Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գրկ. JX օ p Փ m a h 51. T., JIaBya3be, 2 H3p,f M., 1962; JX xa y a M., Hctophh xhmhh, nep. c HTaji., 2 H3A-, M., 1975.

ԼԱՏԵՆՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ, մ. թ. ա. I հա– զարամյակի 2–րդ կեսին և մ. թ. սկզբին այժմյան Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Չե– խոսլովակիայի, Հարավսլավիայի, Ավստ– րիայի, Հյուսիսային Իտալիայի և Բրի– տանական կղզիների տարածքում բնակ– վող կելտական ցեղերի մշակույթը: Անվա– նումն ստացել է շվեյցարական Լատեն քաղաքատեղիից: Ընդգրկում է երկաթի դարի Հաւշւուաոյան մշակույթին հաջոր– դող շրջանը (մ. թ. ա. 500 – մ. թ. I դ.), ըստ ֆրանսիացի հնագետ ժ. Դեշելետի, բաժանվում է երեք շրջանի: Առաջին շըր– ջանին (մ. թ. ա. 500– մ. թ. ա. 300) բնո– րոշ են կարճ, սրածայր, առանց երախա– կալի սրեր, ծեփածո խեցեղեն, հիմնա– հողային թաղումներ: Երկրորդին (մ. թ. ա. 300– մ. թ. ա. 100)՝ ծայրերը ծռած երա– խակալով, երկար, կլորավուն ծայրով սրեր, փայտե վահաններ, ապակե ապա– րանջաններ, բարձրորակ խեցեղեն, եր– կաթե մկրատներ, հանդիպում են առանձին դամբարանաբլուրային թաղումներ: Եր– րորդին (մ. թ. ա. 100– մ. թ. I դ.)՝ շատ երկար, առանց երախակալի, կլորավուն ծայրով սրեր, մարդակերպ բռնակներով դաշույններ, բրոնզե կնիքներ են: Հռոմի նվաճած տերիտորիաներում Լ. մ. իր տեղն աստիճանաբար զիջել է, այսպես կոչված, պրովինցիալ հռոմեական մշակույթին: Լ. մ–ի արվեստը ձևավորվել է էտրուսկյան և ուշ հռոմեական մշակույթների ազդե– ցությամբ: Հասուն լատենյան ոճի (մ. թ. ա. IV դ.) զարդանախշերում միահյուսված են բարձրաքանդակը, փորագրությունը, թան– կագին մետաղների վրա մարջաններով և էմալով դրվագումդ Մետաղյա առարկա– ների վրա երևան են գալիս թռչունների ու կենդանիների ոճավորված պատկերներ:

ԼԱՏԵՐԱՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ, Իտալիայի և Վատիկանի միջև, կնքվել են 1929-ին, Լյսոյր՜աՆի պալատում (Pallazzo Laterano): Լ. պ–ով վերջ արվեց «հռոմեա– կան հարցին», որը ծագել էր 1870-ին՝ կապ– ված պապական մարզի վերացման հետ: Լ. պ. կազմված են հիմնական պայ– մանագրից, որով կաթոլիկությունը հռչակվեց Իտալիայի միակ պետ. կրոն, ստեղծվեց Վատիկանի պետությունը, ֆ ի– նանսական կոնվենցիայից, որով նախատեսվում էր Վատիկանի ֆի– նանսական պահանջների բավարարում, կոնկորդատից, որով որոշվեցին կաթոլիկ եկեղեցու իրավունքներն ու ար– տոնությունները Իտալիայում: Ցայսօր Լ. պ. պահպանում են իրենց ուժը և ամրա– գրվել են Իտալիայի գործող սահմանա– դրությունում: Իտալիայի դեմոկրատական ուժերը պայքարում են Լ. պ–ի վերանայ– ման համար:

ԼԱՏԵՐԻՏ (< լատ. later – աղյուս), եր– կաթային կամ երկաթկավահողային կարմ– րավուն էլյուվիալ առաջացում, բնորոշ է խոնավ արևադարձային և մերձարևադար– ձային մարզերին: Տերմինն առաջինը կի– րառել է անգլիացի երկրաբան Ֆ. Բուխա– նանը (1807): Լ. մտնում է բոքսիտային շարքի մեջ, ունի կարծր քարային (օդում), խիստ ծակոտկեն կամ հողային կազմու– թյուն, երբեմն բակլայաձև ստրուկտուրա: Բաղկացած է հիմնականում կաոլինիտից, երկաթի օքսիդներից, տիտանի երկօքսի– դից: Լ. լայնորեն տարածված է փոփոխա– կան խոնավ արևադարձերի շրջանում, որը պայմանավորված է հողմահարման կեղևի ավելի ուժեղ (10– 15°-ով բարձր, քան մշտական խոնավ արևադարձերում) տաքացմամբ և համապատասխանաբար հողմահարման ինտենսիվության մեծաց– մամբ: Դրա հետևանքով հողի և հողմա– հարման կեղևի նյութը օքսիդանում է ավելի արագ ու լրիվ՝ դժվարացնելով եր– կաթի հեռացումը և նպաստելով կարմիր գույնի առաջացմանը: ՍՍՀՄ–ում մնացոր– դային և վերանստեցված Լ–ներ հայտնի են Ուկրաինայում, Ղազախստանում, Մի– ջին Ասիայում ևն. արտասահմանում՝ ՎՍՀ–ում և խաղաղ օվկիանոսի կղզինե– րում: Լ–ների հետ կապված են տարբեր օգտակար հանածոներ, ալյումինի, եր– կաթի, նիկելի հանքավայրեր (Կուբա), խոշոր բոքսիտային կուտակումներ (Դվի– նեա, Դանա): Հնդկաստանում Լ–ներն օգ– տագործվում են շինարարական աղյուս պատրաստելու համար:

ԼԱՏԵՐԻՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ, արևադարձային, մասամբ մերձարևադարձային, չափա– զանց խոնավ անտառների հողեր: Բնու– թագրվում են կարմիր գույնով, սիլիկա– հողի ցածր պարունակությամբ: Հարուստ են երկաթով և ալյումինով, ունեն սահմա– նափակ քանակությամբ հումուս, թթու ռեակցիա, զուրկ են կարբոնատներից: ՍՍՀՄ–ում Լ. հ. կան Վրաց. ՍՍՀ–ում՝ Սև ծովի ափերին: Լ. հ–ի խմբին են պատկա– նում նաև դեղնահողերը, որոնք առաջա– նում են բաց դեղնագույն ապարների վրա: Դեղնահողեր կան Արևմտյան Վրաստա– նում՝ Սև ծովի ափերին, Ադրբ. ՍՍՀ Լեն– քորանի շրջանում: Լ. հ–ի արտադրական արժեքը բարձր է, բերրի են, պիտանի են ցիտրուսային կուլտուրաների և թեյի մշակման համար:

ԼԱՏԵՔՍ (<հ լատ. latex – Ոնղուկ, հյութ), պոլիմերների շրային դիսպերսներ: Ամե– նաշատը տարածված են կաուչուկների Լ.: Բնական Լ. կաուչուկատու բույսերի (հիմ– նականում՝ բրազիլական հեվեայի) կաթ– նահյութերն են. պարունակում է 34– 37% կաուչուկ, 52–60% ջուր, ինչպես նաև քիչ քանակությամբ սպիտակուցներ, խե– ժեր, շաքարներ և հանքային նյութեր: Սինթետիկ Լ–ները էմուլսիոն պոլի– մերացումից ստացվող սինթետիկ կաու– չուկների ջրային դիսպերսներն են: Սին– թետիկ Լ. են նաև պլաստիկների (պոլի– վինիլքլորիդ, պոլիվինիլացետատ) դիս– պերսները: Արհեստական Լ–ները առաջանում են «պատրաստի» պոլիմեր– ները ջրում դիսպերսելիս (տես Դիացեր– սում): Լ–ի արտադրությունը կազմում է կաուչուկների արտադրության ծավալի 10%–ը: Լ–ները լայնորեն կիրառվում են ժող. տնտեսության բազմաթիվ բնագա– վառներում:

ԼԱՏԻՆԱԲԱՆ ՀԱՅԵՐԵՆ, լատիներենի ազդեցությունը կրող գրաբարագիր երկե– րի լեզուն: Հիմնական գծերով կազմա– վորվել է Արևմտյան Եվրոպայում, XVII դ.: Լ. հ–ին բնորոշ են լատ–ից փոխառություն– ներ ու պատճենումներ, որոշ հոլովական մասնիկներ, նոր նախդիրներ ու նախա– ծանցներ, ածականի գերադրական աս– տիճանի նոր ու միասնական ձևեր, սեռա– յին տարբերակում, գրաբարի քերականա– կան համակարգին խորթ ժամանակաձևեր, գոյականների և ածականների պարտա– դիր համաձայնություն ևն: Լ. հ–ի լեզվա– կան նորամուծությունների զգալի մասը առկա էր հունաբան հայերենում, իսկ ավե– լի ուշ լատինաբանությունները հայոց լեզվում կիրառվել են լատ–ի անմիջական ազդեցությամբ: Հիմնական միտումը լատ–ի նմանությամբ գրաբարը կանոնարկելն էր: Լ. հ–ի կազմավորումը կապված էր եվրո– պական մի շարք երկրների ու կաթոլիկ եկեղեցու՝ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ աճող հետաքրքրության հետ: Չնայած տպագրված մեծաքանակ գրա– կանությանը, XVIII դ. 1-ին կեսին Լ. հ., որպես լեզվական ուղղություն, դադարեց գործառվելուց: Լ. Հովհաննիսյան

ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱ (իսպ. America Latina), Հյուսիսային Ամերիկայի հարա– վային մասի (ԱՄՆ–ի և Մեքսիկայի սահ– մանից հարավ), Վեստ Ինդիայի և Հարա– վային Ամերիկայի երկրների ընդհանուր անվանումը: Տարածությունը ավելի քան 20 մլն կմ2 է, բնակչությունը՝ մոտ ^50 մլն մարդ (1977): Անվանումը սկզբնապես վե– րաբերել է այն երկրներին, որտեղ եվրո– պական գաղութացման հետևանքով հիմ– նական լեզուները եղել են լատիներենի հիմքի վրա առաջացած իսպաներենը և պորտուգ.: Այժմ Լ. Ա. հասկացության մեջ ընդգրկում են նաև Կենտրոնական և Հա– րավային Ամերիկայի, Կարիբյան ծովի ավազանի անգլ., ֆրանս., հոլանդերեն խոսող բնակչությամբ երկրները: Համե– մատաբար լայն տարածում ունեն հնդկա– ցիների լեզուները (Հարավային և Կենտ– րոնական Ամերիկայում): 1977-ին Լ. Ա–ում կար 27 անկախ պետություն. Արգենտինա, Բոլիվիա, Դվատեմալա, Դոմինիկյան Հանրապետություն, էկվադոր, Կոլում– բիա, Կոստա Ռիկա, Կուբա, Հոնդուրաս, Մեքսիկա, Նիկարագուա, Չիլի, Պանամա, Պարագվայ, Պերու, Սալվադոր, Վենե– սուելա, Ուրուգվայ (իսպանալեզու), Բրա– զիլիա (պորտուգ.), Բահամներ, Բարբա– դոս, Դայանա, Դրենադա, Զամայկա, Տրինիդադ և Տոբագո (անգլ.), Հայիթի (ֆրանս.), Սուրինամ (հոլանդերեն): Գա– ղութային տիրապետություններ են Պուեր– տո Ռիկոն (ԱՄՆ), Բելիզը, Անտիգուան, Դոմինիկան, Սենտ Կիտս Նևիս Անգիլյան, Աենտ Լյուսիան, Սենտ Վինսենտը, Մոնտ– սեռատը (Անգլիա), Դվադելուպան, Դվիա– նան, Մարտինիկան (Ֆրանսիա), Կյուրա– սաոն (Հոլանդիա): Կան նաև գաղութային տերություններին պատկանող մանր կըղ– զիներ: Պատմական ակնարկ: Լ. Ա–ի տարածքը բնակեցված էր դեռևս մ. թ. ա. XX հազարամյակում: Մինչև եվրոպացի– ների երևալը Ամերիկայում կային հասա– րակական զարգացման տարբեր աստի– ճանների վրա գտնվող հնդկացիների հար– յուրավոր ցեղեր: Առավել զարգացած ցե– ղերը և ժողովուրդները (ինկեր, ացաեկներ, մայա) ստեղծել են կենտրոնացված պե– տություններ: Եղել են նաև պարզունակ պետ. միավորումներ: Սակայն ցեղերի