(Լ և մ բ ի շ և ղ ու մ): Արժանացել է նոբելյան մրցանակի (Պ. Կուշի հետ, 1955):
ԼԵՄԵՇԵՎ Սերգեյ Ցակովլեիչ [27.6(10.7). 1902, գ. Ստարոյե Կնյազեո, այժմ՝ Կալի– նինի մարզում –26.6.1977, Մոսկվա], ռուս սովետական երգիչ (քնարական տե– նոր): ՄՍՀՄ ժող. արտիստ (1950): ՄՄԿԿ անդամ 1948-ից: 1925-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան: 1931 – 1965-ին եղել է ՄՄՀՄ Մեծ թատրոնի մե– ներգիչ, 1959–61-ին՝ Մոսկվայի կոնսեր– վատորիային կից օպերային ստուդիայի ղեկավար: Լավագույն դերերգերից են՝ Լենսկի (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Ռոմեո, Ֆաուստ (Գունոյի «Ռոմեո և Զու– լիետ», «Ֆաուստ»), Հերցոգ (Վերդիի «Ռի– գոլետտո»): Արժանացել է ՄՄՀՄ պետ. մրցանակի (1941):
ԼԵՄԿԵ Միխայիլ Կոնստանտինովիչ (1872–1923), ռուս սովետական պատ– մաբան, XIX դ. կեսի ռուսական ազատա– գրական շարժման փաստագրական աղ– բյուրների հրապարակման հիմնադիրնե– րից: ՍՄԿԿ անդամ 1922-ից: XIX դ. վեր– շին և XX դ. սկզբին եղել է տարբեր լրա– գրերի խմբագիր: Հրատարակել է Ա. Գեր– ցենի և Ն. Դոբրոլյուբովի երկերը, որոնց ծանոթագրությունները պարունակում են ռուս, հեղափոխական շարժման պատ– մության եզակի փաստաթղթեր, ինչպես նաև փաստագրական և մատենագիտա– կան կարեոր տեղեկություններ: Հոկտեմ– բերյան հեղափոխությունից հետո Լ. վա– րել է դասախոսական–պրոպագանդիստա– կան աշխատանք բուհերում, ֆաբրիկա– ներում և գործարաններում, խմբագրել է «Կնիգա ի ռեոլյուցիա» («Kimra h peBo- jiioijhh») ամսագիրը: Լ–ի փաստագրական մեթոդը հնարավորություն տվեց նրան բավականաչափ հաղթահարել լիբերալ– բուրժուական պատմագրության միտում– նավորությունը, սակայն լրիվ ազատա– գրվել լիբերալ–բուրժուական մեթոդոլո– գիայից՝ չկարողացավ: Նյւկ . upojn.eceta » Pocchh 1860-xit., 2 B3A., M.-IL, 1923.
ԼԵՄՄԱ (հուն, ձդաա), օժանդակ առաշա– դրություն՝ թեորեմ ապացուցելու համար: «Լ.» տերմինը մուծել են հին հույն երկրա– չափները:
ԼԵՄՆԻՍԿԱՏ Բեռն ու լիի (լատ. lem- niscatus – ժապավենազարդ), ութաձե հարթ կոր (գծ.): Լ. այն կետերի բազմու– թյունն է, որոնց Fi(–a, օ) և F2(a, օ) կիզակետերից ունեցած հեռավորություն– ների արտադրյալը հավասար է a2: Լ–ի հավասարումը կոորդինատների ուղղան– կյուն համակարգում ունի (x2+y2)2– –2a2(x2– y2)= 0 տեսքը, իսկ բեեռային կոորդինատների համակարգում՝ p2= = 2a2cos2qp: Լ–ով սահմանափակված մա– կերեսը հավասար է 2a2: Առաշին անգամ դիւոարկել է Ցա. Բեռնուփն (1694):
ԼԵՄՈՆԻԵ (Lemonnier) Քամիլ (1844– 1913), բելգիացի գրող և քննադատ: Դրել է ֆրանս.: «Ֆլամանդական և վալոնյան պատմվածքներ»-ը (1873) նվիրված են գյուղին: «Արուն» (1881) վեպում փառա– բանել է «բնության հարստությունն ու բնազդների ազատությունը»: 80–90-ական թթ. հանգել է դարաշրշանի հիմնական թե– մային՝ աշխատանքի և կապիտալի հա– կասություններին («Արյունախումը», 1886 են): Վերշին վեպերը («Ադամն ու Եվան», 1899, «Անտառի զով թավուտում», 1900) պատկերում են հնադարյան համայնքի իդիլիան:
ԼԵՄՈՒՐՆԵՐ (Leimiridae), պրիմատների կարգի կիսակապիկների ընտանիք: Մարմնի երկարությունը 13–37 սմ է, պոչի– նը՝ 16–56 սմ: Ետին վերջավորությունները Լնմուր առշեիններից երկար են, հարթ եղունգ– ներով: Մեծ մատը հակադրված է 3-րդ և 4-րդ մատներին: Մազածածկը խիտ է, փափուկ, հաճախ վառ գունավորված: Ունեն երկար դունչ, 36 ատամ: Մտորին ծնոտի վրա գտնվող «ատամնային սանրի– կով» և լեզվի օգնությամբ սանրում են և հարթեցնում մազածածկը: Լեզվի տակ ունեն «ստորին լեզու», որով մաք– րում են ստորին ծնոտի ատամները: Լ–ի գլխուղեղը թույլ է զարգացած; Ապրում են միայն Մադագասկարի արեադարձային անտառներում: Լավ բարձրանում, վազում ու թռչում են ծառերի ճյուղերով: Սնվում են պտուղներով, տերեներով, հատա– պտուղներով, ծաղիկներով, միջատներով ու նրանց թրթուրներով: Ակտիվ են մթնշա– ղին կամ գիշերը, ցերեկը քնում են ծառե– րի փչակներում ու բներում: Լ–ի ընտանի– քը բաժանվում է 2 ենթաընտանիքի: Հայտնի է 6 սեռ, մոտ 14 տեսակ: Հանդի– պում են ոչ մեծ խմբերով, երբեմն միայ– նակ կամ զույգերով. Հղիությունը 2–5 ամիս է, ունենում են 1–3 ձագ: Լ–ի թիվը խիստ կրճատվել է և գտնվում են պաշտ– պանության տակ: Գրկ. 2KH3Hb JKHBOTHbIX, T. 6, M., 1971* ԼԵՅ (Leu), Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետության դրամական միավորը, հավասար է 100 բանիի: Սահմանվել է 1867-ին: Շրջանառում են 100, 25, 10 Լ. բանկնոտներ և 5, 2, 1 Լ. գանձարանային տոմսեր: ՄՄՀՄ Պետբանկի 1978-ի հուլիսի 1-ի կուրսով 100 Լ. = 15 ռ.:
ԼԵՅԲԵՆ&ՈՆ Լեոնիդ Աամուիլովիչ [14 (26) .6.1879, Իսսրկով – 15.3.1951, Մոսկվա], սովետական մեխանիկ: ՍՍՀՄ ԴԱ ակադեմիկոս (1943): Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1901) և Բարձ– րագույն տեխնիկական ուսումնարանը (1906): 1925-ին Մոսկվայում կազմակեր– պել է ՄԱՀՄ առաջին նավթարդյունահա– նության լաբորատորիան: 1934–36-ին եղել է Մոսկվայի պետ. համալսարանի մեխանիկայի ինստ–ի դիրեկտորը: Աշ– խատանքները վերաբերում են կիրառա– կան առաձգականության տեսության, ամ– րության, ստորգետնյա հիդրավլիկայի, գազով հեղուկների ֆիլտրման հարցերին: Արժանացել է ՄՄՀՄ պետ. մրցանակի (1943): Պարգեատրվել է Լենինի 2 շքանշա– նով: Գրկ. IO p b e b E. H., JIeoHH/յ CaMynjioBHH JIeil6eH30H, «H3b. AH CCCP. OTflejieHHe Tex- HH^ecKHx Hayic»,, 1949, Mi 8.
ԼԵՅԲՈՐԻՍՏՆԵՐ (անգլ. labourists, la– bour – աշխատանք), Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և մի քանի այլ երկրների լեյբորիստական կու– սակցությունների անդամները: Իրենց կազմով բանվորական այդ կուսակցու– թյունները գլխավորում են աջ ղեկավար– ները, որոնք վարում են բուրժուազիայի հետ դասակարգային համագործակցու– թյան քաղաքականություն:
ԼԵՅԴԵՆ (Leiden), հին համալսարանա– կան քաղաք Նիդերլանդներում, Հարավա– յին Հոլանդիա նահանգում: Նավահան– գիստ է Հռենոսի դելտայում: Երկրի բրդե– ղենի արդյունաբերության կենտրոններից է: 100,1 հզ. բն. (1971): Պահպանվել են XIII–XVII դդ. ճարտ. հուշարձաններ: Լ–ում է Ռեմբրանդի տուն–թանգարանը:
ԼԵՅԴԵՆՅԱՆ ՇԻՇ, էլեկտրական կոնղեն– սաաորի տեսակ, գլանաձե ապակե անոթ է, որը դրսից և ներսից մինչե բարձրու– թյան երկու երրորդը պատված է մետաղա– թերթով: Ներքին շրջադիրը (մետաղա– թերթը) միացված է գլանի առանցքով անցնող մետաղե գնդիկավոր ձողին: Լ. շ–ի շրջադիրների միջե պոտենցիալների տար– բերությունը հասնում է 100 000 վ, իսկ ունակությունը՝ 0,00! Ակֆ: Կոչվում է Նիդերլանդների Լեյդեն քաղաքի անու– նով, ուր 1745-ին այն առաջին անգամ գործածության մեջ է մտել: Լ. շ. դպրոցա– կան սարքերից է: ԼԵՅձԵՆ, Լեզեն (Leysin), բարձրլեռ– նային կլիմայական առողջարան Հարավ– Արեմտյան Շվեյցարիայում: Գտնվում է հովտում, 1300–1500 մ ծ. մ. բարձր: Ձմեռը մեղմ է (հունվարի միջին ջերմաստիճանը՝ – 1°C), ամառը՝ չափավոր ցուրտ (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 13,9°C), տարե– կան տեղումները՝ 1200 մմ: Բուժվում են շնչառական օրգանների հիվանդություն– ներով, նյարդային համակարգի ֆունկցիո– նալ խանգարումներով, սակավարյունու– թյամբ տառապողները: Մպորտային կա– յան է և տուրիզմի կենտրոն:
ԼԵՅԼԻ (Մ ա հ ա կ յ ա ն–Տ և բ–Մ կ ը ր ա– չյան Փառանձեմ, 1892, Թիֆլիս – 1951, Մոսկվա), հայ սովետական բանաս– տեղծուհի, թարգմանչուհի: 1912-ից բա– նաստեղծություններ է տպագրել մամու– լում: 1959-ին հրատարկվել է Լ–ի «Կարոտ» ժողովածուն: Նրա թարգմանությամբ լույս են տեսել Մ. Միխալկովի «Առակներ»-ը (1951), Ի. Կարնաուխովայի «Պատմություն համերաշխների մասին» (1952) վիպակը: