կան եղանակ: Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1931): Գրկ. CepmeHKo C. P., AKafleMHK C. B. JledefleB. ^Ch3hb h HayqHaa Resnejih- HocTb, M., 1959.
ԼԵԲԵԴԵՎ Վալենաին Վիաալևիչ (ծն. 1942, Մոսկվա), ՍՍՀՄ տիեզերագնաց–օդաչու: Սովետական Միության հերոս (28.12. 1973): ՍՄԿԿ անդամ 1971-ից: 1966-ին ավարտել է Մոսկվայի Ս, Օրջոնիկիձեի անվ. ավիացիոն ինստ–ը: ՍՍՀՄ տիեզե– Վ. Վ. Լեբեդև րագնացների ջոկատում է 1972-ից: 1973-ի դեկտ. 18–26-ը, Պ. Ի. Կչիմուկի հետ, որպես բորտինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ–13» տիեզերանավով: Թռիչքի ըն– թացքում կատարվել են գիտատեխնիկա– կան և բժշկա–կենսաբանական փորձեր: Տիեզերանավում տեղավորված «Օրիոն–2» հեռադիտակների համակարգով ստացվել են տարբեր համաստեղությունների ասա– ղերի սպեկտրագրեր:
ԼԵԲԵԴԵՎԱ Սառա Դմիտրևնա [11(23).12. 1892, Պետերբուրգ –7. 3.1967, Մոսկվա], սովետական քանդակագործ: ՌՍՖՍՀ ար– վեստի վաստ. գործիչ (1945): ՍՍՀՄ Գե– ղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1958): 1910–15-ին սովորել է Մ. Դ. Բեռն– շտեյնի, Լ. Վ. Շերվուդի և Վ. Վ. Կուզնե– ցովի արվեստանոցներում: Մասնակցել է ԱոնուԱենաաւ պրոպագանդայի ծրագրի իրականացմանը: 1925-ից ապրել է Մոսկ– վայում: Ստեղծել է դիմաքանդակներ («Ֆ. է. Ձերժինսկի», բրոնզ, 1925, ՍՍՀՄ հեղափոխության թանգարան, Մոսկվա, «Ս. Մ. Միխոելս», 1939, բրոնզ, 1961, Ս. Դ. Լ և p և դ ե– վ ա. Սովետական Միության հերոս, օդաչու Վ.Պ. Չկա– լովի դիմաքանդա– կը, բրոնզ (1939, Հայաստանի պե– տական պատկե– րասրահ, Երևան) «Ա. Տ. Տվարդովսկի», 1943, բրոնզ, 1961, «Լ. Ա. Բաժբեուկ–Մելիքյան», գիպս, 1946, «Բ. Լ. Պաստեռնակ», կրաքար, 1961–63, բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրա– հում) ու մերկ մարմինների քանդակներ, հախճապակյա և ճենապակյա դեկորատիվ– կիրառական իրեր, արձանիկներ: Լ–ի «Վ. Պ. Չկալով», բրոնզ (1939), «Կ. Գ. Պաուստովսկի», գիպս (1956), գործերը գտնվում են Հայաստանի պետ. պատկե– րասրահում:
ԼԵԲԵԴԻՆՅԱՆ ՏԱՎԱՐԻ ՑԵՂ, կաթնամսա– տու ցեղ: Մաեղծվել է ՈԻՍՍՀ Սումսկի մարզի տնտեսություններում՝ ուկրաինա– կան մոխրագույն տավարի և շվից ցեղի տրամախաչումից, ստացված խառնացեղե– րի ցանկալի տիպն «ինքն իր մեջ» բուծելու միջոցով: Հաստատվել է 1950-ին: Կենդա– նիներն րւնեն արտահայտված մկանուն– քով համաչափ մարմնակազմ: Գույնը՝ հիմնականում գորշ–մոխրագույն: Կովերի միջին կաթնատվությունը 3000–3700 կգ է (տոհմաբուծարաններում՝ մինչև 6000, իսկ ռեկորդը՝ 12300): Կաթի յուղայնությունը՝ 3,8–3,9% : Ցուլերի կենդանի քաշը՝ 850– 1000 կգ, կովերինը՝ 500–550: Սպանդա– յին ելքը՝ 55–58%: Վաղահաս է, 18 ամ– սական զվարակները կշռում են մինչև 420 կգ: Բուծում են Սումսկի, քսարկովի և Չերնիգովի մարգերում:
ԼԵԲԵՐԵՒՏ Հանս Ֆրիդրիխի (1910, Պե– տերբուրգ –1960, Տալլին), էստոնացի սո– վետական գրող: ՍՄԿԿ անդամ 1945-ից: Հայրենական մեծ պատերազմի տարինե– րին կռվել է սովետական բանակի էստո– նական կորպուսի շարքերում: Գրել է էստոներեն և ռուս.: «Լույսը Կոորդիում» (1948, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1949, հայ. հրտ. 1955) վիպակը մեծ դեր է խաղացել էստոնական գրականության մեջ սոցիա– լիստական ռեալիզմի կազմավորման գոր– ծում: Գրել է «Նավապետներ» (1954), «Զինվորները գնում են տուն» (1956), «Վասսարների պալատները» (1960) վե– պերը, «Նույն տանը» (1957) վիպակը:
ԼԵԳԱԼ ՄԱՐՔՍԻԶՄ», Ռուսաստանի լի– բերալ բուրժուական մտավորականու– թյան շրջանում XIX դ. 90-ական թթ. առա– ջացած գաղափարական–քաղաքական հո– սանք: «Լ. մ.»-ի գլխավոր ներկայացուցիչ– ներ Պ. Ստրուվեն, Ս. Բուլգակովը, Մ. Տու– գան–Բարանովսկին, Ն. Բերդյաևը հան– դես էին գալիս լեգալ մամուլում (այստե– ղից էլ՝ անվանումը), հրատարակում էին «Նովոյե սլովո» («HoBoe cjiobo»), «Նա– չալո» («Hanajio»), «ժիզն» («)KH3Hb») ամսագրերը: Մարքսիզմից վերցնելով լի– բերալ բուրժուազիային նպաստավոր առանձին հետևություններ, «լեգալ մարք– սիստները» կամայականորեն նրանից դեն էին նետում նրա հեղավւոխական ոգին: Ինչպես ցույց է տվել Վ. Ի. Լենինը, «Լ. մ.» «…այլասերում էր սոցիալիստա– կան գիտակցությունը, գռեհկացնելով մարքսիզմը, քարոզելով սոցիալական հա– կասությունների բթացման թեորիան, ան– հեթեթություն հայտարարելով սոցիալա– կան ռևոլյուցիայի, պրոլետարիատի դիկ– տատուրայի գաղափարը, բանվորական շարժումն ու դասակարգային պայքարը» (Երկ., հ. 5, էջ 478): Ելնելով այն բանից, որ «լեգալ մարքսիստները» ևս հանդես էին գալիս մարքսիզմի բացահայտ թշնամի նարոդնիկության դեմ, վ. Ի. Լենինը թույ– լատրելի է համարել «Լ. մ.»-ի հետ ժա– մանակավոր համաձայնությունը: Միա– ժամանակ Վ. Ի. Լենինը իր «Նարոդնի– կության տնտեսական բովանդակությունն ու նրա քննադատությունը պ–րն Մտրուվեի գրքում» հոդվածի մեջ ջախջախիչ քննա– դատության ենթարկեց «Լ. մ.», մերկացնե– լով նրա լիբերալ բուրժ. էությունը, «լե– գալ մարքսիստներին» անվանելով բուրժ. գաղափարախոսության արտահայտիչներ, մարքսիզմի դիմակավորված թշնամիներ: «Իսկրա»-ի լույս ընծայումից (1900-ի դեկ– տեմբեր) հետո «Լ. մ.» որպես գաղափարա– կան հոսանք դադարեց գոյություն ունե– նալուց: Հետագայում «լեգալ մարքսիստ– ները» դարձան կադետներ, իսկ Հոկտեմ– բերյան հեղափոխությունից (1917) հետո՝ կատաղի սպիտակգվարդիականներ: Հայ իրականության մեջ «Լ. մ.» դրսևոր– վել է նացիոնալիզմի հետ շաղախված: 90-ական թթ. հայ մամուլում մարքսիզմը լիբերալ–նացիոնալիստական աղավաղման ենթարկվեց հատկապես դաշնակցական գաղափարախոսների կողմից, որոնք պաշտպանում էին բուրժ. ամեն տեսակի տեսությունները: Մարքսիզմի տարած– ման, ս–դ. շարժման ծավալման շնորհիվ նացիոնալիստական այդ տեսությունները ժամանակին գաղափարապես ջախջախվե– ցին՝ ուղի հարթելով հայ աշխատավորու– թյանը հեղափոխական շարժման մեջ հա– մախմբելու համար: Գրկ. Լ և ն ի ն Վ. Ի., Նարոդնիկության տըն– տեսական բովանդակությունն ու նրա քննա– դատությունը պ–րն Ստրուվեի գրքում, Երկ., հ. 1: Ն ու յ ն ի, II Ինտերնացիոնալի կրախը, Երկ., հ. 21: Գ. Հովհաննիսյան
ԼԵԳԱՏ (< լատ. legatus – առաքված, դեսպան), 1. հին Հռոմում, սենատի նշա– նակած, քաղաքական հանձնարարություն կատարող դեսպան կամ լիազոր: Ուշ հան– րապետության ժամանակաշրջանում Լ. կոչվել են զորավարների և կուսակալների օգնականները նահանգներում: Կայսրու– թյան ժամանակաշրջանում կայսրի Լ. իրա– գործել է նահանգի փոխարքայի ֆունկցիա– ներ: 2. Հռոմի պապի դիվանագիտական ներկայացուցիչների բարձր կարգի տիտ– ղոս, նաև՝ ժամանակավոր կամ մշտական առաքելություն կատարող ներկայացու– ցիչ
ԼԵԳԱՏՈ (իտալ. legato, բառացի՝ կապ– ված, սահուն), երաժշաակաՆ դարձվածքի կապակցված (մեկ հնչյունից կամ համա– հնչյունից մյուսին սահուն, անընդմեջ ան– ցումով) կատարումը, ի տարբերություն «նոն լեգատո»-ի, որ նշանակում է չկա– պակցված (բայց ոչ կտրտված) կատարում: Նշվում է legato բառով կամ լիգա նշանով:
ԼԵԳԵՆԴ (լատ. legenda, բառացի՝ այն, ինչ պետք է կարդացվի), չափածո կամ արձակ ավանդական զրույց, որի մեջ պատկերվող կերպարներն ու դեպքերը ներկայացվում են մեծ մասամբ հրաշապա– տում ձևով: Սկզբնապես Լ. են կոչվել եկե– ղեցու կողմից սրբացված անձերի կենսա– գրությունները («Վարք սրբոց»), Հին և Նոր կտակարանի գործող անձանց մասին հնարածին պատումները (Ադամ և Եվա, Սողոմոն Իմաստուն, Քրիստոս ևն): Ավելի ուշ. Լ. են կոչվել նաև պատմական, բնաշ– խարհիկ և վարքաբանական այն ավան– դությունները, որոնց հիմքում ընկած առարկաները, անձերն ու իրադարձու– թյունները ընկալվել են ֆանտաստիկ ձե– վով: Լ–ում հաճախ արձագանք են գտել այս կամ այն ժողովրդի մղած դասակար–