Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/573

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյանը և ենթարկվել Հայաստանի սովե– տական կառավարությանը: Դաշնակցա– կանները Զանգեզուրում ես չէին վայելում ժողովրդի համակրանքն ու պաշտպանու– թյունը, նրանց դրությունը գնալով ծանրա– նում էր: Հունիսի 15-ին, երբ դեռ շարու– նակվում էին խաղաղ բանակցությունները երկու կողմերի միշե, դաշնակցական զին– ված խմբերը հարձակվեցին Դարալա– գյազի վրա: Հունիսի 18-ին հրապարակ– վեց Հայաստանի աշխատավորությանն ուղղված ՀՍՍՀ ժողկոմխորհի կոչը՝ ազա– տագրելու Զանգեզուրը: Հունիսի 20-ին Հայաստանի կարմիր բանակի զորամա– սերը սկսեցին Զանգեզուրի ազատագրու– մը՝ հարձակվելով Նոր Բայազետի, Նախի– շեանի և Ղարաբաղի ուղղություններով: Դաշնակցականների զորքը բարոյալքվե– լով՝ սկսեց նահանշել: Երկու–երեք օրում կարմիր բանակի զորամասերը գերի վեր– ցըրին ավելի քան 2000 զինվոր և մեծ քա– նակությամբ ռազմամթերք: Այդ զինվոր– ների մեծ մասը մտավ կարմիր բանակի շարքերը: Հունիսի 26-ին կարմիր զորա– մասերը ազատագրեցին Դարալագյազը, հունիսի 30-ին՝ Սիսիանը, հուլիսի 2-ին՝ Գորիսը: Կարմիր բանակին օգնում էին Զանգեզուրի աշխատավորները: Գորի– սում կազմակերպված կոմունիստական ջոկաաը մարտական ակտիվ գործողու– թյուններ էր ծավալել հակառակորդի թի– կունքում՝ մեծ վնասներ պատճառելով նրան: Հուլիսի 7-ին ազատագրվեց Ղա– փանը, հուլիսի 13-ին՝ Սեղրին: Դաշնակ– ցականների շախշախված խմբերի մնա– ցորդները դուրս շպրտվեցին Հայաստանի սահմաններից: Զանգեզուրի ազատագրումով ավարտ– վեցին քաղաքացիական կռիվները Հա– յաստանում: Գրկ. Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում (փաստաթղթերի և նյութերի ժողովածու), Ե., 1960: Հայ ժողովըր– դի պատմություն, հ. 7, էշ 136 – 155, Ե., 1967: Մ, Դարբինյան

ԼԵՌՆԱՀՈՎՏԱՅԻՆ ՔԱՄԻՆԵՐ, տեղական քամիներ, փչում են ցերեկը հովիտներով և լեռնալանջերով դեպի վեր (հովտային քամի), գիշերը՝ հակառակ ուղղությամբ (լեռնային քամի): Օդային հոսանքների նման շրշանառությունը հետեանք է օրվա ընթացքում լեռների և շրջակա հարթավայ– րերի անհավասարաչափ տաքանալու և սառելու: Լ. ք. միջին լայնություններում լավ են արտահայտվում ամռանը (օրի– նակ՝ Կովկասում), իսկ ցածր լայնություն– ներում (օրինակ՝ Հիմալայներում) նրանք դիտվում են ամբողջ տարին: Լ. ք. հաճախ զուգակցվում են լճային բրիզների հետ (Սևանի ավազան): Հայկ. ՍՍՀ–ում Լ. ք. հատկապես լավ են արտահայտված Արարատյան գոգավորությունում, որտեղ նրանց առավելագույն արագությունը հաս– նում է 15–20 it/վրկ:

ԼԵՌՆԱՁՈՐ (ն. Քրդիքենդ), գյուղ Հայկա– կան ՍՍՀ Ղափանի շրջանում, Ողջի գետի ձախ ափին, շրջկենտրոնից 24 կւէ հարավ– արեմուտք: Կաթնաանասնապահական սո– վետական տնտեսություն է: Աշխատու– նակ բնակչության մեծ մասը աշխատում է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմ– բինատում: Ունի ութամյա դպրոց, ակումբ,’ գրադարան, կինո, մսուր–մանկապարտեզ, կապի բաժանմունք, բուժկայան: Գյու– ղում և շրջակայքում պահպանվել են Աստ– վածածին եկեղեցին (XVIII դ.) և եկեղեցի՝ Քոլագեղ գյուղատեղիում:

ԼԵՌՆԱՄԱՐԳԱԳԵՏՆԱՅԻՆ ՀՈՂԵՐ, մար– գագետնային հողերի խումբ: Ձևավորվում են բարձր լեռնային գոտում՝ մարգագետ– նային, առավելապես ցածրաճ բուսական ծածկոցի տակ, ցուրտ և խոնավ կլիմայի պայմաններում: Սեծ զանգվածներով կամ Հայկական բարձրավանդակի, Փոքր և Սեծ Կովկասների, Տյան–Շանի, Պամիրի, Ալպերի, Կորդիլիերների և այլ լեռնային համակարգերի բարձր տարածքներում: Լ. հ. մակերեսից ուժեղ ճմակալած (եր– բեմն թույլ տորֆացած), թույլ դիֆերենց– ված, ամբողջ կտրվածքով գրեթե միա– տարր, բաց դարչնագույն կամ դարչնա– գույն, ավազախճային մասնիկներով հա– րուստ, թեթև մեխ. կազմ ունեցող, սակա– վազոր և միջին հզորության հողեր են: Հարուստ են օրգ. նյութերով (12–18%), ունեն թթու ռեակցիա: Լ. հ. լավ բազա են ամառային արոտների համար:

ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱԿԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ Ա լ ա վ և ր դ ու, ՍՍՀՍ գունավոր մետա– լուրգիայի մինիստրության ձեռնարկու– թյուն: Կազմակերպվել է 1972-ին՝ Ախթա– լայի հանքերի, միացյալ հարստացուցիչ ֆաբրիկայի և Ալավերդու պղնձաքիմ. կոմբինատի միավորման բազայի վրա: Լոռվա պղնձահանքերն օգտագործվել են դեռես բրոնզի դարում, մ. թ. ա. երկ– րորդ հազարամյակի կեսերին, և Լոռին այդ ժամանակներից եղել է Անդրկովկասի ու Առաջավոր Ասիայի մետաղագործու– թյան նշանավոր կենտրոններից: 1763– 1770-ին հիմնադրվում է սկզբում Ախթա– լայի, ապա՝ Ալավերդու պղնձաձուլարա– նը: 1801-ից Ալավերդու, Ախթալայի, Շամ– լուղի պղնձահանքերում գերիշխում էր ռուս, կապիտալը: 1803-ից սկսում է գոր– ծել Ալավերդու պղնձի գործարանը, ուր 1860–70-ին ձուլվում էր Անդրկովկասի ամբողջ պղինձը: 1878–87-ին Ալավերդու պղնձաձուլարանն անցնում է ֆրանս. կա– պիտալիստներին: 1921-ին այն ազգայնաց– վում է, կազմակերպվում է կարբիդի արտադրությունը, 1934-ին՝ պղնձարջաս– պի գործարանը, 1939-ին՝ ծծմբական թթվի արտադրամասը, 1947-ին՝ սուպերֆոսֆա– տի գործարանը: Ունի հալման, պղնձի զտման, շփոթի պատրաստման, կիզման, ծծմբական թթվի, պղնձարջասպի արտադրամասեր, ներա– ռում է Ախթալայի և Շամլուղի հանքերը, Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկան: 1975-ին կոմբինատն արտադրել է սե և զտած պղինձ, ծծմբական թթու (126,5 հզ. ա), պղնձարջասպ (33,5 հզ. ա): Արտա– դրանքն իրացվում է ՍՍՀՄ–ում և արտա– սահմանում (Հունգարիա, Բուլղարիա, Հա– րավսլավիա, Իրան, Իսպանիա են):

ԼԵՌՆԱՄԵՐՁ, գյուղ էջմիածնի շրջանում, մինչե 1978-ը՝ Այառչու:

ԼԵՌՆԱՅԻՆ ԱԼԹԱՅԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶ,

ՌՍՖՍՀ Ալթայի երկրամասի կազւքում: Ստեղծվել է 1922-ի հունիսի 1-ին, որպես Օյրոթական Ինքնավար Սարզ, 1948-ի հունվ. 7-ին վերանվանվել է ԼԱԻՄ: Հվ–ում սահմանակից է ՄԺՀ–ին և Չինաստանին: Տարածությունը 92,6 հզ. կմ2 է, բնակչու– թյունը՝ 169 հզ. (1977): Ունի 8 շրջան, 1 քաղաք, 3 քտա: Կենտրոնը՝ Գոռնո– Ալթայսկ: Բնությունը: ԼԱԻՄ ընդգրկում է Ալթա– յի հվ. մասը: Մարզի սահմաններում է գտնվում Ալթայի բարձր կետը՝ Բելուխա լեռը (4506 it)՝. Լեռնաշղթաները (Կատունի, Կուրայի, Հյուսիսային և Հարավային Չու– յան) բաժանված են խոր հովիտներով կամ ընդարձակ գոգավորություններով՝ «տա– փաստաններով» (Կուրայի, Չույայի, Արա– յի, Ույմոնի): Կան ոսկու, սնդիկի, բազմա– մետաղների, երկաթի, մանգանի, մարմա– րի և կրաքարերի հանքավայրեր: Կ լ ի– մ ա ն խիստ ցամաքային է: Հունվարի միջին ջերմաստիճանը –12°Օից –31,8°C է, հուլիսինը՝ 9°Օից 18°C, տարեկան տե– ղումները՝ 100 ւէԱ–ւզ (միջլեռնային գո– գավորություններում) մինչե 1000 ւէւէ (մար– զի հս–արմ–ում): Վեգետացիոն շրջանը 75–120 օր է: Գետերը պատկանում են Կատունի և Բիյայի ավազաններին, սնումը ձնա–սառցադաշտային է, ունեն հիդրո– էներգիայի (տարեկան 9,6 մլն կվա հզո– րությամբ) մեծ պաշարներ: Բիյան օգտա– գործվում է լաստառաքման համար: Լճե– րից խոշորը Տելեցկոյեն է: Բնակչությունը հիմնականում ալթայցիներ, ռուսներ և ղազախներ են: Խտությունը 1 կմ2 վրա 1,8 (1977) մարդ է: Բնիկները՝ ալթայցիները, սովետական իշ– խանության տարիներին ամբողջությամբ դարձել են նստակյաց: Քաղաքային բնակ– չությունը կազմում է 28% (1975): Տնտես ու թյան հիմնական ճյուղը անասնապահությունն է: Բուծում են ոչ– խար, այծ, խոշոր եղշերավոր անասուն– ներ, ալթայան ձի, լեռնատափաստանա– յին շրջաններում՝ յակ: Յուրահատուկ ճյուղ է պանտակիր մարալների և բծավոր եղ– ջերուների բուծումը, որոշ շրջաններում մեղվաբուծությունը: Զարգացած է որ– սորդական արդյունագործությունը և ար– ծաթափայլ սե աղվեսների բուծումը: Գյու– ղաանա. հողահանդակներում գերակըշ– ռում են արոտավայրերը և խոտհարքները (75%): Հողագործությունը զարգացած է գոգավորություններում և մեծ գետերի հովիտներում: Ցանքատարածություննե– րում մեծ տեղ են գրավում վարսակը, գա– րին, խոտերը, սիլոսացու եգիպտացորենը և արևածաղիկը: Արդ. արտադրանքի 70%-ից ավելին տալիս է թեթև և սննդի արդյունաբերությունը: Կան ավտոնորոգ– ման, էլեկտրակենցաղային սարքերի, կե– րամզիտաբետոնի, պանրի–յոսլի գործա– րաններ, մսի կոմբինատ, վարագույրների և շղարշի ֆաբրիկա: Աճում է շինանյութե– րի և էներգետիկայի արտադրությունը: Հիմնական մայրուղին է Չույսկի ավտո– խճուղին՝ Բիյսկից մինչև ՄԺՀ սահմանը: Քարտեզը տես 624-րդ էջից հետո՝ ներ– դիրում:

ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, լեռնահանքային արդյունա– բ և ր ու թ յ ու ն, .օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզմամբ, արդյու– նահանմամբ և նախնական մշակմամբ՝ հարստացմամբ, զբաղվող արտադրության