ԼԱՎՈՉԿԻՆ Սեմյոն Ալեքսեեիչ [29.8(11.9). 1900, Սմոլենսկ –9.6.1960, Մոսկվա], սո– վետական ավիակոնստրուկտոր: ՍՍՀՍ ԳԱ թղթակից անդամ (1958), ինժեներա– տեխ. ծառայության գեներալ–մայոր (1942), սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1943, 1956): ՍՄԿԿ անդամ 1953-ից: 1927-ին ավարտել է Մոսկվայի բարձրա– գույն տեխ. ուսումնարանը: 1935-ից ինք– նաթիռաշինության գլխավոր ինժեներ: Լ–ի ղեկավարությամբ են ստեղծվել «Լագգ–3», «Լա–5», «Լա–7» և այլ բարձր մարտական հատկություններով կործանիչ ինքնաթիռ– ները, որոնք մեծ դեր են խաղացել Հայրե– նական մեծ պատերազմի տարիներին (1941–45): Լ–ի ստեղծած ինքնաթիռի թռիչքի արագությունը ՍՍՀՍ–ում առաջինն է հասել ձայնի արագությանը: Եղել է ՍՍՀՍ III–V գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1941, 1943, 1946, 1948): Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով:
ԼԱՎՍԱՆ, ՍՍՀՄ–ում թողարկվող պոլիէս– թերային մանրաթելերի առևտրական ան– վանումը: Նույնն է, ինչ տերիլենը (Մեծ Բրիտանիա), դակրոնը (ԱՄՆ), տետերոնը (ճապոնիա), դիոլենը (ԳՖՀ), էլանան (ԼԺՀ), տերգալը (Ֆրանսիա) և այլ պոլի– էթիլենտերեֆթալատային մանրաթելերը, որոնք տարբերվում են արտադրության տեխնոլոգիայով:
ԼԱՎՐԱՆԴԱՍ, Լավրանգա (AaPpa- vxag), Դիոնիսիոս (Դենիս, 1864–1941), հույն կոմպոզիտոր և դիրիժոր: Գրել է «Երկու եղբայր» (1900), «Կախարդուհին» (1901), «Դիդոնա» (1909) և այլ օպերաներ, 3 օպերետ, բալետ: ժամանակակից հուն, գործիքային երաժշտության պիոներնե– րից է:
ԼԱՎՐԵՆՏՈՎ Բորիս Անդրեևիչ [5( 17) .7. 1891, Խերսոն –7.1.1959, Մոսկվա], ռուս սովետական գրող, դրամատուրգ: «Քամի» (1924), «Քառասունմեկերորդը» (1924) և «Պատմվածք հասարակ բանի մասին» (1927) վիպակները նվիրված են Հոկտեմ– բերյան հեղափոխությանն ու քաղաքա– ցիական կռիվներին: Ստեղծագործական որոնումների հանրագումարն է «Բեկում» (1927) դրաման: Լ. հերոսականությունը տեսնում է առօրյայում («Սեծ երկիր», 1935, վիպակ, «Երգ սևծովյանների մա– սին», 1943, դրամա ևն): Նրա «Բեկում», «Նրանց համար, ովքեր ծովում են» (1945) դրամաները բեմադրվել են Երևանի և Լենինականի թատրոններում: ՍՍՀՍ պետ. մրցանակակիր է (1946, 1950):
ԼԱՎՐԵՆՏԵՎ Սիխայիլ Ալեքսեևիչ [ծն. 6( 19). 11.1900, Կազան], սովետական մա– թեմատիկոս, մեխանիկ: ՍՍՀՄ ԳԱ (1946) և ՈւՍՍՀ ԳԱ (1939) ակադեմիկոս, սո– ցիալիստական աշխատանքի հերոս (1967): Արտասահմանյան մի շարք ակադեմիա– ների անդամ: 1957–75-ին ՍՍՀՄ ԳԱ փոխ– պրեզիդենտ և ՍՍՀՄ ԳԱ սիբիրյան բա– ժանմունքի նախագահ: ՍՄԿԿ անդամ 1952-ից: Մաթեմատիկայի բնագավառում մեծարժեք գործեր ունի բազմություննե– րի, կոմպլեքս փոփոխական ֆունկցիա– ների մոտարկումների, կոնֆորմ և քվա– զիկոնֆորմ արտապատկերումների, դի– ֆերենցիալ հավասարումների տեսու– թյունների վերաբերյալ: Լ. հիմք է դրել Մ. Ա. Լավրենտն քվազիկոնֆորմ արտապատկերումների ոչ գծային դասերի տեսությանը: Կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսությու– նում հիմնել է եկրաչափական ուղղություն: Երկար ալիքների, շիթերի, թևի և այլ տե– սությունների վերաբերյալ աշխատանքնե– րով մեծ ավանդ է ներդրել հոծ միջավայրի մեխանիկայի և կիրառական ֆիզիկայի բնագավառներում: Կուսակցության XXII– XXIV համագումարներում ընտրվել է ՍՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու: ՍՍՀՄ V–VIII գումարումների Գերագույն սո– վետի դեպուտատ: ՍՍՀՍ պետ. (1946, 49) և լենինյան (1958) մրցանակների դափնե– կիր: Գրկ. Mnxanji AjieicceeBEra JlaBpeHTteB, M., 1971 (AH CCCP. MaTepnajibi k 6no6H6jmorpa- 4>hh yneHbix CCCP. CepHH MaTeMaTHKH, b . 12).
ԼԱՎՐՈՎ (Մ ի ր տ ո վ) Պյոտր Լավրովիչ [2(14).6.1823–25.1(6.2).1900], ռուս հեղա– փոխական, նարոդնիկության տեսաբան, փիլիսոփա, հրապարակախոս, սոցիոլոգ: 1842-ին Պետերբուրգում ավարտել է Հրե– տանային ուսումնարանը: 1862-ին մտեր– մացել է Ն. Գ. Չեռնիշևսկու հետ, դարձել «Զեմլյա ի վոլյա» ընկերության անդամ: 1866-ին ցարի դեմ Դ. Վ. Կարակոզովի մահափորձից հետո ձերբակալվել է, 1867-ին աքսորվել Վոլոգդայի նահանգ: 1870-ին աքսորից փախել է, մեկնել Փա– րիզ: Աշնանը մտել է I Ինտերնացիոնալի կազմը, մասնակցել 1871-ի Փարիզի կո– մունային: Կոմունայի հանձնարարությամբ մեկնել է Լոնդոն, ուր մտերմացել է Կ. Մարքսի և Ֆ. էնգելսի հետ: 1873–76-ին եղել է «Վպերյոդ» («Bnepe/ւ») ամսագրի և թերթի խմբագիրը: 1878-ին Փարիզում կազմակերպել է ռուս–լեհական հեղափո– խական խմբակ: «Գործնական փիլիսոփա– յության հարցերի ակնարկներ. Անհատ» (1860), «Երեք զրույց փիլիսոփայության արդի նշանակության մասին…» (1861), «Պատմական նամակներ» (1868–69) և այլ աշխատություններում Լ. ռացիոնա– լիզմի դիրքերից քննադատել է կրոնը և իդեալիզմի միստիկական ձևերը: Լ. պատ– մության զարգացումը մեկնաբանել է սուբ– յեկտիվ իդեալիզմի ոգով, գտնելով, որ առաջադիմության շարժիչը մտավորակա– նությունն է: Առաջադիմությունը պայմա– նավորված է անհատի ֆիզիկական, մտա– վոր, բարոյական զարգացմամբ: Չնայած սուբյեկտիվ–իդեալիստական բնույթին, Լ–ի սոցիոլոգիան Ռուսաստանում կատա– րել է առաջադիմական դեր. պատմության ընթացքի վրա գիտակցության ակտիվ ներգործության, ժողովրդի առաջ մտավո– րականության պարտքի, «ճշմարտության և արդարության» սկզբունքներով հասա– րակության վերակառուցման գաղափար– ննրն ըմռբնվել են որպես անարդար հա– սարակության կործանման և հեղավւոխա– կան կուսակցության ստեղծման կոչ: Մարք– սի ազդեցությամբ Լ. որոշ չափով վերա– նայել է պատմության պրոցեսի իր ըմբըռ– նումը: Մոցիալիզմը սկսել է մեկնաբանել ոչ միայն որպես բարոյական իդեալ, որ մշակում է մտածող փոքրամասնությունը, այլև «տնտեսական կյանքի արդի պրոցեսի անխուսաՓելի արդյունք»: Լ–ի սխալ տե– սակետները քննադատել են Ֆ. էնգելսը, Գ. Վ. Պլեխանովը և Վ. Ի. Լենինը: Երկ. Co6p. co^cep. 1, 3–6, Ո., 1917– 20 (անավարտ); H36p. coq. Ha C0^ajibH0-n0JiHTH-
- iecK:ne TeMH, 1–4, M., 1934–35 (անավարտ,
ունի մատենագիտական ցանկ): ՓաւօշօՓաւ TS. COIJHOJIOrHH, t. 1–2, M., 1965.
ԼԱՎՈՒԱձԻԵ (Lavoisier) Անտուան Լորան (26.8.1743, Փարիզ–8.5.1794, նույն տե– ղում), ֆրանսիացի քիմիկոս: Փարիզի ԳԱ անդամ (1772): Ավարտել է Փարիզի համալսարանի իրավաբանության ֆա– կուլտետը, միաժամանակ ուսումնասիրել է բնական գիտություններ, հատկապես քիմիա և ֆիզիկա: Ֆրանսիական Մեծ Ա. Լ. Լավուազիե հեղափոխության ժամանակ եղել է սահ– մանադրական միապետության կողմնա– կից: 1794-ին գլխատվել է հեղափոխական տրիբունալի որոշմամբ: Ղեկավարվելով զանգվածի պահպանման օրենքով՝ Լ. հերքեց Ֆչոգիստոնի սխալ վարկածը: 1772–77-ին մի շարք փորձերով որոշեց մթնոլորտային օդի բաղադրությունը և ճիշտ մեկնաբանեց այրման և թրծման երե– վույթները, դիտելով դրանք որպես նյու– թերին թթվածնի միացման պրոցեսներ: 1783-ին Լ. ցույց տվեց (ֆրանսիացի զին– վորական ինժեներ ժ. Մյոնյեի հետ), որ ջուրը կազմված է ջրածնից ու թթվածնից, իսկ 1785-ին թթվածնից և ջրածնից ստա– ցավ ջուր: 1786–87-ին Լ., ֆրանսիացի մի խումբ քիմիկոսների հետ (Կ. Բերթոլե, Լ. Գիտոն դը Մորվո, Ա. Ֆուրկրուա), մը– շակեց քիմ. անվանակարգության նախա– գիծ, որի հիմնական դրույթները ներկա– յումս էլ պահպանվում են: 1789-ին հրա– տարակեց «Տարրական քիմիայի դասա– գիրք», որտեղ քիմիան բնորոշեց որպես գիտություն նյութերի կազմության և վեր– լուծության մասին: Լ. թերմոքիմիայի հիմ– նադիրներից է: 1873-ին Պ. Լապլասի հետ պատրաստեց սառցային կալորաչափ և առաջին անգամ որոշեց մի շարք նյութե– րի այրման ջերմությունը (տես Կաչորա– չափությոնն): Լ. ապացուցեց (1777), որ շնչառության պրոցեսը նման է այրմանը: Լ. Վերածննդի ժամանակաշրջանի մտա– ծողների մատերիալիստական հայացք– ների կողմնակից էր: