Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/504

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տեր, Թ. Զալկալն, Բ. Ձենիս): 1920– 1930-ական թթ. քանդակագործության առավել նշանավոր աշխատանքներից են Եղբայրական գերեզմանաաան անսամբլը Ռիգայում (տուֆ, 1924–36, քանդակա– գործ՝ Կ. Զալե, ճարտարապետ՝ Ա. Բիրզե– նիեկ), Յան Ռայնիսի մահարձանը (գրա– նիտ, 1934, քանդակագործ՝ Կ. Զեմդեգա, ճարտարապետ՝ Պ. Արենդ): Ետպատե– րազմյան տարիներին Լ–ի արվեստագետ– ները շարունակելով ազգային արվեստի դեմոկրատական ավանդույթները, արտա– ցոլել են ժամանակակից իրականությունը՝ գլխավորապես դիմանկարչության, թեմա– տիկ պատկերի, բնանկարի ասպարեզում (ՍՍՀՄ ժող. նկարիչներ է. Կալնինի, Լ. Սվեմպի, ԼՍՍՀ ժող. նկարիչներ Օ. Սկուլ– մեի, Ցա. Թիլբերգի, Կ. Միեսնիեկի, Գ. էլիասի Ա ուրիշների երփնագրերը, ԼՍՍՀ ժող. նկարիչներ Ա. Ապինիսի օֆորտները, Պ. Ուպիտի և Ա. Տունկերի փայտագրությունները, Վ. Վալդմանիսի, Գ. Վիլկսի և ուրիշների նկարազարդում– ները): Զարգացել են դիմաքանդակը (ՍՍՀՄ ժող. նկարիչ Թ. Զալկալն, ԼՍՍՀ ժող. նկարիչներ է. Մելդերիս, Կ. Զեմդե– գա) ու ժանրային քանդակը (ՍՍՀՄ ժող, նկարիչ Ա. Բրիեդե, Լ. Ձեգուզե, Մ. Զաու– րըս): 1950–60-ական թթ. կարեոր տեղ են զբաղեցրել ժամանակակից և պատմահե– ղափոխական թեմաներով գործերը (ՍՍՀՄ ժող. նկարիչ է. Իլտների, ԼՍՍՀ ժող. նկարիչներ Ջ. Սկուլմեի, Ի. Զարինի, Ռ. Վալներեի, Գ. Միտրեվիցի և ուրիշնե– րի կտավները): Լատիշ քանդակագործ– ները մեծ հաջողության են հասել մոնու– մենտալ քանդակագործության ասպարե– զում (ֆաշիստական տեռորի զոհերի հի– շատակին նվիրված անսամբլը Սալաս– պիլսում, բետոն, 1961–67, քանդակա– գործներ՝ Լ. Բուկովսկի, Ցա. Զարին, Օ. Սկարայնիս, ճարտարապետներ՝ Գ. Ասարիս, Օ. Զակամեննի, Օ. Օստեն– բերգ, Ի. Ստրաուտմանիս, լենինյան մըր– ցաՆակ, 1^10): 1951-իՆ հիմնադրվել Հ ԼՍՍՀ նկարիչների միությունը: XVI. Երաժշտությունը Լատիշ ժողովրդի բազմադարյան երա– ժըշտական մշակույթը ծնունդ է առել ժող. երաժշտությունից (աշխատանքային, ըն– տանեկան, կենցաղային, քնարական, կա– տակային, ծիսական և այլ երգերի շար– քեր): Պրոֆեսիոնալ երաժշտությունը զար– գացել է XIX դ. 2-րդ կեսերից: Ի հայտ են եկել ժող. երգերի երգչախմբային առաջին մշակումներ (6ա. Ցիմզե, է. Վիգներ), ինչ– պես և ինքնուրույն խմբերգեր (Կ. Բաու– մանիս): 1873-ից ավանդական են դարձել երգի համաժողովրդական տոները (1973-ին նշվել է 100-ամյակը): Լատիշա– կան դասական երաժշտության հիմնադիր– ներն են Ա. Ցուրիանը և Ցա. Վիտոլը: XX դ. սկզբին լատիշական երաժշտական մշակույթի զարգացմանը նպաստել են Ա. Կալնինը (ազգային օպերայի ստեղծո– ղը), Ցանիս Մեդինը (ազգային բալետի և օպերայի ստեղծողը), է. Մելնգայլիսը, է. Դարզինը, Ցազեպ Մեդինը, Յա. Զա– լիտիսը: 1919-ի սկզբին Սովետական Լատ– վիայի կառավարությունը կազմակերպել է պետ. օպերայի թատրոն: ԼՍՍՀ–ում գոր– ծում են (1976)՝ Օպերայի և բալետի պետ. ակադեմիական թատրոնը, Ռիգայի օպե– րետային թատրոնը (1945), պետ. ֆիլհար– մոնիան (1941), ռադիոյի և հեռուստատե– սության սիմֆոնիկ նվագախումբը, երգ– չախմբեր, կամերային և էստրադային ան– սամբլներ, Ցա. Վիտոլի անվ. պետ. կոն– սերվատորիան, 8 երաժշտական ուսում– նարան, 50 մանկական երաժշտական դըպ– րոց, կոմպոզիտորների միությունը (1944): XVII. Թատրոնը Լ–ի թատերարվեստի ակունքները կապ– ված են ժող. խաղերի և ծեսերի հետ: 1870-ին կազմակերպվել է լատվիական առաջին պրոֆեսիոնալ՝ Ռիգայի լատիշա– կան թատրոնը, ղեկավարը («լատիշա– կան թատրոնի հայրը») և ազգային դրա– մատուրգիայի հիմնադիրն էր դերասան և ռեժիսոր Ա. Ալունանը: 1908-ին հիմնա– դրվել է Ռիգայի նոր թատրոնը, ուր բեմա– դրվել են Ռայնիսի պիեսները («Կրակ և գիշեր», 1911, «Փչիր, հովիկ», 1913): ժա– մանակ՛ակից լատվիական թատրոնի զար– գացումն ունի երկու հիմնական միտում, ժող. կյանքի՝ ծավալուն կենցաղային պատկերներով ռեալիստական հոգեբա– նական (ՍՍՀՄ ժող. արտիստ Արտմա– նիս–Բրիեդիտիսի և ԼՍՍՀ ժող. արտիստ վ. Բալյունայի բեմադրությունները Ա. Ուպիտի անվ. դրամայի ակադեմիա– կան թատրոնում) և վառ թատերայնացված ներկայացումներ (է. Սմիլգիսի բեմադրու– թյունները Ցա. Ռայնիսի անվ. գեղարվես– տական թատրոնում): Առաջատար են Ա. Ուպիտի անվ. դրամայի ակադեմիա– կան (գլխավոր ռեժիսոր՝ ՍՍՀՄ ժող. արտիստ Ա. Յաունուշան), Յա. Ռայնիսի անվ. գեղ. (գլխավոր ռեժիսոր ԼՍՍՀ ար– վեստի վաստ. գործիչ Ա. Լինին), Օպերայի և բալետի ակադեմիական (գլխավոր ռե– ժիսոր՝ ԼՍՍՀ ժող. արտիստ Կ. Լիեպա, գլխավոր բալետմայստեր ԼՍՍՀ ժող. ար– տիստ Ա. Լեմբերգ) թատրոնները: Ազգային բալետի առաջին ներկայա– ցումները բեմադրվել են 1935-ին: Սովետա– կան տարիների օպերային և բալետային ստեղծագործությանը բնորոշ է ժամանա– կակից, պատմական, ինչպես և ժող. բա– նահյուսության թեմատիկան: Բեմադրվում են ազգային, ռուս և արտասահմանյան դասականների, սովետական կոմպոզի– տորների օպերաներն ու բալետները: Լ–ում գործում են Ռուսական դրամայի (հիմն. 1883), Լենինյան կոմերիտմիու– թյան անվ. պատանի հանդիսատեսի (լա– տիշ և ռուս, թատերախմբերով, հիմն. 1941), Տիկնիկային (հիմն. 1944) թատրոն– ները Ռիգայում, Լ. Պաեգլեի անվ. թատ– րոնը (հիմն. 1919) Վալմիերայում, Լիեպա– յայի թատրոնը (հիմն. 1907), Կրկնակի կարմրադրոշ բալթիական նավատորմի դրամատիկական թատրոնը (հիմն. 1930, Լիեպայայում): Սովետական տարիներին ստեղծագործական նվաճումների են հասել ՍՍՀՄ ժող. արտիստներ Վ. Արտմանեն, Լ. Բերզինը, վ. Լինեն, Յա. Օսիսը, է. Ռաձինը, Կ. Սեբրիսը, Լ. Ֆրեյմանեն և ուրիշներ: Օպերայի և բալետի ականավոր մենակատարներն են՝ ՍՍՀՄ ժող. ար– տիստներ ժ. Հայնե–վագները, Կ. Զարի– նը, Ա. Ֆրինբերգը, Վ. Վիլցինը: XVIII. կինոն Փաստա–վավերագրական ժապավեննե– րի արտադրությունն սկսվել է 1910-ին, իսկ խաղարկային ֆիլմերինը՝ 1913-ին: Առա– ջին նշանակալից հաջողությունը 1939-ին Վ. Լացիսի «Ձկնորսի որդին» վեպի էկրա– նավորումն էր: Սովետական իշխանու– թյան վերահաստատումից հետո հիմնա– դրվել է Ռիգայի կինոստուդիան: Սան– Սեբաստիանի 1975-ի միջազգային կինո– փառատոնին է ներկայացվել «Փչիր, հո– վիկ» կինոնկարը (ըստ Ռայնիսի պիեսի, 1974): Ստեղծվել են Հայրենական մեծ պատերազմին, անցյալի հեղափոխական դեպքերին, արդիական խնդիրներին ու մարդկանց նվիրված կինոնկարներ, ման– կական ֆիլմեր, թողարկվում են տիկ– նիկային մուլտֆիլմեր (1966-ից): Փաստա– վավերագրական, գիտա–մասսայական, համերգային և մուլտիպլիկացիոն ֆիլմեր նկարահանում է նաև «Տելեֆիլմ–Ռիգա» միավորումը: Լատիշական կինոյի զար– գացմանը մեծապես նպաստել են ռեժիսոր– ներ Պ. Արմանդը, Ա. Բրենչը, Ու. Բրաու– նը, Ա. Բուրովը, Օ. Դունկերը, Լ. Լեյմանի– սը, Գ.Պիեսիսը, Մ. Պյառնը, Գ. Ֆրանկը, օպերատորներ Մ. Զվիրբուլիսը, Վ. Կրոգի– սը, Մ. Ռուձիտիսը, Ի. Սելեցկիսը: Լ–ի կինեմատոգրաֆիստների միությունը հիմ– նադրվել է 1962-ին: 1975-ին Լ–ում գոր– ծել է շուրջ 2200 կինոսարքավորում: Պատկերազարդումները տես 480– 481-րդ էջերի միջե՝ ներդիրներում, աղյու– սակներ XXV–XXVI: Գբկ. HCTOpHH JIaTBHHCKOH CCP, T. 1–3, Pnra, 1952–58; p h յ y ji A.A., JIaTBHH nofl htom cbaniH3Ma, Pnra, 1960; Bpe*ro E.P., OqepKH no HCTOpHH KpeCTbHHCKHX flBH- 3K6hhh: b JlaTrajiHH: 1577–1907, Pnra, 1956; OKTHdpbCKafl peBOJHOIJHfl B JIaTBHH. ZlOKyMeH- Tbi h MaTepnajiM, Pnra, 1957; Bopbda 3a Co- BeTcicyio BJiacTb b npndajiTHKe, M., 1967; Bopbda JiaTbnncKoro Hapofla b roflM BejraicoH OTe^ecTBeHHoii bohhm. 1941–1945, Pnra, 1970; Hctophh jiaTbnncKHX CTpejiKOB. 1915–1920, Pnra, 1972; ITpHdanTHHCKHit 3KOHOMHHecKHH pafioH, M., 1970; JIaTBHH, M., 1968 (CepHH ^tConCTCKXlii C0EO3»); TicTOpilJI JlilThU-UCKoti JIH- TepaTypH, t. 1–2, Pnra, 1971; ApxHTeierypa h rpaflOCTpOHTejIbCTBO B JIaTBHHCKOH CCP, T. 1–2, Pnra, 1969–73; JI a n; e P. (h #p.), HcKyCCTBO JIaTBHfiCKOH CoBeTCKOH CoiJHajIH- CTHHecKoS Pecny6jiHKH, b kh .: Hctophh hc- KyccTBa HapoflOB CCCP, t. 7, M., 1972; O^epKH My3hncajn>Ho!H KyjibTypbi CoBeTCKoS JIaTBHH, [c6. ct.], JI., 1971; KyHA3HHb K., Jla- TbnncKHH TeaTp. OnepK hctophh, M., 1963; COCHOBCKHH H., KHHOHCKyCCTBO Co- BeTCKoS JIaTBHH, M., 1965.

ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Պ յ ո տ ր Ստ ու չկայի անվ., հիմնադրվել է Լատվիական ՍՍՀ կառավարության 1919-ի դեկրետով, Ռիգայում: Սովետական իշ– խանության վերականգնումից հետո (1940) դարձել է հանրապետության ուս. և գի– տական խոշորագույն կենտրոնը: Ունի (1973) ֆիզիկա–մաթեմատիկական, կեն– սաբանական, քիմ., պատմա–վփլիսոփա– յական, բանասիրական, օտար լեզուների, իրավաբանական, աշխարհագրական, տնտեսագիտական ֆակուլտետներ, հե– ռակա, երեկոյան, նախապատրաստական բաժիններ, ասպիրանտուրա, 54 ամբիոն, 4 պրոբլեմային լաբորատորիա, հաշվողա– կան կենտրոն, բուսաբանական այգի, կենդանաբանական թանգարան, աստղա– դիտարան, գրադարան (ավելի քան 1,5 մլն