Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/597

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


(Մերձավոր Արևելքում), Միջերկրական ծովի արլ. ափին: Սահմանակից է Սիրիա– յին, Իսրայելին: Տարածությունը 10,4 հզ. կմ2 է, բն.՝ 3 մլն (1973): Մայրաքաղա– քը՝ Բեյրութ: Վարչականորեն բաժանված է 5 մուհաֆազի (մարզի): II. Պետական կարգը Լ. պառլամենտական հանրապետու– թյուն է: Գործող սահմանադրությունն ուժի մեշ է 1926-ից (1927, 1929, 1943, 1947-ին փոփոխությունների է ենթարկվել): Պե– տության ղեկավարը պրեզիդենտն է, որին ընտրում է պառլամենտը 6 տարի ժամա– նակով: Նա նաև զինված ուժերի գերա– գույն գլխավոր հրամանատարն է: Օրենս– դրական իշխանության բարձրագույն մար– մինը միապալատ պառլամենտն է, գոր– ծադիր մարմինը՝ կառավարությունը: Ըստ ընտրությունների կրոնական–համայնքա– յին կարգի պառլամենտի 99 դեպուտատ– ներից 54-ը քրիստոնյաներ են (այդ թվում՝ 30 մարոնական, 11 հույն ուղղափառ, 6 հույն կաթոլիկ, 4 հայ առաքելական, 1 հայ կաթոլիկ, 1 հայ ավետարանական և 1 դեպուտատ քրիստոնյա փոքրամասնու– թյունից), 45-ը՝ մուսուլմաններ (20 սուննի, 19 շիա, 6 դրուզ): Տեղական ինքնավարու– թյան մարմինները խորհուրդներն են: Դատական համակարգը կազմում են՝ I ատյանի, ապելյացիոն, շարիաթի, վար– չական դատարանները, վճռաբեկ դատա– րանը, աշխատանքային վեճերի իրավա– րարությունները: III. Բնությունը Լ. լեռնային երկիր է: Հվ–արմ–ից հս–արլ. ձգվում են Լիբանանի լեռները մինչև 3083 մ (Կուռնետ–էս–Սաուդա լեռ) բարձ– րությամբ: Առափնյա մասը 1,5–15 կմ լայնությամբ հարթավայր է: Ափերը ցած– րադիր են, թույլ կտրտված ծոցերով, ափագիծը՝ 200 կմ: Տարածված են ավա– զաբլուրները և ժայռոտ հրվանդանները, որոնք ա– ռաշացնում են բնական նա– վահանգիստներ (Բեյրութ, Տրիպոլի, Սուր): Լիբանա– նի և Անդրլիբանանի (երկ– րի սահմաններում են գտնվում միայն արմ. լան– ջերով) լեռների միշև ձգվում է Բեքաա միջլեռնային հո– վիտը (8–14 կմ լայնու– թյամբ, 750–900 մ բարձ– րությամբ): Կլիման մերձ– արևադարձային է, չոր ա– մառով և խոնավ ձմեռով: Ծովափին հունվարի միշին շերմաստիճանը 13°C է, հու– լիսինը՝ 28WC, տարեկան տեղումները՝ 750–1000 ւ/ւ/, լեռներում՝ 1000–3000 մմ (լեռնագագաթների ձյունը պահպանվում է դեկտեմբե– րից մայիս), Բեքաայի հով– տում և Անդրլիբանանի լեռ– ների արմ. լանջերին՝ 400– 800 մմ: Գետերը մեծ չեն, ամռանը հաճախ չորանում են: Խոշոր գետերը՝ Էլ–Լի– տանին և էլ–Ասին, օգտա– գործվում են ոռոգման հա– մար և հիդրոէներգիայի աղբյուր են: Առափնյա մասերում և լեռ– ների ստորին լանշերին տարածված են դարչնագույն, ավելի բարձր մասերում՝ մոխրադարչնագույն քարքարոտ հողերը: Բուսականությունը գերազանցապես թփու– տային է (մաքվիս, ֆրիգանա), Լիբանանի լեռների արմ. լանշերին պահպանվել են մշտադալար կաղնու, սոսու, թխկու, հա– լեպյան սոճու, գիհու անտառներ, մայրու պուրակներ: Բեքաայի հովտում տեղ–տեղ հանդիպում են տտրախոտա–եացագգինե– րի տափաստաններ: Բնորոշ կենդանիներն են բծավոր բորենին, արաբական վիթը, շնագայլը, լեռներում՝ սիրիական արշը, վայրի այծը: Կենդանիների զգալի մասը որսի հետևանքով ոչնչացված է: Շատ են կրծողները և թռչունները: Պետության պաշտպանության տակ են առնված բնա– կան բուսածածկույթի և թռչունների մաս– սայական չուի 12 տեղամասեր: IV. Բնակչությունը 90%-ից ավելին արաբներ են (այդ թվում մոտ 300 հզ. պաղեստինցի գաղթական– ներ, 1972): Բնակվում են նաև հայեր, քըր– դեր, ոչ մեծ թվով չերքեզներ, թուրքեր, պարսիկներ, հրեաներ, եվրոպացիներ և այլք: Պաշտոնական լեզուն արաբերենն է, տարածված են նաև ֆրանսերենն ու անգ– լերենը: Բնակչության մոտ կեսը քրիս– տոնյաներ են, մնացածը՝ հիմնականում մուսուլմաններ: Կիրառվում են Գրիգոր– յան և մուսուլմանական (լուսնային հիջրա) տոմարները: 1963–71–ին բնակչության միշին տարեկան աճը կազմել է 2,9%: խտությունը 1 կմ2 վրա մոտ 300 մարդ է, ծովափնյա շրշաններում՝ մինչև 450 մարդ (1973): Բնակչության կեսից ավելին բնակ– վում է քաղաքներում: Ագրարային գեր– բնակվածության և արդյունաբերության թույլ զարգացման պատճառով բնակչու– թյան մի մասը գաղթում է արտասահման– յան երկրներ: Խոշոր քաղաքներն են Բեյ– րութը, Տրիպոլին, Աայդան, Զահլան: V. Պատմական ակնարկ ժամանակակից Լ–ի տարածքում մարդու բնակատեղիներ եղել են դեռևս մ. թ. ա. V հազարամյակում: Մ. թ. ա. IV–II հազա– րամյակներում Փյունիկեցիները Միջերկ– րականի արլ. ափին հիմնել են քաղաք– պետություններ՝ Բիբլոս (այժմ՝ Ջուբեյլ), Սիդոն (Սայդա), Տյուրոս (Սուր), Բերիտ (Բեյրութ) ևն (տես Փյոմւիկիա): Մ. թ. ա. II հազարամյակից մինչև մ. թ. ա. VII դ. Լ–ի տարածքին տիրել են Եգիպտոսը, Ասորեստանը, Բաբելոնը, Պարսկաստա– նը, Մակեդոնիան՝ Ալեքսանդր Մակեդո– նացու օրոք, Պտղոմեյաններն ու Սելևկ– յանները, Հայաստանը՝ Տիգրան Մեծի օրոք, Հռոմը, Բյուզանդիան: VII դ. այն նվաճեցին արաբները: Բյուգանդական տիրապետության ժա– մանակաշրջանում նախալեռնային ծովափ– նյա և լեռնահովտային շրջաններում սկզբնավորվեցին ֆեոդալական հարաբե– րություններ, որոնք զարգացան VII– XVI դդ*: Լ–ի տարբեր շրջաններում կազ– մավորվեցին մարոնականների, ղրոնզ– ների, քաղկեդոնականների մալքիական, ուղղավւառ քրիստոնյաների, սուննիների, շիիների համայնքները: 1516-ին օսման– յան թուրքերը նվաճեցին Լ–ի տարածքը: Նախալեռնային ծովավւնյա և լեռնահով– տային շրջանները բաժանվեցին Տրի– պոլիի և Դամասկոսի (1660-ից՝ նաև Սայ– դայի) փաշայությունների միջև: Լեռնա– յին շրջաններում պահպանվեցին տեղա– կան ֆեոդալների տիրույթներն ու կիսա– անկախությունը: XV– XIX դդ. լեռնային հատվածների բնակչությունը ֆեոդալ–ազ– նըվականների գլխավորությամբ պայքարել է օսմանյան լուծը թոթափելու համար: Իշխանապետները ձգտել են իրենց շուրջը համախմբել ու միմյանց շաղկապել բնիկ– ների տարանջատ–հակամարտ համայնք– ները, ներգրավել Օսմանյան կայսրու– թյան ճնշված ժողովուրդների, այդ թվում նաև հայ ժողովրդի ստվար բեկորներին: 1841-ին Թուրքիան իր անմիջական տի– րապետությունը հաստատեց լեռնային ինքնուրույն հատվածներում և, ըստ կրո– նադավանական պատկանելության, ստեղ– ծեց մարոնականների ու դրուզների կայ– մակամություններ: 1859-ի դրուզ–մարոնա– Ազգային անկախության պայքարում զոհված– ների հուշարձանը Նահատակների հրապա– րակում (Բեյրութ)