կան արյունահեղությունից օգտվելով՝ ֆրանս. զինվորական արշավախումբը ներ– խուժեց Լ. (1860-ի օգոստոս): Եվրոպական պետությունների ճնշմամբ ֆրանս. զոր– քերը դուրս բերվեցին Լ–ից, և միջազգա– յին հանձնաժողովը մշակեց Լ–ի «Օրգա– նական ստատուտը» (1861-ի հունիսի 9), որով Լ–ի ժամանակակից տարածքի մի մասը՝ Լեռնալիբանան (Զաբալ Լուբնան) անվամբ, ինքնավար հռչակվեց: Լեռնա– լիբանանը (ուներ 6500 կմ2 տարածու– թյուն, 930 բնակավայր, շուրջ 400 հզ. բն. էւ Զունիի շրջանում դեպի ծով մի նեղ ելք) կառավարելու էր Բ. Դռան նշանակած և եվրոպական հինգ մեծ տերությունների հաստատած քրիստոնյա, ոչ տեղացի կա– ռավարիչը (մութասարիֆ): Առաջին կա– ռավարիչ Կարապետ Հարություն (Արթին) փաշա Դաուդյանը (Դաուդ փաշա, 1861 – 1868) վարել է լիբանանյան ինքնավարու– թյունը անձեռնմխելի պահելու, համայնք– ները միմյանց շաղկապելու, առևտրա– տնտեսական և կրթական–մշակութային վերելքը խթանելու քաղաքականություն: Հաջորդ 6 կառավարիչները սատարել են Լեռնալիբանանի առաջընթացը, իսկ վեր– ջին կառավարիչը՝ Հովհաննես փաշա Դույումջյանը (1913–15), պայքարել Է լիբանանյան ժողովրդին երիտթուրքերի ցեղասպան քաղաքականությունից զերծ պահելու համար: Ինքնավար շրջանի վար– չակառավարման ապարատում և տարբեր վարչություններում զգալի թվով հայեր զբաղեցրել են պատասխանատու պաշտոն– ներ: Ինքնավարության ժամանակաշըր– ջանում Լեռնալիբանանը և նրան անմի– ջականորեն առնչվող Բեյրութը դարձան արաբ, լուսավորական շարժման կենտրոն– ներ: Այդ շարժման գործիչներից էին Բուտ– րուս ալ–Բուստանին, Աուլեյման ալ–Բուս– տանին, որոնք եղան արաբ, հանրագի– տարանի հրատարակողները, Նասիֆ ալ– Ցագիջին, Իբրահիմ ալ–Ցազիջին, Ֆարիս Նիմրին: Առաջատար դեմքերից էին հա– ւաօլզԱ գլւուլ նւ գրակաէւագեա Իսկեէւդհր. Աբգարիոսը (տես Աբգարիոսներ), գիւո– նական–բժիշկ Հովհաննես (Հաննա) Վար– դապետը, անվանի գրող և հրապարակա– խոս Ադիբ Իսհակը (Զուլմաթյան): Նրանց մասնակցությամբ 1868-ին Բեյրութում հիմ– նադրվեց առաջին բուհը՝ Սիրիական բո– ղոքական կոլեջը (ապագա Բեյրութի ամերիկյան համալսարանը), իսկ 1875-ին ստեղծվեց քաղ. գաղտնի կազմակերպու– թյուն, որի նպատակն էր արաբ, երկրները ազատագրել օսմանյան լծից: XIX դ. վերջին և XX դ. սկզբին Լ. վերած– վեց արևմտաեվրոպական իմպերիալիս– տական երկրների, առաջին հերթին՝ Ֆրանսիայի կիսագաղութի: Տնտ. քայքայ– ման, սուլթանական կառավարության ազ– գահալած քաղաքականության հետևան– քով տասնյակ հազարավոր լի բանան ցի– ներ, հատկապես մարոնականներ, գաղ– թեցին ԱՄՆ և Լատինական Ամերիկայի երկրներ: Առաջին համաշխարհային պա– տերազմի ժամանակ (1914–18) երիտթուր– քերը վերացրին Լեռնալիբանանի ինքնա– վարությունը և լիբանանյան ժողովրդի նկատմամբ կիրառեցին ցեղասպան քա– ղաքականություն, որին զոհ գնաց լիբա– նանցիների շուրջ 25 % –ը: 1918-ի հոկտեմ– բերին Բեյրութը և ծովափնյա մյուս քա– ղաքները օսմանցիներից ազատագրեցին ֆրանս. զորքերը, որոնց հետ կռվում Էր նաև հայ և արաբ կամավորներից կազմը– ված «Արևելյան լեգեոնը»: 1920-ի սեպտ. 1-ին ֆրանս. գաղութարարները ստեղծե– ցին Մեծ Լիբանան պետությունը, որն ընդգրկում էր ներկայիս Լ–ի տարածքը: Ազգերի լիգան 1922-ի հուլիսի 24-ին հաս– տատեց Ֆրանսիայի մանդատը Մեծ Լի– բանանի վրա: Լ–ի ժողովուրդը պայքար սկսեց ֆրանս. գաղութային լծի դեմ (1924– 1926-ի զինված ելույթները): Այդ պայքա– րին մասնակցում էր 1924-ին ստեղծված Միրիայի և Լիբանանի կոմունիստական կուսակցությունը: Գաղութային իշխանու– թյունները 1926-ին Լ. ձևականորեն անկախ հռչակեցին, իսկ 1936-ին, երբ սկսվեց ազ– գային–ազատագրական շարժման վերել– քը, Լ–ի հետ կնքեցին պայմանագիր, որով հանձն էին առնում երեք տարի անց վե– րացնել մանդատը և երկիրը հռչակել ան– կախ: Սակայն ֆրանս. պառլամենտը 1939-ին չվավերացրեց այդ պայմանագիրը, և ուժի մեջ մնաց մանդատային տիրապե– տության ձևը: Երկրորդ համաշխարհային պատերազ– մի սկզբին Լ–ում մտցվեց արտակարգ դրու– թյուն: Ֆրանսիայի կապիտուլյացիայից հետո երկիրը վւաստորեն անցավ առանց– քի երկրների վերահսկողության ներքո: Բայց 1941-ի հունիսի 8-ին Լ. մտան Անգ– լիայի և «Ազատ (մարտնչող) Ֆրանսիա– յի» զորքերը: 1941-ի նոյեմբ. 26-ին հայ– տարարվեց ֆրանս. մանդատը վերացնելու և Լ–ին անկախություն տալու մասին: Սա– կայն ֆրանս. իշխանություններն իրենց խոստումը չկատարեցին և պահպանեցին կառավարման նախկին ձևը: Ուստի և 1941–43-ին ծավալվեց ազգային–ազատա– գրական պայքար հանուն Լ–ի անկախու– Ջեյթա կարսաային քարանձավը թյան, որի ճնշման աակ Ֆրանսիան հար– կադրված գիչեց: 1943-ի օգոսա. 29-ին և սեպա. 4-ին առաշին անգամ անցկացվե– ցին ընարություններ: Լ–ի առաշին պրե– զիդենա Բիշարա ալ–Խուրին և պրեմիեր մինիստր Ռիադ աս–Սոլհը կնքեցին միջ– համայնքային բանավոր «Ազգային ուխ– տը», ըստ որի Լ. պետք է լիներ անկախ արաբ, չեզոք պետություն՝: Վարչա–կառա– վարման բոլոր պաշտոնները պետք է բաժանվեին ըստ համայնքների թվաքա– նակային փոխհարաբերության (պրեզի– դենտը՝ մարոնական, պրեմիեր մինիստրը՝ սուննի, պառլամենտի նախագահը՝ շիի, արտաքին գործերի մինիստրը՝ հույն ուղ– ղափառ, պաշտպանության մինիստրը՝ դրուզ են), իսկ պառլամենտում քրիստոն– յաների և մահմեդականների թիվը պետք է լիներ 6/5 հարաբերությամբ, ըստ որում, 55 դեպուտատի դեպքում՝ 30 քրիստոնյա– ներից 2-ը՝ հայ: 1943-ի նոյեմ. 8-ին պառլամենտը սահ– մանադրությունից վերացրեց ֆրանս. ման– դատային տիրապետությանը վերաբերող՝ երկրի ինքնիշխանությունը սահմանափա– կող հոդվածները: Ի պատասխան ֆրանս. իշխանությունները ձերբակալեցին երկրի ղեկավարներին, արձակեցին պառլամեն– տը և հայտարարեցին սահմանադրության գործողությունը դադարեցնելու մասին: Գաղութարարների դեմ ծավալվեց ժող. զինված պայքար, որը ղեկավարում էր հայրենասիրական ճակատը՝ «Ազգային համագումարը»: Նրա կազմում իրենց ներ– կայացուցիչներն ունեին նաև հայ կոմու– նիստներն ու մյուս դեմոկրատները: Չկա– րողանալով ճնշել համազգային զինված ապստամբությունը, ինչպես նաև ԱՄՆ–ի ու Անգլիայի ճնշմամբ (նրանք «անկախու– թյուն» պաշտպանության քողի տակ ձըգ– տում էին Ֆրանսիային դուրս մղել Լ–ից և գրավել նրա տեղը) ֆրանս. վարչությունը 1943-ի նոյեմբ. 22-ին վերականգնեց Լ–ի օրինական իշխանությունը: Այդ օրը հա– մարվում է Լ–ի ազգային աոնը՝ Անկախու– թյան օր: Նոյեմբ. 24-ին Ֆրանսիան ճա– նաչեց սահմանադրության մեջ կատար– ված փոփոխությունները: Լ. դիվանագի– տական հարաբերություններ հաստատեց ՍՍՏՄ–ի հետ (1944-ի օգոստոս), պատե– րազմ հայտարարեց Գերմանիային ու ճապոնիային (1945-ի փետրվար), դար– ձավ Արաբ, երկրների լիգայի, ապաՄԱԿ–ի անդամ, երկրից դուրս բերվեցին օտար– երկրյա զորքերը (1946-ի դեկտեմբեր): Ստեղծվեցին ազգային կապիտալին պատ– կանող խոշոր ձեռնարկություններ և բան– կեր, օտարապատկան մի շարք ծառայու– թյուններ (երկաթուղային, էլեկտրամա– տակարարման ևն) հատուցմամբ ազգայ– նացվեցին: Դրա հետ միասին օտարեր– կըրյա մոնոպոլիաները պահպանում էին տիրապետող դիրքերը Լ–ի տնտեսության մեշ, ուժեղացավ ԱՄՆ–ի տնտ. ու քաղ. ներթափանցումը Լ.: Այդ բոլորը հարու– ցեց ժող. զանգվածների դժգոհությունը, պառլամենտում առաջացավ ընդդիմու– թյուն պրեզիդենտի դեմ: 1952-ի սեպտեմ– բերին պրեզիդենտ Բիշարա ալ–Խուրին հեռացվեց իշխանությունից: Նոր պրեզի– դենտ Քամիլ Շամունը, նախընտրական խոստումներին հակառակ, վարում էր արմ.
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/598
Արտաքին տեսք