ԼԵՎՈՆ XIII [Leo XIII, աշխարհիկ անունը՝ Վինչենցո Զոակինո Պ և չ չ ի (Pecci) (1810–1903)], Հռոմի պապ 1878-ից, հայտնի է որպես «խոշորագույն պապ դիվանագետ»: Ձգտել է կաթոլիկ եկեղեցու գործունեությունը հարմարեցնել բուրժ. հասարակարգի պայմաններին: «Rerum nova- rum» («Նոր իրերի մասին») էնցիկլիկայում Լ. XIII սրբագործել է կապիտալիզմն ու մասնավոր սեփականությունը, քարոզել դասակարգերի գոյության մշտնջենականությունը, թշնամաբար է վերաբերվել սոցիալիզմին ու կոմունիզմին: Նրա հակասոցիալիստական վարդապետությունը դարձավ կաթոլիկական եկեղեցու գործունեության հիմքը: 1888-ի հուլիսի 25-ին Լ. XIII հրապարակել է Կիլիկիայի պատրիարքին, եպիսկոպոսներին և ժողովրդին ուղղված էնցիկլիկա, որով պահանջել է «Ի հնազանդություն Հռովմա գահին»: Սակայն Մակար Ա կա– թողիկոսը 1888-ի դեկտ. 8-ի «Թուղթ ընդհանրական»–ով այն մերժել է: Լ. XIII անտարբերություն է ցուցաբերել 1895– 1896-ի հայկ. ջարդերի նկատմամբ, որի համար քննադատվել է հայ մամուլում: Նրա թույլտվությամբ Հռոմում հիմնադըրվել է հայոց կաթոլիկական Լեոնյան վար– ժարանը: Ա. Սարգսյան
ԼԵՎՈՆ ՓԻԼԻՍՈՓԱ, Լեոն Մաթեմատիկոս (մոտ 805 – մոտ 870), հայազգի բյուգանդական գիտնական: Կրթությունն ստացել է Կ. Պոլսում և Անդրոս կղզում: Պատկերամարտության կողմնակիցներից էր: Մոտ 840-ին նշանակվում է Թեսալոնիկեի եպիսկոպոս, բայց 843-ին, պատկերապաշտության հաղթանակից հետո, ազատվում է պաշտոնից և անցնում գիտական ու մանկավարժական աշխատանքի: Սկզբում աշխատում է Քառասուն մանկանց եկեղեցու դպրոցում, իսկ հետագայում, 863-ին ստանձնում Կ. Պոլսի վերակազմակերպված համալսարանի ռեկտորի պաշտոնը, ուր դասավանդում է նաև փիլիսոփայություն և մաթեմատիկա: Լ. Փ. բյուգանդական գիտության աշխարհիկ ուղղության հիմնադիրներից է: Նա առանձնապես զբաղվել է դիալեկտիկայով, մաթեմատիկայով, կիրառական մեխանիկայով, ձայնագիտությամբ, աստղագիտությամբ: Ստեղծել է լուսային ազդանշանների համակարգ, բնական ձայներ արձակող մեխանիկական թռչուններ և գազանիկներ: Մեծ նշանակություն է ունեցել տառերը որպես թվաբանական սիմվոլներ օգտագործելը, որով, ըստ էության, Լ. Փ. հիմք է դրել հանրահաշվին: Լ. Փ–ին աշակերտել են սլավոնների լուսավորիչ– ներ Կիրիլը (Կոնստանտին) և Մեֆոդին (Մեթոդիոս), Թեոդորոս երկրաչափը, աստղագետ Թեոդիգիոսը, Կոմիտաս քե– րականը: Լ. Փ–ի աշխատությունները մեզ չեն հասել: Գրկ. Պետրոսյան Գ. P., IX դ. ակա^ նավոր գիտնական–մաթեմատիկոս Լեռնի կյանքի ու գործունեության մասին, Բնագի– տության և տեխնիկայի պատմությունից, գիտ. աշխատ, ժող., Ե., 1960:
ԼԵՎՈՆ ԱՐԻ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջա– նում, Թարթառ գետի աջ ափին, շրջկենտ– րոնից 20 կմ հյուսիս–արևելք: Միավոր– ված է Լենինավանի խաղողագործական սովետական տնտեսության հետ: Ունի ութամյա դպրոց, գրադարան, մանկա– պարտեզ:
ԼԵՎՈՆ ԲԵՐԴ, Լեվ ոնկլա, Կատա– րեաց ամրոց, բերդ Լեռնային Կի– լիկիայում, ւԼահկա բերդից 12 կմ հարավ– արևմուտք, Կուլելի դաղ լեռան վրա: Կա– ռուցվել է 1272-ին Լևոն Գ թագավորի հրա– մանով, միջնադարյան Խորձորի տարան– ցիկ ճանապարհը պաշտպանելու նպատա– կով: Լ–ի մոտ Խորձորում էին գտնվում գրչության և մշակույթի կենտրոններ Խո– րին և Փերճեր անապատները: Լ–ում կային Ս. Վասիլ և Ս. Հովհաննես անունով եկեղեցիներ: Կիլիկիայի հայկա– կան պետության անկումից հետո (1375) Լեռնային Կիլիկիայի ամրոցները մնացել էին այնտեղ գոյատևած ավագանու ժառան– գորդների ձեռքը: XVI դ. Լ. պատկանում էր Սսի Մայսենց իշխանական տոհմին, ո– րոնց նախնիները XII դ. վերջերին Լևոն Բ թագավորի մոտ ծառայության մտած խա– չակիր ասպետներն էին, որոնք աստիճա– նաբար հայացան: Լ. XVIII դ. Սսի կաթո– ղիկոսների ամառանոցն էր: Մինչև 1915-ը Լ–ի ստորոտում գտնվող Կալեդերե գյուղն ուներ 50 տուն հայ բնակչություն: Գյու– ղում կային բազմաթիվ մրգատու ծառեր, հատկապես ընկուզենիներ և խաղողի այ– գիներ: 1878-ին Սսի Կոզանօղլու բռնա– պետների բնաջնջումից հետո Կալեդերեի ունևորների մեծ մասը բնակություն հաս– տատեց Սսում: Գրկ. Ալի շան Ղ., Աիսուան, Վնտ., 1885: Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Վնտ., 1956: Մ. ճեահիրճյան
ԼԵՎՈՆ ՏԱՆ Գարեգին Ջիվանա. [21.11. 1872, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինա– կան)–28.10.1947, Երևան], հայ սովետա– կան գրականագետ, արվեստաբան: ՀԱՍՀ արվեստի վաստ. գործիչ (1932), պրոֆե– սոր: Ջիվանու որդին: Ստորագրել է Գ. Լ., Գոշ, Գրասեր, ճռինչ, Մեֆիստոֆել և այլ ՕաՕկաււուններով: 1898– 1901-ին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիա– յում: 1901–06-ին գեղարվեստի պատմու– թյուն և նկարչություն է դասավանդել էջ– միածնի Գևորգյան ճեմարանում: 1906-ին սովորել է Լայպցիգում: Թիֆլիսում Կոմի– տասի հետ հիմնադրել և խմբագրել է «Գեղարվեստ» հանդեսը (1908–21), որն ուներ գրական, գեղ., երաժշտական բա– ժիններ :Կազմել և հրատարակել է դասա– գրքեր («Հայկական վայելչագրություն և գեղագրություն», 1908, «Գծագրություն և նկարչություն», մաս 1–2, 1909): 1910– 1911-ին, դասավանդել է Ներսիսյան դպրո– ցում, 1926–27-ին՝ Երևանի գեղարվես– տական տեխնիկումում, իսկ կյանքի վեր– ջին տարիներին՝ թատերական ինստ–ում և պետական համալսարանում: Աշխատակ– ցել է «Նոր դար», «Մշակ», «Հանդես գրա– կան և պատմական», «Ազգագրական հան– դես», «Անահիտ» պարբերականներին: Նրա անդրանիկ ուսումնասիրությունը՝ «Հայ աշուղներ», լույս է տեսել 1892-ին: «Հայոց պարբերական մամուլը» (1895) դեռևս ձեռագիր վիճակում արժանացել է «Սահակ–Մեսրոպյան» մրցանակի: Գիտա– բանասիրական արժեք են ներկայացնում «Բաղտասար Դպիր» («Տեղեկագիր Հա– Գ. Զ– նեոնյան յաստանի գիտության և արվեստի», 1927, N« 2), «Գևորգ Ախվերդյան» («Անահիտ», 1929, JSP 2) ուսումնասիրությունները: Գի– տական հրատարակության է պատրաս– տել Սայաթ–Նովայի երգերի (1931, ընդար– ձակ առաջաբանով), Ջիվանու երգերի (1936) և «Հայ աշուղներ» (1937) ժողովա– ծուները: Գրել է նաև մի շարք այլ գոր– ծեր («Գառնիի հեթանոսական տաճարի առեղծվածը», 1941, «էջեր հայ երաժըշ– տության պատմության», 1945, «Հայ գիր– քը և տպագրության արվեստը», 1946), թողել բազմաթիվ անտիպ ուսումնասի– րություններ: Երկ. Երկեր, Ե., 1963: Թատրոնը հին Հա– յաստանում, Ե., 1941: Ծ. Գրիգորյան.
ԼԵՎՈՆ ՏԱ.Ն Սողոմոն (մոտ 1620 – մոտ 1680), տպարանատեր, գրահրատարակիչ: 1662-ին Ոսկան Երևանացու հետ էջմիած– նից մեկնել է Ամստերդամ, ապա՝ Լիվոռ– նո, Մարսել և հմտացել տպագրության գործում: Ոսկան Երևանցու մահից հետո ժառանգել է նրա տպարանը և իր հավա– տարմատար Նասիբ Գրիգորյանի, գրա– շար Մատթեոս Վանանդեցու ընկերակցու– թյամբ 1674–77-ին Մարսելում ավարտել Ոսկանի սկսած «Գիրք ժամակարգութեան որ կոչի Ատենի»-ի տպագրությունը, հրա– տարակել Հովհաննես Հոլով Կոստանդ– նուպոլսեցու «Համառօտութիւն ճարտա– սանականի արհեստի» (1674), առաջին տպագիր աշխարհաբար գիրքը՝ «Արհեստ համարողութեան»- (1675) թվաբանական ձեռնարկը, «Կանոնք զգուշութեամբ պա– հելո գանձն» (1675) առողջապահական խրատները, «Գիրք վայելուչ և հար– կաւոր…» (1675) օրացույցը, Այբբենարան, Մաշտոց, Սաղմոսարան ևն: Տպարանի ժառանգության և դավանաբանական խըն– դիրների վերաբերյալ վեճերի հետևանքով վեցամյա դադարից հետո, 1683-ին Լ–ին հաջողվել է հրատարակել ևս 3 գիրք. «Ակն հոգեկան», «Գիրք աշխարհաց և առասպե– լաբանութեանց», «Պարտէզ հոգևոր»: Գրկ. Թ և ո դ ի կ, Տիպ ու տառ, ԿՊ, 1912, էշ 156–57: Լեոնյան Գ., Հայ գիրքը և տպագրության արվեստը, Ե., 1958: Լեռ, Երկ. ժող., հ. 3, գիրք 1, Ե., 1969:
ԼԵՎՈՆՅԱՆ Վահիկ Հմայակի [1923, գ. Գնիշիկ (ՀՍՍՀ Եղեգնաձորի շրջա– նում)– 1945, Սլուցկ, Բելոռուսական ՍՍՀ], Սովետական Միության հերոս (27.6. 1945), ավագ սերժանտ: 1942-ից մասնակ– ցել է Հայրենական մեծ պատերազմին՝ Հյուսիսային Կովկասից հասնելով Բեռլին: 1945-ի ապրիլի 30-ին Կումմերսդորֆ բնակավայրի մոտ (Բեռլինից 40 կմ հվ.) շրջապատման մեջ ընկած Լ–ի հրանոթի անձնակազմը ետ մղեց հակառակորդի բազմաթիվ գրոհներ, ձեռնամարտի բռնը– վեց և հաղթեց: Մարտում ցուցաբերած խի–