ներմուծումը (1972): Հաշվեկշռի պակա– սորդը ծածկվում է ի հաշիվ այն եկամուտ– ների, որոնք առաջանում են տրանսպոր– տային և բանկային գործարքներից, մաք– սատուրք երից, տուրիզմից, արտասահ– մանում բնակվող լիբանանցիների Փողա– յին Փոխադրումներից, ոսկու սանտրից, նավթային և ավիացիոն ընկերություննե– րից ստացվող գումարներից: Արտահանում է ցիտրուսներ, խնձոր, բուրդ, բամբակե մանվածք, կաշվի հումք, ցեմենտ: Ներմու– ծում է մեքենաներ և սարքավորումներ, մետաղե իրեր, անտառանյութ, սննդա– մթերք (այդ թվում՝ հացահատիկ), անա– սուններ: Ներմուծման կեսից ավելին ըս– տացվում է Արեմտյան Եվրոպայից, ար– տահանության 60 %-ը բաժին է ընկնում արաբական երկրներին: 1969-ին Լ–ի ար– տաքին սանտրի շրջանառության մեջ ՄՄՀՄ և սոցիալիստական երկրների բա– ժինը կազմել է 11,1%: ՄՄՀՄ–ից ներմու– ծում է մեքենաներ և սարքավորումներ, սե մետաղներ ու գլանվածք, քիմ. ար– տադրանք, սղոցանյութ, արտահանում նարինջ, խնձոր, ծխախոտ, բուրդ, կաշվի հումք: Դրամական միավորը լիբանան– յան ֆունտն է (լիրա), 100 լիբանանյան ֆունտ=30,5 ռ. (1977): VIII. Բժշկա–սանիտարական վիճակը U առողջապահությունը 1970-ին ծնունդը կազմել է 100 բնակչին 27,0, մահացությունը՝ 3,9, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 13,6: Գերակշռում են վարակիչ և մակաբուծա– կան հիվանդությունները: Տարածված են ստամոքս՜աղիքային հիվանդությունները, տուբերկուլոզը, տրախոման, հելմինթոզ– ները: 1969-ին գործել են 150 հիվանդա– նոց՝ 10,8 հզ. մահճակալով (1 հզ. բնակ– չին՝ 4 մահճակալ), արտահիվանդանո– ցային բուժում են կատարում հիվանդա– նոցների ամբուլատորային բաժանմունք– ները, մոր ու մանկան պահպանության կենտրոնները և մասնավոր պրակտիկա– յով զբաղվող բժիշկները: 1970-ին աշխա– տել եե 1,9 հզ. բժիշկ (1,2 հզ. բնակչին՝ 1 բժիշկ), որից 1020-ը՝ Բեյրութում, 531 ատամնաբույժ, 612 դեղագործ, 3 հզ. միջին բուժաշխատող: Բժիշկներ են պատրաս– տում Բեյրութի բարձրագույն բժշկական դպրոցում: Գործում են բուժքույրական 8 և հասարակական առողջապահության դպրոցներ: IX. Լուսավորությունը Լ–ում կան պետ. և մասնավոր դպրոցներ: Կրոնի ուսուցումը պարտադիր Է: Կրթա– կան համակարգի մեջ են մտնում 5-ամյա տարրական, 4-ամյա ոչ լրիվ միջնակարգ, 3-ամյա միջնակարգ դպրոցները: Ստեղծ– վել են նաև մասնագիտական ուս. հաս– տատություններ (ուսման տևողությունը՝ 3 տարի): Բարձրագույն կրթություն են տալիս Բեյրութում գտնվող 4 համալսա– րանները, որոնցից միայն Լիբանանյան համալսարանն է (հիմնադրվել է 1953-ին) ազգային բարձրագույն ուս. հաստատու– թյուն. մյուսները՝ Ամերիկյան համալ– սարանը (հիմնադրվել է 1866-ին), Ս. ժո– զեֆի ֆրանսիական համալսարանը (հիմ– նադրվել է 1881-ին) և Արաբական համալ– սարանը (Ալեքսանդրիայի համալսարանի մասնաճյուղ), հիմնադրել և ֆինանսա– վորում են ԱՄՆ–ը, Ֆրանսիան և Եգիպ– տոսը: Տեխ. կադրեր պատրաստվում են հիմնականում արտասահմանում, այդ թվում՝ ՄՄՀՄ–ի բուհերում: Գործում են Ազգային (հիմնադրվել է 1921-ին), Ամե– րիկյան համալսարանի, Մ. ժոզեֆի հա– մալսարանին կից Արևելյան գրադարան– ները, Ազգային (հիմնադրվել է 1920-ին), Գեղեցիկ արվեստների, Ամերիկյան հա– մալսարանի թանգարանները (բոլորը՝ Բեյրութում): X. Գիտությունը և գիտական հիմնարկ– ները Բնական և տեխնիկական գիտություն– ները: Բնական և տեխ. գիտությունների բնագավառում հետազոտություններ ծա– վալվեցին միայն 1950-ական թթ. վերջին: Գիտական աշխատանքների հիմնական կենտրոններ դարձան համալսարանները, որտեղ աշխատում էին տեղացի և օտար– երկրյա գիտնականներ: Ամերիկյան և ֆրանսիական համալսարաններում կա– տարվող հետազոտությունները ֆինանսա– վորում են ԱՄՆ–ի ու Ֆրանսիայի պետ. և մասնավոր կազմակերպությունները: Գիտական աշխատանքը կոորդինացնում է հետազոտությունների Ազգային խոր– հուրդը (հիմնվել է 1962-ին): Աշխատանք– ների մեծ մասը նվիրված է կիրառական պրոբլեմներին: Մշակվել են հիդրոտեխ– նիկական և ոռոգման կառույցների (Մ. Լա– հուդ և ուրիշներ), հողերի բարելավման (ժ. Դեբան) նախագծեր: Կատարվել են անտառների վերականգնման, սորուն ավազների ամրացման (Մ. Բասբու) ուսում– նասիրություններ: Մաթ. հետազոտություն– ներով զբաղվում են մաթեմատիկայի և ֆիզիկայի կենտրոնում (հիմնվել է 1945-ին՝ իբրև Լիոնի համալսարանի մասնաճյուղ), աստղագիտությամբ, Երկրի մագնիսակա– նությամբ, օդերևութաբանությամբ և կլի– մայագիտությամբ՝ Քսարի աստղադիտա– րանում, աշխարհագրությամբ՝ Մերձավոր և Միջին Արևելքի աշխարհագրության ինսա–ում (հիմնվել է 1946-ին); Բժիշկ գիտնականներն ուսումնասիրում են դե– ղաբանության (Ֆ. Ստեֆան), պարազի– տոլոգիայի և արևադարձային հիգիենայի (Ջ. Շահեր), Էնդոկրինոլոգիայի (Ե. Լա– համ), վիրաբուժության (Բ. Մաադե), ֆունկցիոնալ ախտորոշման (Կ. Աբու Ֆեյ– սալ) հարցերը: Հասարակական գիտությունները: Լ–ի միջնադարյան ամբողջ մշակույթը, այդ թվում Փիլիսոփայությունն ու պատմու– թյունը, ընդհանուր արաբ, մշակույթի ան– բաժանելի մասն է կազմում: Լ–ի հասարա– կական մտքի բուն զարգացումն սկսվեց XVIII դ. վերջին–XIX դ. սկզբին, երբ Լ–ի միջնադարյան պատմությունը ժամա– նակագրող հեղինակների (Մալահ Բին Ցահյա ալ–Բոհտոր, Համզա Ահմադ բին Միբատ ալ–Ղարբի, Իբն ալ–Կիլաի, Մտե– ֆան ադ–Դուայհի) և ուրիշների ավան– դույթները հիմնովին տեղայնացրին և նոր որակի բարձրացրին Կոստանդին Տրա– պուլսին (XVIII դ. վերջ), Միխաիլ աս– Մաբբաղ ադ–Դիմաշկին (մահ. 1816), Ռա– ֆաիլ Կարամեն, Հանանիա Մնայյարը (XIX դ. սկիզբ), հայազգի Նիկոլա աթ– Թուրքը (1763–1828), Հայդար Ահմադ աշ–Շիհաբին (մահ. 1835) և ուրիշներ: XIX դ. 40–60-ական թթ. բուռն իրադար– ձությունների, այդ թվում միջհամայնքա– յին կռիվների և գյուղացիության հակա– ֆեոդալական ապստամբությունների կա– րևոր աղբյուրներ են Թաննուս Բին Ցու– սուֆ ալ–Շիդիակի, Միխաիլ Մեշակայի, Անթուն Դահիր ալ–Ակիկիի, Մանսուր ալ– Խաթունիի, Իսկանդար Աբգարիոսի և ուրիշների աշխատությունները: Եվրոպա– կան, հիմնականում ֆրանս. առաջավոր մտքի ազդեցությամբ Լ. արաբ, երկրների մեջ առաջիններից մեկը XIX դ. կեսին դարձավ լուսավորական և արաբ, ազգա– յին–մշակութային վերածննդի շարժման կենտրոն: Դրանում մեծ է Բուտրուս ալ– Բուստանիի, Նասիֆ ալ–Ցազիջիի, Ադիբ Իսհակիի, Ռզգալլա Հասունի դերը: Բուրժ. լուսավորիչների հակակղերական, հակա– ֆեոդալական, հակաբռնատիրական քա– րոզի և առաջավոր գաղափարախոսու– թյան ներգործությամբ ձևավորվեցին արաբ. Արևելքի առաջին մատերիափստ– ներ Շիբլի Շմայելի, գրող–փիլիսոփա Ամին առ–Ռայհանիի և Ֆարահ Անթունի փիլ. հայացքները: Հասարակական միտքը Լ–ում նոր վե– րելք ապրեց առաջին համաշխարհային պատերազմից հետո, արաբ, ազգային– ազատագրական պայքարի վերելքի շըր– ջանում: Աղբյուրագետներ Ցուսուֆ Իբրա– հիմ Յազբակը, Ասադ Ռուստամը, Ֆուադ ալ–Բուստանին, Բուլոս Մասադը, Նիկոլա Խագենը հրապարակեցին սկզբնաղբյուր– ներ, արխիվային փաստաթղթերի ժողո– վածուներ, որոնց շնորհիվ գիտական հիմ– քերի վրա դրվեց Լ–ի նոր, այնուհետև նո– րագույն պատմության հետազոտման գոր– ծը: Լույս տեսան պատմաբաններ Էդմոն և Լուիս Բլայբալների, Իբրահիմ Աուադի, Ցուսուֆ Մուզհիրի, Ադել Իսմաիլի, Քա– մալ Մուլայման Մալիբիի, Միշել Շիբլիի, Ֆիլիպ Հիտտիի, Մունիր Թակ Էդ–Դինի, ժորժ Հայդարի, Ադիբ Ֆարհաթի, Նիկո– լա Զիադեևի և Ալբերտ Հաութանիի աշ– խատությունները: XX դ. առաշին տաս– նամյակների արևմտյան լիբանանագետ– ների (հատկապես Հանրի Լամմենզի) տեսակետներին հարող այդ հեղինակ– ների մեծ մասին ընդհանուր առմամբ բնորոշ էին բուրժ. սուբյեկտիվիզմը, Արև– մուտքի (Անգլիայի կամ Ֆրանսիայի) ու քրիստոնեական կրոնի դերի ու ներգոր– ծության գերագնահատումը: Հասարակա– կան գիտությունների ասպարեզում պահ– պանողական և հետադիմական ուղղու– թյուններին հակադրվեցին «Աթ–Թարիկ» («Ուղի») հանդեսի շուրջ խմբված մարք– սիստ պատմաբանները (Ցուսուֆ Խաթթար ալ–Հելու, Ֆուադ Կազան և ուրիշներ) և գիտական–հասարակական գործիչները (ժորժ Հաննա, Անթուան Թապեթ, Հու– սայն Մրուա, ինչպես և սոցիալիստ Քա– մալ Ջումբլատ): Նրանք զարգացրին գրող– Փիլիսոփա Օմար Ֆախուրիի առաջավոր դպրոցի ավանդույթները: Լ–ի անկախության տարիներին սկսեցին զարգանալ հնագիտությունն ու ազգագրու– թյունը (Անիս Ֆրայհա, Բեշարա Շիմալի, Մորիս Շիհաբ, Հարություն Գալայան), արևելագիտությունը (Հովհաննես Մսրյան և ուրիշներ), տնտեսագիտությունը (Ի. Սա– բա, Մ. Հիմադա), գրականագիտությունը
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/600
Արտաքին տեսք