քաղաքատնտեսությունը, գիտական կո– մունիզմը: Բարձր գնահատելով է–ի գրա– կան ժառանգությունը՝ Լենինը գրել է, «Չի կարելի մարքսիզմը հասկանալ և չի կարելի այն ամբողջականորեն շարադրել, հաշվի չառնելով էնգելսի բոլոր երկերը» (Երկ., հ. 21, էշ 103): Մարքսի մահը մեծ հարված էր է–ին, որին այդուհետե վի– ճակված էր առաշին շութակը նվազելու և լինելու միշազգային բանվորական շարժ– ման, պրոլետարական կուսակցություն– ների միակ առաջնորդը: Ամբողջ 12 տարի է. սերտ կապեր ,էր պահպանում աշխար– հի գրեթե բոլոր մասերում ծավալվող սո– ցիալիստական ու բանվորական շարժման ղեկավարների հետ, նրանց խորհրդա– տուն ու առաշնորդն էր: է–ի աշխատու– թյունները հրատարակվում էին Ամերի– կայի Միացյալ Նահանգներում, Անգ– լիայում, Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Գերմանիայում, Դանիա– յում, Իտալիայում, Լեհաստանում, Հո– լանդիայում, Հունաստանում, Հունգա– րիայում, Շվեյցարիայում, Ռուսաստա– նում, Ֆրանսիայում U այլ երկրներում: է. ուշադիր հետևում էր այդ երկրներում ծա– վալվող հեղափոխական շարժումներին, ուղղություն էր տափս նրան: է. ագատ գրում և խոսում էր եվրոպական 12 լեզու– ներով, կարդում՝ մոտ 20 լեզվով, այդ թվում՝ նաև ռուսերեն: է. խոշոր դեր կատարեց պրոլետարիա– տի միշազգային նոր միավորման՝ II Ին– տերնացիոնալի (տես Ինւոեյւնացիոնէա II) ստեղծման գործում, որը հիմնադրվեց 1889-ի հուլիսին Փարիզում և իր գործու– նեության սկզբնական շրշանում, լինելով I Ինտերնացիոնալի գործի շարունակողը, լայն պայքար ծավալեց համաշխարհային բանվորական շարժման ընդլայնման ու համախմբման ուղղությամբ: է. անձամբ մասնակցեց միշազգային պրոլետարիա– տի համաշխարհային օրվա՝ մայիսմեկյան առաշին ցույցերին և հիացմունքով գրեց նրանց մասին: «Մայիսի 1-ը նշանակում է երկու խիստ սահմանագծված և իրար հար– կադիր լագերներ,– նշում էր էնգելսը 1893-ին, – մի կողմից – միշազգային պրոլետարիատը, որը դեպի հաղթանակ է գնում ընդհանրական ազատագրության կարմիր դրոշի ներքո, մյուս կողմից–բոլոր երկրների ունևոր և ռեակցիոն դասակար– գերը, որոնք միավորվել են իրենց շահա– գործողական արտոնությունները պաշտ– պանելու համար: Պայքարն սկսված է, կար– միր դրոշը ծավալվա՝ծ է, հաղթանակը հաստատ է. դեպի առա՜ջ» (Կ. Մարքս, Ֆ. Էնգելս, Վ. Ի. Լենին, Պրոլետարական ինտերնացիոնալիզմի մասին, 1960 էշ 280): Վճռական պայքար մղելով կապիտա– փստական պետությունների զավթողա– կան պատերազմների դեմ և վճռականորեն պաշտպանելով ժողովուրդների միշև խա– ղաղության գործը, է. միաժամանակ կանգ– նած էր ազգային–ազատագրական պա– տերազմներին սոցիալիստների ակտիվ մասնակցության դիրքերում: Մայր ցամաքի պրոլետարիատի հեղափոխական պայ– քարը ճնշված ու գաղութային ժողովուրդ– ների ազգային–ազատագրական շարժման հետ միացնելու մարքսիստական գաղա– փարը լիակատար զարգացում ստացավ արդեն իմպերիալիզմի ժամանակաշրջա– նում՝ Վ. Ի. Լենինի աշխատություններում: է. վիթխարի հետաքրքրություն է ցու– ցաբերել Ռուսաստանում զարգացող հե– ղափոխական շարժման նկատմամբ՝ կան– խատեսելով ռուսական հեղափոխության մոտիկությունը, ուրախությամբ ու խորը հավատով նշելով նրա խոշոր ազդեցու– թյունը մյուս երկրների հեղափոխական շարժումների վրա: է. նամակագրություն և անձնական կապեր ուներ ռուս ականա– վոր քաղ. գործիչների հետ: է–ի գրական ժառանգության մեջ նշանակալից են Ռու– սաստանին նվիրված նրա երկերն ու նա– մակները: Դրանք նվիրված են Ռուսաս– տանի հսկայական դերին համաշխար– հային հասարակական ու հեղափոխական շարժման մեշ: 1895-ի աշնանը Վ. Ի. Լենինի գրած «Ֆրիդրիխ Էնգելս» հոդված– մահախոսականում նշվում է, որ «…թե՝ Մարքսը և թե՝ էնգելսը պարզորոշ տես– նում էին, որ Ռուսաստանում լինելիք քա– ղաքական ռևոլյուցիան վիթխարի նշանա– կություն է ունենալու նան արևմտա–եվրո– պական բանվորական շարժման համար… Ռուսական ռևոլյուցիոներները հանձին նրա կորցրին իրենց լավագույն բարեկա– մին» (Լենին Վ. Ի., Երկ., հ. 2, էշ 17): Ռուսաստանի հեղափոխական շարժում– ների հետ սերտորեն կապված է. զբաղ– վել է նաև Հայաստանի հարցով: է. համակրանքով էր վերաբերվում հայ ժողովրդի ազատագրական շարժմանը՝ ընդդեմ թուրք, բռնակալության ու ցարա– կան դեսպոտիզմի, բարեկամական հարա– բերություններ էր պահպանում հայ հե– ղափոխական գործիչների հետ, հետաքըր– քըրվում Հայաստանի պատմական ան– ցյալով ու ներկայով, նշում նրա ազատա– գրական պայքարի ուղիները: XIX դ. վեր– ջին հայ հասարակական–քաղաքական առաջադեմ գործիչները, ծանոթանալով մարքսիստական ուսմունքին, աշխատում էին հայ հասարակայնության շրջաննե– րում պրոպագանդել մարքսիզմը, առան– ձին գործեր թարգմանել մայրենի լեզվով: 1894-ի նոյեմբերի 12-ի նամակում Լաու– րա Լաֆարգին է. գրում էր. «… Լոնդոնը հեղեղվում է ռուս, իտալացի, հայ և ուրիշ վտարանդիներով, որոնք իրենց կանոնավոր այցելութ*յուններով ինձ պատ– վի են արժանացնում» (MapKC K. h 3Hre;ibc Փ., Coh., t. 39, c. 260): «Կոմունիստական կուսակցության մանի– ֆեստի» հայերեն թարգմանության մասին է. հիշատակում է 1888 և 1890 թթ. առաջա– բաններում: Սուլթանական Թուրքիայի հայահալած քաղաքականության, գրա– քննչության դժնդակ պայմաններում Կոս– տանդնուպոլսում, ինչպես նշում է է., «… հրատարակիչը վախեցել է Մարքսի անունը կրող գիրքը լույս ընծայել, իսկ թարգմանիչը չի համաձայնել «Մանիֆես– տը» ներկայացնել որպես իր աշխատու– թյունը» (Կ. Մարքս և Ֆ. Էնգելս, Կոմու– նիստական կուսակցության մանիֆեստը, 1973, էջ 27, 36), ու այդ պատճառով այն չի հրատարակվել: Գոհունակությամբ ըն– դունելով «Մանիֆեստը» և «Սոցիալիզմի զարգացումը» երկերի հայերեն թարգմա– նության լուրը, է., սակայն, բարձր պա– տասխանատվությունից ու բարեխղճու– թյունից դրդված, հրաժարվում է իրեն անծանոթ լեզվով առաջաբան գրելու պատ– վերից, քանի որ դա կարող էր հանգեցնել անցանկալի հետևանքների, թյուրիմա– ցության: 1894-ի սեպտեմբերի 23-ին Կ. Կաուցկուն հղած նամակում է. շնորհա– կալություն է հայտնում «Սոցիալիզմի զարգացումը» երկի հայերեն թարգմանու– թյունն ստանալու առթիվ (MapKC K. h 3Hre;ibC Փ., Coh., t. 39, c. 251): Հայ ժողովրդի ազատագրական շարժ– ման հետագա զարգացման համար անգնահատելի էին 1894-ի նոյեմբերի 23-ի Հ. Ն. Աթաբեկյանցին հասցեագըր– ված նամակում է–ի արտահա/տած մըտ– քերը, որտեղ տրվում է հայ ժողովրդի սոցիալական ծանր կացությունը և Փրկու– թյան ելքը: է. նշում է, որ հայ ժողովրդին դժբախտություն է վիճակված «գտնվելու թուրքական բռնակալության Սցիլայի և ցարական դեսպոտիզմի Քարիբդայի միջև»: Նամակում է., հայ ժողովրդին հղե– լով լավագույն ցանկություններ, այն եզ– րակացությանն է հանգում, որ Հայաստա– նի ազատագրումը սուլթանիզմի, ինչպես նաև ռուսական դեսպոտիզմի լծից «հնա– րավոր կլինի միայն այն օրը, երբ կտա– պալվի ռուսական ցարիզմը» (MapKC K. h 3HrejibC Փ., Coq., t. 39, c. 270–71): Լաուրա Լաֆարգին 1894-ի դեկտ. 29-ին գրած նամակում է. հիացմունք է արտա– հայտում «Մանիֆեստի» հայերեն թարգմա– նությունն ստանալու կապակցությամբ» (MapKC K. h 3Hre;ibc Փ., Coh., t. 39, c. 294): է–ի հիմնական աշխատությունները տասնյակ հազար տպաքանակով հրատա– րակվել են հայերեն և դարձել ընթերցող լայն հասարակայնության սեփականու– թյունը: Այդ գործում իրենց արժանի ներ– դրումն ունեն հայ հեղափոխական ակա– նավոր գործիչները (Շահումյան, Լալա– յանց, Կնունյանց, Սպանդարյան, Մյաս– նիկյան, Կասյան, Ա. Հովհաննիսյան): է. իր կենդանության օրոք ականատես եղավ մարքսիստական ուսմունքի հաղթ– արշավին, որին անմնացորդ նվիրաբերեց իր ողջ կյանքը: Նրա բուռն երազանքն էր ապրել մինչև սոցիալիստական հեղա– փոխության հաղթանակը, թեկուզ «մի աչքով նայել նոր դարին»: Մակայն կե– րակրափողի քաղցկեղը, որի մասին ոչ ոք չգիտեր, աստիճանաբար հյուծել էր նրա օրգանիզմը: է. վախճանվեց 1895-ի օգոստ. 5-ին: Նրա կտակի համաձայն, դիակիզու– մից հետո փոշեսափորը Իստբոռնի մոտ (Անգլիա) իջեցվեց ծով: 1895-ի օգոստոսի 10-ին, երբ Լոնդոնում է–ի քաղաքացիա– կան հոգեհանգստի արարողությունն էր կատարվում, երախտապարտ հայ ժողո– վըրդի կողմից նրա շիրիմին պսակ դրեց Ավետիս Նազարբեկը: Դիմանկարը տես աղյուսակ I, 64–65-րդ էջերի միջև՝ ներդիրում: Երկ .MapKC K.j 3Hre Jibe Փ.* Coq., 2 t. 1–49, M., 1955–75; Մարքս Կ., Էնգելս Ֆ., Ընտիր երկ., հ. 1–2, Ե., 1950: Մարքս Կ., Էնգելս Ֆ., Ընտիր Երկ. 3 հատորով, հ. 1–2…, Ե., 1972–73…: Կոմու– նիստական կուսակցության մանիֆեստը, Ե., 1973: Մարքս Կ., Էնգելս Ֆ., Հատըն– տիր նամակներ, հ. 1, Ե., 1936: Սոցիալիզմի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/53
Արտաքին տեսք