Է, հայերեն այբուբենի յոթերորդ տառը: Անունը՝ Է: Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը տառակերտման սեփական սկզբունքով, Ե տառի հենքի վրա: Ի տարբերություն Ե-ի, որտեղ կարճը նստում է տողի վրա, երկարի աջ կողմում, Է-ի կարճը իջնում է տողից ցած և մի փոքր թեքվում ձախ՝ Է: Ավելի հաճախ կարճը կորանում է՝ Է: Գրվում է ուղղագիծ և դեպի աջ թեքված:
Բոլոր գրատեսակներում է պահպանում է իր ձևը, միայն արագագրության հետևանքով, հաճախ շղագրում և նոտրգրում, երբ Ե կորցնում է իր կարճը՝ ծ, է–ի մոտ այն ավելի է ընդգծվում՝ է, կամ ընդհակառակը, որոշ գրիչներ, պահպա– նելով Ե–ի կանոնավոր ձևը, է գրում են առանց կարճի՝ C?, փոքր կորություն տա– լով նուրբին: է նշանագրում է արդի գրական հայե– րենի միջին բարձրացման առաջնային շարքի ոչ շրթնայնացած է ձայնավոր հըն– չույթը: Ենթադրվում է, որ գրաբարում ունեցել է էյ (ey) երկբարբառային արտա– սանությունը (ե–Ւ յ = է, գործե՜ք յք>գործէք, գործե՜ք յր>գործէր): Արդի գրական արևե– լահայերենի է հնչույթը բառամիջում և բառավերջում գրվում է և տառով: Որպես բառային միավոր հանդես է գալիս եմ բայի ներկա ժամանակի եզակի թվի եր– րորդ դեմքում (գրում է): Որոշ հնչերան– գով է խոսքի մեջ կարող է արտահայտել դիմում, դժգոհություն, տառապանք, հան– դիմանություն, ցանկություն, գոհունակու– թյուն ևն: է հանդես է գալիս բարդ և ածան– ցավոր բառերում որպես արմատ (մանրէ, անէություն): ժամանակակից արևելահայ գրական լեզվում բառասկզբում է լսելիս գրվում է է: Բառամիջում կամ բառավեր– ջում է հնչույթը գրվում է է բարդ կամ ածանցավոր բառերում, երբ է–ով սկսվող բառից առաջ արմատ կամ ածանց կա (վայրէջք): է հնչույթը, շեշտից զրկվելով, սովորաբար հնչյունափոխվում է ի–ի (էջք–իջնել): Որպես այբուբենի յոթերորդ տառ նշա– նակել է յոթ և յոթերորդ, բյուրի նշանով (է՛1)՝ յոթանասուն հազար: Արաբական թվանշանների ընդունումից հետո էլ օգ– տագործվել է որպես քանակական և դա– սական թվական: Այժմ օգտագործվում է միայն դասական թվականի արժեքով (է դար = յոթերորդ դար, մասն է= մասն յոթերորդ): Ա. Մաթևոսյան ԷՍՍ՛ (< ՝EXXr|vix6v ՝AjieXeudepcoTixdv Metoortov»), Հունաստանի ազգային– ազատագրական ճակատ. քաղաքական կուսակցությունների, խմբավորումների, դեմոկրատական կազմակերպություն– ների և առանձին հայրենասերների միա– վորում: Ստեղծվել է կոմունիստական կու– սակցության նախաձեռնությամբ 1941-ին, երկիրը գերմ. ֆաշիստների կողմից օկու– պացնելուց հետո: խնդիրն էր վտարել ֆաշիստական զավթիչներին և հաստա– տել դեմոկրատական կարգեր: Ուներ իր զինված ուժերը (տես ԷԼԱՍ) և կոմիտեներ՝ երկրի տարբեր վայրերում: 1944-ին է. ստեղծեց ազգային–ազատագրական Քա– ղաքական կոմիտե, որն իրականացնում էր ժամանակավոր կառավարության ֆունկ– ցիաներ: Հունաստանից ֆաշիստական զորքերի հեռանալուց (1944-ի հոկտեմ– բեր) հետո է, գլխավորեւ է դեմոկրատա– կան ուժերի պայքարը անգլո–ամերիկյան ինտերվենտների և ներքին ռեակցիայի դեմ: 1947~ի դեկտեմբերին Հունաստանի հակահեղափոխական կառավարությունը արգելեց է–ի և նրա մեջ մտնող կազմակեր– պությունների գործունեությունը: ԷԲԵՐ (Hebert) Ժակ Ռենե (1757–1794), Ֆրանսիական մեծ հեղափոխության գոր– ծիչ, լրագրող: Խմբագրել է էբերականների տպագիր օրգան «Լը Պեր Դյուշեն» («Le Pere Duchesne») թերթը, որը ժողովրդա– կանություն էր վայելում: 1792-ի դեկտեմ– բերից Փարիզի կոմունայի դատախազի տեղակալն էր: 1794-ի մարտին գլխավորել է յակոբինյանների դեմ ապստամբությու– նը: Ենթարկվել է մահապատժի:
ԷԲԵՐՏ (Ebert) Ֆրիդրիխ (1871 – 1925), գերմանական քաղաքական գործիչ, Գեր– մանիայի սոցիալ–դեմոկրատական կու– սակցության աջ թևի պարագլուխ: 1913-ին, U. Բեբելի մահից հետո, դարձել է ս–դ. կուսակցության վարչության նախագահ: 1912-ից՝ Ռայխաոագի դեպուտատ: Առա– ջին համաշխարհային պատերազմի ժա– մանակ ունեցել է սոցիալ–շովինիստական դիրքորոշում: 1918-ի նոյեմբ. 10-ին մտել է Գերմանիայի կառավարության կազմի մեջ: Այդ նույն ժամանակ է. գաղտնի հա– մաձայնության է եկել գերագույն զինվո– րական հրամանատարության հետ՝ հե– ղափոխությունը խեղդելու նպատակով 10 դիվիզիա Բեռլին մտցնելու շուրջը: 1919– 1925-ին եղել է պրեզիդենտ: է–ի պրեգի–