զախության համար Լ–ին շնորհվեց Սովե– տական Միության հերոսի կոչում: Զոհ– վել է պատահաբար իր ավտոմատից բաց– ված կրակոցից: Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի, Փսաքի 3-րդ աստիճանի շքանշաններով: Գնիշիկում կանգնեցված է Լ–ի կիսանդրին: Վ. Ղազախեցյան ԼԵՎՍ Կ Ի (իսկական ազգանունը՝ Ի վ ա - նով) Վասիլ (1837–1873), բուլղարա– կան հեղափոխական–դեմոկրատ, ազգա– յին–ազատագրական շարժման գործիչ: Մասնակցել է բուլղ. պարտիզանական ջո– կատների հակաթուրքական գործողու– թյուններին: Լ. բուլղ. հեղափոխականնե– րից առաջինն էր, որ իրականացրեց հե– ղափոխական կազմակերպություն ստեղ– ծելու գաղափարը: 1868–69-ին շրջագա– յել է Բուլղարիայում և ստեղծել գաղտնի կոմիտեների ընդարձակ ցանց: 1870– 1871–ին մշակել է բուլղ. հեղափոխական Կենտկոմի (ԲՀԿԿ) կանոնադրությունը, որը պարունակում էր մի շարք ծրագրա– յին դրույթներ: 1872-ին Լ–ի նախաձեռնու– թյամբ Բուխարեստում կայացած բուլղ. հեղափոխականների ժողովը որոշեց ըս– տեղծել բուլղ. հեղափոխական միասնա– կան կենտրոն՝ Բուխարեստի ԲՀԿԿ: Բուլ– ղարիա վերադառնալուց հետո թուրք, իշխանությունները Լ–ին կալանավորել են (1872-ի դեկտեմբեր) և կախաղան բարձ– րացրել: ԼեՎՈՒԼՈձ, ֆ ր ու կ տ ո գ, պտղա– շաքար կամ մրգաշաքար, C6H12O6, մոնոսախարիդների խմբի ածքսաջուր, գլյուկոզի իզոմերը: Քաղցր համով ան– գույն բյուրեղներ են, հալ. ջերմաստիճա– նը՝ 102– 104°C: Լավ է լուծվում ջրում: Պարունակվում է բույսերում (հատկապես մրգերում), սովորաբար գլյուկոզի հետ: Կազմում է մեղրի հիմնական մասը (50%): Քիչ քանակությամբ Լ. կա կենդանի օր– գանիզմների արյան մեջ և լյարդում: Օր– գանիզմում առաջացնում է մոնո– և դի– ֆոսֆորային էսթերներ, որոնք ածխա– ջրային փոխանակման կարևոր միջան– կյալ նյութեր են: Բևեռացած լույւփ հար– թությունը պտտում է ձախ (տեսակարար պատումը՝–93°): Մտացվում է սախարոզը և ինուլինը հիդրոլիզելով, ինչպես նաև D-գլյուկոզի վրա ալկալիներ ազդելով: Մոտավորապես 2,5–3 անգամ քաղցր է գլյուկոզից և 1,5 անգամ՝ եղեգնաշա– քարից: Կիրառվում է սննդի արդյունաբե– րության և բժշկության մեջ:
ԼԵՐՄՈՆՏՈՎ Միխայիլ Ցուրևիչ [3(15).10. 1814, Մոսկվա - 15(27).7.1841, Պյասփ– գորսկ], ռուս բանաստեղծ, դրամատուրգ և արձակագիր: Ծնվել է պաշտոնաթող կապիտանի ընտանիքում, երեք տարեկա– նում զրկվել է մորից, դաստիարակվել տատի՝ Ե. Ա. Արսենևայի մոտ: Մանկու– թյունն անցել է Պենզայի նահանգի Տար– խանի (այժմ՝ Լերմոնտովո) գյուղում, մի քանի անգամ տատի հետ եղել է Կովկա– սում: 1827-ին տեղափոխվել է Մոսկվա, սովորել համալսարանին կից պանսիո– նում, ապա՝ համալսարանում (1830–32): Ընդհարվելով հետադեմ դասախոսների հետ՝ Լ. կիսատ է թողել ուսումը, փոխա– դրվել Պետերբուրգ, սովորել յունկերա– կան հեծելազորային դպրոցում (1832– 1834): 1834-ից մինչև կյանքի վերջը եղել Մ. Ցոլ. Լերմոնտով է զինվորական ծառայության մեջ: Լ. 1828-ից և մինչև 1832–ւ| գրել է մոտ 300 բանաստեղծություն, ինչպես նաև երկու տասնյակ պոեմ («Կովկասի գերին», «Վեր– ջին զավակն ազատության», «Իզմայիլ Բեյ», «Մահվան հրեշտակ»), մի քանի դրամա («Իսպանացիներ», «Մարդիկ և կրքեր», «Տարօրինակ մարդը»): Լ. XIX դ. ռուս հեղափոխական ռոմանտիզմի վեր– ջին խոշորագույն ներկայացուցիչն էր, դեկաբրիզմի ավանդույթների շարունա– կողը: «Վադիմ» (1832–34) անավարտ վեպում պատկերել է գյուղացիության տա– րերային ըմբոստացումը, իսկ «Դիմակա– հանդես» (1835) չափածո դրամայում՝ արիստոկրատական վերնախավի հետ չհաշտվող, ընդվզող և կործանվող հերոսի (Արբենին) ողբերգական կերպարը: Լ–ի ճակատագրի և ստեղծագործության մեջ շրջադարձային կետ եղավ Պուշկինի սպանության առթիվ գրած «Պոետի մահը» (1837) բանաստեղծությունը: Նա աքսոր– վեց Կովկաս, որտեղ պետք է մասնակցեր լեռնցիների դեմ ռազմ, գործողություն– ներին: Լ–ի կյանքի վերջին չորս տարինե– րըն անցան մերթ Պետերբուրգում ու Նով– գորոդում, մերթ Կովկասի տարբեր վայ– րերում, որտեղ նա երկրորդ անգամ աք– սորվեց 1840-ի սկզբնէտին: Այդ շրջանում Լ. գրեց իր լավագույն գործերը: «Երգ… Կալաշնիկովի մասին» (1838) պոեմում, օգտագործելով ռուս, բիլինաների ոճն ու մոտիվները, ստեղծեց ազատության և մարդկային արժանապատվության հա– մար մարտնչող հերոսի կերպար: Լ–ի հե– ղափոխական ռոմանտիզմի բարձրակետը եղան «Մծիրի» (1839) և «Դև» (1829–41) պոեմները: Այս, ինչպես և «Փախստակա– նը», «Հաջի Աբրեք» և այլ պոեմներում, մի շարք բանաստեղծությունների ու բալլադ– ների մեջ դեպքերը ծավալվում են կովկաս– յան բնության ֆոնի վրա: 1838–39-ին Լ. գրեց «Մեր ժամանակի հերոսը» (հրտ. 1840) ռեալիստական վեպը, որի գլխավոր հերոսը՝ Պեչորինը, իրականության հետ չհաշտվող, իր «հոգու անընդգրկելի ուժե– րի» համար ասպարեզ չգտնող, տառա– պող և շրջապատին տառապանք պատճա– ռող անհատ է: Հոգեբանական և սոցիա– լական հարցադրումների խորությունը, սյուժեի և կերպարների հարստությունը, ձևի ու ոճի սեղմությունը, կառուցվածքա– յին կատարելությունը վեպը դասում են համաշխարհային արձակի նվաճումների շարքը: Վերջին անգամ 1841-ի գարնանը Կով– կաս աքսորված Լ. սպանվեց մայոր Ն. Մարտինովի հետ մենամարտում, մին– չև այժմ լրիվ չպարզաբանված հանգա– մանքներում: Լ–ի պոեզիան և արձակը հզոր ներգործություն ունեցան ռուս գրա– կանության հետագա զարգացման վրա: Մեծ եղավ Լ–ի ազդեցությունը նաև հարե– վան ժողովուրդների, այդ թվում Ա հայ գրականության վրա: Նրա երկերի հայե– րեն թարգմանությունը սկսվել է անցյալ դարի 40-ական թվականներից (Հ. Համա– զասպյանի, Մ. Նալբանդյանի, Մ. Նազար– յանի, Ռ. Պատկանյանի, Մ. Մադաթյանի թարգմանությունները): Լ–ի ստեղծագոր– ծությունները թարգմանել են նաև Ալ. Ծա– տուրյանը, Հ. Թումանյանը, Ե. Չարենցը, Ն. Զարյանը, Պ. Սևակը, Վ. Հովակիմ– յանը և ուրիշներ: Հայ կերպարվեստում լերմոնտովյան թեմաներով կտավներ են ստեղծել Հ. Այվազովսկին, Վ. Սուրենյան– ցը, Գ. Բաշինջաղյանը, Մ. Սարյանը, երա– ժըշտության մեջ՝ Ա. Ապենդիարյանը («Ե– րեք արմավենի»), Ա. Խաչատրյանը («Դի– մակահանդեսի» համար գրված երաժշտու– թյունը): Հայ թատրոնում, Արբենինի դե– րում հանդես են եկել Պ. Ադամյանը, Վ. Փափազյանը, Վ. Վաղարշյանը: Երկ. Co*., T* 1-6, M.-JI., 1954–57; Co6p* coh., t. 1–4, M., 1964–65; Երկ. ժող., հ. 1–3, Ե., 1965–66: Ընտիր երկեր, հ. 1 – 2, Ե„ 1941-47: Գրկ. Հովհաննիսյան Ռ., Մ. Ցու. Լերմոնաովի կյանքը և գրական ստեղծագոր– ծությունը, Ե., 1941: Դանիելյան Ս., Լերմոնտովը և հայ մշակույթը, Ե., 1960: M. 10. JlepMOHTOB B PYCCKOS KpHTHKe, M., 1955,* M. 10. JlepMOHTOB b BocnoMHHatfflflx coBpeMeH- hhkob, M., 1964; Ahapohhkob H. JI., JlepMOHTOB. HccjiteAOBamra h HaxoflKH, 2 H3fl., M., 1967; Ma h y Ց ji o b B. A., JleTonnci» »H3- hh h TBOpnecTBa M. 10. JlepMOHTOB a, M. – JI, 1964; M. 10. JlepMOHTOB. PeKOMeHAaTejibHhrft yica3aTejib jiHTepaiypM, JI., 1964; JlepMOHTOB H jiHTepaTypa sapoflOB CoBeTCKoro Coro3a, E., 1974* է. Ջրբաշյան
ԼԵՐԱՈՆՏՈՎՈ (մինչև 1941-ը՝ Վոսկրեսե– նովկա), գյուղ Հայկական ՍՍՀ Դուգարքի շրջանում, շրջկենտրոնից 11 կմ հարավ– արևելք: Լ–ում կա սովետական 2 տնտե– սություն՝ գազանաբուծական և կաթնա– անասնապահական: Վերջինս զբաղվում է նաև կարտոֆիլի, հացահատիկի և կե– րային կուլտուրաների մշակությամբ: Ունի, միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան:
ԼԵՐՄՈՆՏՌՎՈ, գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդա– րի երկրամասի Տուապսեի շրջանում, Շափ– սուխո գետի ձախ ափին, շրջկենտրոնից 35 կմ հյուսիս–արևմուտք: Բնակչությունը՝ հայեր, ռուսներ, հույներ: Սովետական տնտեսությունն զբաղվում է այգեգործու– թյամբ, բանջարաբուծությամբ: Ունի գրա– դարան, ակումբ–կինո: Գյուղը հիմնել են Սամսունից եկած հայերը, 1860-ին: ԼԵ8ԻՏԻՆԱ&ՆԵՐ, ֆոսֆոլիպազ– ն և ր, ֆերմենտներ, Որոնք կատալի– զում են լեցիտինների և կեֆալինների եթերային կապերի ճեղքումը: Հայտնի են A, B, C և D ֆոսֆոլիպազներ: A և B-ն պարունակվում են ենթաստամոքսային գեղձի հյութում, D-ն՝ աղիքային հյութում, որոշ բույսերում C-ն՝ բակտերային տոք– սիններում:
ԼԵՑԻՏԻՆՆԵՐ (< հուն. AlxiVOS – ձվի դեղնուց), խոլինֆոսֆատիդ– ն և ր, ֆոսֆոլիպիդների հիմնական ֆրակցիաներից մեկը: Առաջանում են գլիցերինի, ճարպաթթուների, ֆոսֆորա–