Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/585

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գ. է. Աաինգ (1755) Գերմանիայում առաշին «քաղքե– նիական» դրաման և «Մինա ֆոն Բառն– հելմ» (1767) ազգային բնավորություն– ներով կատակերգությունը: «էմիլյա Գա– լոտտի» (1772) ողբերգությունում զայրույ– թով դատապարտել է ֆեոդալական իշխան– ների բռնությունն ու կամայականությու– նը: Լուսավորական խնդիրները բնորոշ են նաե Լ–ի հրապարակախոսական գործու– նեությանը: Եկեղեցական հետադիմու– թյան ու կրոնական անհանդուրժողակա– նության դեմ, մարդասիրության ու համա– մարդկային հավասարության պաշտպա– նությանն է ուղղված «Նաթան Իմաստուն» (1779, հայերեն 1878) փիլ. դրամատիկ պոեմը: Լ–ի ամենակարևոր ծառայությու– նը կյանքի շարժման և նրա լիարյուն ար– տացոլման ուսմունքի՝ որպես պոեզիայի («Լաոկոոն», 1776) նախահիմքի հիմնա– վորումն է, ռեալիստական թատրոնի ու դրամայի տեսական սկզբունքների պաշտ– պանությունը: Ազնվականական–պալա– տական թատրոնի դեմ պայքարելիս Լ. պաշտպանել է թատերական ու դրամա– տուրգիական ձևերի պարզությունը և ճըշ– մարտացիությունը («Համբուրգյան դրա– մատուրգիա», 1767–69): Լ. մատերիալիս– տական ավանդույթները Գերմանիայում սկզբնավորողներից էր: Լ–ի գործունեու– թյունը բարձր են գնահատել Կ. Մարքսը, Ֆ. էնգելսը, Ֆ. Մերինգը: 1888–– 1943-ին Բեռլինում գոյություն է ունեցել «Լեսինգ– թեատեր»: Երկ. Դրամաներ, Ե., 1970:

ԼԵՍԻՆԳ, լիճ Հայկական ՍՍՀ–ում, Արա– գած լեռնազանգվածի հյուսիս–արևելյան լանջին, 3200 մ բարձրության վրա: Մա– կերեսը 0,016 կմ2 է, առավելագույն խո– րությունը՝ 2,5 մ, ամռանը ջրի ջերմաստի– ճանը՝ 9°C: Ունի սառցադաշտային ծա– գում: Սնվում է հալոցքային ջրերից, հոսք չունի: Անվանումը ստացել. է ի պատիվ ՍՍՀՄ ԳԱ անդրկովկասյան արշավախմբի պետ, ակադեմիկոս Ֆ. Յու. Լևինսոն–Լե– սինգի: գ. Աբրահամյան

ԼԵՍԿՈ (Lescot) Պիեռ (մոտ 1500/1515– 1578), ֆրանսիացի ճարտարապետ: Աշ– խատել է Փարիզում, հիմնականում՝ քան– դակագործ ժ. Գուժոնի համագործակցու– թյամբ: Լ–ի կառույցներից են Սեն–ժերմեն լ՝Օկսեռուա եկեղեցու բեմը (մոտ 1542– 1544), Լուվր թագավորական պալատը (1574-ին իրականացվել է քառակուսի բա– կի մի մասը): Նրան են վերագրում նաև Լինիերի հյուրանոցի (այժմ՝ Կառնավալե, 1544-ից) և «Անմեղների շատրվանի» (1547–49, նախնական տեսքով չի պահ– պանվել) կառուցմանը մասնակցելը:

ԼԵՍԿՈվ Նիկոլայ Սեմյոնովիչ [4(16).2, 1831–21.2(5.3). 1895], ռուս գրող: 1860- ական թթ. Լ. ստեղծել է մի շարք ռեա– լիստական պատմվածքներ և վիպակներ («Մարած գործ», 1862, «Մի կնոջ կենցա– ղը», 1863, «Ռազմուհին», 1866): 1862-ին գրած մի հոդվածով սկսվում է նրա բանավեճը հեղափոխական–դեմոկրատ– ների հետ: «Խոյացուլ» (1863) պատմված– քում, «Տեղ չկա» (1864, Մ. Մտեբնիցկի կեղծանվամբ), «Շրջանցվածները» (1865) վեպերում նա փորձում է ապացուցել, որ իզուր են հեղափոխականների ջանքերը: 1870-ական թթ. Լ–ի աշխարհայացքում նկատելի բեկում է կատարվում. «Ծիծաղ և վիշտ» (1871) վիպակում նա ծաղրում է ցարական Ռուսաստանի սոցիալական իրականությունը: Այդ շրջանում Լ. ստեղ– ծում է մարտնչող հայրենասերների կեր– պարներ («Տաճարականներ», 1872, «Հմայ– ված օտարականը», 1873, «Դրոշմված հրեշտակ», 1873, «Անմահ Մեծագլուխը», 1880, «Միախոհը», 1889, ևն): Լ–ի ստեղ– ծագործության մեջ հատկապես ուժեղ են ռուս ժողովրդի ազգային ինքնատիպու– թյան մոտիվները («Երկաթե կամք», 1876, ևն): XIX դ. 80–90-ական թթ. Լ. խորաց– նում է ցարական Ռուսաստանի սոցիա– լական կարգերի քննադատությունը, վե– րանայում իր շատ հայացքներ ու համոզ– մունքներ: Քաղ. սուր երգիծանքով են գրված «Ձմեռային օր» (1894) և այլ վի– պակներ: Բայց Լ–ի իդեալը ոչ թե հեղափո– խականն է, այլ լուսավորիչը: Գրկ. Co6p. co*i., t. 1–11, M., 1956–58; Պատմվածքներ, Ե., 1954: Ընտիր երկեր, Ե., 1967:

ԼԵՍՆԵՐ (Lessner) Ֆրիդրիխ (1825–1910), գերմանական և միջազգային բանվորա– կան շարժման գործիչ, Կ. Մարքսի և Ֆ. էնգելսի բարեկամը: Կոմունիստների միության անդամ: Մասնակցել է 1848-– 1849-ի գերմ. հեղափոխությանը: Եղել է I Ինտերնացիոնալի Գլխավոր խորհրդի անդամ: Հետևողականորեն պաշտպանել է Կ. Մարքսի և Ֆ. էնգելսի գիծը: Մասնակ– ցել է անգլ. բանվորական շարժմանը: Հիշողություններ է գրել Մարքսի և էնգել– սի հետ հանդիպումների մասին:

ԼԵՍՈԹՈ (Lesotho), Լեսոթոյի թա– գավոր ու թյ ու ն (Kingdom of Leso– tho) (մինչև 1966-ը՝ բրիտանական պրո– տեկտորատ Բասուտոլենդ), պետություն Հարավային Աֆրիկայում: Բրիտ. համա– գործակցության անդամ է: Անկւավ է ՀԱՀ տարածքում: Տարածությունը 30,3 հզ. կմ2 է, բնակչությունը՝ մոտ 1214 հզ. (1976), մայրաքաղաքը՝ Մասերու: Վարչականո– րեն բաժանվում է 9 օկրուգի: Պետական կարգը: Լ. սահմանադրա– կան միապետություն է: 1966-ի սահմանա– դրության համաձայն պետության գլուխը թագավորն է, օրենսդրական իշխանու– թյան բարձրագույն մարմինը՝ պառլամեն– տը (Մենատ և Ազգային ասամբլեա), գոր– ծադիր իշխանության բարձրագույն մար– մինը՝ կառավարությունը (կաբինետ): 1970-ի քաղ. հեղաշրջումից հետո պառլա– մենտն արձակվել է, սահմանադրությունը չեղյալ հայտարարվել: Թագավորը զըրկ– վել է բոլոր արտոնություններից: 1973-ին հրավիրվել է ժամանակավոր Ազգային ասամբլեա, որին օրենսդրական ֆունկցիա– ներ է վերապահվել մինչև նոր սահմա– նադրության ընդունումը: Տեղական կառա– վարման մարմինները օկրուգային խոր– հուրդներն են: Դատական համակարգի մեջ են մտնում ապելյացիոն, բարձրագույն և օկրուգային դատարանները: Բնությունը: Լ. գտնվում է Բասուտո սարավանդի վրա (միջին բարձրությունը՝ 2300–3000 մ): Արլ–ից և հվ–ից եզրավոր– ված է Դրակոնյան լեռներով (Տաբանա Նալենյանա, 3482 մ): Հունվարի միջին ջերմաստիճանը 25-–26°C է, հուլիսինը՝ 15°C, բայց հաճախակի են սառնամանիք– ները: Տեղումները արլ–ում 1000 մմ են, արմ–ում՝ 750 մմ: Խոշոր գետը Օրանժն է: Հողերը արմ–ում ավազային են, սակավա– հզոր, արլ–ում՝ բերրի, հրախբային ծա– գումով: Բուսածածկույթում գերակշռում է տափաստանը, Դրակոնյան լեռներում՝ թփուտներն ու լեռնային մարգագետին– ները: Բնակչությունը: Մոտ 98% –ը աֆրիկա– ցիներ են, գլխավորապես բանտու լեզ– վաընտանիքին պատկանող սեսուտո լեզ– վով խոսող բասուտո ժողովուրդը: Պաշտո– նական լեզուներն են՝ սեսուտոն և անգ– լերենը: Բնակչության մեծ մասը քրիս– տոնյա է: Հիմնական քաղաքներն են Մա– սերուն, Լերիբեն, Մաֆետենգը: Պատմական տեղեկանք: Լ–ի բնիկները եղել են քուշմենները, որոնց XVI1– XVIII դդ. դուրս են մղել հս–ից եկած բա– սուտոները: XIX դ. 1-ին կեսին բասու– տոների ցեղերից մեկի առաջնորդ Մոշեշ 1 իր իշխանության տակ միավորել է տար– բեր ցեղերի: 1836-ից բասուտոների հողե– րը սկսել են զավթել բուրերը: 1884-ին