Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/512

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գային և ազատագրական պայքարի կարե– վոր դրվագները: Հայ գրականության մեշ գեղարվեստական մշակման ենթարկված ժող. Լ–ի լավագույն օրինակներ են Հ. Թու– մանյանի «Փարվանա»–ն, «Աղավնու վան– քը», Ա. Իսահակյանի -«Մոր սիրտը», «Հա– վերժական սեր»-ը: Գրկ. Ղանալանյան Ա., Ավանդա– պատում, Ե., 1969: Hhctob K.B., PyccKHe HapoAHbie coijHajibHO-yroniraecKHe jiereHflbi 17–19 bb., M., 1967. U. ՂաԱաււսնյւսն

ԼԵԳԵՈՆ, լեգիոն (լատ. legio, lego-ից՝ հավաքել, ժողովել), հին Հռոմի բանակի հիմնական կազմակերպական միավորը: Սկզբնապես Լ. կոչվել է ստրկատիրական միլիտիայից (մոտ 3 հզ. մարդ հետևակ) և ունևոր քաղաքացիներից (300 հեծյալ) կազմված Հռոմի ամբողշ բանակը: Մ. թ. ա. IV դարից Լ–ում եղել է 4200 զինվորից կազմված հետևակ և 300 հեծյալ: Օգոստոս կայսեր ժամանակ Լ–ների թիվը սկզբում եղել է 75, գահակալման վերջում՝ 25, սակայն շատացել է Լ–ի զինվորների քա– նակը (7000): Յուրաքանչյուր Լ. ունեցել է «դրոշ»՝ արծաթե արծիվ՝ ձողի վրա: «Լ.» անվանումը XVI – XIX դդ. Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ռու– սաստանում օգտագործվել է տարբեր զո– րամիավորումների համար: Լ. կոչվել են նաև կամավորական որոշ զորամիավո– րումներ, օրինակ՝ լեհ. Լ–ները, հայկ. Արեեւյան Լեգեոնը:

ԼԵԳԻՍԼԱՏՈՒՐԱ [լատ. lex (legis)–օրենք, latus – սահմանված], 1. ընտրովի օրենս– դիր մարմնի կամ պաշտոնատար անձի (պրեզիդենտ) լիազորությունների օրինա– կան ժամկետ: 2. Իրավաբանական և քաղ. գրականությունում՝ պառլամենտի հոմանիշ:

ԼԵԳԻՍՏՆ ԵՐ [լատ. legistae < lex (le– gis)– օրենք], 1. միջնադարյան իրավա– բաններ, որոնք նպաստել են հռոմեական իրավունքի տարածմանը Արևմտյան Եվրո– պայում: Լ. պայքարել են թագավորական իշխանության հզորացման, եկեղեցական և սե՚սյւյւյւական դատարանների իրավունք– ները, քաղաքային ինքնավարությունը սահմանափակելու օգտին: 2. Մ. թ. ա. V–III դդ. չին մտածողներ:

ԼԵԳԻՏԻՄԱՑԻԱ (< լատ. legitimus – օրինական), տես Օրինականացում:

ԼԵԳԻՏԻՄԻԶՄ (ֆրանս. legitimisme, լատ. legitimus–օրինական), քաղաքական սկըզ– բունք, որն առաջ է քաշել ֆրանսիական դիվանագետ Շ. Թաչեյրանը 1814–15-ի Վիեննայի կոնգրեսում՝ Ֆրանսիայի տե– րիտորիալ (մինչև 1792-ի հունվ. 1-ի սահ– մանները) շահերը հիմնավորելու և պաշտ– պան ելու, ինչպես նաև Պրուսիայի տերի– տորիալ ընդարձակումն արգելելու նպա– տակով: Ըստ Լ–ի չի կարելի տնօրինել ոչ մի գահ, ոչ մի տերիտորիա, քանի դեռ նրա օրինական տերը ձևականորեն չի հրաժարվել: «Օրինական» միապետից զավթած տերիտորիաները պետք է վերա– դարձվեն նրան: Այդ սկզբունքը Վիեննայի կոնգրեսում չընդունվեց, քանի որ հակա– սում էր ցարական Ռուսաստանի և Պրու– սիայի զավթողական ծրագրերին: «Լ.» տերմինը կիրառվել է նաև ֆրանս. Բուրբոնների «օրինական» դինաստիայի կողմնակից լինելու իմաստով: Շրջանա– ռության մեջ է մտել 1830-ի Հուլիսյան հե– ղափոխությունից հետո, երբ ֆրանս. գա– հին նստեց Լուի Ֆիլիպ Օռլեանցին: Ավե– լի լայն իմաստով լեգիտիմիստ են կոչում տապալված միապետության յուրաքան– չյուր կողմնակցի:

ԼԵԳԻՐՎԱԾ ԹՈՒՋ, տես Թոդ:

ԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏ, պողպատ, որը բացի սովորական խառնուկներից (ածխա– ծին, սիլիցիում, մանգան, ծծումբ, ֆոս– ֆոր), պարունակում է նաև լեգիրող տար– րեր (քրոմ, նիկել, մոլիբդեն, վոլֆրամ, վանադիում, մանգան, տիտան), որոնք լավացնում են մետաղի շահագործման և տեխնոլոգիական հատկությունները (տես Լեգիրում): Լեգիրող տարրերը հալված մետաղի մեջ մտցվում են ֆեռոհամաձոււ– վածքների կամ Լիգատուրայի ձևով: Մինչև 2,5% լեգիրող տարրեր պարունակող պող– պատը համարվում է ցածր լեգիր– վ ա ծ, 2,5% –10%՝ միջին լեգիր– վ ա ծ, 10%-ից բարձր՝ բարձր լ ե– գ ի ր վ ա ծ: Պողպատը կարող է լեգիր– ված լինել մեկ, երկու, երեք և ավելի տար– րերով: Համապատասխանաբար Լ. պ. կոչվում են քրոմային, քրոմնիկելային, քրոմնիկելմոլիբդենային ևն: ՍՍՀՄ–ում Լ. պ–ները մակնիշավորվում են ըստ իրենց քիմ. բաղադրության:

ԼԵԳԻՐՈՒՄ (գերմ. Legieren – միահալել, < լատ. ligo – կապում եմ, միացնում եմ), մետաղական համաձուլվածքների մեջ լե– գիրող տարրեր մտցնելը՝ նրանց որոշակի ֆիզիկական, քիմիական կամ մեխանի– կական հատկություններով օժտելու նպա– տակով: Լ–-ման միջոցով ստանում են զա– նազան հատկություններով մետաղական համաձուլվածքներ, որոնք զգալիորեն տարբերվում են մաքուր մետաղների հատ– կություններից: Առաջացող ֆազերի բյու– րեղային կառուցվածքը և որոշ հատկու– թյուններ (էլեկտրական, մագնիսական, ջերմային) կախված են տարբեր տարրերի ատոմների փոխազդեցության բնույթից: Լ. բերում է ֆազերի հավասարակշռու– թյան պայմանների խախտմանը, որոնք արտահայտվում են վիճակի դիա– գրամներով: Լեգիրող տարրերը հիմնական տարրի (լուծիչի) զուգակցմամբ, կախված դրանց ատոմական տրամագծերի և էլեկտրաքիմիական հատկությունների փոխհարաբերությունից, կազմում են նոր ֆազեր՝ պինդ լուծույթներ, միջանկյալ ֆազեր, քիմ. միացություններ: Լեգիրող տարրերի ներկայությամբ փոխվում են մեկ մոդիֆիկացիայից մյուսին անցնելու ջերմաստիճանները: Լ–ման հետևանքով համաձուլվածքների հատկությունների փոփոխությունը պայմանավորված է նաև կառուցվածքային բաղադրիչների ձևի, չա– փերի բաշխման, ինչպես նաև հատիկների սահմանների կազմի և վիճակի Փոփոխու– թյամբ: Լ. կարող է արգելակել ապաբյու– րեղացման պրոցեսները: Որպես կանոն Լ. կատարվում է լեգիրող տարրերը լե– գիրվող մետաղի հետ միահալելով (սովո– րաբար հեղուկ վիճակում): «Լ.» տերմինով են անվանում նաև պինդ մարմնի մեջ կողմնակի ատոմներ մտցնելը՝ նրա մակե– րևույթը իոններով ռմբակոծելով:

ԼԵԳԼԻ, լեռնագագաթ Զավախքի լեռնա– շղթայի կենտրոնական մասում, Հայկա– կան ՍՍՀ և Վրացական ԱՍՀ սահմանա– գլխին: Բարձրությունը 3157 մ է: Հանգած հրաբուխ է, լանջերը կազմված են լա լյա– ներից և խարամներից: Կատարը լերկ է, տարածված են քարաբեկորներ, ստորոտ– ներին՝ ալպյան մարգագետիններ: Անթրո– պոգենում ենթարկվել է սառցապատման:

ԼԵԳՀՈՌՆ, ձվատու հավերի ցեղ: Մտաց– վել է XIX դարում, ԱՄՆ–ում, իտալական սպիտակ հավերի և մինորկաների, իս– պանական հավերի, կռվանների և այլ ցեղերի տրամախաչումից: Անվանումը՝ իտալ. Լիվորնո (անգլ. Leghorn) նավա– հանգստի անունից: Ըստ փետրածածկի գույնի (սպիտակ, գորշ, հարդագույն ևն), մարւ1Նակագմվածքի, կատարի ձևի՝ կան Լ–ի մի քանի տարատեսակներ: Տարածված են սպիտակ Լ–երը: Լավ են հարմարվում, վաղահաս են և դիմացկուն: Աքաղաղնե– րի կենդանի քաշը 2,3–2,7 կգ է, հավե– րինը՝ 1,8–2,0 կգ: Տարեկան ձվատվու– թյունը՝ 220–270 հատ (լավագույնները՝ 300-ից ավելի): Տարածված է բոլոր երկըր– ներում: ՄՍՀՄ ներմուծվել է 1925-ին: Լ–ի խառնացեղերը օգտագործվել են ռուս, սպիտակ հավերի ցեղի ստացման ժամա– նակ: ՍՄՀՄ–ում Լ. բուծվում է ամենու– րեք:

ԼԵԳՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ՌՍՖՍՀ Ժողկոմխորհի դիվանագիտական ներկա– յացուցչությունը Հայաստանում: Լ. պ–յան նպատակն էր բարիդրացիական փոխհա– րաբերություններ հաստատել Հայաստա– նի հետ, միջնորդ լինել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գոր– ծում: Կազմվել է 1920-ի ամռանը: Անդամ– ներն էին Բ. Լեգրանը (պատվիրակության ղեկավար), Ս. Տեր–Գաբրիելյանը, Օ. Սիլի– նը, Ի. Շիֆֆերսը, հետագայում նաև Ա. Հովհաննիսյանը: Լ. պ. 1920-ի հուլիսի կե– սին ժամանեց Անդրկովկաս, սակայն Հա– յաստանի դաշնակցական կառավարությու– նը, Անտանտի երկրների ներկայացուցիչ– ների ցուցումով, ձգձգեց նրա մուտքը Հա– յաստան: Ադստաֆայում 5 օր մնալուց հետո պատվիրակները մեկնեցին Թիֆւիս: Հուլիսի 28-ին Բ. Լեգրանը պաշտոնապես նշանակվեց Հայաստանում ՌՍՖՍՀ լիա– զոր ներկայացուցիչ: Ղարաբաղում, Զան– գեզուրում և Նախիջևանում կարմիր բա– նակի և Հայաստանի ռազմ, ուժերի միջև ընդհարումներին վերջ տալու նպատակով, Լ. պ. դաշնակցական կառավարությանը առաջարկեց բանակցություններ սկսել Թիֆլիսում: Լ. պ–յան նախաձեռնությամբ 1920-ի օգոստ. 10-ին Թիֆլիսում կնքվեց ժամանակավոր համաձայնագիր, որով դադարեցվում էին ռազմ, գործողություն– ները, Սովետական Ռուսաստանի զորա– մասերը մնում էին հայ–ադրբեջանական սահմանային շրջաններում մինչև դրանց պատկանելիության որոշումը: 1920-ի սեպտեմբերին, երբ Թուրքիան պատերազմ սկսեց Հայաստանի դեմ (տես Հայ–թուր– քական պատերազմ 1920), Լ. պ. առաջար– կեց իր միջնորդությունը պատերազմը դադարեցնելու համար, սակայն Հայաս– տանի դաշնակցական կառավարությունը հապաղեց ընդունել առաջարկը: Լ. պ. Երևան ժամանելու հնարավորություն ըս– տացավ միայն 1920-ի հոկտ. 11-ին: Հոկտ. 28-ին Լ. պ–յանը հաջողվեց դաշնակցական