Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/533

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

արագացնում են չեդու ելքը դեպի 12-մատ– նյա աղիք, խթանում լեղու գոյացումը լյարդի բջիջներում կամ ուժեղացնում շար– ժումը լեղուղիներով: Առավել գործածա– կան խթանիչներ են լեղաթթվի պատրաս– տուկները՝ դիհիդրոխոլաթթուն կամ խո– լագոնը, դեխոլինը, բնական լեղու պատ– րաստուկներից՝ ալլոխոլը, խոլենզիմը, բուսական ծագման նյութերից՝ մասուրի թուրմը (խոլոսաս), եգիպտացորենի սպի– ների թուրմը, անթառամի ծաղիկների եփուկը կամ թուրմը, սինթետիկ Լ. դ. են՝ ծքսաֆենամիդը, ցիկվալոնը, սպազմոլի– տիկ մի շարք դեղանյութեր, մագնեզիումի սուլֆատը, հանքային ջրերից՝ Բորժոմը, Եսենտուկի N« 4 և 17, Սմիռնովսկայան, Սլավյանովսկայան և Ար գնին: Լ. դ. օգ– տագործում են հիմնականում լյարդի, լեղապարկի, լեղուղիների բորբոքային պրոցեսների և չեղաքարային հիվանդու– թյան բուժման նպատակով:

ԼԵՂԱՊԱՐԿԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, խոլեցիս– տիտ (հուն. xoM – լեղի և xtiatic; – պարկ), լեղապարկի բորբոքային հիվան– դություն: Առաշանում է 12-մատնյա աղիքի և լյարդի բորբոքումների ժամանակ, կամ բորբոքային այլ օշախներից՝ արյան մի– ջոցով լեղապարկի մեջ վարակի թափանց– ման հետևանքով: Նպաստող գործոններն են՝ լեղապարկի դատարկման նյարդա– շարժողական ապարատի և արյան շրջա– նառության խանգարումները, ինչպես նաև ասկարիդոզը, լամբլիոզը ևն: Լ. բ. լի– նում է լեղաքարային (տես Լեղաքարային հիվանդություն) և ոչ լեղաքարա– յին, ըստ ընթացքի՝ սուր և քրոնիկական, ըստ բորբոքման բնույթի՝ կատարային թարախային, ֆլեգմոնային և գանգրենա– յին: Լ. բ. երբեմն ուղեկցվում է լեղուղինե– րի բորբոքումով: Ախտանշաններն են՝ աջ թուլակողի ցավերը, որոնք ճառագայթվում են դեպի աջ ուսը և թիակը, ջերմության բարձրացումը և դեղնախտը: Բ ու ժ ու– մ ը. հանգիստ, դիետա, հակասպազմա– տիկ դեղամիջոցներ, առողջարանային բուժում՝ ժելեզնովոդսկ, Եսենտուկի, Տրուսկավեց: Որոշ դեպքերում՝ վիրաբու– ժական միջամտություն:

ԼԵՂԱՊԻԳՄԵՆՏՆԵՐ, ներկող նյութեր, որոնք պարունակվում են լեղու, աննշան քանակությամբ նաև արյան և հյուսվածք– ների մեջ: Գոյանում են հեմոգչոբինի քայքայումից, ողնաշարավոր կենդանի– ների և մարդու լյարդի, փայծաղի, ոսկրա– ծուծի մակրոֆագերում: Կարևոր Լ–ից են՝ բիլիվերդինը, բիլիռուբինը, ուրոբիլինը: Բիլիվերդինը՝ C33H34O8N4, կա– նաչ բյուրեղներ են, մոլ. զանգվածը՝ 522,67, հայտնաբերվել է նաև որոշ անող– նաշարավորների (որդեր, խեցգետնա– նմաններ, միջատներ) օրգանիզմում: Բի– լիվերդինի վերականգնումից առաջանում է բիլիռուբին՝ C33H3606N4, մոլ. զանգվածը՝ 584,68, դարչնագույն բյուրեղ– ներ են: Լեղածորանների խցանման դեպ– քում դժվարանում է լեղու անցումը դեպի 12-մատնյա աղիք, և ոիլիռուբինի խտու– թյունն արյան մեջ բարձրանում է, անց– նում մեզի մեջ: Այդ պատճառով բիլիռու– բինի որոշումն արյան և մեզի մեջ ունի ախտորոշիչ նշանակություն: Ու ր ո բ ի– լ ի ն ը դեղին դույնի նյութ է, ստացվում է ուրոբիլինոգենից՝ լույսի և օդի ազդե– ցությամբ:

ԼԵՂԱՔԱՐԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, խ ո– լ և լ ի թ ի ա զ (հուն. – ւեղի և Xtdog – քար), մարդկանց հիվանդու– թյուն, բնորոշվում է լեղապարկում, եր– բեմն լեղուղիներում, քարագոյացմամբ: Լեղաքարեր. /. լեղապարկի խառը, խոշոր քայ րեր, 2. խոլեսթե– րինապիգմենաա– յին մանր քարեր Ըստ կառուցվածքի լեղաքարերը լինում են միատարր (խոլեսթերինային, պիգմեն– տային, կրային, սպիտակուցային) և խա– ռը: Լեղաքարերը գոյանում են լեղու հիմ– նական բաղադրիչ մասերի բյուրեղացու– մից և նստվածքագոյացումից: Լեղու մեջ բիլիռուբինի ավելացման դեպքում գո– յանում են մաքուր պիգմենտային՝ բի– լիռուբինային քարեր: Լեղաքարերի առա– ջացումը հաճախ կապված է նյութափոխա– նակ՜ության խանգարումների հետ, որին նպաստում են ժառանգական նախատրա– մադրվածությունը և սնման առանձնա– հատկությունները (առատ և խոլեսթերի– նով հարուստ սնունդ): Լ. հ. երբեմն զու– գակցվում է ճարպակալման, շաքարային հիվանդության հետ: Կոլոիդային հա– մակարգի խանգարմանը առավել նը– պաստում են լեղու հոսքի դանդաղումը (խոլեստազ) և չեղաւցարկի րորբոքումը: Լեղաքարերը երբեմն ցավեր չեն առա– ջացնում (քարակրություն) և ախտորոշ– վում են պատահականորեն: Լ. հ. դրսևոր– վում է ուղեկցող այլ հիվանդությունների (լեղապարկի և լեղուղիների բորբոքում) և լեղուղիներով քարերի տեղաշարժման ժամանակ: Բնորոշվում է նոպայաձև ցա– վերով (լյարդային խիթ՝ կոլիկա), դեղ– նախաով, լեղապարկում և լեղածորանում ճնշման բարձրացմամբ: Բ ու ժ ու մ ը. լեղաքարերը լուծող դե– ղամիջոցներ դեռևս չկան: Բուժումը հիմ– նականում տարվում է հետագա ք արա գո– յացումը և նոպաները կանխելու նպատա– կով: Լեղամուղ միջոցներ, նոպայի ժա– մանակ՝ սպազմոլիտիկ դեղանյութեր, վա– րակի միացման դեպքում՝ անտիբիոտիկ– ներ, սուլֆանիլամիդային պատրաստուկ– ներ: Հաճախակի նոպաների և բարդու– թյունների դեպքում՝ վիրաբուժական մի– ջամտություն: ԼԵՂԻ, ողնաշարավոր կենդանիների և մարդու լյարդի գեղձային բջիջների ար– տազատուկ (սեկրետ): Հասուն մարդու լյարդը օրական արտազատում է 1,2 չ Լ.: Որոշ հիվանդությունների ժամանակ կա– րող է առաջանալ լեղարտադրության ուժե– ղացում կամ թուլացում: Տարբերում են լյարդային Լ. (թեթևակի մածու– ցիկ, ոսկեդեղնավուն հեղուկ), որն ան– միջապես թափվում է 12-մատնյա աղիքի մեջ: Լեղապարկային Լ., կու– տակվում է լեղապարկում (մածուցիկ, դեղնա–գորշագույն կամ կանաչավուն հե– ղուկ) և արաազաավում է 12-մաանյա աղիքի մեջ՝ սնունդ ընդունելիս: Լ–ու բա– ղադրիչ մասերն են՝ փղաթթոմւերը, չե– ղաւցիգմենաները, խոլեսթերինը, անօր– գանական աղերը, ֆերմենտները (ֆոս– ֆատազներ), հորմոնները (թիրօքսին): Աղիքային համակարգում Լ. նպաստում է ճարպերի ճեղքմանը, օճառացմանը, էմուլ– սացմանը և ներծծմանը, արագացնում աղիքների գալարակծկանքը: Լ–ու արտա– զատվելը կարգավորվում է հատուկ հոր– մոնների (սեկրետին, խոլեցիստոկինին) և սննդանյութերի շնորհիվ, որոնք խթա– նում են լեղապարկի կծկումները և դա– տարկումը: Լ–ու պատրաստուկներն օգ– տագործվում են որպես փղաՎուղ դեղա– նյութեր, իսկ պահածոյած Լ., որպես ցա– վազրկող և ներծծող միջոց՝ հոդաբորբերի, բարձիկաբորբերի, ռադիկուլիտների բուժ– ման համար: ԼԵՄ (Lem) Ստանիսլավ (ծն. 12.9.1921, Լվով), լեհ գրող: 1939–41-ին սովորել է Լվովի բժշկական ինստ–ում, 1948-ին ավարտել Կրակովի համալսարանի բժըշ– կական ֆակուլտետը: Գրել է գիտաֆան– տաստիկ գործեր, որոնցում քննարկվում են գիտության ու տեխնիկայի զարգաց– ման հնարավոր սոցիալական հետևանք– ները, մերկացվում է կյանքի նկատմամբ սպառողական վերաբերմունքը, միլիտա– րիզմը՝ «Աստղանավորդներ» (1951), «Մա– գելլանի ամպը» (1955, հայերեն հրտ. 1964), «Եդեմ» (1959), «Ներխուժում Ալդե– բարանից» (1959), «Վերադարձ աստղե– րից» (1961), «Լոգարանում գտնված օրա– գիրը» (1961), «Սոլարիս» (1961, հայերեն հրտ. 1965, համանուն ֆիլմը՝ 1972-ին), «Անպարտելին» (1964) ևն: Լ. հաճախակի է դիմում փիլ. գրոտեսկին, երգիծանքին, պարոդիային («Ռոբոտների հեքիաթները», 1964, «Որս», 1965 ևն): Գրել է նաև «Չկորս– ված ժամանակ» (1955) հոգեբանական, «Հետաքննություն» (1959) դետեկտիվ, «Բարձր ամրոց» (1966) ինքնակենսագրա– կան վեպերը, կիբեռնետիկայի («Երկ– խոսություններ», 1957), տիեզերագնացու– թյան, («Ուղեծիր դուրս գալը», 1962), էվրիստիկայի ու ֆուտուրոլոգիայի («Տեխ– նոլոգիայի գումարը», 1964), գրականու– թյան, գիտության («Պատահարի փիլիսո– փայությունը», 1968) և գիտական ֆան– տաստիկայի («Բացարձակ վակուում», 1971), փիլ. խնդիրների վերաբերյալ էս– սեիստական գրքեր և այլ գործեր: Երկ. Գոյություն ունե՜ք արդյոք, միաոր Ջոնս, Ե., 1962: ԼԵՄԲ, Լ և մ (Lamb), Ուիլիս Ցուջին (ծն. 12.7.1913, Լոս Անջելես), ամերիկացի ֆիզիկոս: Ավարտել է Կալիֆոռնիայի հա– մալսարանը (1934): 1938–51-ին աշխա– տել է Կոլումբիայի համալսարանում (1948-ից՝ պրոֆեսոր): 1951–56-ին՝ Ատան– ֆորդի, 1956–62-ին՝ Օքսֆորդի, 1962-ից՝ Ցեյլի համալսարանների պրոֆեսոր: 1947–53-ին աշխատակիցների հետ մի շարք փորձեր է կատարել ատոմային փնջերում մագնիսական ռեզոնանսի մե– թոդի օգնությամբ ջրածնի և դեյտերիումի ատոմների մակարդակների նուրբ կա– ռուցվածքն ուսումնասիրելու համար և հայտնաբերել է 22 Տւ/2 մակարդակի շե– ղումը 22Pi/2 մակարդակի նկատմամբ