Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պեր, կոմպրեսորներ, մամլիչներ, պւոու– աակահաա և շաղափող հաստոցներ ու ավտոպահեստամասեր, ավտոդողեր, է– մուլսիա, մոնոքրոմատ U այլ քիմիկատ– ներ: Վերշին տարիներին ավելացել է ԼՍՍՀ առաքվող կոնյակի, հանքային ջրերի, ալ– յումինի, թիթեղի և ալյումինի տարբեր գույնի փայլաթիթեղի (ֆոլգա) քանակը: Լ. ստանում է նաև շինանյութեր և պեմզա: Վերջինս որպես հղկանյութ օգտագործ– վում է մետաղամշակման մեջ: Երկու հանրապետությունների ձեռնար– կությունների միջե ստեղծված են նաև ար– տադրական սերտ կապեր, որոնք ավելի մեծ չափերի են հասել Ռիգայի և Երեանի ավտոմեքենաշինարարների ու ճշգրիտ մե– քենաշինության գործարանների միջե: X. Առողջապահությունը 1971-ի տվյալներով ծնունղը 1000 բնակ– չին կազմում է 14, մահացությունը՝ 2,1, մանկական մահացությունը 1000 ողջ ծըն– վածին՝ 16: Կյանքի միջին տևողությունը 70 տարի է: Մահացության հիմնական պատճառնե– րը սիրտ–անոթային համակարգի հիվան– դություններն են և չարորակ նորագոյա– ցությունները: 1974-ին Լ–ում գործել են 199 հիվանդա– նոցային հիմնարկ՝ 31 հզ. մահճակալով (10 հզ. բնակչին՝ 125 մահճակալ): Բժշկ. օգնությունը կազմակերպում են 383 ամ– բուլատոր–պոլիկլինկային հիմնարկներ, մանկաբարձա–ֆելդշերական 525 կետ: Արդ. ձեռնարկությունների աշխատավոր– ներին սպասարկում են բժշկա՜սանիտա– րական 6 տեղամաս, առողջապահական 9 կետ: Գործել են մանկական և կանանց 221 կոնսուլտացիա, հակատուբերկուլո– զային 37, ուռուցքաբանական 55, մաշկա– վեներական 62 դիսպանսեր: Լ–ում գոյու– թյուն ունեն 353 դեղատուն, դեղատնային 754 կետ, սան–համաճարակային 43 կա– յան: Աշխատում են 9,8 հզ. բժիշկ (39,2 բժիշկ 10 հզ. բնակչին, 1975), 23,9 հզ. միջին բուժաշխատող: Բժիշկներ են պատ– րաստում Ռիգայի բժշկ. ինստ–ը, միջին բուժաշխատողներ՝ բժշկ. 8 ուսումնարան– ներ: Գործում են 48 առողջարան, 23 հան– գըստյան տուն և պանսիոնատ: XI. ժողովրդական կրթությունը և կուլտուր–լուսավորական հիմնարկները 1975-ին Լ. ուներ 757 նախադպրոցական հիմնարկ: 1975–76 ուս. տարում գործում էր 1100 հանրակրթական դպրոց (այդ թվում՝ 398 միջնակարգ): 1974-ի սկզբին գործում էր պիոներների և դպրոցական– ների 36 տուն և պալատ, պատանի տեխ– նիկների և բնասերների, էքսկուրսիոն– տուրիստական կայաններ և այլ արտա– դպրոցական հիմնարկներ: 1974–75 ուս. տարում պրոֆտեխ. ուս. հաստատու– թյուններում սովորում էր 20 հզ., 1975–76 ուս. տարում 54 հատուկ միշնակարգ ուս. հաստատություններում սովորել է 42 հզ., 10 բուհերում՝ 44 հզ. մարդ: 1945–74 թթ. հատուկ միջնակարգ ուս. հաստատություն– ներում կրթություն են ստացել 166,1 հզ., բուհերում՝ 83,1 հզ. մարդ: Խոշոր բուհերն են Լատվիական համալսարանը, պոլի– տեխնիկական, քաղաքացիական ավիա– ցիայի ինժեներների ինստ–ները (բոլորը՝ Ռիգայում), Լատվիական գյուղատնտ. ակադեմիան (Ելգավայում), երկու ման– կավարժական ինստ. Դաուգավպիլսում և Լիեպայայում: 1974-ի վերջին գործել է 1440 մասսայական գրադարան (17,7 մլն կտոր գիրք և հանդես), 64 թանգարան, 993 ակումբային հիմնարկ: XII. Գիտությունը և գիտական հիմ– նարկները Հասարակական գիտությունները: Լա– տիշական փիլ. մտքի ակունքները գանը– վում են ժող. բանահյուսության մեջ: XIII–XIV դդ. գերմ. զավթիչ խաչակիր– ները կազմել են իրենց տիրապետությունը Գիտությունների ա– կադեմիայի շենքը գովաբանող «ժամանակագրությունները» (Բ. Ռուսսո, Կ. Կելխ): XVIII. դ. ճեավորվել է Լ–ի տնտեսագիտական միտքը (Ի. էյ զեն, Գ. Ցաննաու, Կ. Սնել): Մերձբալթիկան Ռուսաստանի հետ միավորվելուց հետո ուժեղանում է կապը ռուս, առաջավոր դե– մոկրատական մշակույթի հետ: Մատերիա– լիստ, աթեիստ, հեղափոխական շարժման գործիչ էր Պ. Բալլոդը: XIX դ. կեսերին առաջացավ բուրժ. ազգային–լիբերալ «Երիտլատիշական» շարժումը, որի կողմ– նակիցները հանդես էին գալիս լատիշա– կան մշակույթի զարգացման և ժողովրդի լուսավորության պահանջով (Յու. Ալու– նան, Կ. Բիյեզբարդիս): XIX դ. վերջի լատիշ բուրժ. փիլիսոփա էր 0ա. Օսիսը: Ռուսաստանի հետ բարեկամության ամ– րապնդմանն են նվիրված առաջադիմա– կան հրապարակախոս Գ. Մերկելի գոր– ծերը: XIX դ. կեսից պատմագիտության մեջ սուր բանավեճ սկսվեց գերմ. ազնվա– կանության և բյուրգերության քաղ. ար– տոնությունների պահպանման հարցի վե– րաբերյալ մերձբալթյան–գերմանական– (Կ. Շիրեն) և սլավոնաֆիլ (Չու. Սամա– րին) պատմաբանների միջև: Այն շարու– նակեցին լատիշ բուրժ. պատմագիտու– թյան հիմնադիր 6ա. Կրոդզնիեկսը և գերմ. պատմաբան Խ. Բրյունինգը: «Երիտ– լատիշները» մերկացնում էին ֆեոդալա– կան հասարակարգի «անբնականությու– նը» ու Մերձբալթիկայում գերմ. բարոննե– րի արտոնությունները և պահանջում էին ստեղծել պայմաններ կապիտալիզմի զար– գացման համար: XIX դ. 90-ական թթ. «Դիենաս լապա» թերթում տպագրվում էին դիալեկտիկական և պատմական մատե– րիալիզմի մասին հոդվածներ, ժողովըր– դականացնում էին Կ. Մարքսի, Ֆ. էնգելսի, Ա. Բեբելի, Գ. Պլեխանովի գործերը: Լ–ում հայտնվում են առաջին մարքսիստական պատմ. գործերը [Ֆ. Ռոզին, «Լատիշա– կան գյուղացի» (1904), Կ. Լանդեր, «Լատ– վիայի պատմություն», հ. 1–3 (1908–09)]: Մարքսիստական տնտեսագիտությունը պրոպագանդում էին արտասահմանում լույս տեսնող «Աուսեկլիս» (1898–1901), «Լատվիեշու ստրադնիեկս» (1899–1900) և «Մոցիալդեմոկրատս» (1900–05) ամսա– գրերը և «Ցինյա» թերթը: Մարքսիզմի տարածման և հեղափոխական կազմակեր– պությունների զարգացման համար մեծ նշանակություն ունեցավ Կ. Մարքսի և Ֆ. էնգելսի «Կոմունիստական կուսակցու– թյան մանիֆեստ»-ի, Վ. Ի. Լենինի «Մա– տերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ»-ի լա– տիշերեն հրատարակումը և 1904-ին լա– տիշական ս–դ. կուսակցության ստեղծումը: Հոկտեմբերյան հեղափոխության ընթաց– քում լատիշ մարքսիստները (Պ. Մտուչկա, Ֆ. Ռոզին, Պ. Դաուգե) ձգտում էին բուրժ. դեմոկրատական հեղափոխության վերաճ– մանը սոցիալիստականի: 1920-ից բուր– ժուազիան անցավ հարձակման գաղա– փարական ճակատում, բուրժ. փիլիսոփա– ները քարոզում էին «նեոկանտականու– թյուն», «բերգսոնականության» և իդեա– լիստական փիլիսովւայության մյուս ուղ– ղությունները: Ֆաշիստական հեղաշրջու– մից (1934) հետո Լ–ի պատմագրության մեջ իշխող դարձավ բուրժ. նացիոնալիզմը, լռության մատնվեցին ռուս և լատիշ ժո– ղովուրդների պատմական կապերը: Բուրժ. գաղափարախոսության դեմ պայքարում մեծ նշանակություն ունեցան ՍՍՀՄ–ում ապրող Պ. Ստուչկայի, Վ. Կնորինի, Ցու. Բերզինի գործերը: Լ–ի մարքսիստա– կան պատմագրությունը շարունակվում էր ՍՍՀՄ–ում: Լ–ում 1940-ին սովետական իշ– խանության վերականգնումից հետո սկըս– վեց լայնորեն ուսումնասիրվել մարքս– լենինյան փիլիսոփայությունը: Մտեղծվե– ցին ԼՍՍՀ ԳԱ փիլիսոփայության սեկտորը և փիլիսոփայության ամբիոններ հանրա– պետության բուհերում: Հրատարակվեցին Կ. Մարքսի, Ֆ. էնգելսի, Վ. Լենինի և լա– տիշ առաջավոր մտավորականների գոր– ծերը, Փիլ. ուսումնասիրություններ (Պ. Վալեսկալի, Վ. Մամսոն, Վ. Շտեյն– բերգ): 1946-ից ԼՍՍՀ ԳԱ պատմության ինստ–ում սկսվեց հրատարակվել «Լատ– վիկան ՍՍՀ պատմություն»-ը 3 հատորով՝ լատիշերեն և ռուսերեն: Լույս տեսավ «Լատվիայի տնտեսական պատմության ուրվագծեր (1860–1917)» երկհատորյա– կը: Ետհոկտեմբերյան շրջանի պատմու– թյունը լուսաբանված է Ա. Դրիզուլի «Լատ– վիան ֆաշիզմի լծի տակ» (1959) և կոլեկ– տիվ «Լատիշ ժողովրդի պայքարը Հայրե– նական մեծ պատերազմի ժամանակ» (1966) աշխատությունների մեջ: Թարգման– վեց Վ. Ի. Լենինի երկերի 4-րդ հրատարա– կությունը: ՄԼԻ Լ–ի մասնաճյուղը պատ– րաստել է «Լատվիայի կոմունիստական կուսակցության պատմության ուրվա– գծեր»^ 3 հատորով, մոտ 50 անուն փաս– տաթղթերի ժողովածու և մենագրություն– ներ: Լ–ի կոմկուսի տարբեր շրջանների պատմությամբ են զբաղվում Ի. Ապինեն, Կ. Կաուլինը, 6ա. Բիեզայսը, Ռ. Տրեյը,