թթվի և խոլինի մնացորդներից: Լ. մո– մանման, խոնավասեր նյութեր են, լավ լուծվում են սպիրտում, եթերներում, չեն լուծվում ացետոնում: Պարունակվում են բուսական և կենդանական օրգանիզմնե– րում, մասնակցում են կենսաբանական թաղանթների գոյացմանը: Որոշ Լ. ստաց– վել են սինթետիկ եղանակով: Բժշկական պրակտիկայում՝ նյարդային համակարգի հիվանդությունների, անեմիաների դեպ– քում օգտագործվում է ցերեբրոլեցիտինը, որն ստացվում է խոշոր եղշերավոր անա– սունների ուղեղի էքստրակտից: Լ. կիրառ– վում են նաև սննդի, տեքստիլ, օծանելիքի արդյունաբերության մեշ:
ԼԵՓՍԻՈհՍ (Lepsius) Ցոհաննես (1858– 1926), գերմանացի հոգևորական, հասա– րակական գործիչ, արևելագետ: Երկար տարիներ զբաղվել է Հայկական հարցով: Փաստեր է հավաքել Օսմանյան կայսրու– թյան մեջ հայերի ծանր դրության վերա– բերյալ, որոնք ՝ հրատարակել է «Հայաս– տանը և Եվրոպան» (1896) աշխատության մեշ: 1914–26-ին եղել է իր գործուն մաս– նակցությամբ ստեղծված Գերմանա–հաի կական ընկերության նախագահը: Առա– շին համաշխարհային պատերազմի սկըզ– բին փորձել է ազդել երիտթուրքական ղե– կավարների վրա՝ վերշ տալու հայկ. կո– Ցո. ԼեՓսիուս տորածներին, բայց մերժվել է: 1916-ին հրատարակել է «Տեղեկագիր հայ ժողո– վըրդի կացության մասին Թուրքիայում», իսկ 1919-ին՝ «Գերմանիան և Հայաստանը 1914–1918 թթ.» գրքերը, որոնցով մեր– կացրել է թուրք, կառավարողների հայա– շինշ քաղաքականությունն ու արմ. տե– րությունների, հատկապես, կայգերական Գերմանիայի մեղսակցությունն այդ գոր– ծում: 1921-ին, Բեռլինում, Ս. Թեհւիրյանի դատի ժամանակ, հանդես է եկել որպես վկա և մերկացրել թուրք ոճրագործ Թա– լեաթ փաշային: Գերմ. դիվանագիտու– թյունը ձգտել է Լ–ի հայանպաստ գործու– նեությունն օգտագործել հօգուտ կայզե– րական Գերմանիայի: Երկ. Bericht iiber die Lage des Armenischen Volkes in der Tiirkei Potsdam, 1916; Deutsch– land und Armenien 1914–1918, Potsdam, 1919. Ս. Սաեփանյան «ԼԵՖ» (լևի ֆրոնտ իսկուստվ–արվեստի ձախ ճակատ), գրական–գեղարվեստական միավորում: Ստեղծվել է Մոսկվայում, 1922-ին: Լ–ի մեջ մտնում էին բանաստեղծ– ներ, քննադատներ, արվեստի տեսաբան– ներ: Միավորումը գլխավորում էր Վ. Մա– յակովսկին: Լ–ի տեսաբաններն առաշ քա– շեցին արվեստն իբրև «կենսակառուց– վածք», «սոցիալական պատվեր» (արվես– տագետն իր դասակարգի առաջադրանքը կատարող «վարպետ է» միայն), ինչպես նաև «ձևի հեղափոխություն» տեսություն– ները (այստեղից էլ՝ արվեստի գեղարվես– տական–ճանաչողական ֆունկցիաների ժխտումը, դասական ժառանգության թե– րագնահատումը, ֆորմալիստական որո– նումները): Լ. կոչ էր անում ստեղծել որոշակի ֆունկցիա ունեցող ուտիլիտար գործեր: Լեֆականները ժխտում էին գեղ. ստեղծագործության ավանդական շատ տեսակներ՝ դրանց հակադրելով, այսպես կոչված, «փաստի գրականությունը»: 1923–25-ին խումբը հրատարակել է «Լեֆ», 1927–28-ին՝ «Նոր լեֆ» ամսագիրը: 1928-ին Մայակովսկին դուրս եկավ խմբա– վորումից, որը գործեց մինչև 1929-ը: Նույն ժամանակաշրշանում Լ–ի օրինակով մի շարք երկրներում ստեղծվեցին համանման խմբավորումներ (Փարիզում՝ «Կլարտե», Պրագայում՝ «Դիվետսիլոմ», Լենինգրա– դում՝ «Լեֆ–Լեֆ», Վրաստանում՝ «Մեմար– ցխենեոբա», Հայաստանում՝ «Ստան– դարտ»): Տոն. Փանյան
ԼԵՖԵՎՐ (Lefebvre) ժորժ (1874–1959), ֆրանսիական պատմաբան: 1935-ից Սոր– բոնի համալսարանի պրոֆեսոր, 1932-ից «Ռոբեսպիերականների ընկերության» անփոփոխ պրեզիդենտը և «Annales histo- riques de la Revolution Frangaise» ամսա– գրի խմբագիրը: Լինելով համոզված դե– մոկրատ՝ Լ. Ֆրանսիայի ֆաշիստական օկուպացիայի տարիներին հակադրվել է կոլաբորացիոնիզմի քաղաքականությա– նը: Որպես պատմաբան կրել է մարքսիզմի զգալի ազդեցությունը: Խոշոր ավանդ ունի Ֆրանսիական մեծ հեղաՓոխության սո– ցիալ–տնտեսական, գլխավորապես ագրա– րային, պատմության ուսումնասիրության բնագավառում: Լ. մեծ ազդեցություն է գործել արևմտաեվրոպական պատմա– գրության առաշադեմ թևի զարգացման վրա և ստեղծել է հեղափոխության շրշա– նում ժող. շարժման դերը ուսումնասիրող– ների դպրոց (Ա. Սոբուլ, Դ. Ռյուդե և ուրիշներ): Գրկ. C օ 6 y ji ւ» A., 2K.JIe4>eBp – hcto- prac (j?paHn;y3CKoii peBOJiK>n;im. b kh.: OpaH- ijy3CKHH eHceroflHHK, 1959, M., 1961. LC ԲՐԵՆ (Le Brun) Շառլ (24.2.1619, Փա– րիզ –12.2.1690, Փարիզ), ֆրանսիացի նկարիչ: Փարիզի Արքայական ակադեմիա– յի հիմնադիրներից (1648), 1668-ից՝ ռեկ– տոր: 1660-ական թթ. դարձել է «արքայի առաշին գեղանկարիչը», գոբելենների ար– քայական մանուֆակտուրայի տնօրենը, ղեկավարել Լուվրի և Վերսալի ինտերիեր– ների դեկորատիվ անսամբլների իրագոր– ծումը, ստեղծել առաստաղապատկերներ (Վերսալի Հայելազարդ սրահ, 1678–84), գոբելենների, պարտեզային արձանների և կահույքի էսքիզներ: Լ–ի երփնագրերում («Ալեքսանդր Մակեդոնացու պատմու– թյունը», նկարաշար, 1660–68, Լուվր, Փարիզ) կլասիցիստական կոմպոզիցիան համադրված է բարոկկոյի դեկորատիվու– թյանը: Լ–ի «Անառակ որդու վերադարձը» գտնվում է Հայաստանի պետական պատ– կերասրահում:
ԼԸԿՈՆՏ ԴԸ ԼԻԼ (Leconte de Lisle) Շառլ (22.10.1818-18.7.1894), ֆրանսիացի բա– նաստեղծ և հասարակական գործիչ–հան– րապետական: Ֆրանս, ակադեմիայի ան– դամ (1886): 1848-ի հեղափոխության մաս– նակից: «Պառնասի» գեղագիտության հիմ– նադիրը: «Բարբարոսական բանաստեղ– ծություններ» (1862) գրքում Լ. դը Լ. ձգտել է ճշգրտորեն վերստեղծել պատմության դրվագները: Մերժել է կրոնը: Գրել է բանաստեղծություններ, որոնք հաստա– տում են բնության ուժն ու գեղեցկությու– նը («Փղեր», «Կուսական անտառ»), բա– նաստեղծականացնում նախնադարյան բարբարոսներին («Հիալմարի սիրտը»), նույնիսկ գազաններին («Հովազը), ի հա– կադրություն բուրժ. բարբարոսների («ժա– մանակակիցներին»): Փարիզյան կոմու– նայի (1871) նշանակությունը Լ. դը Լ. չհասկացավ, բայց հանդես եկավ վերսալ– յան ռեակցիայի դեմ ուղղված պարսա– վագրերով («ժողովրդական հանրապե– տական կատեխիզիս», «Քրիստոնեության հանրամատչելի պատմությունը»): Հեղի– նակել է «էրինիները» (1873) ողբերգու– թյունը, «Ողբերգական բանաստեղծու– թյուններ» (1884) և «Վերշին բանաստեղ– ծություններ» (1895, ետմահու) ժողովա– ծուները: LC ԿՈՐԲՅՈՒձԻԵ [Le Corbusier, իսկա– կան ազգանունը՝ ժ ա ն և ր և (Jeanne- ret)] Շառլ էդուար (6.10.1887, Լա–Շո–դը– Ֆոն, Շվեյցարիա –27.8.1965, Ռոկբրյույն– Կապ–Մարտեն, Ֆրանսիա), ֆրանսիա– ցի ճարտարապետ և տեսաբան: Սովորել է Լա–Շո–դը–Ֆոնի Արվեստի դպրոցում: Աշխատել է ճարտարապետներ Ցո. Հոֆ– մանի (Վիեննա, 1907), Օ. Պերեի (Փարիզ, 1908–10) և Պ. Բերենսի (Բեռլին, 1910- 1911) արվեստանոցներում: 1917-ից ապրել է Փարիզում: Նկարիչ Ա. Օզանֆանի հետ մշակել է պուրիզմի տեսությունը (1918): Իր տեսակետները առաշին անգամ հրա– պարակել է «Լը էսպրի Նուվո» («L’Esprit Nouveau», 1920–25) հանդեսի հոդված– Լ ը Կորրյուզիե. «ժամանակակից ճար– տարապետության 5 ելակետը…», /.շենք՝ հե– նարան–սյուների վրա, 2. հարթ տանիք–այգի, 3. ազաա ներքին հատակագծում, 4. ժապավե– նային (ընդհատվող) պատուհաններ, 5. >բեռ– նըված ճակատային պատեր