Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/577

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րուձի: Մ. թ. Ill–V դդ. այնտեղ կազմա– վորվել են ֆեոդալական հարաբերություն– ները, IV դ. սկզբին տարածվել է քրիստո– նեությունը: Գրիգոր Լուսավորիչն Ամա– րաս ավանում (այժմ՝ ԼՂԻՄ–ի Մարտունու շրջանում) հիմնադրել է առաջին եկեղե– ցին, որի կառուցումն ավարտել է նրա թոռ Գրիգորիսը՝ Արցախական աշխարհի առաջին եպիսկոպոսը: V դ. Արցախն ընդ– գրկված էր հայ գրի ու լուսավորության տարածման ոլորտում: Ըստ ավանդու– թյան՝ առաջին դպրոցն Ամարասում բա– ցել է Մեսրոպ Մաշտոցը: V դ. առաջին կեսին, Հայաստանում Արշակունյաց թա– գավորության անկումից հետո, պարսից բռնապետությունը Արցախ և Ուտիք նա– հանգներից ու բուն Աղվանքից կազմեց մեկ մարզպանություն, որի տնօրեն մարզ– պանը նստում էր Զողում: Արցախը եռան– դուն մասնակցություն բերեց Վարդանանց պատերազմին, որից հետո էլ անտառնե– րում ու բերդամրոցներում թաքնված ար– ցախեցիները շարունակում էին պարտիզա– նական պայքարը պարսից բռնակալու– թյան դեմ: V դ. վերջին քառորդում, օգտվե– լով պարսկ. արքունիքում տեղի ունեցող ներքին վեճերից, Արցախի և Ուտիքի Առան– շահիկները ձեռք բերեցին որոշակի ինք– նուրույնություն U ստեղծեցին իրենց թա– գավորությունը, որի առաջին գահակալն էր Վաչագան Բարեպաշտը: Վաչագան ի թագավորությունն ուներ իր ներքին կարգ ու կանոնը («Սահմանադրութիւն կանոնա– կան»), պայքարում էր երկրամասի լիա– կատար քրիստոնեացման և լուսավորու– թյան տարածման համար: Այդ ժամանակ հզորացած և նոր ստեղծված հոգևոր ու մշակութային կենտրոնները (Գտիչը և Կատարո վանքը նահանգի հվ. մասում, Ամարասը, Գանձասարը, Եղիշե Առաք– յալը, Հղւրեկը, Դադիվանքը, Մեծառանից Ս. Հակոբա վանքը կենտրոնական գա– վառներում և ուրիշներ) ամբողջ միջնա– դարում գործում էին անխափան: VI դ. վերացավ Առանշահիկ թագավորությունը: Սակայն Արցախի տերն էր մնում նույն Առանշահիկ նախարարական տունը, նույ– նիսկ այն ժամանակ, երբ VII դ. սկզբից Ուտիքի Գարդմանք գավառը թափանցած Միհրանյանները կոտորեցին տեղի Առան–r շահիկներին և տիրացան Ուտիքի մեծ մա– սին: Արաբ, տիրապետության հաստատումից (VIII դ. սկիզբ) հետո Արցախը բազմիցս մասնակցել է բռնակալների դեմ ծագած ապստամբություններին: IX դ. 1-ին կե– սին հակաարաբական շարժումները գըլ– խավորում էին Արցախի Առանշահիկ տան երկու ճյուղերի ներկայացուցիչները. Եսա– յի Աբու–Մուսեն՝ Դիզակում (այժմ՝ Հադ– րութի շրջան) և Սահլ Սմբատյանը՝ Խա– չենում (այժմ՝ Մարտակերտի, Շահում– յանի, Ստեփանակերտի, Շուշիի, Մարտու– նու շրջանները և Սևանա լճի արլ. ափը): X դ. սկսած Խաչենի իշխանն էր գահերեցը Արցախում և հարևան հայկ. շրջաններում գոյացած մանր իշխանությունների նկատ– մամբ: XI – XII դդ. Արցախը բազմիցս են– թարկվեց սելջուկ–թուրքերի ասպատակու– թյուններին: Առանձնապես տուժեց Խա– չենը, որի բնակավայրերն ու մշակութա– յին կենտրոններն ավերվեցին, ժողովուր– Ղարաբաղցի կին ու տղամարդ տեղական տարազով (XIX–XX դդ.) Խոյակ (IV դ., գ. ճարտար, այժմ* Ստեփանա– կերտի մարզային թանգարանում) Միջնադարյան արձանիկ Աղվա–* նաբերդի հնա– վայրից դը ենթարկվեց կողոպուտի ու ջարդի: XII դ. 40-ական թթ. Խաչենի իշխանու– թյունը վերջնականապես ազատագրվեց սելջուկ–թուրքերի լծից, իսկ դարի վերջին մտնում էր Զաքարյանների գլխավորու– թյամբ ազատագրված Հյ ուսի ս–Արեե լյան Հայաստանի կազմի մեջ: XIII դ. սկզբին Խաչենի իշխանության երեք ճյուղերում (Ներքին Խաչեն, Հաթերք և Վերին Խաչ են կամ Ծար) տնտեսությունը, արհեստները և մշակույթը աննախընթաց զարգացում ապրեցին: Կառուցվեցին Դադի վանքի, Խաթրավանքի, Գանձասարի, իսկ Դիզա– կում՝ Գտիչի կաթողիկե տաճարները: Մոնղ. տիրապետությունը դաժան փոր– ձություններ բերեց Խաչենի իշխանությա– նը: ժամանակի ականավոր պետ. գործիչ, գահերեց իշխան Հասան–Զալալ Գոլայի (1214–61) եռանդուն ու շրջահայաց քա– ղաքականության շնորհիվ նահանգը քա– նիցս զերծ մնաց թաթար–մոնղոլների ավե– րածություններից, ստեղծվեց հայ–մոնղո– լական դաշինք, որի շնորհիվ հայկ. իշ– խանությունները, ընդհուպ Կիլիկյան Հայ– կական թագավորությունը, մասամբ փըրկ– վեցին օտար բռնագրավիչների վայրագու– թյուններից: XV–XVI դդ. Ակ–Կոյունլու և Կարա– Կոյղւնլու թուրքերի անընդմեջ արշավանք– ներից նահանգը մեծապես տուժեց, տնտ. ու մշակութային կյանքը խաթարվեց: Եվ, այսուհանդերձ, հենց Խաչենում էր, որ պահպանվեցին հայ պետականության վեր– ջին կենսունակ բեկորները, որոնց հիմքի վրա էլ XVI դ. վերջին ու XVII դ. սկզբին ստեղծվեցին Ղարաբաղի և Մեծ Սյունյաց մելիքությունները: Այդ մելիքություններն էին, որ XVII–XVIII դդ. գլխավորում էին հայ ժողովրդի ազատագրական պայքարը պարսկ. և օսմանյան բռնակալությունների դեմ: Շարժումների քաղ. կենտրոնն էր Գանձասարի վանքը: XVIII դ. 1-ին քա– ռորդում շարժման ղեկավարն էր Գանձա– սարի կաթողիկոս, պատմիչ Եսայի Հա– սան–Ջաւաւյանը, որը Իսրայեչ Օրու հետ միասին հիմք դրեց հայ ժողովրդի ռուս, կողմնորոշմանը: XVIII դ. II կեսին քոչ– վոր Սարըջալը ցեղի ներկայացուցիչ Փա– նաե Ալի խանը, օգտվելով Ղարաբաղի մե– լիքությունների ներքին երկպառակություն– ներից, Վարանդայի մելիք Շահնազար Բ–ի օժանդակությամբ տիրացավ Վարան– դայի հին ամրություններից մեկին՝ Շոշ գյուղի բերդին: Հետագայում նա իրեն հռչակեց Ղարաբաղի խան և դաժան մի– ջոցներով ջանաց իր տիրապետությունը տարածել ինչպես Ղարաբաղի, այնպես էլ հարեան մյուս հայկ. իշխանությունների (մելիքությունների) վրա՝ իրար դեմ լա– րելով մելիքներին, դավեր նյութելով նը– րանց դեմ, ասպատակելով մեկի կամ մյու– սի տիրույթները: Փանահի ու նրա հաջորդ Իբրահիմի խժդժությունները հովանավո– վորում ու քաջալերում էր Պարսից արքու– նիքը: Պարսկ. և օսմանյան բռնակալու– թյունների ու Շուշիի խանության դեմ տասնամյակներ մաքառելուց հետո, 1805-ին Ղարաբաղն ինքնակամ ընդունեց Ռուսաստանի տիրապետությունը, որը և հաստատվեց 1813-ին ռուս–պարսկական պայմանագրով (տես Գյովիստանի հաշ– տության պայմանագիր 1813): Անդրկով– կասի համար մղված մարտերում պարսից ու թուրք նվաճողների դեմ ղարաբաղցի– ները արիաբար մարտնչում էին ռուս, զորքերի կազմում: Միանալով Ռուսաստանին և իր բախտը կապելով ռուս մեծ ժողովրդի հետ՝ Ղա– րաբաղի հայությունը մեկընդմիշտ փըրկ– վեց թուրք և պարսիկ զավթիչների վայրա– գություններից, օտար բռնակալների լծից: 1822-ին վերացավ Շուշիի խանությունը: Հետագայում, 1868-ին ստեղծված Ելի– զավետպոլի նահանգի մեջ մտան Ղարա– բաղի տարածքում ստեղծված Շուշիի, Ջաբրայիլի, Ջիվանշիրի, ինչպես նաե Զանգեզուրի գավառները: XIX դ. վերջին և XX դ. սկզբին Ղարաբաղն աստիճանա– բար մտավ համառուսական կապիտալիս– տական զարգացման ոլորտը: Շուշիում ե