Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/610

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


արտահայտություն: Արմատի բաղաձայ– նական կազմը միատիպ չէ: Առկա են մաս– նիկավորում ե. ներքին թեքում, քերակա– նական երկու սեռ (արական, իգական): Երկակին վերացված է: Լ–բ. լ–ի ցեղակցու– թյան հարցն ունի չլուսաբանված կողմեր: Զգալի մասը գրազուրկ է, մյուս մասն օգ– տագործել է փյունիկյան, արաբական, լատինական գրատեսակներ: Գրկ. flbflKOHOB H. M., CeMHTo-xa- MHTCKHe h3mkh, M., 1965; 3aBa aobckhh K>. H., Bep6epcKHii «3mk, M., 1967.

ԼԻԲԻԱԿԱՆ ԱՆԱՊԱՏ, գտնվում է Աֆրի– կայում, Սահարայից հյուսիս–արևելք: Տա– րածությունը մոտ 2 մլն կմ2 է: Քարքարոտ, ավազային, 400–500 մ բարձրության սա– րավանդ է (առավելագույն բարձրությունը 1934 մ, Էլ–Ուվեյնաթ): Հս–արլ–ում կան տեկտոնական խոշոր իջվածքներ (Քաթ– թարա, 133 մ, Սիվա, Ֆայյում են): Կլիման արևադարձային է, անապատա– յին, հս–ում՝ միջերկրածովյան, կիսաանա– պատային: Ջերմաստիճանի օրական տա– տանումը 15°Օից 16°C է, տարեկան տե– ղումները՝ մինչև 25 մմ, հս–ում՝ 50–100 մմ: Բուսածածկույթն աղքատ է (անապատա– յին ակացիա, կարմրան, օշինդր): Իջ– վածքներում՝ ստորերկրյա ջրերի ելքերի շրջաններում, կան օազիսներ:

ԼԻԲԻԴՈ (լատ. Libido – հակում, ցան– կություն, կիրք, ձգտում), Զ. Ֆրեյդի հոգե– վերլուծական (ւցսիխոանաւիզ) ուսմունքի հիմնական հասկացություններից: Ըստ Ֆրեյդի Լ. նշանակում է սեռական բնույթի առավելապես անգիտակից հակում: Լ. ըն– կած է ոչ սեռական բնույթի շատ գործու– նեությունների հիմքում, բայց դրանց նպա– տակը չէ: Լ. կարող է սուբլիմացիայի են– թարկվել և դրսևորվել ստեղծագործական ակտիվության ձևով: Ի տարբերություն ինքնապաշտպանության բնազդի Լ. կա– րող է բազմաթիվ ձևափոխություններ կրել և արտամղվել: Օնտոգենետիկ զարգաց– ման ընթացքում Լ. հաջորդաբար փոխում է իր լոկալիզացիան՝ դրանով որոշելով զարգացման փուլը և հակման օբյեկտների հերթափոխումը (աուտոէրոտիզմից ար– տաքին օբյեկտ): Արգելքների հանդիպելիս կարող է առաջացնել ախտաբանական բնույթի ռեգրեսիաներ: Ֆրեյդի տեսու– թյունը քննադատել և վերանայել են նրա հետնորդները: Կ. Յունգը Լ. համարում էր ընդհանրապես հոգեկան էներգիա, որը գործում է փոխհատուցման սկզբունքի հիման վրա: Նեոֆրեյդիստները (Ֆրոմմ, Հորնի, Կարդիներ, Սալլիվեն) մերժել են Լ. հոգեկանի հիմք համարելու տեսությու– նը: Լ–ի տեսությունը, որ էական տարբերու– թյուն չի տեսնում երեխայի և հասուն մար– դու գործունեության դրդապատճառների միջև, հաշվի չի առնում շարժիչ ուժերի բազմազանությունը և սոցիալ–հոգեբանա– կան պեսակետից հասուն անձի մոտ սո– ցիոգեն դրդապատճառների և գիտակցու– թյան առաջատար դերը: Ա. Նաշչաջյան

ԼԻԲԻԵՐԵՆ, տես Լիբիա–բերբերական փ– զուներ: ԼԻԲԻխ (Liebig) Ցուստուս (12.5.1803, Դարմշտադտ –13.4.1873, Մյունխեն), գեր– մանացի քիմիկոս, ագրոքիմիայի հիմնա– դիրներից: Հիսենի և Մյունխենի համալ– սարանների պրոֆեսոր, 1830-ից՝ Պետեր– բուրգի ԳԱ թղթ–անդամ, 1860-ից՝ Բավա– րիայի ԳԱ պրեզիդենտ: Հիմնական հետա– զոտությունները վերաբերում են օրգ. քի– միայի բնագավառին: Լ–ի աշխատանքները նպաստել են ռադիկալների տեսության հաստատմանը: Առաջինն է ֆրանսիացի քիմիկոս է. Սուբեյրանի հետ միաժամա– նակ և նրանից անկախ ստացել քլորոֆորմ (1831) և քացախալդեհիդ (1835), հայտնա– բերել հիպուրաթթուն, կաթնաթթուն և այլ կարբոնաթթուներ: Կատարելագործել է օրգ. միացություններում ածխածնի և ջրածնի որոշման եղանակները (1831 – 1833), տվել խմորման և նեխման քիմ. տեսությունը: 1840-ին առաջ է քաշել բույ– սերի հանքային սննդառության տեսու– թյունը, որը նպաստել է երկրագործության մեջ հանքային պարարտանյութերի լայն կիրառմանը: Գրկ. Myca6eHOB 10. C., lOcryc Jin- 6hx, 1803–1873, M., 1962 (ունի գրականու– թյան ցանկ):

ԼԻԲԿՆԵՒՏ (Liebknecht) Կարլ (13.8.1871, Լայպցիգ –15.1.1919, Բեռլին), գերմա– նական և միջազգային բանվորական շարժ– ման գործիչ, Գերմանիայի կոմունիստա– կան կուսակցության հիմնադիրներից, Կ. Լիբկնեխտ Վ. Լիբկնեխտի որդին: XIX դ. վերջից ակ– տիվորեն մասնակցել է սոցիալիստական շարժմանը, հարել Գերմանիայի ս–դ–ների ձախ հեղափոխական թևին: Լ. լայն կապեր է ունեցել Ռուսաստանի հեղափոխական գործիչների, անձամբ Վ. Ի. Լենինի հետ: Ռ. Լյուքսեմբուրգի և գերմ. ս–դ–ի մյուս ձախերի հետ ողջունել է 1905–07-ի հե– ղափոխությունը Ռուսաստանում: Լ. երի– տասարդության սոցիալիստական ինտեր– նացիոնալի հիմնադիրներից էր (1907), 1907–10-ին եղել է նրա նախագահը: Առա– ջին համաշխարհային պատերազմի տա– րիներին պայքարել է իմպերիալիստական պատերազմի դեմ: 1914-ի դեկտ. 2-ին գերմ. Ռայխստագում (որի պատգամավորն էր 1912-ից) միայնակ քվեարկել է ռազմ, վարկերի դեմ: 1916-ի հունվարին Լ–ի, Ռ. Լյուքսեմբուրգի, Կ. Ցետկինի, Ֆ. Մե– րինգի ղեկավարությամբ գերմ. ձախ ս– դ–ները միավորվում են «Ինտերնացիոնալ խմբի», ապա «Սպարտակ», իսկ 1918-ից «ացարտակ միության» մեջ: 1916-ի հուն– վարին հեղափոխական գործունեության համար Լ. վտարվում է Ռայխստագի ս–դ. ֆրակցիայից: 1916-ի մայիսմեկյան ցույցի ժամանակ Լ. կոչ է արել տապալել իմպե– րիալիստական պատերազմ մղող կառավա– րությունը, որի համար ռազմ, տրիբու– նալը դատապարտել է 4 տարի 1 ամսվա բանտարկության: Հոկտեմբերյան հեղա– փոխության հաղթանակի լուրը Լ. իմացավ բանտում: Հեղափոխական զանգվածների ճնշման տակ 1918-ի հոկտեմբերին կայզե– րական կառավարությունը ազատեց Լ–ին: Լ. խոշոր դեր է խաղացել Գերմանիայում Նոյեմբերյան հեղափոխության 1918 իրականացման գործում: 1919-ի հունվա– րին Լ. Ռ. Լյուքսեմբուրգի հետ միասին ձերբակալվում և գաղտնաբար սպանվում է: Բնութագրելով Լ–ին, Լենինը 1919-ի հունվարին գրել է, որ նրա անունը «…պրո– լետարիատի շահերին առաջնորդի նվիր– վածության, սոցիալիստական ռևոլյու– ցիային նրա հավատարմության սիմվոլը… իմպերիալիզմի դեմ ոչ թե խոսքով, այլ գործով մղվող անհաշտ պայքարի սիմվո– լըն Է…» (Երկ., հ. 28, էջ 563): Լ. հայ ժողո– վըրդի մեծ բարեկամն է եղել, անձամբ ծանոթ է եղել մի շարք հայ լենինյանների (Ս. Շահումյան, Բ. Կնունյանց, Կամո, Ա. Բեկզադյան, Վ. Կասպարով, Հ. Հա– կոբյան, Հ. Գյուլիքևխյան) հետ, օգնել նրանց, հանդես եկել թուրք, բարբարոս– ների կողմից հայ ժողովրդի կոտորածների մերկացմամբ: 1918-ին հրատարակված «Իմ պրոցեսը ըստ փաստաթղթերի» ժողովա– ծուում Լ. հայկ. կոտորածների համար վճռականորեն դատապարտել է թճ թուրք, կառավարողներին, թե գերմ. իմպերիա– լիստներին: ՀՍՍՀ–ում Լ–ի անունով կոչվել են փո– ղոցներ, դպրոցներ: Երկ. Moh npoijecc no floicyMeHTaM, Ո., 1918; H36paHHbie pe*m, iracbMa h CTaTbH, M., 1961; Mmcjih o6 jrcicyccTBe. TpaKTaT, CTaTbH, peqH, imcbMa, M., 1971. Գրկ. Լենին Վ. Ի., ճառ Ռոզա Լյուքսեմ– բուրգի և Կարլ Լիբկնեխտի սպանության առ– թիվ, 19 հունվարի 1919 թ., Երկ., հ. 28: Ն ու յ– ն ի, Նամակ Եվրոպայի և Ամերիկայի բան– վորներին, ն ու յ ն տ և ղ ու մ: Շ ա հ ու մ– յ ա ն Սա., Վերջին դեպքերը Գերմանիայում, Երկ., հ. 2, Ե., 1957: Ցարոսլավսկի Ե., Հայրն ու որդին, Մ., 1919: Ղարիբշան– յ ա ն Դ. Բ., Կարլ Լիբկնեխտը և Ռոզա Լյուք– սեմբուրգը հայ ժողովրդի մասին, Ե., 1971: Գ. Ղէսրիբշա՚ևյւսՆ.

ԼԻԲԿՆԷՒՏ (Liebknecht) Վիլհելմ (29.3. 1826, Գիսեն–7.8.1900, Բեռլին), գերմա– նական դեմոկրատական և բանվորական շարժման գործիչ, Գերմանիայի ս–դ. կու– սակցության հիմնադիրներից և ղեկավար– ներից: Մասնակցել է Գերմանիայում 1848–49-ի հեղափոխությանը, որի պար– տությունից հետո տարագրվել է Շվեյցա– րիա, ապա՝ Անգլիա: Տարագրության մեջ ծանոթացել է Կ. Մարքսի և Ֆ. էնգելսի հետ: 1850-ին մտել է Կոմունիստների միու– թյան մեջ: 1862-ին վերադարձել է հայրե– նիք, մասնակցել I Ինտերնացիոնալի գերմ. սեկցիաների ստեղծմանը: Լ. համագոր– ծակցել է Ա. Բեբելի հետ: 1869-ին նրանք Այզենախում հիմնադրել են Գերմանիայի ս–դ. կուսակցությունը, որը ղեկավարվում էր I Ինտերնացիոնալի հեղափոխական սկզբունքներով: 1870–71-ի ֆրանս–պրու– սական պատերազմի ժամանակ Լ., Բեբե– լի հետ, ինտերնացիոնալիստական դիր– քերից դատապարտել է յունկերության և բուրժուազիայի նվաճողական ծրագրերը, հանդես եկել Փարիզի կոմունայի պաշտ– պանությամբ: Ձգտելով գերմ. պրոլետա– րիատի միասնությանը՝ Լ. աջակցել է (1875) այզենախականների և լասալա–