Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/606

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

Մոնրովիա քարի արդյունահանությունը (Բոմի Իփլսի, Բոնգի, Մանո գեաի հովաի, Նիմբա լե– ռան շրջաններում): Արդյունահանում են նաե ալմաստ (գլխավորապես Լոֆա գե– աի ավազանում), ոսկի (Լոֆա, Աինո գե– տերի և Զորզորի շրջաններում): Կան նավթավերամշակման, ցեմենտի, անտա– ռասղոցման, ոչ ալկոհոլային խմիչքների, արմավի յուղի, հագուստի, կոշիկի ոչ խո– շոր ձեռնարկություններ: Զարգացած են արհեստները: Տրանսպորտը: Երկաթուղիների երկարությունը 500 կմ է, ավտոճանա– պարհներինը՝ մոտ 8 հզ.: Երկաթուղային տրանսպորտն օգտագործվում է միայն երկաթի հանքաքարի տեղափոխման հա– մար: Երկրում սահմանված ցածր հարկե– րի (կապիտալիստական մյուս երկրների հետ համեմատած) շնորհիվ Լ. համաշխար– հային նավագնացության մեջ գրավում է առանձնահատուկ տեղ, թեպետ չունի սե– փական նավեր: Լ–ի դրոշով նավարկում են բազմաթիվ օտարերկրյա նավեր: Խոշոր նավահանգիստներն են Մոնրովիան, Բյու– քենենը, Մարշալը, ճարպերը: Միջազգա– յին օդանավակայաններ կան Ռոբերտս– ֆիլդում և Ապրիգս Պինում (Մոնրովիա): Արտաքին առևտուրը: Արտա– հանում է երկաթի հանքաքար, կաուչուկ, ալմաստ, սուրճ, կակաո, փայտանյութ ևն: >նրՏա.ծում Հ մնքենանէւր, սարքավորում– ներ, արդ. և պարենային ապրանքներ: Արտաքին առևտրում հիմնական գործըն– կերներն են ԱՄՆ–ը, ԴՖՀ–ն, Նիդերլան– դիան, Իտալիան, ճապոնիան, Մեծ Բրի– տանիան: Դրամական միավորը լիբերիա– կան դոլլարն է, որը հավասար է ամերիկ– յան մեկ դոլլարի (1974): Լ ու ս ա վ ո ր ու թ յ ու ն ը: Կրթական համակարգը կառուցվում է ամերիկյան օրինակով: Ուսուցումը տարվում է անգլե– րենով: Կան մանկապարտեզներ (4–6 տարեկանի համար), տարրական 6-ամյա և միջնակարգ 6-ամյա դպրոցներ: Վերջինս ունի երկու ցիկլ (յուրաքանչյուրը՝ 3 տա– րի): Միջնակարգն մասնագիտական կըր– թությունը վճարովի է: Տարրական և միջնա– կարգ դպրոցների մի մասը պատկանում է ամերիկյան միսիոներական կազմակեր– պություններին: Պրոֆտեխնիկական և մանկավարժական կրթություն ստանում են հիմնականում միջնակարգ դպրոցի առա– ջին ցիկլի հիմքի վրա: Բարձրագույն կըր– թության համակարգում են համալսարանը Մոնրովիայում (հիմնադրվել է 1951-ին), Կատինգտոնի կոլեջը Մուակոկոյում և Մերիլենդի մանկավարժական կոլեջը: Մոնրովիայում են գտնվում Պետական հանրային և համալսարանի գրադարան– ները: Դիտական հիմնարկներ: Դիտական հետազոտությունները կողմնո– րոշվում են գյուղատնտեսության և լեռ– նահանքային արդյունաբերության պա– հանջմունքներով: Սուակոկոյի Կենտրո– նական փորձարարական կայանում (հիմ– նադրվել է 1946-ին) ուսումնասիրվում են կաուչուկատու բույսերի, սուրճի, կակաոյի, շաքարեղեգի մշակման հարցերը: Անաս– նաբուծության, անասնաբուժության և գե– տային ձկնորսության վերաբերյալ հետա– զոտություններ են կատարվում այլ փոր– ձարարական կայաններում: Դործում է Արևադարձային բժշկագիտության ինստ–ը (հիմնադրվել է 1952-ին): Օգտակար հա– նածոների հետազոտություն է կատարում Լ–ի Աշխարհագրական և սև մետալուրգիա– յի ընկերությունը (հիմնադրվել է 1964-ին): Մ ա մ ու լ ը, ռադիոն, հ և ռ ու ս– տ ա տ և ս ու թ յ ու ն ը: Առաջատար թերթերն են՝ «Լայբիրիան էյջ» («The liberian Age»), 1946-ից և «Լայբիրյան սթար» («The liberian Star»), 1946-ից: Ռա– դիոհաղորդումներն ու հեռուստատեսու– թյունը (հիմնադրվել են 1964-ից) վերա– հսկվում են կառավարական ծառայության Լիբերիական ռադիոհաղորդման ընկերու– թյան կողմից: Դրական ու թյ ու նը: Լ–ի ժողո– վուրդները, ինչպես նաև անգլիախոս ամե– րիկյան նեգրերի սերունդները, ունեն հա– րուստ բանահյուսություն: 1957-ին լույս է տեսել «Դրեբո ցեղի պատմական լե– գենդներն ու բանահյուսությունը» գիրքը: XIX դ. 30-ական թթ. Մասոլու Դուվալուն վաի լեզվով գրել է այդ ժողովրդի առաջին պատմությունը: ժամանակակից գրակա– նությունը զարգանում է հիմնականում անգլերեն: Առավել հայտնի են բանաս– տեղծ Բայթի Մուրը («Աստղային փոշի» բանաստեղծությունների ժողովածու, 1962), Լիբերիայի համալսարանի պրոֆե– սոր Ռ. Տ. Տեմստերը (կազմել է Լիբերիա– յի գրականության անթոլոգիան), կին գրող Դորիս Բենկս Հենրիսը և էդին Բրայ– տը՝ երկրում ժողովրդականություն վա– յելող «Օրագիր» պիեսի հեղինակը: Մուրի («Նոր Աֆրիկա») և Ջին "տոլմսի («Ոսկե գահի առասպելը») լավագույն բանաս– տեղծություններն ուղղված են գաղութա– տիրության դեմ: ժողովրդական արվեստը: Լ–ի կենտրոնական շրջաններում տարած– ված են հատակագծում բոլորաձև, երբեմն ուղղանկյուն, կավածեփ հիմնակմախքա– յին խրճիթներ՝ ծածկված մեծ քիվով ծղոտե կտուրով: Առափնյա քաղաքները (Մոն– րովիա ևն) հիմնականում կառուցապատ– ված են բետոնե ցոկոլավոր, հիմնակմախ– քային փայտե և ներդրված պատշգամբնե– րով քարե 2–3-հարկանի տներով: 1940-ական թթ. կեսերից կառուցվել են արդի եվրոպական ճարտ. ձևերով խոշոր հասարակական շենքեր: Դեղ. արհեստնե– րից առավել տարածված է փայտե արձա– նիկների և ծիսային դիմակների պատ– րաստումը: Զարգացած են փայտի քանդա– կազարդումը, խեցեգործությունը, գործ– վածքների և մետաղյա մանր շինվածքների պատրաստումը: Երաժշտ ու թյ ու նը: Լ–ի ժողո– վուրդների երաժշտարվեստը սահմանա– փակվում է ֆոլկլորով: Հարսանեկան, աշխատանքային, օրորոցային, թաղման և այլ երգերի տեքստերը հանպատրաս– տից են: Երգերի պենտատոնիկ լադը հա– մապատասխանում է նվագարանների լա– դերին: Դործիքային երաժշտությանը բնո– րոշ է բազմառիթմայնությունը, որ պայ– մանավորված է թմբուկների կիրառմամբ: Տարածված են կիթառը, տավիղը ևն լա– րային գործիքներ: Նվագախմբերում հա– ճախ օգտագործվում են նաև սրինգներ, փողեր, սուլիչներ: Երաժշտական գործիք– ներից է նաև սանսան (աֆրիկյան դաշնա– մուրը): 1963-ին ստեղծվել է Լիբերիական դրամատիկական և մշակութային ընկե– րությունը, որի նպատակն է պահպանել և զարգացնել Լ–ի ժողովուրդների մշակու– թային ժառանգությունը: Նրան կից կազ– մակերպվել է երգիչների և երաժիշտների խումբ: Կենեմա գյուղում ընկերությունն ունի դպրոց: 1966-ին ստեղծվել է Լ–ի Ազ– գային թատերախումբը, որի լավագույն բեմադրություններից է «Անտառից եկավ աղջկա սերը» երաժշտական ժող. դրա– ման: Գրկ. X օ օ ա H. A,, JIn6epHfl[ (HcTOpH- ^ecKHiiE o^epK), M., 1961; EropoB B., JIndepHH nOCJie BTOpOH MHpOBO0 BOHHbl, M., 1963; Ojitfleporre R. A., Hckycctbo Hap<w>B 3anaflHOH A4>PHkh b My3enx CCCP, JI.-M., 1958.

ԼԻԲԵՐՄԱՆ (Liebermann) Մաքս (20.7.1847, Բեռլին –8.2.1935, Բեռլին), գերմանացի նկարիչ: Սովորել է Բեռլինում (1866–68) • և Վայմարում (1868–72): «Բեռլինի սե– ցեսիոնի» (գեղարվեստական ընկերու– թյուն) հիմնադիր (1898–99): Բեռլինի Դեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր (1897), պրեզիդենտ (1920) և պատվավոր պրեզիդենտ (1932): Ֆաշիզմի օրոք հե– տապնդվել է: Կրել է Դ. Կուրբեի, 6ո. Իս– րայելսի, Մ. Մունկաչիի ազդեցությունը, հանդես է եկել որպես գերմ. ռեալիզմի շարունակող: Վաղ շրջանի գործերում պատկերել է բանվորուհիների, գյուղացի– ների, արհեստավորների, ձկնորսների («Սագերի փետրումը», 1872, «Վշամանա– րան», 1887, երկուսն էլ՝ Ազգային պատկե– րասրահ, Բեռլին): 1890-ական թվական– ներից դարձել է գերմ. իմպրեսիոնիզմի ներկայացուցիչ: Լ. նաև խոշոր դիմանկա– րիչ է, գրաֆիկ, արվեստի հարցերին նվիր– ված գրքերի հեղինակ: Մ. Լիբերման. «Կինը այծերի հետ» (1890, Ստորին Սաքսոնիայի թանգարան, Տաննո– վեր)