Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/486

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Ե. Ե. Լ ա ն ս ն–< ր ե. «Զանգեզուրի տարազով կինը» (1926, ■՝տայսաւոա–* նի պետական պատկերասրահ, Երևան) (Լ. Տոլստոյի «Հաջի–Մուրադ», 1912–16, «Կազակներ», 1917), հաստոցային նկար– ներ («Զանգեզուր», 1926, «Դաղստանի կարմիր պարտիզանները», 1931), մոնու– մենտալ–գեղանկարչական գործեր (Մոսկ– վայի Կազանյան կայարանի, 1945–46, «Մոսկվա» հյուրանոցի, 1937, դահլիճ– ների որմնանկարները), կատարել թա– տերական ձևավորումներ: 1926-ին Երե– վանում բացվել է Լ–ի Զանգեզուրում կա– տարած նկարների ու էտյուդների ցուցա– հանդեսը, որոնց զգալի մասը պահպան– վում է Հայաստանի պետական պատկերա– սրահում: Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1943): Մ. Ղազարյան

ԼԱՆՈՒՍ (Lanus), քաղաք Արգենտինա– յում, Մեծ Բուենոս Այրեսի հարավային արվարձանը: 449,8 հզ. բն. (1970):

ԼԱՈԿՈՈՆ, Ղ ա n կ n ն (հուն. Aacwooov, Aaoxocoxog), հին հունական դիցաբա– նության մեջ Տրոյայի Ապոլլոնի մեհյանի քուրմ: Ըսա առասպելի, Լ. արգելել է ներս բերել հույների թողած վիթխարի փայտե ձին (տես Տրոյայի ձի): Հույներին հովանավորող Աթենաս աստվածուհու Ագեսանդրոս, Պոլիդորոս և Աթենոդորոս. «Լ ա ո կ ո ո ն», մար– մար (մ. թ. ա. մոտ 50-ին, Պիո–Կլեմենսփ– tm &iutia.uu>uiti. ■ւԼաւոէւկէււէւ՝} հրամանով երկու վիշապ խեղդել են Լ–իս և նրա երկու որդուն: Մ. թ. ա. I դ. կեսին ռոդոսցի վարպետ– ներ Ագեսանդրոսը, Աթենոդորոսը և Պոլիդորոսը Լ–ի կործանումը մարմնավո– րել են «Լաոկոոն» քանդակում, իսկ Վիր– գիլիոսը՝ «Էնեական» պոեմում: Այդ կո– թողների ազդեցությամբ Լեսինգը 1766-ին գրել է «Լաոկոոն կամ գեղարվեստի ու պոեզիայի սահմանների մասին» գեղա– գիտական քննախոսությունը: Լ–ի առաս– պելն արտացոլվել է նաև XVI–XVII դդ. եվրոպական գեղանկարչության մեշ (Զ. Ռոմանո, էլ Դրեկո): ԼԱՈՍ, Լաոսի Ժ ո ղ ո վ ր դ ա–Դ և մ ո– կրատական Հանրապետություն Բովանդակ ությ ու ն I. Ընդհանուր տեղեկություններ . . 486 II. Պետական կարգը 486 III. Բնությունը 486 IV. Բնակչությունը 486 V. Պատմական ակնարկ …….. 486 YI. Քաղաքական կուսակցություննե– րը և հասարակական կազմա– կերպությունները 487 VII. Տնտեսա–աշխարհագրական ակ– նարկ 487 VIII. Բժշկա–սանիտարական վիճակը և առողջապահությունը 487 IX. Լուսավորությունը 488 X. Մամուլը, ռադիոհաղորդումները . 488 XI. ճարտարապետությունը և կերպ– արվեստը 488 XII. Երաժշտությունը 488 XIII. Թատրոնլյ …………..%.. 4SG I. Ընդհանուր տեղեկություններ Պետություն Հարավ–Արևելյան Ասիա– յում, Հնդկաչին թերակղզում: Սահմանա– կից է ՉԺՀ–ին, Վիետնամին, Կամպուչիա– յին և Թաիլանդին: Տարածությունը՝ 236,8 հզ. կմ2, բնակչությունը՝ 3,26 մլն (1974): Մայրաքաղաքը՝ վիենտյան: Վարչակա– նորեն բաժանվում է 16 նահանգի (քուեն): II. Պետական կարգը Օրենսդրական բարձրագույն մարմինը Գերագույն ժողովրդական ժողովն է, գոր– ծադիր մարմինը՝ կառավարությունը: Կա– ռավարությունն իրականացնում է նաև հանրապետության և հեղափոխական իշ– խանության պաշտպանությունը: Լ–ի մայ– րաքաղաքում և գավառային կենտրոննե– րում գործում են ժող. դատարաններ: III. Բնությունը Լ. առավելապես լեռնային երկիր է: Հս–ում Տրաննին բարձրավանդակն է (Բիա լ., 2820 մ, Լ–ի ամենաբարձր կետը), արլ–ում՝ Աննամի լեռները (մինչև 2711 մ), հվ–ում՝ Բոլովեն սարավանդը (մինչև 1572 մ): Կլիման մերձհասարակածային, մուսսոնային է: Հունվարի միշին ջերմաս– տիճանը՝ 15°Շ–ից (հս–ում) 23°C (հվ–ում), հուլիսինը՝ 28–30°C: Տարեկան տեղում– ները հարթավայրերում 1500–1700 մմ են, լեռներում՝ մինչև 3000 մմ: խոշոր գետը Մեկոնգն է. հոսում է գլխավորապես Լ–ի արմ. սահմանի երկայնքով, որոշ տեղե– րում նավարկելի է: Տիրապետում են լեռ– նային լատերիտային հողերը: Տարածքի 2/3-ը ծածկված է մուսսոնային անտառնե– րով (հիմնական ծառատեսակներն են՝ սաճ, հնդկեղեգ, ճանդան ևն). 1000 z/–ից բարձր մագնոլիայի, դափնու մշտադալար լայնատերև անտառներ են, իսկ լեռների կատարային մասում՝ կաղնու և սոճու խառն անտառներ: IV. Բնակչությունը Լ–ում ապրում են մոտ 70 ազգություն ու ցեղ՝ լաո (ավելի քան 70%–ը), քմու, մեո, յաո: Պաշտոնական լեզուն լաոսերենն է: Բնակչության մեծ մասը կենտրոնացած է հովիտներում: Տնտեսապես ակտիվ բնակ– չության մոտ 90%–ը զբաղված է գյուղա– տնտեսության մեջ: խոշոր քաղաքներն են՝ Վիենտյանը, Սավաննաքեթը, Լուանգ– պրաբանգը, Պաքսեն, Թհաքեքը: Մեծա– մասնության դավանանքը բուդդայականու– թյունն է: V. Պատմական ակնարկ Մարդու բնակության ամենավաղ հետ– քերը Լ–ում վերաբերում են վերին քարի դարին: Մ. թ. I հազարամյակի 1-ին կեսին Լ–ում քաղ. և տնտ. մեծ կշիռ է ունեցել կհ մեր ական Ֆունան պետությունը: IX– XIII դդ. առաջացել է Կամբուջադեշա պե– տությունը: XIII դ. սկզբին Հյուսիսային և Կենտրոնական Լ–ում գերիշխող է դառ– նում թաի–լաոսյան էթնիկական տարրը: 1353-ին ստեղծվել է Լանսանգ պետությու– նը, որը 1707-ին մասնատվել է Լուանգպրա– բանգի և Վիենտյանի իշխանությունների: 1893-ին Լուանգպրաբանգում հաստատ– վել է ֆրանս. հովանավորություն, որը XX դ. սկզբին տարածվել է ամբողջ Լ–ի վրա: 1941-ին ճապոնիան օկուպացրել է Լ.: Երկրում ծայր առած հակաճապոնական շարժումը ղեկավարել է Լաո Իսսարա (Ազատ Լաւա) jrAiv, պփ աչքի ընկնող գործիչներն էին արքայազ– ներ Սուֆանուվոնգը և Սուվաննա Ֆու– մահ: 1945-ին Ազատ Լաոսը հանդես եկավ ֆրանս. տիրապետության վերականգնման դեմ և հոկտ. 12-ին հակաֆրանս. ապստամ– բություն բարձրացնելով՝ հռչակեց Լ–ի ան– կախությունը: 1946-ի սկզբին Ֆրանսիան օկուպացրեց Լ.: Ազգային–ազատագրա– կան պայքարն ընդունեց պարտիզանա– կան շարժման բնույթ: 1946-ի օգոստ. 27-ի համաձայնագրով Ֆրանսիան ստիպված ներքին որոշ ինքնավարություն շնորհեց Լ–ին: 1947-ի մայիսին Լ. հռչակվեց սահ– մանադրական միապետություն՝ Ֆրան– սիայի հովանավորության ներքո: 1949-ի հուլիսին ճանաչվեց Լ–ի ձևական անկա– խությունը Ֆրանսիայի Միության շրջա– նակներում: 1950-ի օգոստ. 13-ին կազմա– վորվեց Լ–ի Միացյալ ազգ. ճակատը (Նեո Լաո Իթսալա), ստեղծվեց ազատագրու– թյան ազգային կառավարություն, որը գործում էր ազատագրված շրջաններում: Երկրի մնացած շրջանները գտնվում էին թագավորական իշխանության հսկողու– թյան տակ: 1951-ի մարտին ստեղծվեց Լ–ի, Վիետնամի և Կամբոջայի (այժմ՝ Կամպուչիա) ժողովուրդների ազատա–