ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1966-ի սեպտ. 9-ի որոշմամբ երկու տարում շնորհվում է 30 Լ. մ.: 1970-ից Լ. մ. են սահմանվել նաև գրականության և ար– վեստի բնագավառի, մանկապատանեկան ստեղծագործությունների համար: Մեկ մրցանակի համար սահմանված է 10000 ռ.: Լ. մ–ի կարող են ներկայացվել գիտական այն աշխատությունները, գրականության, արվեստի և ճարտ–յան բնագավառի այն ստեղծագործությունները, որոնք տպագըր– վել են (հրապարակորեն կատարվել, կա– ռուցվել) թեկնածության ժամկետի սահ– մանումից ոչ ուշ, քան մեկ տարի առաջ, իսկ տեխնիկայի, արտադրության բնա– գավառի աշխատանքները՝ ժողտնտեսու– թյան մեջ ներդնելուց հետո: Լ. մ–ի ներ– կայացված աշխատանքները քննարկում են ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին առ– ընթեր լենինյան և պետ. մրցանակների կոմիտեները: Լ. մ. շնորհելու մասին ՍՄԿԿ ԿԿ–ի և ՍՍՀՄ Մինիստրների խոր– հըրդի որոշումը հրապարակվում է մամու– լում՝ Վ. Ի. Լենինի ծննդյան նախօրեին: Լ. մ–ի արժանացած անձանց տրվում է Լենինյան մրցանակի դափնեկրի կո– չում, հանձնվում դիպլոմ, պատվո նշան և վկայական: Հայ գործիչներից Լ. մ–ի են արժանացել Գ. Աղաբասանցը, Ա. Բար– խուդարովը, Զ. Դոլուխանյանը, Ա. էթմեք– շյանը, Ա. Խաչատրյանը, Ի. Կնունյանցը, Ա. Միկոյանը, Ա. Մկրտումյանը, Ա. Մըն– դոյանցը, Մ. Շահինյանը, Մ. Սարյանը և ուրիշներ: 2. «ժողով ու րդների միշե խաղաղ ու թյան ա մ ր ա– պընդման համար» լենին– յան միշազգային մրցանակ– ներ. պատվավոր մրցանակներ, որոնք տրվում են ցանկացած երկրի քաղաքացի– ներին, անկախ նրանց քաղ. հայացքնե– րից, կուսակցական պատկանելությու– նից, կրոնական համոզմունքներից և ծա– գումից՝ ժողովուրդների միշև խաղաղու– թյան ամրապնդման պայքարում ակնա– ռու ծառայությունների համար: Հաստատ– վել է 1949-ին, Վ. Ի. Լենինի անունով կոչվել 1956-ից: Մրցանակակիրներին տըր– վում է դիպլոմ, Վ. Ի. Լենինի պատկերով մեդալ և 25 հզ. ռուբլու պարգև:
ԼԵՆԻՆՅԱՆ ՈՒՂԻՈՎ», տեսական–քաղա– քական ամսագիր: ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի օրգան: Լույս է տեսնում 1957-ից, Երևանում: Խմբագիր՝ Ա. Ադոյան: Լուսա– բանում է մարքսիզմ–լենինիզմի, ՍՄԿԿ քաղաքականության կենսական հարցերը, անդրադառնում լենինյան տեսական ժա– ռանգությանը և կուսակցության ղեկա– վար դերին: Հանդեսը պայքարում է կու– սակցական շինարարության պրակտիկ պրոբլեմների հեա տեսության անխզելի կապի բացահայտման և արդի դարաշրջա– նի կոմունիստական շարժման վւորձի ընդ– հանրացման համար: Պարզաբանում է մարքս–լենինյան փիլիսոփայության, սո– ցիոլոգիայի, գիտական կոմունիզմի, տըն– տեսագիտության և տնտեսության կա– ռավարման, իրավագիտության, սովետա– կան շինարարության և գիտատեխնիկա– կան հեղափոխության կարևոր խնդիրներ: Լայն աշխատանք է ծավալում հանրա– պետության քաղ., տնտ. և հասարակա– կան կյանքի ղեկավարման մեթոդներն ու «Լենինյան ուղիով» ամսագրի շապիկը ոճը կաւոարելագործելու, նորագույն մի– ջոցների կիրառումն արմատավորելու գործում:՝ Բազմակողմանի լուսաբանվում են ՍՄԿԿ և ՀԿԿ համագումարների և Կենտրոնական կոմիտեների որոշումնե– րը: Անմիջական օգնություն է ցույց տա– լիս կուսակցական ուսուցման ցանցի, հատ– կապես պրոբլեմային տեսական սեմինար– ների ունկնդիրներին, հրապարակում ուսուցման ծրագրով նախատեսված նյու– թեր: Տպագրում է հանրապետական և շրջանային պարբերական մամուլի տեսու– թյուններ, նոր գրքերի գրախոսություններ և ծանոթագրություններ: «Լ. ու.»-ին նա– խորդել են. «Կոմունիստ» (1922–23, 1925–28, 1935–36), «Լենինյան ուղի» (1928–33), «Կուսաշխատող» (1936–40), «Պարտաշխատող» (1940–41), «Պարտիա– կան կյանք» (1947–56) պարբերական– ները: վ. Ամիրբեկյան
ԼԵՆԻՆՅԱՆ ՈՒՂԻՈՎ», երկօրյա թերթ: ՀԿԿ Իջևանի շրջանային կոմիտեի և աշ– խատավորների դեպուտատների շրջանա– յին և քաղաքային սովետների օրգան: Լույս է տեսնում 1962-ից, Իջևանում: Լայն տեղ է հատկացնում շրջանի արդ. ձեռնար– կությունների աշխատանքների լուսաբան– մանն ու առաջավորների փորձի ընդհան– րացմանը, գյուղատնտեսության զարգաց– ման և բնության պահպանության խնդիր– ներին, ծանոթացնում կառավարման ժա– մանակակից մեթոդներին և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ուղիներին: Լուսաբանում է շրջանի հասա– րակական կյանքը, ներկայացնում նրա հեղափոխական անցյալը: Տպագրում է գրական էջեր, տեղեկատվություններ շըր– շանի մշակութային, մարզական նորու– թյունների և միջազգային իրադարձու– թյունների մասին: Հաջորդել է «Հարվա– ծային կոլխոզնիկ» (1935–55) և «Իջևանի կոլտնտեսական» (1955–62) թերթերին: Վ. ԱԱիբբեկյան
ԼԵՆԻՆԱԿ–ԿՈՒ&ՆԵ5ԿԻ (մինչև 1925-ը՝ Կոլչուգինո), քաղաք ՌՍՖՍՀ Կեմերովոյի մարզում, Ինյա գետի ափերին: Երկաթու– ղային կայարան է: 131 հզ. բն.(1976): Կուզ– նեցկի ածխավագանի կենտրոններից է: ԼԵՆ Կ ԹԵ ՄՈՒՐ, Լան կ–Թ ա մ ու ր, (1336–1405), միջինասիական զորապետ, ամիրա (1370–1405): Մարտում վիրավոր– վելով՝ ստացել է «Լենկ» (կաղ) մակա– նունը: 1372–1405-ին ձեռնարկել է ավելի քան 20 խոշոր արշավանք և ստեղծել աշ– խարհակալություն (Սամարղանդ մայրա– քաղաքով), որն ընդգրկում էր Միջին Ասիան, Աֆղանստանը, Փենջաբը, Իրանը, Միջագետքը, Հայաստանը, Վրաստանը և Ատրպատականը: 1380–90-ական թթ. Լ. ավերիչ հարձակումներ է գործել Ոսկե Հորդայի, Հնդկաստանի, իսկ 1400–02-ին՝ թուրք, սուլթան Բայազիդ I-ի դեմ: 1404-ին Չինաստան կատարած արշավանքն ընդ– հատվել է Լ–ի մահվան պատճառով: Լ. աչքի է ընկել ծայրահեղ դաժանությամբ (զանգվածային կոտորածներ ևն): 1386-ի գարնանը Լ. առաջին անգամ ար– շավել է Հայաստան, գրավել Նախճավանը, պաշարել բերդը, ասպատակել Այրարատը՝ մինչև Կարբի, Բջնի, Սուրմարի և Կողբ, գրավել է Դոփյանների շառավիղ Հասան Ծարեցու ամրոցները, կոտորել Երևան գյուղաքաղաքի բնակիչներին: Լ–ին դի– մադրել են կողբեցիները, Պռոշյանների իշխանանիստ Շահապոնիքը, Սուրմարի բերդաքաղաքը: 1387-ի գարնանը Լ. ար– շավել է Հարավային Հայաստան, բայց պարտություն է կրել թուրքմեն. Կարա– Կոյունլու ցեղերից: Վանը 20օրդիմադրել է Լ–ի հրոսակներին, սակայն ամբողջ բնակչությունը կոտորվել է կամ գերեվար– վել: 1394-ին Լ. երկրորդ անգամ արշա– վել է Առաջավոր Ասիա և, Միջագետքը գրավելուց հետո, թափանցել Արևմտյան Հայաստան, գրավել Երզնկան, Բասենը, Կարսը, Մուրմարին, Բագարանը, Արճեշը ևն: 1399-ի աշնանը Հայաստան կատարած երրորդ արշավանքի ժամանակ անբնակ դարձան Վրաստանի և Հայաստանի հս–արլ. գավառները: 1400-ին ավերել է Սեբաստիան: Լ–ի օրոք Հայաստանի բնակ– չության հոծ զանգվածներ (հատկապես արհեստավորներ) գերի են տարվել Միջին Ասիա, իսկ Հայաստանում բնակեցվել են քոչվոր ցեղեր: Գբկ. Թովմա ՄեծոՓեցի, Պատմու– թիւն Լանկ–Թամուրայ և յաջորդաց իւրոց, Փարիզ, 1860: ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, կազմ. է. Ս. Խաչիկյան, Ե., 1950: ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հի– շատակարաններ, կազմեց Լ. Ս. Խաչիկյան, հ. 1, Ե., 1955: ABTo6norpaHH THMypa, nep. c TiopKCKoro h AHcaraTaftcicoro H3mkob, M.–JI., 1934.
ԼԵՆՇԻՆ», տրեստ, Լենինական քաղաքի տարածքում արդյունաբերական և քա– ղաքացիական շինարարությունն իրակա– նացնող կազմակերպություն: Մտեղծվել է ՀՍՍՀ ժողկոմսովետի 1938-ի հունվ. 4-ի որոշմամբ: 1924-ից գործել է «Տեքստիլշին» անվամբ: Ունի 4 շինվարչություն, երկաթ– բետոնե իրերի կոնստրուկցիաների գոր– ծարան, մեքենայացման բազա, մատակա– րարման բաժին, տեխ. գրասենյակ և ավ– տոպարկ: «Լենշին»-ի կոլեկտիվը կառուցել է Մայիսյան ապստամբության անվան տեքստիլ կոմբինատը, նրա շուրջը տա– րածված բանվորական թաղամասը և քա– ղաքի այլ ձեռնարկություններ: Տրեստը տարեկան կատարում է մոտ 19 մլն ռ. շինմոնտաժային աշխատանք: Տարեկան շահագործման է հանձնում 50–55 հզ. ւԼ2 բնակելի տարածություն, 5,5 մլն ռ. արդ., ինչպես նաև զգալի գումար կազմող դըպ– րոցական, նախադպրոցական, կուլտուր– կենցաղային և այլ օբյեկտներ: 1967– 1977-ին «Լենշին» տրեստը 26 անգամ ար–