Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/595

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ներում, «ճարտարապետության մասին» (1923) ե «Քաղաքաշինություն» (1925) աշ– խատություններում: Առաջարկել է կառու– ցողական նոր սկզբունքներ՝ «ժամանա– կակից ճարտարապետության 5 ելակետը», շենք՝ հենարան–սյուների վրա, հարթ տա– նիք–այգի, ազատ ներքին հատակագծում, ժապավենային (չընդհատվող) պատուհան– ներ, չբեռնված, ճակատային պատեր: Լի– նելով ուրբանիզմի առաջնորդներից՝ Լը Կ. իր քաղաքաշինական նախագծերում զար– գացրել է բնակելի մեծ խտությամբ «վեր– ձիգ» քաղաք–այգու սկզբունքը (քաղաքի նախագիծ 3 մլն բնակչի համար, 1922, «Պլան Վուազեն»՝ Փարիզի կենտրոնի վե– րակառուցման նախագիծ, 1925, Բուենոս Այրեսի, 1939, Ալժիրի, 1930-39, Անտ– վերպենի, 1932, և այլ քաղաքների հա– տակագծեր, ոչ մեկը չի իրականացվել): Լը Կ–ի տեսական մի շարք դրույթներ ժա– մանակակից ճարտ–յան միջազգային 4-րդ կոնգրեսում (1933) ընդունված «Աթենքի խարտիա»- ի հիմքն են հանդիսացել: Լը Կ–ի առաջարկած սկզբունքները արտա– հայտվել են 1920–30-ական թթ. կառույց– ներում. «Սիտրոեն» բնակելի տունը, 1922, մենատներ՝ Փարիզում, Պուասիում («Սավոյ», 1929), Մոսկվայում՝ Ցենտրոսո– յուզի շենքը (այժմ՝ ՍՍՀՄ կենտրոնական վիճակագրական վարչություն, 1928–35, Ն. Դ. Կոլիի հետ), Փարիզում՝ ուսանողա– կան քաղաքի շվեյցարական մասնաշեն– քը (1930–32) և Փրկության բանակի կենտ– րոնը (1932–33): 1940-ական թթ. հետա– զոտելով ճարտ. տարածության կազմա– կերպման պրոբլեմը՝ 1948-ին ստեղծել է «մոդուլորը»՝ ներդաշնակ մեծությունների դինամիկ համակարգ (ըստ մարդու մարմ– նի համաչափությունների), այն առա– ջարկելով որպես գեղ. նախագծման ու շինարարության չափային ելակետային սանդղակ: 1950-ական թթ. գործերին (Ռոն– շանի մատուռը, 1950–54, Լա Տուրետ վանքը, 1956–59, մեծ թվով կառույցներ Հնդկաստանում՝ Չանդիգարհի կառավա– րական շենքերի համակառույցը, մենա– տներ և թանգարան Ահմադաբադում) բնո– րոշ են հզոր, միաժամանակ նրբերանգված պլաստիկան, ճարտ. ձևերի ցայտուն ար– տահայտված արխիտեկտոնիկան, լուսա– յին ու տարածական էֆեկտները, տարբեր ֆակտուրաներով նյութերի կոնտրաստ համադրումը: 1950–60-ական թթ. վերջե– րին Լը Կ. է՝լ ավելի մեծ ուշադրություն է նվիրել ներքին տարածության ճարտ. կազմակերպմանը, նրա տեսողական ու զգայական ընկալումների օրինաչափու– թյուններին (Արևմուտքի արվեստի ազ– գային թանգարանը Տոկիոյում, 1957–59, «Ֆիլիպս» ֆիրմայի տաղավարը Բրյոաելի համաշխարհային ցուցահանդեսում, 1958, Հարվարդի համալսարանի արվեստի կենտրոնը Քեմբրիջում, ԱՄՆ, 1964, հի– վանդանոց Վենետիկում, 1965): Նրա նա– խագծով 1967-ին (ետմահու) Ցյուրիխում կառուցվել է «Լը Կորբյուզիեի կենտրոնը»: Լը Կ. աշխատել է նաև կերպարվեստի տարբեր բնագավառներում, զբաղվել է գեղանկարչությամբ, ստեղծել որմնա– նկարներ, գորգերի էսքիզներ, քանդակա– յին հորինվածքներ: Նրա ստեղծագործու– թյունները և տեսական հայացքները մեծ ազդեցություն են ունեցել ժամանակակից ճարտ. կազմավորման գործում: Երկ. ApxHTeKTypa XX Ben a, M., 1970. Ա. Զարյան ԼԸՃԵ, Լ ճ ե, Լ ի ճ ե, ավան Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթում, համանուն քաղաքից մոտ 48 կմ հյուսիս: Ամֆիթատրոնաձև տարածվում է Շիռո լեռան լանջին և ունի գեղեցիկ համայ– նապատկեր: Օդը առողջարար է, հողը՝ բերքառատ ու ջրարբի: Լ. հարուստ է նաև սառնորակ աղբյուրներով: XX դ. սկզբին ուներ 10 հզ. բնակիչ (2000 ընտանիք), որից 200 ընտանիք՝ հայ, մնացածը՝ քուրդ: Հայերը, որոնք հիմնականում գաղթել էին Տիգրանակերտից և Բալուից, բնակվում էին ավանի հվ. մասում: Զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, արհեստներով (կոշկակարություն, հյուս– նություն, դարբնություն, պայտարություն, ներկարարություն, ջուլհակություն): Գյու– ղում կար եկեղեցի (Ս. Աստվածածին) և վարժարան 200 աշակերտով: Լ–ից հվ. գտնվում էր Սրբառուց ավերված հին վանքը: Ավերակների մեջ նշմարվում էին տապանագրեր և հայկ. արձանագրություն– ների մնացորդներ: Լ–ի հայերը բռնու– թյամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռ– նի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին թուրք ջար– դարարների ձեռքով: ԼԸձ>Կ, Լ զ ի կ, գյուղ Արևմտյան Հա– յաստանում, էրզրումի վիլայեթի Քղի գա– վառում: XX դ. սկզբին ուներ 50 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործու– թյամբ և անասնապահությամբ: Գյուղում կար եկեղեցի (Ս. Սարգիս): Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժա– մանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնա– գաղթի ճանապարհին: ԼԸ ՆԵՆ (LeNain), ֆրանսիացի գեղանկա– րիչ եղբայրներ: Ա ն ա ու ա ն (մոտ 1588, Լան, Պիկարդիա –25.5.1648, Փարիզ), Լ ու ի (մոտ 1593, Լան–23.5.1648, Փա– րիզ), Մ ա տ ի ո (մոտ 1607, Լան –2.4. 1677, Փարիզ): 1620-ական թթ. վերջերին Փարիզում ունեցել են ընդհանուր արվես– տանոց և հաճախ աշխատել միասին: Ան– տուան Լ–ին վերագրվող պղնձե թիթեղի վրա արված խմբադիմանկարները կոմ– պոզիցիայով և կերպարների բնութագըր– մամբ միօրինակ են («Ընտանեկան դիմա– Լ. Լ ը Ն և ն. «Կաթնավաճառուհու ընտանի– քը» (1640-ական թթ., էրմիտաժ, Լենինգրադ) նկար», 1642, Լուվր, Փարիզ): Անտուանի աշակերտ Լուի Լ. 1630-ական թթ. կրել է կարավաջիզմի ազդեցությունը: Հիմնա– կանում նկարել է գեղջկական կյանքի տեսարաններ («Վերադարձ խոտհնձից», 1641, «Դարբնոց», երկուսն էլ Լուվրում, «Կաթնավաճառուհու ընտանիքը», 1640-ա– կան -թթ., էրմիտաժ, Լենինգրադ): Մա– տիո Լ. գեղջկական պատկերների և պալատական կենցաղից վերցրած մո– տիվների հեղինակ է («Տրիկ–տրակ խաղա– ցողները», Լուվր): Լուի Լ–ի «Թռչունների բներ քանդողները» աշխատանքը գտնվում է Հայաստանի պետական պատկերասրա– հում: ԼԸ ՇԱՊԷԼԻ&Ի ՕՐԵՆՔ, հակաբանվորա– կան օրենք, ընդունվել է Ֆրանսիայում, Ֆրանսիական մեծ հեղափոխության շըր– ջանում, 1791-ի հունիսի 14-ին, Մահմա– նադիր ժողովում՝ դեպուտատ Ի. Ռ. Լը Շապելիեի առաջարկությամբ: Օրենքը պատժի սպառնալիքի տակ արգելում էր բանվորների միավորումը արհմիություն– ների և այլ միությունների մեջ, ինչպես նաև գործադուլները: 1794-ին, յակոբին– յան դիկտատուրայի շրջանում, Լը Շա– պելիեն հակահեղափոխական գործունեու– թյան համար մահապատժի ենթարկվեց, սակայն նրա նախաձեռնությամբ ընդուն– ված օրենքը մնաց ուժի մեջ: Այն վերացվեց 1864-ին (գործադուլի արգելքը), արհ– միությունների գործունեության ազատու– թյունը վերականգնվեց 1884-ին: ԼԸ ՇԱՏԵԼԻԵ (Le Chatelier) Հանրի Լուի (8.10.1850, Փարիզ–17.9.1936, Միրի– բել–լեգ–էշել), ֆրանսիացի ֆիզիկա–քիմի– կոս և մետաղագետ: Փարիզի ԳԱ անդամ (1907), Փարիզի բարձրագույն լեռնային դպրոցի (1877–1919), Քոլեժ դը Ֆրանսի (1898–1907) և Փարիզի համալսարանի (1907–25) պրոֆեսոր: 1884-ին ձևակեր– պել է քիմ. հավասարակշռության տեղա– շարժման ընդհանուր օրենքը (Լը Շաաե– չիեի սկզբունք): Մշակել է բարձր ջերմաս– տիճանի չափման թերմաէլեկտրական եղանակ (1886–1889): Լ. Շ. զբաղվել է նաև համաձուլվածքների ուսումնասիրու– թյամբ: ԼԸ ՇԱՏԵԼԻԵԻ ԱԿ&ԲՈհՆ* (հավասարա– կշռության տեղաշարժման սկզբունք, Լը 6 ա in և լի ե–Բ ր ա ու ն ի ս կ զ բ ու ն ք), կանոն, ըստ որի համակարգը թերմոդի– նամիկական հավասարակշռությունից դուրս բերող արտաքին ազդակները նրա– նում առաջացնում են ներգործության էֆեկտը թուլացնող պրոցեսներ: Օրինակ, հավասարակշռված համակարգը տաքաց– նելիս նրանում տեղի է ունենում ռեակցիա, որն ընթանում է ջերմության կլանումով, սառեցնելիս՝ ռեակցիան ընթանում է ջեր– մության անջատումով: ճնշումը ավելաց– նելիս տեղի է ունենում համակարգի ընդ– հանուր ծավալի Փոքրացում, իսկ Փոքրաց– նելիս՝ զուգընթաց ընթանում են ֆիզ. և քիմ. պրոցեսներ, որոնք բերում են ծավա– լի մեծացում: Ակզբունքի կախումը ջերմաստիճանից տվել է Յա. Վանտ–Հոֆը (1884): Ընդհա– նուր տեսքով ձևակերպել է Հ. Լը Շաւոե– փեն (1884), իսկ թերմոդինամիկորեն՝ Կ. Բրաունը (1887): Լը Շ. ս. թույլ է տա– լիս որոշել թերմոդինամիկական համա–