գրության միացյալ ճակատ: 1953-ի հոկտ. 22-ին Ֆրանսիայի և Լ–ի թագավորական կառավարության միջև կնքված պայմանա– գրով Ֆրանսիան ճանաչեց Լ–ի անկախու– թյունը: 1954-ին ժնեի խորհրդակցությու– նում Լ–ի անկախությունը միջազգային ճանաչում ստացավ (տես ժնեի համաձայ– նագրեր 1954): Ֆրանս, զորքերը դուրս բերվեցին երկրից: Պաաեա Լաոյի (Նեո Լաո Իթսալայի զինված ուժեր) զորամա– սերը կենտրոնացան Լ–ի հս–ում, իսկ թա– գավորական կառավարության զորքերը՝ մնացած մասում: 1955-ի դեկտեմբերին Լ. դարձավ ՄԱԿ–ի անդամ: 1956-ի հունվա– րին, Նեո Լաո Իթսալայի II համագումա– րում, Նեո Լաո Իթսալան վերանվանվեց Լաոսի հայրենասիրական ճակատ (ԼՀ&, Նեո Լաո Ւ>ակսաթ, ԿԿ–ի նախագահ՝ Սուֆանուվոնգ): 1957-58-ին ԼՀ&–ի ե թագավորական կառավարության համա– ձայնությամբ ստեղծվեց կոալիցիոն կա– ռԱւվարություԿ ՍուվաԿնա Ֆումայի գլխա– վորությամբ: Սակայն Լ–ի հետադիմական ուժերը 1958-ի պետ. հեղաշրջմամբ իշ– խանությունը վերցրին իրենց ձեռքը: Ար– գելվեց ԼՀ&–ի գործունեությունը: 1960-ի օգոստոսին թագավորական բանակի մի խմբավորում, կապիտան Կոնգ Լեի գլխա– վորությամբ, պետ. հեղաշրջում կատարեց և Սուվաննա Ֆուման հրավիրվեց կազմե– լու նոր կառավարություն: Լ–ի հետադի– մական ուժերը երկրի հվ–ում ստեղծեցին, այսպես կոչված, Հեղափոխական կոմիտե, որը գլխավորում էին արքայազն Բուն Ումը և գեն. Նոսավանը: 1960-ի աշնանից Լ–ում ծայր առան քաղաքացիական կռիվ– ներ: Հետադիմական ուժերին աջակցում էին ԱՄՆ և ՄԵԱՏՕ–ի գծով նրա դաշնակից– ները: 1962-ի հունիսին ստեղծվեց ազգա– յին միասնության կառավարություն (պրե– միեր մինիստր՝ Մուվաննա Ֆումա), որը կազմված էր Լ–ի երեք քաղ. ուժերի (չե– զոքներ, ԼՀՃ և աջեր) ներկայացուցիչ– ներից: 1962-ին ժնեի խորհրդակցությու– նում դեկլարացիա ստորագրվեց Լ–ի չե– զոքության վերաբերյալ (տես ժնևի հա– Աաձայնագրեր 1962): Նոր կառավարու– թյունը դիվանագիտական հարաբերու– թյուններ հաստատեց սոցիալիստական մի շարք երկրների հետ (ՄՄՀՄ հետ՝ 1960-ի հոկտեմբերին): 1971-ի փետրվարին ամերիկա–սայգոն– յան զորքերը Հարավային Վիեանամից ներխուժեցին Հարավային Լ., սակայն մինչև մարտի վերջը դուրս շպրտվեցին այնտեղից: ԼՀՃ–ի և Վիենտյանի կառա– վարության միջև ստորագրվեց խաղաղու– թյան վերահաստատման և ազգային միաս– նության հասնելու համաձայնագիր: Ըս– տեղծվեց Ազգային միասնության ժամա– նակավոր կառավարություն Մուվաննա Ֆումայի և Ազգային քաղ. կոնսուլտատիվ խորհուրդ՝ Մուֆանուվոնգի գլխավորու– թյամբ: Նախատեսվում էր նաև Լ–ից դուրս բերել օտարերկրյա զինվորական անձնա– կազմը: 1975-ին ընդհանուր դժգոհություն առաջացավ Վիենտյանի կառավարության դեմ: Օգոստ. 23-ին Վիենտյանում ստեղծ– վեց հեղափոխական վարչություն: 1975-ի դեկտ. 1-ին ԼՀճ–ի հրավիրած Ազգային կոնգրեսը հռչակեց Լաոսի ժողովրդա– Դեմոկրատական Հանրապետություն: Հանրապետության պրեզիդենտ և Գերա– գույն ազգային ժողովի նախագահ նշա– նակվեց Մուֆանուվոնգը, կառավարու– թյան պրեմիեր մինիստր՝ ժող.-հեղափո– խական կուսակցության գլխ. քարտուղար* ԼՀճ–ի ԿԿ–ի նախագահի տեղակալ Կեյսոն Ֆոմվիհանը: Լ–ի նախկին թագավոր Մա– վանգ Վատտհանան նշանակվեց պետու– թյան ղեկավարին կից գերագույն խոր– հըրդական, իսկ նախկին պրեմիեր մինիս– տըր Մուվաննա Ֆուման՝ նոր կառավարու– թյանը կից խորհրդական: Լ–ի ժողովրդի պայքարը օտարերկրյա իմպերիալիստների դեմ մշտական աջակ– ցություն էր ստանում ՄՄՀՄ, սոցիալիս– տական մյուս երկրների և ամբողջ աշ– խարհի խաղաղասեր ուժերի կողմից: VI. Քաղաքական կուսակցությունները և հասարակական կազմակերպություն– ները Լ–ի Ժ ո ղ ո վ ր դ ա–հ և ղ ա փ ո խ ա– կան կուսակցություն (ԼԺՀԿ), ստեղծվել է 1955-ին: Մինչև 1975-ի հոկ– տեմբերը գործել է անլեգալ: Լեգալ պայ– մաններում շարունակում է գլխավորել ժող. զանգվածների պայքարը՝ ազզային– դեմոկրատական հեղափոխության խնդիր– ների իրականացման համար: Լ–ի հայ– րենասիրական ճակատ (ԼՀ&), ստեղծվել է 1956-ին, միավորում է մի շարք դեմոկրատական կազմակերպություններ: VII. Տնտեսա–աշխարհագրական ակ– նարկ Լ. հետամնաց ագրարային երկիր է: Ազգային համախառն արտադրանքի 3/4-ը բաժին է ընկնում գյուղատնտեսությանն ու անտառատնտեսությանը: Պարենային գըլ– խավոր կուլտուրան բրինձն է (բերքը՝ 344 հզ. տ, 1974): Աճեցնում են եգիպտա– ցորեն, ծխախոտ, բամբակենի, սրճի ծառ, ափիոնի խաշխաշ: Խոշոր եղջերավոր անա– սուններ բուծում են գլխավորապես որ– պես քաշող ուժ (1,4 մլն գլուխ, որից 0,9 մլն՝ գոմեշ, 1970/71): Զբաղվում են նաև խոզա– բուծությամբ և թռչնաբուծությամբ: Մթե– րում են արժեքավոր ծառատեսակների (ճանդան, սաճ ևն) փայտանյութ: Հավա– քում են գումիլաք, բենզոային խեժ, հիլ, թմբուլ: ժամանակակից արդյունաբերու– թյունը փաստորեն բացակայում է: Գերա– կշռում է արհեստագործական–տնայնա– գործական արտադրությունը: Փոքր քա– նակությամբ արդյունահանում են անագ, պղինձ, կապար, երկաթի և մանգանի հանքաքար, արծաթ, գունագեղ քարեր: Կան մշակող արդյունաբերության մանր ձեռնարկություններ: Զարգացած է արծա1- թե, փղոսկրե, ոսկյա, գունագեղ քարերից նրբակերտ իրերի գեղարվեստական ար– հեստագործությունը: Երկաթուղի չկա: Ավ– տոսայլային ճանապարհների երկարու– թյունը 7,4 հզ. կմ է (1970), որից 2 հզ. կմՀ պինդ ծածկույթով: Օդանավակայան կա Վիենտյան, Լուանգպրաբանգ, Մավան– նաքեթ քաղաքներում: Լ. արտահանում է սուրճ, փայտ և ան– տառանյութ, անագի խտանյութ, հիլ, բեն– զոային խեժ, գումիլաք: Ներմուծում է բրինձ, տեքստիլ ապրանքներ, նավթա– մթերքներ, տրանսպորտի միջոցներ: Լ–ի դրամական միավորը կիպն է: 1200 կի– պը= 1 դոլլարի (1975): VIII. Բժշկա–սանիտարական վիճակը և առողջապահությունը 1969-ին գործել են 30 հիվանդանոցային հիմնարկ՝ 1,9 հզ. մահճակալով (0,7 մահ– ճակալ 1000 բնակչին), որից 14 հիվանդա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/487
Արտաքին տեսք