ԼԵՌՆՀՈՎԻՏ (մինչև 1978-ը՝ Ղարաքիլի– սա), գյուղ Հայկական ՍՍՀ Կալինինոյի շրջանում, շրջկենտրոնից 9 կմ հյուսիս– արեելք: Կարտոֆիլաբուծական–անասնա– պահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի միջ– նակարգ դպրոց, կուլտուրայի և ուսուցչի տուն, գրադարան, մանկապարտեզ, կապի բաժանմունք, կինո, կենցաղսպասարկ– ման տաղավար, բուժկայան: Գյուղում ն շրջակայքում պահպանվել են «Զարգար– քենդ» գյուղատեղին, եկեղեցի (XII– XIII դդ.), գերեզմանոցներ (XII–XIX դդ.): Բնակիչների նախնիները եկել են Մուշից, էրզրումից 1869–70-ին:
ԼԵՌՆՈՒՏ (մինչե 1967-ը՝ Արխվալի), գյուղ Հայկական ՍՍՀ Ախուրյանի շրջանում, շրջկենտրոնից 15 կմ հյուսիս–արեելք: Միավորված է Ջաջուռի կաթնաանասնա– պահական սովետական տնտեսության հետ, որն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների և շաքարի ճա– կ ընդեղի մշակությամբ: Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան: Հիմնադրել են Մուշից եկածները, 1812-ին:
ԼԵՌՈՍ, ավան Թուրքիայում, Տրապիզոնի վիլայեթում, Մե ծովի ափին, Ռիզե և Օֆ նավահանգիստների միջե: XVII – XVIII դդ. հալածանքների և բռնի իսլամացման տա– րիներին Լ–ի հայ բնակչության մի մասը գաղթել և վերջնականապես հաստատվել է Խոտորջուրի լեռնային, Համշենին սահ– մանակից, Քեղուտ–Ցուցուլա, Վահնա և Կաղմուխուտ գյուղերում: XX դ.. սկզբնե– րին Լ. ուներ մոտ 800 տուն հայախոս մահմեդական բնակչություն: Զբաղմուն– քը՝ անասնապահություն, երկրագործու– թյուն, հատկապես՝ ծխախոտագործություն և ձկնորսություն: Հայ մահմեդականները մինչե վերջերս էլ պահպանում էին ոչ միայն հայ լեզուն, այլե հայկական շատ սովորույթներ:
ԼԵՍԱԳՈՐՍԿ, ստանիցա ՌՄՖՄՀ Կրասնո– ւլաււհ երկրամասի Ավւ՚լհրոէւէւկի շրշան nttf, Փշիշ գետի ձախ աւիինք շրջկենտրոնից 18 կմ արևմուտք: Բնակչությունը՝ ռուսներ, հայեր. Մովետական տնտեսությունն ըզ– բ աղվում է հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ–կինո, հիվանդանոց: Հիմնել են երկաթգծի ռուս բանվորները 1914-ին: Հայերը եկել են շրջակա գյուղերից, 1923-ին:
ԼԵՍԲՈՍ, Միտի լինի (AeaPGG, Mut- lXiivti), կղզի Եգեյան ծովում, Փոքր Ասիա թերակղզու ափի մոտ: Պատկանում է Հու– նաստանին: Տարածությունը 1636 կմ2 Է: Գերակշռում են մինչև 967 մ (Օլիմբոս լեռ) բարձրությունները: Ափերը կտրտված են, կան բազմաթիվ խորշեր: Բուսականու– թյունը միջերկրածովյան Է, լեռնային շըր– ջանում՝ սոճու անտառներ: Կան մանգա– նի, կապարի, քրոմի, բարիտի, մարմարի հանքավայրեր: Ձիթապտղի և ձիթայուղի արտադրության կարևոր շրջաններից Է: Մշակում են նաև ծխախոտ, ցիտրուսներ, թուզ: Գլխավոր քաղաքը և նավահանգիս– տը Միտիլինին Է:
ԼԵՍԳԱՖՏ Պյոտր Ֆրանցևիչ [21.9(3.10). 1837, Պետերբուրգ –29.11(11.12). 1909, Պ. Ֆ. Լեսգաֆտ Պետերբուրգ], ռուս մանկավարժ, անատոմ և բժիշկ: Ֆիզիկական կրթության և բժըշ– կամանկավարժական հսկողության գի– տական համակարգի հիմնադիր, տեսա– կան անատոմիայի ստեղծողներից: Կազ– մակերպել է Կենսաբանության լաբորա– տորիա, որը 1918-ին վերափոխվել է Լ–ի անվ. բնագիտական ինստ–ի: 1896-ին Պե– տեր բուրգում հիմնել է ֆիզիկական կըր– թության դաստիարակների և դասղեկների բարձրագույն դասընթաց, որը փաստո– րեն նախատիպ է հանդիսացել (ՍՍՀՄ–ում և այլ երկրներում) հետագայում ստեղծ– ված ֆիզիկական կուլտուրայի բուհերի համար: Ֆիզիկական դաստիարակության տեսության հիմքում Լ. դրել է մարդու ֆի– զիկական և մտավոր զարգացման միաս– նականության սկզբունքը: Նպատակա– սլաց վարժությունների համակարգը դի– տել է իբրև ոչ միայն ֆիզիկական զարգաց– ման, այլ մտավոր, բարոյական և գեղա– գիտական դաստիարակության միջոց: Ֆի– զիկական զարգացման հիմքը համարել Է յուրաքանչյուր մկանային խմբին համա– պատասխան բնական շարժումները: Զըգ– տել է խորը հիմնավորում տալ մանկա– վարժությանը, որպես գիտություն՝ հիմ– նըված անատոմիայի, ֆիզիոլոգիայի և հոգեբանության օբյեկտիվ տվյալների վրա: Երկ. H36p. neflaroraraecKHe co^hhchhh, t. 1–2, M., 1951–52; Գրկ. niaxBepaoB T. I, IT. Փ. Jlec- ratpT. OnepK 3kh3hh h HayqHo-neflarornqecKoft fleaTejihHocTH, JT., 1950.
ԼԵՍԵԼԻՁԵ Կոնստանտին Նիկոլայի (1903, Մախարաձե –1944, Թբիլիսի), սովետա– կան զորավար, գեներալ–գնդապետ (1943), Մովետական Միության հերոս (13.5.1971): Կ. Ն. Լեսելիձե ՄՄԿԿ անդամ 1925-ից: Մովետական բա– նակում ծառայել է 1921-ից: Ավարտել Է Անդրկովկասյան միացյալ ռազմ, դպրոցը (1922) և հրամկազմի կատարելագործ– ման ակադեմիական դասընթացները (1929): Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Արևմտյան, Անդրկովկասյան և Հյուսիս–Կովկասյան ռազմաճակատնե– րում եղել է հրաձգային կորպուսի և բա– նակի հրետանու պետ (1941–42), հրաձը– գային կորպուսի հրամանատար (1942), 46-րդ, 47-րդ, 18-րդ (որի կազմում մարտըն– չել է հայկ. 89-րդ Թամանյան դիվիզիան) բանակների հրամանատար (1942–44): Մասնակցել է Մոսկվայի մարտերին, Կով– կասի և Արևմտյան Ուկրաինայի ճակատա– մարտերին: Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Սուվորովի I աստիճանի, Կուտուզովի I աստիճանի, Բոգդան Խմել– նիցկու, Կարմիր աստղի 2 շքանշաններով և Վրացական ՍՍՀ Աշխատանքային կար– միր դրոշի շքանշանով: Լ–ի անունով է կոչ– վում նախկին Երմոլովսկ գյուղը (Գագրայի մոտ):
ԼԵՍԵԼԻՁԵ (ն. Սալմա), գյուղ Աբխազա– կան ԻՍՍՀ Գագրայի շրջանում, Փսոու գետի ձախ ափին, շրջկենտրոնից 26 կմ հյուսիս–արևմուտք: - Բնակչությունը՝ Էս– տոնացիներ, հայեր, վրացիներ: Կոլտըն– տեսությունն զբաղվում է ծխախոտի, դափ– նու մշակությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, շերամապահությամբ: Ունի ութամյա դըպ– րոց, գրադարան, ակումբ–կինո, բուժկա– յան, դեղատուն, անտառատնտեսություն: Գյուղը հիմնել են Էստոնացիները 1882-ին: Հայերը եկել են 1924-ին, շրջակա գյու– ղերից:
ԼԵՍԵՊՍ (Lesseps) Ֆերդինանդ Մարի (1805–1894), ֆրանսիական դիվանագետ, ձեռնարկատեր: 1825–49-ին մի շարք եվրո– պական և աֆրիկյան երկրներում զբա– ղեցրել է դիվանագիտական պաշտոններ: 1854-ին Եգիպտոսի կառավարիչ Սաիդ Փաշայից ստացել է Սուեզի ջրանցքի կա– ռուցման կոնցեսիան: 1859–69-ին ղեկա– վարել է ջրանցքի շինարարությունը: 1879–89-ին գլխավորել է Պանամայի ջը– րանցքի փորման բաժնետիրական ընկե– րությունը, որը խոշոր հափշտակումների հետևանքով սնանկացել է (տես «Պւսնա– մա»): 1893-ին Լ. դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, բայց շուտով դաաավճիռը չեղյալ է հայտարարվել; 1875-ից՝ Անգլիական թագավորական ըն– կերության պատվավոր անդամ, 1884-ից՝ Ֆրանս, ակադեմիայի անդամ:
ԼԵՍԻՆԳ (Lessing) Գոտհոլդ Էֆրաիմ (22.1. 1729, Կամենց, Սաքսոնիա –15.2.1871, Բրաունշվայգ), գերմանացի դրամատուրգ, արվեստի տեսաբան և գրական քննադատ– լուսավորիչ: Գերմ. դասական գրականու– թյան հիմնադիրը: Սովորել է Լայպցիգի (1746–48) և Վիտենբերգի (1748) համալ– սարաններում: Բեռլին փոխադրվելուց հետո հրաժարվել է հոգևոր կամ համալ– սարանական կարիերայից, բարձր դասի հովանավորությունից և անկախ գրողի կիսաքաղց կյանք է վարել: 1760–65-ին եղել է Սիլեզիայի նահանգապետի քար– տուղարը: Կյանքի ուղին ավարտել է Բրաունշվայգի դուքսի գրադարանավարի պաշտոնում: «Մարդկային ցեղի դաստիա– րակությունը»– (1780) փիլ. երկում Լ. երա– գել է ապագա ագատ հասարակության մասին, որտեղ կրոնը իր տեղը պետք է զիջի լուսավոր բանականությանը: Լ–ի գործունեության մեջ հիմնականը պայ– քարն է աբսոլյուտիզմի գաղափարախո– սության դեմ: Կլասիցիզմի դեմ պայքարում Լ. ստեղծել է «Միսս Սառա Սամփսոն»