Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/605

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԼԻԲԵՐԻԱ (Liberia), Լիբերիայի Հանրապետություն (Republic of Liberia), պետություն Արևմտյան Աֆ– րիկայում: Սահմանակից է Աիեռա Լեռ– նեին, Դվինեական Հանրապետությանը, Փղոսկրի Ափին: Արմ–ից և հվ–ից ողողվում է Ատլանտյան օվկիանոսով: Տարածու– թյունը 111,4 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 1,6 մլն (1975): Մայրաքաղաքը՝ Մոնրո– վիա: Վարչականորեն բաժանվում է 9 կոմսության և 5 տերիտորիայի: Պետական կարգը: Լ. հանրապետու– թյուն է: Գործող սահմանադրությունն ընդունվել է 1847-ին, փոփոխությունների ենթարկվել՝ 1955-ին: Օրենսդրական իշ– խանության մարմինը երկպալատ պառ– լամենտն է՝ օրենսդրական ժողովը (ներ– կայացուցիչների պալատ և սենատ), կա– ռավարությունը՝ պրեզիդենտին կից խոր– հըրդակցական ֆունկցիաներով գործող մինիստրների կաբինետը: Ընտրություն– ներին մասնակցում են 18 տարեկան դարձած քաղաքացիները: Կոմսություն– ները գլխավորում են ոստիկանապետները (պրեֆեկտ), մյուս վայրերում՝ կոմիսար– ներն ու ցեղերի առաջնորդները: Լ–ի դա– տական համակարգը կազմում են գերա– գույն դատարանը, օկրուգային, մունիցի– պալ և հատուկ դատարանները: Բնությունը: Լ–ի տերիտորիան ձգվում է Ատլանտյան օվկիանոսի ափով՝ մոտ 500 կմ երկարությամբ: Ափամերձ շրջան– ները հարթ են, թույլ կտրտված, տեղ–տեղ ճահճապատ, շատ են ծովալճակները: Երկրի խորքում հարթավայրը վերածվում է բլրավոր մակերևույթի (400–600 մ), ապա փոխակերպվում Լեոնա Լիբերա– կան բարձրության, կղզիանման առան– ձին լեռնագագաթներով (ամենաբարձրը Նիմբա լեռն է, 1752 մ): Կան երկաթի, ոսկու, ալմաստի հանքավայրեր: Կլիման հասարակածային է, շոգ Կ խոնավ: Միջին ամսական Ջերմաստիճանը չի իջնում 28°Օից: Տարեկան տեղումները երկրի խորքում 1500–2000 մմ են, ծովափին՝ մինչև 5000 մմ: Գետային ցանցը խիտ է, գետերը (Մանո, Լոֆա, Սենտ Պոլ, Սենտ Ջոն ևն) կարճ են, ջրառատ: Նավարկելի է միայն Սենտ Պոլը ստորին հոսանքում: Հողերը լատերիտային են: Տարածության մոտ 1 /3-ը ծածկված է թանկարժեք ծա– ռատեսակների (կարմիր ծառ, պալիսան– դըր, հեվեյա ևն) հասարակածային մշտա– կանաչ անտառներով: Հս–ում բարձրա– խոտային սավաննաներ են՝ հովանոցաձև ակացիաներով ու բաոբաբներով: Ծովա– փին մանգրովային բուսածածկույթ է: Հարուստ է կենդանական աշխարհը: Սա– վանն աներ ում հանդիպում են գոմեշ, այծ– քաղ, ընձառյուծ, վայրի խոզ, անտառնե– րում՝ կապիկներ: Շատ են թռչուններն ու միջատները: Նիմբայի շրջանում կա ար– գելոց: Բնակչությունը: Մեծ մասը պատկա– նում է մանդե, գվինեական և արմ. բան– տոիդ լեզվախմբերին: Կան նաև ամերիկ– յան ազատագրված նեգրերի հետնորդ– ներ, որոնք առաջատար դիրք ունեն երկրի քաղ. և տնտ. կյանքում: Պաշտոնական լե– զուն անգլերենն է: Միջին խտությունը 1 կմ2 վրա 14 մարդ է: Նշանավոր քաղաք– ներն են Մոնրովիան, Մարշալը, Բյուքենե– նը, Հարպերը, Գանտան: Պատմական ակնարկ: Լ–ի ժողովուրդ– ների վաղ շրջանի պատմությունը վատ է ուսումնասիրված: XIX դ. 2-րդ կեսին, երբ Լ–ի տարածքի առափնյա մասերում երևա– ցին եվրոպացիները, բնիկները դեռևս վարում էին բնատնտեսություն: 1821-ին ԱՄՆ–ի նեգրերի մի խումբ տեղական առաջնորդներից գնեց Փրովիդենս կղզին և նրա դիմաց գտնվող մայր ցամաքի հատ– վածը: Այդ տարածքում հիմնվեց ԱՄՆ–ում ազատագրված նեգրերի բնակավայր Մոն– րովիա անունով (ի պատիվ ԱՄՆ–ի պրե– զիդենտ Զ. Մոնրոյի), իսկ ամբողջ գա– ղութը կոչվեց Լիբերիա (լատ. liber – ազատ բառից): 1834–36-ին առաջացան նոր բնակավայրեր, որոնք միմյանցից անկախ էին: 1839-ին Լ–ի բնակավայրերը միավորվեցին ֆեդերալ սկզբունքներով: 1847-ի հուլիսի 26-ին հռչակվեց Լ–ի Հան– րապետությունը: Ներգաղթողները, որոնք իրենց անվանում էին ամերիկանա–լիբե– րիացիներ, տիրապետող դիրք գրավեցին պետ., վարչական մարմիններում և տըն– տեսության մեջ: Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան XIX դ. 2-րդ կեսից փորձեցին անեքսիայի ենթարկել Լ.: 1911-ին Լ. հա– սավ նրան, որ այդ երկրները ճանաչեցին իր սահմանները: Ներգաղթածների և բնիկ– ների միջև պայքարը և եվրոպական եր– կըրների ագրեսիան ծանրացրին երկրի ֆինանսական դրությունը: Լ. ստիպված դիմեց արտաքին փոխառությունների: 1918-ին Լ. Անտանտի կազմում ձևականո– րեն մասնակցեց առաջին համաշխարհա– յին պատերազմին: Երկրորդ համաշխար– հային պատերազմի ժամանակ (1939–45) Լ. պաշտոնապես միացավ (1944) հակա– ֆաշիստական դաշնակցությանը: ԱՄՆ–ը Լ–ում կառուցեց ռազմ, բազաներ: 1944-ին Լ–ի պրեզիդենտ (մինչև 1971-ը) Ու. Շ. Տաբ– մենը հռչակեց «միավորման քաղաքակա– նություն», որի նպատակն էր բնիկների և ներգաղթածների սերունդների միջև ան– հավասարության վերացումը: 1945-ին բնիկները (տղամարդիկ) ընտրելու իրա– վունք ստացան, որը սահմանափակված էր գույքային ցենզով: Սակայն միջէթնի– կական հակասությունները լրիվ չհաղթա– հարվեցին: Ետպատերազմյան տարինե– րին ուժեղացավ ազգային բուրժուազիայի և բանվոր դասակարգի ձևավորման ըն– թացքը: 1959-ին Լ. ԱՄՆ–ի հետ կնքեց ռազմ, պայմանագիր՝ «Լ–ի դեմ ագրեսիա– յի կամ ագրեսիայի սպառնալիքի դեպքում» կոնսուլտացիաների վերաբերյալ: Լ. Աֆ– րիկայի միասնության կազմակերպության գործուն անդամներից է: Դատապարտում է ռասիզմը ՀԱՀ–ում, Հարավային Ռոդե– զիայում: 1971-ի հուլիսին պրեզիդենտ դարձավ Ու. Տոլբերտը: 1972-ին դեսպա– նություններ փոխանակվեցին ՄԱՀՄ–ի և Լ–ի միջև: 1973–74-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին սո– ցիալիստական մի շարք երկրների հետ: Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները, ճշմարիտ վի– գերի կ ու ս ա կ ց ու թ յ ու ն, հիմնը– վել է 1869-ին, արտահայտում է ազգա– յին բուրժուազիայի և ցեղերի առաջնորդ– ների շահերը: Երկրի միակ (1878-ից կա– ռավարող) կուսակցությունն է: Լ–ում գոր– ծում են 3 արհմիութենական միավորում– ներ. Արտադրական արհմիու– թյունների կոնգրես և Լ–ի Աշխատանքի կոնգրես, հիմ– նադրվել են 1960-ին: Տնտես ա–ա շխարհագրական ակնարկ: Թույլ զարգացած երկիր է: Տնտեսության մեջ գերիշխում է օտար– երկրյա կապիտալը: Տնտեսության առա– ջատար ճյուղերն են բնական կաուչուկի արտադրությունը և երկաթի հանքաքարի հանույթը (I տեղը Աֆրիկայում): Գյուղատնտեսությանը բնո– րոշ են համայնական հողօգտագործումն ու խոշոր հողատիրությունը: Լավագույն հողերը պատկանում են օտարերկրացինե– րին: Մշակում են հեվեյա, մանիոկ, բա– տատ, բրինձ, յուղատու արմավ, կակաո, սուրճ: Անասնապահությամբ զբաղվում են հս–արլ. սավաննաներում: Արդյունաբերության գլխա– վոր ճյուղը լեռնահանքային արդյունահա? նությունն է, հատկապես երկաթի հանքա– Մշտականաչ արե– վադարձային ան– տառներ