշխարհում հնագույն Լ–ները գտնվել են Լճաշենում (մ. թ. ա. XIV–XIII դդ.) և Փարվանա լճի լեռնանց– քում, Դոլովինոյում (մ. թ. ա. VIII–VII^.) և այլ վայրերում: Հ. Մնացականյան ԼԱՆ & ԱՌ (մինչև 1968-ը՝ Րիրալի), գյուղ Հայկական ՄՄՀ Արարատի շրջանում, շրջկենտրոնից 26 կմ հարավ–արևելք: Միա– վորված է Զովաշենի ոչխարաբուծական սովետական տնտեսության հետ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան: ԼԱՆ&ԻԿ (մինչև 1947-ը՝ Մուսլուղլի), գյուղ Հայկական ՄՄՀ Անիի շրջանում, Երևան–Լենինական խճուղու մոտ, շըրջ– կենտրոնից 9 կմ հարավ: . Կոլտնտեսու– թյունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ: Ունի միջ– նակարգ դպրոց, ակումբ, կինո, գրադա– րան, բուժկայան: Շրջակայքում պահ– պանվել են գյուղատեղիներ և գերեզմա– նոցներ: Լ. հիմնադրել են Ալաշկերտից եկածները, 1840-ին:
ԼԱՆՍԵՐե Եվգենի Եվգենևիչ [23.8(4.9). 1875, Պավլովսկ –13.9.1946, Մոսկվա], ռուս սովետական նկարիչ: ՌՄՖՄՀ ժող. նկարիչ (1945): Մովորել է Պետերբուրգի գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցում (1892–95), Փարիզի Կոլառոսի և ժուլիան ակադեմիաներում (1895–98): Եղել է «Միր իսկոնսավա» խմբավորման անդամ: XX դ. սկզբին ստեղծել է պատմա– նկարչական ժանրի աշխատանքներ («Պետ– րոս I-ի նավերը», 1911), քաղ. գծանկար– ներ (1905–07 թթ. հեղափոխական ամսա– գրերի համար), նկարազարդել գրքեր Լանշաղբյուր