Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բան երբեք չի գայթակղել: 1841-ի աշնանը է. զինվորական ծառայության է անցնում Բեռլինում, որտեղ ուսումնասիրում է ռազմ, գիտությունը, բազմիցս ընդգծելով նրա նշանակությունը հեղափոխության հա– մար: Միաժամանակ է. դասախոսություն– ներ է լսում Բեռլինի համալսարանում, զբաղվում է փիլիսոփայությամբ, հարում է երիտասարդ հեգելականների ձախ թեին, որը Տեգելի դիալեկտիկայի արմատա– կան U աթեիստական եզրակացությունն էր անում: Երիտասարդ հեգելականներից է. տարբերվում էր իր ինքնատիպ, ազա– տամիտ հայացքներով և հետադեմ փիլ. համակարգերի նկատմամբ ունեցած քննա– դատական վերաբերմունքով: 1842-ի նոյեմբերին է. տեղափոխվում է Անգլիա՝ Մանչեստր: Կապեր հաստատե– լով անգլ. բանվորական շարժման գոր– ծիչների և մասնավորապես չարտիստների հետ, է. աշխատակցում է անգլ. սոցիալիս– տական հրատարակություններին: 1842– 1844-ին է. անցում է կատարում հեղա– փոխական դեմոկրատիզմից կոմունիզմին, իդեալիզմից՝ մատերիալիզմին: 1844-ին, Փարիզում է. հանդիպում է Կ. Մարքսին: Այդ պահից սկսվում է երկու հեղափոխականների ու մտածողների մեծ բարեկամությունը և գաղափարական հա– մատեղ գործունեությունը, պայքարը: «Երբ ես 1844 թ. ամռանը Փարիզում այցելեցի Մարքսին,– գրել է էնգելսը,– պարզվեց մեր լիակատար համաձայնությունը տե– սական բոլոր բնագավառներում, և այդ ժամանակից սկսվեց մեր համատեղ աշ– խատանքը» (K. MapKC, Փ. 3HrejibC, Coh., t. 21, ct. 220): Փարիզում Մարքսն ու է. սկսում են գրել իրենց առաշին համա– տեղ աշխատությունը՝ «Սուրբ ընտանիք կամ քննադատական քննադատության քննադատությունը: Ընդդեմ Բրունո Բաուե– րի և ընկերության»: Բանվոր դասակարգի տառապանքների վառ ու ճշմարիտ պատկերը և նրա ազատա– գրական առաքելության մարքսիստական գաղափարը է. խորապես հիմնավորում է 1845-ին լույս տեսած «Բանվոր դասակար– գի դրությունը Անգլիայում» գրքում, որի մասին հետագայում Վ. Ի. Լենինը գրել է, թե հրապուրիչ ոճով գրված այդ գիրքը «լի էր անգլիական պրոլետարիատի թըշ– վառությունների ամենաստույգ ու ցնցող պատկերներով… սարսափելի մեղադը– րանք էր կապիտալիզմի ու բուրժուազիա– յի հասցեին» (Երկ., հ. 2, էշ 11): 1845-ի գարնանը է. մեկնում է Բրյուսել, որտեղ ապրում էր Մարքսը: Նրանք համատեղ զբաղվում են գիտական կոմունիզմի տե– սության մշակմամբ և պայքար ծավալում պրոլետարիատի կուսակցության ստեղծ– ման համար: «Երբ մենք 1845 թվականի գարնանը դարձյալ հանդիպեցինք Բրյու– սելում,– գրել է էնգելսը,– Մարքսը… ար– դեն գլխավոր գծերով ավարտել էր պատ– մության իր մատերիալիստական տեսու– թյան զարգացումը, և մենք ձեռնարկեցինք այդ նոր հայացքների մանրամասն մշակ– մանն ամենաբազմազան ուղղություննե– րով» (Կ. Մարքս, Ֆ. Էնգելս, Ընտիր երկ., հ. 2, 1950, էշ 440): Մարքսն ու է. գրում են «Գերմանական իդեոլոգիա» աշխատությունը, որով ավար– տում են «Սուրբ ընտանիքում» սկսած երի– տասարդ հեգելականների մերկացումը և առաշին անգամ բազմակողմանիորեն շա– րադրում հեղափոխական նոր աշխարհա– յացքի՝ գիտական կոմունիզմի կարևորա– գույն դրույթները: Ղեկավարելով «Կոմու– նիստների միությունը», Մարքսն ու է. գրում են <Կոմունի<ստական կուսակցու– թյան մանիֆեստը», որն առաշին անգամ տպագրվեց 1848-ի փետրվարին՝ Լոնդո– նում, գերմաներեն լեզվով: «Կոմունիս– տական կուսակցության մանիֆեստը» ծրա– գրային վւաստաթուղթ է, գիտական սոցիա– լիզմի հիմնական գաղափարների փայլուն շարադրանք: «Այս վւոքրիկ գրքույկն,– գրել է Վ. Ի. Լենինը «Կոմունիստական կուսակցության մանիֆեստի» մասին,– արժե ամբողշ հատորներ, նրա ոգով է ապրում ու շարժվում մինչև այժմ քաղաքա– կիրթ աշխարհի ամբողշ կազմակերպված ու մարտնչող պրոլետարիատը> (Երկ., հ. 2, էշ 12): 1848-ի ապրիլին, Ֆրանսիայի և Արև– մըտյան Եվրոպայի մյուս երկրների հե– ղափոխական շարժմանն անմիշական ղե– կավարություն ցույց տալու նպատակով Մարքսն ու է. վերադառնում են Գերմա– նիա, որտեղ ակտիվ մասնակցություն են ունենում հեղափոխական գրոհներին: 1848-ի հունիսից մինչև 1849-ի մայիսը Քյոլնում Մարքսն ու է. հրատարակում են «Նոր ^ռենոսյան լրագիրը» («Neue Rhei- nische Zeitung»), որը հեղափոխական պրոլետարիատի լավագույն օրգանն էր: «Գերմանական լրագրերից ոչ մեկը,– գրել է էնգելսը,– ոչ առաշ, ոչ էլ հետո, օժտված չէր այնպիսի ուժով և ազդեցու– թյամբ, չէր կարողանում այնպես էլեկ– տրականացնել պրոլետարական մասսա– ներին, ինչպես «Նոր Տռենոսյան լրագի– րը» (Կ. Մարքս, Ֆ. Էնգելս, Ընտիր երկ., հ. 2, 1950, էշ 430): է. զենքը ձեռքին գործուն մասնակցու– թյուն է ունենում գերմ. ժողովրդի զինված ապստամբությանը; 1849-ի մայիս–հուլի– սին նա կռվում է էլբերֆելդի բարիկադ– ների վրա և այլ խոշոր ճակատամարտե– րում, և միայն հեղափոխության պարտու– թյունից հետո մեկնում է Անգլիա: Մինչև 1870 թ. է. ապրում էր Մանչեստրում, իսկ Մարքսը՝ Լոնդոնում: Նրանք գրեթե ամեն օր նամակներ էին փոխանակում, իսկ հնա– րավորության դեպքում էլ այցելում էին միմյանց: Մարքսի ու է–ի հսկայական նա– մակագրությունը նրանց գրական ժառան– գության անբաժան մասն է և գիտ. ու քաղ. վիթխարի նշանակություն ունի: է. սիս– տեմատիկ օգնություն է ցույց տալիս Մարք– սին նրա գլխավոր երկի՝ «Կապիտաւ»-ի վրա աշխատելիս: «Միայն քե՝զ եմ պար– տական, որ այդ հնարավոր դարձավ,– գրել է Մարքսը է–ին 1867-ի օգոստ. 16-ին «Կապիտալ»-ի առաշին հատորի վերշին սրբագրությունը ստորագրելուց հետո: – Առանց իմ նկատմամբ ունեցած քո անձ– նազոհության ես ո՝չ մի կերպ չէի կարող հաղթահարել երեք հատորի այդ հսկա– յական աշխատանքը» (K. MapKC, Փ. SHrejibc, Coh., t. 31, c. 275): է–ի հսկա– յական աշխատանքի շնորհիվ հրատա– րակչության նախապատրաստվեցին և Մարքսի մահից հետո հրատարակվե– ցին «Կապիտալ»-ի II և III հատորները: համաշխարհային բանվորական շարժ– ման մեջ Մարքսի և է–ի հեղափոխական ու գիտական վիթխարի գործունեության ար– դյունքը եղավ բանվորների միշազգային ընկերության՝ I Ինտերնացիոնալի (տես Ինտերնացիոնաչ I) ստեղծումը: է. Մարք– սի մերձավորագույն օգնականն էր բան– վոր դասակարգի այդ անդրանիկ մասսա– յական պրոլետարական և հեղափոխական կազմակերպության հիմնադրման ու ղե– կավարման գործում: է. անողոք պայքար էր մղում բանվորական շարժման մեշ մարքսիզմին խորթ Լասսալի, Պրուդոնի, Բակունինի և այլ մանրբուրժուական– անարխիստական, աղանդավորական հա– յացքների ու նրանց կրողների (Լասսալ, Պրուդոն, Բակունին են) պրակտիկ գոր– ծունեության դեմ: Մարքսի և է–ի մշտական օգնությամբ, Ա. Բեբեչի ու Վ. Լիբկնեխտի ղեկավարությամբ 1869փն հիմնադրվում է Գերմանիայի սոցիալ–դեմոկրատական բանվորական կուսակցությունը, որը հա– կառակ լասսալականների հիմնականում կանգնում է հեղափոխական ճիշտ դիրքե– րի վրա: Այդ կուսակցության ստեղծումը միշազգային բանվորական շարժման պատ– մության մեջ կարևոր իրադարձություն էր: Անգնահատելի են է–ի ծառայություն– ները աշխարհում առաշին պրոլետարա– կան հեղափոխությանը՝ Փարիզի կոմու– նային (տես Փարիզի կոմունա 1871): 1870-ի սեպտեմբերին տեղափոխվելով Լոնդոն, ուր բնակվում էր Մարքսը, է. ըն– տըրվում է I Ինտերնացիոնալի Գլխավոր խորհրդի կազմում, ակտիվորեն մասնակ– ցում նրա կազմակերպական աշխատանք– ներին՝ լայն կապեր ունենալով բազմաթիվ երկրների բանվորական կազմակերպու– թյունների հետ: Գլխավոր խորհրդի նիս– տերում է. սիստեմատիկ հաղորդումներ է տալիս Փարիզում տեղի ունեցող իրա– դարձությունների մասին՝ պարզաբանում դրանց էությունը, քննադատաբար վեր– լուծում Կոմունայի սխալները: է. բարձր էր գնահատում Փարիզի կոմունայի դասե– րը: Կ. Մարքսի «Քաղաքացիական պատե– րազմդ Ֆրանսիայում» գրքի ներածության մեշ, որը է. գրել է 1891-ի մարտի 18-ին՝ Փարիզի կոմունայի քսաներորդ տարե– դարձի օրը, դիմելով սոցիալ–դեմոկրատա– կան ֆիլիստերներին, որոնք սարսափում էին պրոլետարիատի դիկտատուրա բա– ռերը լսելիս, նա հպարտությամբ հայտա– րարում է. «Տարգելի՜ պարոններ, ուզո՞ւմ եք արդյոք իմանալ, թե ինչ է այդ դիկտա– տուրան: Նայեցեք Փարիզի կոմունային: Այդ պրոլետարիատի դիկտատուրան էր» (Կ. Մարքս, Ֆ. Էնգելս, Ընտիր երկ., հ. 1, էշ 589): Այդ ժամանակաշրշանում է. մշակում է մարքսիստական փիլիսոփայության մի շարք հիմնական պրոբլեմները: Նրա «Ան– տի–Դյուրինգ» (1878), «Բնության դիաչեկ– ւոիկա», «Մոցիալիզմի զարգացումը ուտո– պիայից դեպի գիտություն», «Ընտանիքի, մասնավոր սեփականության ն պետու– թյան ծագումը» (1884), <Լյուդվիգ Ֆոյեր– բախը և գերմանական կչասիկ փիչիսո– փայության վախճանը* (1886) և այլ եր– կերում լուսաբանվում են մարքսիզմի բաղ– կացուցիչ մասերը՝ փիլիսոփայությունը,