Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/614

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

աարագ: Հայտնի է II դարից: Կաթոլիկ– ների մոա Լ. կոչվում է մեսսա:

ԼԻԹՈՒՐԴԻԱԿԱՆ ԴՐԱՄԱ, միջնադարյան կրոնական արարողություն՝ դրամատի– կական ննրկայացման ձևով, որ կազմել է Ծննդյան և Զատկական ծիսակարգի (ւիթոէրգիայի) մաս՝ Նոր կտակարանից առնված համապատասխան թեմաներով («Դանելիա», «Հիմար և իմաստուն կույ– սեր», «Ոտնլվա», «խավարման գիշեր», «Վերշին դատաստան» ևն): Լ. դ–ի որոշ թեմաներ բեմականորեն կանոնացվել են վաղ քրիստոնեական դարերում, ասորա– կան եկեղեցում (IV դ.). այնուհետև ըն– դունվել են մյուս արևելյան (մասնավորա– պես՝ հայկական) եկեղեցիներում: Այս ծիսակարգը թատերայնորեն մշակվել ու հարստացել է արևմտաեվրոպական կաթո– լիկական եկեղեցում (IX–XIII դդ.) և հե– տագայում հիմք դարձել միստերիալ թատ– րոնի (տես Միսաերիա) համար: Արևմուտ– քում Լ. դ. ցույց է տվել աշխարհիկացման միտումներ, ներառել է ժողովրդական թա– տերական ներկայացման որոշ տարրեր: Հայ իրականության մեջ Լ. դ. պահպանվել է ավանդական տեսքով, գրեթե չեն խախտ– վել կանոնացված տեքստը և մեկընդ– միշտ հաստատված բեմավիճակները: Հովհաննիսյան ԼԻԻՎ Ցուհան (1864–1913), էստոնացի գրող: Նրան համբավ են բերել «Տասը պատմվածք» (1893) ժողովածուն, «Կյա– կիմյաեի կկուն» (1893), «Ծածկ» (1894) և «Կախարդի աղջիկը» (1895) վիպակները: Այս ստեղծագործություններում Լ. հան– դես է եկել որպես էստոնական քննադա– տական ռեալիզմի հիմնադիր: 1909-ին լույս է տեսել նրա «Բանաստեղծություն– ներ» գիրքը, 1910-ին՝ «Կյանքի խորքից» մանրապատումները: Լ–ի բանաստեղծա– կան տաղանդն ըստ արժանվույն գնահատ– վել է նրա մահից հետո: ԼԻԼ (Lille), քաղաք Ֆրանսիայի հյուսի– սում, Ղ–յոլ գճւոի ափիՆ (Շելդայի ագա– վան): Նոր դեպարտամենտի վարչական կենտրոնն է: 190,5 հզ. բն. (1968): Տրանս– պորտային հանգույց է, գետային նավա– հանգիստ, երկրի Հյուսիսային ինդուստ– րիալ շրջանի արդ. կենտրոնը: Կա տեքս– տիլ, կարի, քիմ., սննդի արդյունաբերու– թյուն, մեքենաշինություն: Ունի համալ– սարան:

ԼԻԼԲԵՌՆ (Lilburne) Ջոն (մոտ 1614– 1657), XVII դ. Անգլիական բուրժուական հեղափոխության գործիչ, չեվեււերների ղեկավար և գաղափարախոս: Մասնակցել է առաջին քաղաքացիական պատերազմին (1642–46): 1647-ին բանտում գրել է «ժո– ղովրդական համաձայնություն» պամֆլե– տը, որը դարձել է լեվելլերների կուսակ– ցության ծրագիրը: 1653-ին նորից ձերբա– կալվել է Օ. Կրոմվեչքւ հրամանով և չնա– յած արդարացմանը, գրեթե մինչև կյանքի վերջը եղել է բանտում: Լ., իր մանրբուր– ժուական սահմանափակվածությամբ հան– դերձ, մեծ դեր է խաղացել անգլ. հեղափո– խության մեջ: ԼԻԼՈ (Lillo) Ջորջ (1693–1739), անգլիա– ցի դրամատուրգ: Նրա «Լոնդոնի վաճա– ռականը կամ Զորջ Բառնվելի պատմու– թյունը» (1731) և «ճակատագրական հե– տաքրքրասիրություն» (1736) դրամաները անգլ. բեմում հաստատեցին այսպես կոչ– ված «քաղքենիական» կամ բուրժուա– կան դրաման: Լ–ի դրամատուրգիան գրա– կանության վրա ազդեցություն է գործել և՝ Մեծ Բրիտանիայում, և՝ Ֆրանսիայում:

ԼԻԼՈՏԱՆ Մկրտիչ Հովհաննեսի [9.1.1913, Կաղզվան (Կարսի մարզում)– 30.10.1944, Տիմոշոարա, Ո–ումինիա], սովետական լրագրող, հրապարակախոս: ՍՄԿԿ ան– դամ 1935-ից: Ավարտել է Մոսկվայի Տի– միրյազևի անվ. գյուղատնտեսական ակա– դեմիան, «Պրավդայի» խմբագրությանն առընթեր թղթակիցների պատրաստման միամյա դպրոցը (1939), կուսակցական բարձրագույն դպրոցի ժուռնալիստիկայի ֆակուլտետը (1941): Աշխատակցել է Սով– ինֆորմբյուրոյին որպես Մերձմոսկով– յան մարզի (1941), Հարավային (1942), Ուկրաինական առաջին (1943) ռազմա– ճակատների թղթակից: Նրա գրչին են պատկանում ավելի քան 870 ակնարկ, ինֆորմացիոն նյութեր և հոդվածներ: Լ. զոհվել է Հայրենական պատերազմում, թաղվել Բելգրադի Վուկու Կարադժիչիի անվ. զբոսայգում: Լ–ի մասին հուշերով հանդես են եկել նրա մարտական ընկեր– ները՝ Կ. Սիմոնովը, Ս. Բորզենկոն, Ի. էրենբուրգը, Լ. Կալինինը, Բ. Պոլևոյը, Վ. Կիրսանովը, Գ. Բորյանը և ուրիշներ: Լ. պարգևատրվել է մարտական 9 շքանշա– նով և մեդալներով: Գրկ, Հովհաննիսյան Ա., Գրչով U սվինով, Ե., 1964:

ԼԻԼՌՆԳՎԵ (Lilongwe), Մալավիի մայրա– քաղաքը: Գտնվում է Լիլոնգվե գետի ափին: Բն. 20 հզ. (1975): Ծխախոտի մշակության և արդյունաբերության կենտ– րոն է: Ունի օդանավակայան: ԼԻխԵՆՈԼՈԳԻԱ (< հուն. Xeirfv – քա– րաքոս և …չոգիա), գիտության քարա– քոսերի մասին, բուսաբանության բաժին– ներից մեկը: ԼԻխՏԵՆՇՏԱՅՆ (Liechtenstein), Լ ի խ– տենշտայնի իշխան ու թյուն, պետություն Կենտրոնական Եվրոպայում, Հռենոս գետի աջ ափին, Ավստրիայի և Շվեյցարիայի մի£և: Տարածությունը 157 կմ2 է, բնակչությունը՝ 24 հզ. (1976), գլխավորապես ավստրիացիներ և գերմա– նա–շվեյցարացիներ: Պետական լեզուն գերմաներենն է, տոմարը՝ Գրիգորյանը, մայրաքաղաքը՝ Վադուց: Վարչականորեն բաժանվում է երկու օկրուգի՝ Ներքին Լ,, և Վերին Լ.: Լ–ի տերիտորիայի 3/4-ը զբաղեցնում են Ալպերի լեռնաճյուղերը (բարձրությունն ավելի քան 2000 մ): Արմ–ում Հռենոսի հովիտն է: Կլիման բա– րեխառն է, տարեկան տեղումները՝ 700– 1200 մմ: Տերիտորիայի 1/4-ը անտառա– պատ է: Պետական կարգը: Լ. սահմանադրա– կան միապետություն է: Սահմանադրու– թյունն ուժի մեջ է 1921-ից: Պետության գլուխը իշխանն է, իսկ օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը՝ միապալատ պառլամենտը (լանդտագ): Ընտրական իրավունքից օգտվում են 20 տարին: լրացրած տղամարդիկ: Կառավա– րությունը կազմված է պրեմիեր մինիս– տըրից, նրա տեղակալից և 3 վարչական խորհրդականներից: Լ–ի դատական հա– մակարգն ընդգրկում է օկրուգային դա– տարանները, բարձրագույն դատարանը, գերագույն դատարանը, բարձրագույն պե– տական տրիբունալը: Պատմական տեղեկանք: Լ–ի տերիտո– րիան հռոմեացիների ժամանակ մտել է Ռեցիա պրովինցիայի մեջ (մ. թ. ա. 15-ից): Վաղ միջնադարում հանդիսացել է Շվա– բիա դքսության մի մասը: Հետագայում այստեղ առաջացել են Վաղուց կոմսու– թյունը (1342) և Շելլենբերգ տիրույթը (Սրբազան հռոմեական կայսրության կազմում): 1699–1712-ին այդ հողերը ձեռք է բերել Լիխտենշտայն տոհմի ավստ. իշխանը: 1719-ին (Լ–ի կազմավորման տարեթիվը) դրանք միավորվել են Լ–ի իշխանության մեջ, որն անմիջական կա– խում ուներ կայսրությունից: 1806-ին Լ. մտել է Հռենոսյան միության, 1815– 66-ին՝ Գերմ. միության կազմի մեջ, 1876– 1918-ին սերտորեն կապված էր Ավստրո– Հունգարիայի հետ: 1921-ին (պաշտոնա– պես հանդիսանալով ինքնուրույն պետու– թյուն), փաստորեն անցել է Շվեյցարիայի հովանավորության տակ: 1924-ին Լ. միա–