կտոր գիրք): Լատիշերեն և ռուսերեն լույս է ընծայում «Գիտական տեղեկա– գիր» (1949-ից) և «Աշխատություններ» (1926-ից) պարբերականները: 1972/73 ուս. տարում՝ ուներ 9.5 հզ. ուսանող, 920 դասախոս և գիտական աշխատող: 1944/ 1972-ին պատրաստել է 17 հզ. մասնա– գետ: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1967):
ԼԱՏՈՒՐ, Լա Տ ու ր (La Tour) ժորժ դը (1593–1652), ֆրանսիացի նկարիչ: Կրել է Կարավաջոյի և նրա նիդերլանդացի հետևորդների ազդեցությունը: Լ–ի նկար– ներն աչքի են ընկնում ֆիգուրների և առարկաների ընդհանրացվածությամբ, որոնք սովորաբար պատկերված են գի– շերային խավարում՝ մոմի կամ մարխի լուսավորությամբ («Նորածինը» կամ «Ծնունդ», մոտ 1630, Գեղեցիկ արվեստ– ների թանգարան, Ռենն, «Հովսեփ–հյուսն», 1640-ական թթ., Լուվր, Փարիզ, «Հովիվ– ների երկրպագությունը», Լուվր): Գրկ. HeMnpoBa H.C., 2Kopac Ae Jla- Typ, JI.– M., 1958.
ԼԱՏՈՒՐ, Լա Տ ու ր (La Tour) Մորիս Կանտեն դը (1704–1788), ֆրանսիացի նկարիչ: Պաստելով կատարված բազմա– թիվ դիմանկարների, դեմքի էտյուդների (այսպես կոչված՝ «preparations»), ինք– նանկարների հեղինակ է: Պատկերել է «Լուսավորության դարի» խոշոր հասարա– կական գործիչների, փիլիսոփաների, գրողների, դերասանների (ժ. Դ’Ալամ– բերի, 1753, Լուվր, Փարիզ, դերասանուհի Մ. Ֆելի, 1757, Սեն–Կանտենի թանգարան, դիմանկարները, Ինքնանկար, մոտ 1750, Ամիենի թանգարան): Գրկ. 3 օ ji օ T օ B 10. K., JIaTyp, M., 1960. ԼԱՐ, կորի կամ մակերևույթի երկու կա– մայական կետեր միացնող ուղղագիծ հատ– ված: ԼԱՐ, երաժշտական գործիքներում (ջու– թակ, դաշնամուր ևն) որպես ձայնային տատանումների աղբյուր կիրառվող ճկուն, առաձգական, պիրկ, ձգված թել: Լ–ի ձայնի տեմբրը որոշվում է սեփական տատանում– ների ււպծկաբով: Հևում պատրաստվել է բուսական հյուսվածքներից, կենդանինե– րի մազից: Այժմ օգտագործվում են հիմ– նականում մետաղե, երբեմն՝ ջիլե Լ–եր:
ԼԱՐԱԲԵՏՈՆ, տես Երկաթբետոն:
ԼԱՐԱԽԱՂԱՑ, կրկեսի արտիստ, որ ցու– ցադրում է հավասարակշռության (էկվի– լիբրիստիկայի) արվեստը հենման երկու կետերի միջև ձգված լարի վրա: Լ–ները հայտնի են դեռևս հնուց (Հռոմ, Չինաս– Լարախաղացներ տան, Պարսկաստան): Միջնադարում նը– րանց արվեստը տարածվել է Միջին Ասիա– յում, Կովկասում, եվրոպական երկրնե– րում, ավելի ուշ՝ Հարավային Ամերիկա– յում: XIX դ. կանեփե պարանը փոխարին– վել է պողպատե ճոպանով, որ հնարավոր է դարձրել լարի վրա միաժամանակ մի քանի արտիստների հանդես գալը: Սո– վետական առավել հայտնի լարախաղաց– ներից են՝ Վ. Արզումանյանը, Տարասով– ները, Վոլժսկիները, ուզբեկ Տաշկենբաև– ները, Դաղստանի «Ցովկրա» կոլեկտիվը: Լարախաղացությունը միջնադարյան Հա– յաստանի թատերական ժանրերից է՝ վկայ– ված V դարից և նոր ժամանակներում պահ– պանված որպես ժող. պրոֆեսիոնալ ար– վեստ: Լ. երաժշտախմբի նվագակցությամբ պարում է երկու սյուների միջև ձգված լա– րի վրա, իսկ նրա ծառան և խաղակից ծաղրածուն, որը նաև դրամ է հավաքում հանդիսականներից, լարի տակ ընդօրի– նակում է նրա շարժումները կատակային ձևերով, երբեմն էլ՝ ծաղրում նրան: Անցյալի հայ մեծանուն Լ–ներից է Հ. Գաս– պարյանը: Հ. Հովհաննիսյան
ԼԱՐԱՄՏԱՆ ԾԱԼՔԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, Խա– ղաղօվկիանոսյան ծալքավորության փուլ: Կատարվել է վերին կավիճ–պալեոգեն սահմանային ժամանակահատվածում և խիստ արտահայտվել ժայռոտ լեռներում (ԱՄՆ): Լ. ծ. առաջացրել է միջօրեականի ուղղությամբ ձգված լեռնաշղթաներ, նը– պաստել ցամաքային պայմանների զար– գացմանը Հյուսիսային կիսագնդում, բևեռ՝ ների սառեցմանը, որն իր հերթին ազդել է ծովի և ցամաքի վրա՝ մեծ փոփոխություն– ներ առաջ բերելով կենդանական ու բու– սական աշխարհում: Արդի պատկերա– ցումներով Լ. ծ. կատարվել է մի քանի փուլերով, ընդ որում տարբեր տեղերում՝ տարբեր ժամանակ: ՀԱԱՀ տարածքում Լ. ծ. արտահայտվել է կավճի ժամանակա– շրջանի վերջում տեղի ունեցած ռեգրեսիա– յով:
ԼԱՐԱՅԻՆ ԱՅԳԻՆԵՐ, շպալերային այգիներ, խաղողի վազի մշակու– թյան համակարգ: Կան սովորական ուղ– ղաձիգ, 3–5 հարկ լարերով և երկհար– թակային թեք, տանիքաձև շպալերներ: Շպալերը հենարան է ճյուղերի և ընձյուղ– ների համար: Լայն տարածում ունի ար– դյունաբերական խաղողագործության եր– կըրներում: Լ. ա–ում խաղողի վազի բո– լոր մասերը դասավորվում են մեկ հար– թության վրա, որը հնարավորություն է ստեղծում աշխատատար գործողություն– ների համակողմանի մեքենայացման, էներգիայի նպատակադիր օգտագործման, վազերի լավ օդափոխման համար: Լ. ա–ում վազերը ձևավորվում են տարբեր հզորության, բնի տարբեր բարձրության, հովհարանման կամ միակողմանի, կի– սահովհարային համակարգերով: Միջ– շարքային տարածությունը 2,5–3,0 մ է, միջվազայինը՝ 1,0–1, 5–2,0 it:
ԼԱՐԳՈ (իտալ. Largo, բառացի՝ լայն), երաժշտական ամենադանդաղ տեմպը: Լ. տեմպով են գրվում սովորաբար հանդի– սավոր–դրամատիկական բնույթի կամ թախծոտ երկերը:
ԼԱՐԳՈ ԿԱԲԱԼԻԵՐՈ (Largo Gaballero) Ֆրանսիսկո (1869–1946), իսպանական բանվորական շարժման գործիչ: 1894-ից՝ իսպանական սոցիալիստական բանվորա– կան կուսակցության (ԻՍԲԿ) անդամ: 1918–37-ին եղել է Աշխատավորների համ– ընդհանուր միության (ԱՀՄ) գլխավոր քարտուղար, 1936–37-ին, Ազգային–հեղա– փոխական պատերազմի ժամանակ՝ ժողո– վըրդական ճակատի կառավարության պրե– միեր մինիստր և ռազմ, մինիստր: Լ. Կ. աստիճանաբար անցել է հակակոմունիզմի դիրքերը, 1937-ին հեռացվել կառավարու– թյունից և հանվել ԱՀՄ–ի ու ԻՄԲԿ–ի ղե– կավարությունից: 1939-ին տարագրվել է Ֆրանսիա: 1943–45-ին գտնվել է Օրա– նիենբուրգի գերմ. համակենտրոնացման ճամբարում, որտեղից նրան ազատել է սովետական բանակը:
ԼԱՐԻՆԴՈՖՈՆ (< հուն. Xapvy£ – կո– կորդ և …ֆոն), ձայնալարերի և կռճիկ– ների մեխանիկական տատանումները էլեկտրականի փոխակերպող հատուկ կա– ռուցվածքի միկրոֆոն: Թերզգայուն է օդի տատանումների նկատմամբ: Կիպ հպում են կոկորդին: Օգտագործվում է գերաղմը– կաշատ պայմաններում (արդ. որոշ ձեռ– նարկություններում, տանկերում, ինքնա– թիռներում ևն)՝ հեռախոսային կապ իրա– կանացնելու համար: Ըստ տատանումների փոխակերպման սկզբունքի Լ. լինում է ածխային, պիեզո–էլեկտրական և էլեկտրա– մագնիսական: Իր էլեկտրաակուստիկ պա– րամետրերով Լ. զիջում է համապատաս– խան տիպի միկրոֆոններին, բայց ապա– հովում է հաղորդման բավականաչափ պարզորոշություն:
ԼԱՐԻՈՆՈՎ Միխայիլ Ֆեոդորովիչ (1881 – 1964), ռուս նկարիչ: Մովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (1898–1910): 1911-ին ստեղծել է «լու– չիզմը» (աբստրակտ արվեստի առաջին օրինակներից): 1915-ից ապրել է Փարի– զում: 1915–29-ին եղել է Ս. Պ. Դյագիլևի անտրեպրիգի նկարիչը: Գործերից են՝ «Ծաղկած եղրևանու թուփ» (1904), «Հան– գըստացող զինվոր» (1911), «Գարուն» և «Ձմեռ» (երկուսն էլ՝ 1912, բոլորը՝ Տրետ– յակովյան պատկերասրահում): ՀՊՊ–ում են Լ–ի «Ծաղկած խնձորենիներ» (1909), «Լողացող կանայք» նկարները:
ԼԱՐՄԱՆ ՇԱՐՔ, լարված ու թյան շարք (հազվադեպ՝ ակտիվության շարք), մետաղի և նրանց իոնների հաջորդական դասավորությունը էլեկտրոլիտների լու– ծույթներում ըստ նրանց ստանդարտ էչեկ– տրողային պոտենցիաների աճման կար– գի: Որպես համեմատության էլեկտրոդ ծառայում է ստանդարտ ջրածնական էլեկ– տրոդը: Դրա համար էլ Լ. շ–ում մտցնում են նաև ջրածինը, որի էլեկտրոդային պո– տենցիալը ընդունված է զրո: Բացասական ամենամեծ պոտենցիալներ ունեն ալկա– լիական մետաղները (մոտ –3 վ), դրա– կան ամենամեծ ազնիվ մետաղները (1+ 1,5 վ): Լ. շ–ում հաճախ ներառնում են ոչ մետաղներ, իոններ և որոշ քիմ. միա– ցություններ: Առավել շատ տարածված մետաղները Լ. շ–ում դասավորված են հետևյալ հաջորդականությամբ. Li, K, Ca, Na, Mg, Al, Mn, Zn, Fe, Co, Ni, Sn, Pb, H2, Cu, Hg, Ag, Au: