(Ռաիֆ ալ–Իաւրի, Մոհամմադ Դակրուբ, Սաբա Այսի): Հասարակագիտական մտքի զարգացման և գիտահետազոտական աշ– խատանքների կազմակերպման կենտրոն– ներ են համալսարանները, Տնագիտության ինստ–ը, Ազգային թանգարանը, Ազգային մատենադարանը, Քաղ. գիտությունների ընկերությունը, Պատմական հետազոտու– թյունների կենտրոնը (հիմնադիր՝ Վահե Դավիթյան): Ե. Նաջարյան XI. Մամուլը, ռադիոն, հեռուստատե– սությունը 1973-ին լույս են տեսել մեծ թվով պար– բերականներ արաբերեն, ֆրանս., անգլ., հայերեն: Արաբ, հիմնական թերթերն են՝ «Ալ–Ամալ» (1939-ից), «Ալ–Անվար» (1959-ից), «Ալ–Զարիդա» (1953-ից), «Ալ– Մուհարիր» (1951-ից), «Ալ–Հայաթ» (1946- ից), «Ալ–Անբա» (1953-ից), ԱՍԿ–ի օր– գան, «Ան–Նահար» (1933-ից), «Ան–Նիդա» (1959-ից, Լիբանանի կոմկուսի օրգանն է), «Ալ–Բայրակ»: Անգլ.՝ «Դեյլի սթար» («The Daily star») (1952-ից), ֆրանս.՝ «Օրյան– ժուր» («L’orient-le lour») (1971-ից): Հան– դեսներն են (արաբ.)՝ «Ալ–Լիվա», «Ալ– Զումհուր ալ Ջադիդ» (1937-ից), «Ալ–ուս– բու ալ–Արաբի» (1959-ից), «Ալ–Հուրրիյա» (1960-ից), «Ալ–Ախբար», «Աթ–Թարիք» (1941-ից, օրգան խաղաղության կողմնա– կիցների Լիբանանի կոմիտեի): Ազգային տեղեկատու գործակալությունը հիմնվել է Բեյրութում, 1962-ին: Ունի 3 ռադիոկա– յան (Բեյրութ). հաղորդումներ են տալիս արաբ., ֆրանս., անգլ., հայերեն, իսպա– ներեն, պորտուգալերեն, գործում է հե– ռուստատեսային 2 ընկերություն: XII. Գրականությունը XIX դ. Լ–ում տարածվել են լուսավորա– կան գաղափարները, ծնունդ է առել արա– բական մշակույթի նորացման շարժումը, որի գաղափարախոսներն էին Նասիֆ ալ– Յազըշին (1800–71), Ահմեդ Ֆարիս աշ– Շիդիյյաքը (1804–87), Բուտրուս ալ–Բուս– թանին (1819–83), Մարուն Նաքաշը (1817–55), Ադիպ Իսհակը (1856–85): Մեծ տեղ է գրավել հրապարակախոսու– թյունը: XIX դ. 2-րդ կեսի, XX դ. սկզբի պոեզիան և արձակը սերտորեն կապված են արաբ, դասական բանահյուսության ավանդույթների հետ: XIX դ. վերջին Եգիպտոս տարագրված լիբանանցի լու– սավորիչ գրողները դարձել են պատմա– վեպի հիմնադիրները (Զիրջի Զեյդան, 1861 – 1914, Ֆարահ Անտուն, 1874–1922, Ցակուբ Սարրուֆ, 1852–1927): 1920– 1930-ական թթ. ուժեղացել է ֆրանս. սիմվոլիզմի ազդեցությունը: Կազմավոր– վել է հեղափոխական–դեմոկրատական ուղղությունը, խորացել սոցիալական ան– հավասարության քննադատությունը: Ռեալիստական գրականության զարգաց– ման գործում նկատելի ավանդ են ներդրել Օմար Ֆախուրին (1896–1946), Թաուֆիկ Ցուսեֆ Ավվադը (ծն. 1908), Քարամ Մել– հեմ Քարամը (ծն. 1903): 1939–45-ի հա– մաշխարհային պատերազմի և ետպատե– րազմյան տարիներին հրապարակախո– սության և գրականության առաջատար թեմա դարձավ ֆաշիզմի, գաղութատիրու– թյան, սոցիալական անհավասարության դեմ պայքարը: 60-ական թթ. գրողներ Մուհամմեդ Այթանիի, Հասան Կանաֆա– նիի, էդուարդ Բուսթանիի ստեղծագոր– ծություններում գեղարվեստորեն պատկեր– ված է այսօրվա Լ–ի կյանքը: XIII. ճարտարապետությունը U կերպ– արվեստը Զուբեյլի (հին Բիբլոս) ամրությունների U տների մնացորդները վերագրվում են մ. թ. ա. V–IV հազարամյակներին: Մ. թ. ա. II–I հազարամյակների հուշարձան– ները առնչվում են հին եգիպտական, ասուրա–բաբելական և աքեմենյան մշա– կույթներին: Հռոմեական ժամանակա– շրջանի ճարտ–յան մեջ (Բաալբեկի տա– ճարների համալիրը մ. թ. I–III դդ.) միահյուսվել են անտիկ և արլ. ավանդույթ– ները: Բյուգանդական շրջանից պահպան– վել են վանքեր, եկեղեցիներ, կատակոմբ– ներ: Արաբների տիրապետության օրոք (VII դ.) կառուցվել են մեդրեսեներ, մի– նարեթներ, մզկիթներ (Բաալբեկի մեծ մզկիթը), շուկաներ, քարավանատներ, դղյակներ (Անջարի մոտակայքի դղյակը, VII–VIII դդ.): Խաչակիրների ժամանակ– ներից (XII դ:) պահպանվել են ամրոցներ (Ջուբեյլում, Տրիպոլիում, Մայդայում, Բոֆոր դղյակը, 1139), վանքեր (Բելմոնտ կամ Դեյր–Բալամենդ), եկեղեցիներ: XIX– XX դդ. սկզբի պալատական ճարտ. աչքի է ընկնում թեթե, նուրբ ձևերով և հարդա– րանքի ճոխ, ծանրաբեռնված մանրամաս– ներով (Բեյթ–էդ–Դին պալատը): ժող. բնա– կարանները հատակագծում ուղղանկյուն, երկհարկ, քառալանջ կղմինդրածածկ կամ հարթ կտուրներով, 2-րդ հարկի կամարա– կապ լուսամուտներով կամ սրահներով քարե տներ են: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Լ–ի ճարտ. զարգա– ցել է ֆրանսիականի ազդեցությամբ: Ան– կախության նվաճումից հետո (1943) Լ–ում վերակառուցվում են քաղաքները, կառուց– վում բազմաբնակարան շենքեր, կինոթատ– րոններ, դպրոցներ, հիվանդանոցներ, հյուրանոցներ ևն, շինարվեստում տեղա– կան ավանդույթները (քարի կոպտատաշ շարվածք, կամարակապ բացվածքներ) համադրվում են Եվրոպայի և ԱՄՆ–ի ժա– մանակակից ճարտ. նվաճումներին: Օգ– տագործվում են լոջաներ, պատշգամբներ, ժապավենադիր պատուհաններ: Շինա– նյութը առավելաբար երկաթբետոնն է, հարդարանքում օգտագործվում է մար– մարը, գունավոր ապակին և խեցեղենը: Մ. թ. ա. V–IY հազարամյակներում գո– յություն է ունեցել սանրաձև զարդերով և կենդանիների սխեմատիկ պատկերներով խեցեղեն (հին Բիբլոս), III–II հազա– րամյակներում փյունիկյան արվեստի բազ– մաթիվ նմուշներ (մանրաքանդակ, ոսկեր– չական իրեր, զենք ևն): Օսմանյան կայս– րության շրջանի ճարտ. հարդարանքնե– րում լայնորեն կիրառվել է փորագրա– զարդը, վիտրաժը: Այս շրջանի քրիստո– նեական տաճարները զարդարվել են խճա– նկարով, սրբապատկերներով և բյուգան– դական տիպի որմնանկարներով: XIX– XX դդ. զարգացել է կրոնական և ժանրա– յին թեմաներով մոնումենտալ և հաստո– ցային գեղանկարչությունը: XIX դ. վեր– ջին և XX դ. սկզբին աշխատել են ռեալիս– տական դիմանկարի և ժանրային կոմպո– զիցիաների հեղինակներ խ. Մրուրը և խ. Մալիբին: 1930–40-ական թթ. կերպար– վեստում առաջատար է եղել ռեալիստա– կան ուղղությունը (Մ. Ֆարրուխ, Օ. Օնսի), իսկ 50–60-ական թթ. նկատելի էր սյուր– ռեալիզմի, կուբիզմի, աբստրակցիոնիզմի և պրիմիտիվիզմի ազդեցությունը: Ռեա– լիստական ուղղության ավանդները շա– րունակում են Մ. Բալտակսե–Մարթայանը, Պ. Կիրակոսյանը, Ի. Շամուտը: Քանդա– կագործության բնագավառում ստեղծվել են ոճավորված ու վերացական կոմպոզի– ցիաներ (Ն. Իրանի, Ռ. Մամաան, Զ. իյտըշ– յան): Ինչպես անցյալում, այնպես էլ այսօր Լ–ի գեղարվեստական կյանքում ակտիվ մասնակցություն ունեն հայերը: Լիբանանահայ ավագ սերնդի արվեստա– գետներից են ճարտ. և նկարիչ Մ. Ալ– թունյանը (1888–1958), երգիծանկարիչ Տ. Աճեմյանը, նկարչուհի Լ. Ներսեսը: Մին– չև 1947-ը Լ–ում է աշխատել Հ. Կալենցը: Միջին սերնդի առավել հայտնի գեղա– նկարիչներից են ժ. Թերզյանը, Գյուվ– տարը (Ջոն Գյովտարալյան), Գյուվը (ժորժ Գյուվերջինյան), ժ. Դարբինյանը: Լիբանանահայ արվեստագետների նոր սերունդն են ներկայացնում արձանա– գործներ Զ. խտշյանը (Բեյրութի Մեծ եղեռ– նի հուշարձանի հեղինակը) և Եվ. Եփրեմ– յանը, գեղանկարիչներ Ջ. Նադիրյանը, Պ. ՃԼիպուղլյանը, Մ. Մանուկյանը, Հ. Թո– րոսյանը, Ա. Գառնիկյանը, Հ. Տիարպե– քիրյանը, Վ. Պարսումյանը, Գ. Նորիկյա– նը, Ս. Մանուկյանը, գրաֆիկներ Ա. Պըզ– ւոիկյանը, ժ. Գազանջյանը, քանդակա– գործ Լ. Փիլավջյանը: Շ. Խաչատրյան XIV. Երաժշտությունը Լ–ի Ժողովրդի մեջ երաժշտությունը կեն– ցաղավարում է հին ժամանակներից: Բեյ– րութում գործում է Ազգային կոնսերվա– տորիա: 1956-ից գոյություն ունի Լ–ի Երաժշտական երիտասարդություն ընկե– րությունը, որը կազմակերպում է միջազ– գային մրցույթներ, համերգներ: Բեյրութի Ամերիկյան համալսարանի կազմի մեջ մտնող Արվեստագիտության բարձրագույն դպրոցին կից (1966-ից) գործում է երաժըշ– տագիտության բաժանմունք: ժող. երգերի նշանավոր կատարողներից է երգչուհի Ֆեյրուզը: Լ–ի երաժշտական կյանքի նշա– նավոր երևույթներից են Բաալբեկի ամե– նամյա փառատոները (1966-ից): Բեյրութը նաև հայ երաժշտ. մշակույթի օջախներից է: 1933-ին Բ. Կանաչյանը Բեյրութում հիմ– նել է «Գուսան» երգչախումբը: Այստեղ են գործել նաև Հ. Պերպերյանը (հիմնել է երգչախումբ, մանկական երգեցիկ խումբ և պարի անսամբլ, բեմադրել է Չուխաճ– յանի «Կարինե» կոմիկական օպերան), կոմպոզիտոր և խմբավար Շ. Պերպերյանը: Լիբանանահայ ժամանակակից նշանա– վոր երաժիշտներից են կոմպոզիտոր Պ. Զելալյանը, երգչուհի Ա. Փեհլիվանյա– նը (որոնք դասավանդում են կոնսերվա– տորիայում), դիրիժոր Օ. Ասատուրյանը, խմբավար Մ. Գանգրունին և ուրիշներ: Գործում են Հայկական բարեգործական ընդհանուր միության Բեյրութի մասնա– ճյուղի հայկական երգչախմբերը, երգի– պարի անսամբլը: Ց. Բրատյան XV. Թատրոնը Կիսապրոֆեսիոնալ թատերախմբերը Լ–ում երևան են եկել XX դ. 2-րդ կեսից: 1960-ին ռեժիսոր Մունիր Աբու Դեբսը
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/601
Արտաքին տեսք