Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/572

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գիծվում են գրական բարքերը: Լ. Կ–ի երգիծանքում զուգակցվում են կենսական փասաի ճշգրտությունը և չափազանցու– թյունը, գրոտեսկը, արտաքուստ «անմեղ և անտարբեր» պատմելաձևը կոմիկա– կան լիցք է պարունակում: Լույս են տե– սել Լ. Կ–ի «Անվավեր մեռելներ» (1924), «Ազգային այբբենարան» (1926), «Վրի– պած արցունքներ» (1934), «Գրաբար մար– դիկ» (1959), «Մարդը տանու շորերով» (1965) Ժողովածուները: է. ՋրբաշյսՕւ

ԼԵՌԱՆ ՔԱՐՈձ, Հիսուս Քրիստոսին վե– րագրվող ճառախոսություն, որում հակիրճ շարադրված են վաղ քրիստոնեության սկզբունքները: Ըստ Մատթեոսի և Ղու– կասի Ավետարանների, իբր Քրիստոսը քարոզ է արտասանել մի լեռան վրա՝ դիմելով առաքյալներին: Լ. ք–ի հիմնա– կան դրույթներն են՝ «սիրեցեք ձեր թըշ– նամիներին», «օրհնեցեք ձեզ անիծողնե– րին», «խփում են մի այտիդ, մյուսն էլ մոտեցրու», «ով խլում է բաճկոնդ, նրան մի մերժիր նաև շապիկդ»: Լ. ք. շահագործ– վող խավերին հորդորում էր հրաժարվել պայքարից, համակերպվել ամենադաժան իրավիճակին՝ ամեն ինչ ակնկալելով «երկնային հորից»: Լ. ք–ի սկզբունքները լիովին համընկնում են իշխող դասակար– գերի շահերին, ուստի եկեղեցական հայ– րերը դրանք անվերապահորեն դնում են իրենց քարոզչության հիմքում:

ԼԵՌԵՆՑ (Նազարբեկյան Ավե– տիս, 1866–1939), հայ բանաստեղծ: Գրական ասպարեզ է մտել XIX դարի 80-ական թթ.: Լույս է ընծայել «Ազատ ժա– մեր» (1883), «Բանաստեղծություններ» (1890), «Նվագ և մեղեդի» (1895) ժողովա– ծուները, որոնցում քննադատել է կյանքի անարդարությունները: Հրատարակել է նաև «Փախստականը» (1891), «Ավազակը» (1892) պոեմները: 1893-ին լույս տեսած «Մարտում» ժողովածուն նվիրված է Արև– մըտյան Հայաստանում ազգային–ազա– տագրական շարժումներին:

ԼԵՌՆԱԳԱԳԱԹ, լեռան, լեռնազանգվածի կամ լեռնաշղթայի առավել բարձր մասը: Լինում է սրածայր, սարավանդանման և այլ ձևերի: Լ. են անվանում նաև լեռան ամենաբարձր կետը: Երկրագնդի ամենա– բարձր Լ–ներն են Ջոմոլունգման (8848 մ, Հիմալայներում), Չոգորին (8611 մ, Կա– րակորումում), Կոմունիզմի պիկը (7495 մ, Պամիրում) ևն:

ԼԵՌՆԱԳՅՈՒՂ (մինչև 1967-ը՝ Լեռնանցք), գյուղ Հայկական ՍՍՀ Ղուկասյանի շըր– ջանում, շրջկենտրոնից 14 կմ հարավ– արևելք: Սիավորված է Թորոսգյուղի անասնապահական սովետական տնտե– սության հետ: Ունի տարրական դպրոց, ակումբ:

ԼԵՌՆԱԳՈՐԾ», երկօրյա թերթ: ՀԿԿ Ար– թիկի շրջանային կոմիտեի, աշխատավոր– ների դեպուտատների շրջանային և քա– ղաքային սովետների օրգան: Լույս է տես– նում 1931-ից, Արթիկում: Առաշին շրջա– նում թերթը մասնակցել է տնտեսության վերակառուցման պայքարին, աջակցել գյուղի սոցիալիստական վերափոխումն ու կոլտնտեսային շարժման վերելքն ապահովելու գործին: Պայքարել է անգրա– գիտության վերացման համար: Ետպա– տերազմյան տարիներին թերթն ընդհան– րացնում է առաջավորների փորձը, լու– սաբանում սոցիալիստական մրցության ընթացքը, շրջանի աշխատանքային, մշա– կութային և մարզական առօրյան, տպա– գրում ստեղծագործող երիտասարդու– թյան գրական փորձերը: ՏԱԱՍ–ի և

ԱՐՍԵՆՊՐԵՍ–ի նյութերով ընթերցողներին ծանոթացնում է միջազգային և հանրապե– տական իրադարձություններին: Վ. Ամիրբեկյան

ԼԵՌՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ (հուն. opog – լեռ, Ypaqpoo – գրել), գեոմորֆոլոգիայի բաժին: Զբաղվում է ռելիեֆի ձևերի՝ լեռնաշղթա– ների, բարձրությունների, գոգավորություն– ների ևնի (ըստ արտաքին հատկանիշնե– րի և անկախ ծագումից) նկարագրությամբ ու դասակարգումով:

ԼԵՌՆԱԶԱՆԳՎԱԾ, լեռնային երկրի քիչ թե շատ մեկուսի, առանձնացած տեղա– մաս, որն ունի երկարության և լայնության մոտավորապես միատեսակ ձգվածություն, համեմատաբար թույլ մասնատվածու– թյուն (օրինակ՝ Մոնբլանը, Արագածը): Լեռնային երկրի հարևան մասերից բա– ժանվում է լայն ու խոր հովիտներով:

ԼԵՌՆԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆ, լեռներ առաջաց– նող տեկտոնական և դենուդացիոն պրո– ցեսների ամբողջություն: Հաճախ Լ. սխալ ձևով մեկնաբանվում է որպես ծալքավո– րության ուղղակի արդյունք: Երկրակեղևի կայուն և շարժուն մարզերում տեկտոնա– կան պրոցեսների տարբերությունը ուշա– դրություն է գրավել տակավին XIX դ., երբ ամերիկացի երկրաբան Ջիլբերտը առանձնացրեց տեկտոնական շարժում– ների երկու գլխավոր տիպ՝ էպեյրոգեն, որոնք ստեղծում են մայր ցամաքներ, և օրոգեն, որոնք առաջացնում են լեռներ: Արդի տվյալներով Լ. ինքնուրույն պրոցես է և զարգանում է ինչպես գեոսինկլինալի տեղում, առաջացնելով էպիգեոսին– կլինալային լեռներ, այնպես էլ պլատֆորմի տեղում՝ առաջացնելով է պ ի– պլատֆորմային լեռներ: LtrtVUHtrs (Մինչս 1948-ը Օիրվսա– ջուղ), գյուղ հայկական ՍՍՀ Արթիկի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հարավ: Կաթնաանասնապահական սովետական Լեռնակերտի միանավ եկեղեցու (IV–V դդ.) հատակագիծը տնտեսությունն զբաղվում է նաև հացա– հատիկի և կերային կուլտուրաների մշա– կությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժմանկաբարձա– կան կետ, կապի բաժանմունք, մսուր– մանկապարտեզ: Լ–ի միանավ եկեղեցին (IV–V դդ.) վաղ միջնադարի հայ ճարտ. արժեքավոր հուշարձաններից Է, որը պահ– պանել է իր ծավալատարածական հորին– վածքը (վերանորոգվել է միայն ծածկի թաղը): Բավական ձգված համաչափու– թյուններով (8,2 մ^2Ղ, մ) եկեղեցու դահ* Լեռնակերտի միանավ եկեղեցին (IY–V դդ.) լիճն արլ–ից ավարտվում է հատակագծում շեշտված պայտաձև աբսիդով: Թաղակիր կամարները հանգում են երկայնական պատերի երեք զույգ որմնասյուներին: Արմ. ճակատն ունի զույգ լուսամուտներ և ատամնավոր քիվով տիմպանով ճակ– տոն: Այս արխաիկ մանրամասները Հա– յաստանում հելլենիստական ճարտ. ավանդների արտահայտությունն են: Լ–ի շրջակայքում պահպանվել են նաև Պողոս– Պետրոս մահարձանը՝ խաչքարերով (XII– XIII դդ.), կիկլոպյան երկու ամրոց, գե– րեզմանոց: Հիմնադրել են Ալաշկերտից և Սուշից եկածները, 1830-ին: Ս. Iկեքսանյան, Մ. Հասրաթ յան

ԼԵՌՆԱԿԵՐՏ (մինչև 1945-ը՝ Քյասիկբաշ), գյուղ Հայկական ՍՍՀ Մարտունու շրջա– նում, Արգիճիի աջ ափին, շրջկենտրոնից 9 կմ հարավ–արևմուտք: Միավորված Է Գեղհովիտի կաթնաանասնապահական սովետական տնտեսության հետ: Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան:

ԼԵՌՆԱՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ–

ԹՅՈՒՆ, Լ և ռնահայաստանի կա– ռավար ու թյ ու ն, բուրժուական ժա– մանակավոր կառավարություն Զանգեզու– րում (Սյունիքում) 1920 դեկտեմբեր –1921 հունիս: Հայաստանում սովետական կար– գեր հաստատվելուց (29.11.1920) հետո Զանգեզուր փախած դաշնակցականները 1920-ի դեկտ. 25-ին, Տաթևի համագումա– րում հռչակեցին «Ինքնավար Սյունիքի Հանրապետությունը» Նժդեհի գլխավորու– թյամբ: 1921-ի ապրիլի 26-ին Տաթևի 2-րդ համագումարում «Ինքնավար Սյունիքը» վերանվանվեց «Լեռնահայաստանի Հան– րապետություն», ընտրվեց կառավարու– թյուն՝ Նժդեհի գլխավորությամբ: Հակա– սովետական ուժերը հույսեր էին կապում Լ. Հ–ի հետ և օժանդակում նրան: Հայաս– տանի սովետական կառավարությունը աշ– խատում էր Զանգեզուրը Սովետական Հայաստանին միացնել խաղաղ ճանա– պարհով: Մայիսին ՀՍՍՀ ժողովրդական կոմիսարների խորհուրդը բանակցություն– ների մեջ մտավ (պատվիրակներ Ա. Կա– րինյան և.Վ. Սելնիկով) Լեռնահայաստա– նի կառավարության հետ: Դաշնակցական– ները ժամանակ շահելու* և Սովետական Հայաստանի վրա նոր հարձակում նա– խապատրաստելու նպատակով ամեն կերպ ձգձգում էին բանակցությունները: Այդ պատճառով ՀՍՍՀ ժողկոմխորհը հունիսի 13-ին Լեռնահայաստանի կառավարու– թյանն ուղղված հատուկ հայտարարու– թյամբ առաջարկեց վերջ տալ դիմադրու–